Posts

Showing posts from November, 2019

Ուսումնական նոյեմբեր․ Հայոց պատմություն

Նոյեմբերի 25-29 Առաջադրանքներ. 1.      Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները: Իրավիճակը Մերձավոր Արևելքում XIIդ. վերջին և Կիլիկյան Հայաստանը Թագավորության հռչակումը Լևոն Ա-ի ձեռնարկումները ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար, բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց, գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։ Հայ-արաբական պայմանագիր    652 թվականին  Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։ Պայմանագրի կետեր Հայաստանը ...

Հպարտ կարմիր վարդը

Image
Մի հիասքանչ գարնանային օր վարդ ծաղկեց անտառում: Տարատեսակ ծառեր և բույսեր էին այնտեղ աճում: Երբ վարդն իր շուրջն էր նայում, սոճին ասաց. -Ի՜նչ գեղեցիկ ծաղիկ է: Երանի ես էլ այդպիսին լինեի: Մեկ այլ ծառ ասաց. -Հարգելի՛ սոճի, մի՛ տխրիր, մենք չենք կարող ամեն բան ունենալ: Վարդը գլուխը շրջեց և ասաց. -Երևում է ես այս անտառի ամենագեղեցին բույսն եմ: Արևածաղիկը բարձրացրեց իր դեղին գլուխը և հարցրեց. -Ինչո՞ւ ես այդպես ասում: Անտառում բազում գեղեցիկ բույսեր կան: Դու պարզապես դրանցից մեկն ես: Կարմիր վարդը պատասխանեց. -Ես նկատում եմ, թե ինչպես են բոլորն ինձ դիտում, մատնանշում: Ապա վարդը նայեց կակտուսին և ասաց. -Ապա մի այս տգեղ բույսին նայեք՝ լի փշերով: Սոճին ասաց. -Կարմի՛ր վարդ, այս ի՞նչ խոսակցություն է: Ո՞վ կարող է ասել, թե որն է գեղեցկությունը: Դու նույնպես փշեր ունես: Հպարտ կարմիր վարդը բարկացած նայեց սոճուն և ասաց. -Ես կարծում էի՝ դու լավ ճաշակ ունես: Դու ընդհանրապես չգիտես, թե ինչ է գեղեցկությունը: Դու չես կարող համեմատել իմ փշերը կակտուսի փշերի հետ: <<Ինչ հպար...