Մայրենի լեզվի օրեր

Նպատակը


Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը


Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը


Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը


Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը, ներկայացնելը



  • Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու է։
Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի(բառային ֆոնդի) ինքնատիպությունը։ 
Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ 
Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելհայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։
Արևմտահայերեն
Գործածվում է սփյուռքահայերի, բացառությամբ՝ Ռուսաբնակ, Իրանաբնակ և Ջավախքի, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից(Գանձակ, Նախիջևան, Բաքու, Սումայիթ) բռնագաղթված հայության կողմից։ Այս ճյուղը առաջացել է Կոստանդնուպոլսի և Տրապիզոնի բարբառների միախառնումից։
Արևելահայերեն
Գործածվում է Հայաստանիև Արցախի, ինչպես նաև որոշ երկրներում ապրող հայերի կողմից որպես գրական լեզու։ Այս ճյուղն առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր Հայաստանի և Արցախի տարածքում տիրապետող գրական լեզուն արևելահայերենն է։

Ստորև ներկայացրել եմ Արևմտահայերենի և Արևելահայերենի տարբերությունները.

Արևելահայերենում ուղիղ խնդիր կատարող անձ գոյականները սովորաբար դրվում են սեռական-տրականով, իսկ ոչ անձ ցույց տվողները՝ ուղղական հայցական հոլովներով։

Արևմտահայերենում այդ տարբերությունը բացակայում է, անձ և ոչ անձ ցույց տվող գոյականները ուղիղ խնդիր-հայցականում նման են ուղղական ձևին։

Օրինակ՝ Դավիթը սիրում է ծնողներին/հայրենիքը։ | Դաւիթ կը սիրէ ծնողքը/հայրենիքը։

Արևելահայերենում անձ ցույց տվող գոյականները և ոչ անձ ցույց տվողների մի մասը չունեն ներգոյական հոլով, արևմտահայերենում ներգոյական հոլով չկա։

Եթե արևելահայերենում կրկնակի ստացականը գրականում չի օգտագործվում, արևմտահայերենում ընդունված է կրկնակի ստացականի օգտագործումը (իմ գիրքս, քո տետրդ)։ Կանոնական է համարվում նաև ստացական դերանվան հետ՝ կապի հոդով գործածությունը՝ քո մասիդ, իմ մասիս։

Արևմտահայերենում հոգնակի ստացականը կազմվում է նի մասնիկով և համապատասխան հոդով՝ -ս կամ -դ։ Հոգնակի ստացականի կազմության մեջ որևէ սահմանափակում չկա։ Օրինակ՝ ժամեր-նի-ս, ժամեր-նի-դ, ժամեր-նի-ն։ Մեր գրիչը՝ գրիչնիս, մեր գրիչները՝ գրիչներնիս և այլն։

Անորոշ առումը արևելահայերենում չունի քերականական մասնիկ, բացասական կամ զրո ձևը հենց հակադրվում է որոշյալ առմանը։ մարդ-մարդը

Մի-ն արևմտահայերենում հոդ է և օգտագործվում է հնչյունափոխված ձևով մի>մը։ Եմ օժանդակ բայից և ալ-ից առաջ կարող է գործածվել նաև մըն։ Ձայնավորից առաջ ը-ն սղվում է և դրվում է ապաթարց մ': Մը-ն ունի դիրքային տարբերություն, դրվում է լրացյալից հետո (մարդ մը, գիրք մը):

Մը-ն արևմտահայերենում ունի ավելի լայն կիրառություն։

  • Կարող է գործածվել գոյականի հոգնակի թվի հետ՝ մարդեր մը, գրքեր մը։
  • Դրվում է ինչպես գոյականների, այնպես էլ այլ խոսքի մասերի հետ՝ գեղեցիկ մը, կամաց մը։
  • Կարող է հանդես գալ որպես երանգավորիչ։
  • Կարող է ունենալ որոշչային կիրառություն՝ ինչ-որ դերանվան նշանակությամբ։

Մը-ն արևմտահայերենում ունի շատ ավելի մեծ կիրառություն։



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)