Հունվարյան ճամբար
Հավատք առ Աստված
Մանսուխ լալը շատ աշխատասեր մարդ էր: Սկզբում նա հավատում էր Աստծուն և իր ունեցած բոլոր հաջողությունները վերագրում էր Աստծուն: Նա դարձավ պահանջված գործարար: Սակայն նա աստիճանաբար գոռոզացավ. հաջողություններ էր գրանցում: Նա կարծում էր, որ հաջողություններն իր աշխատասիրության շնորհիվ են: Նա դադարեց փառավորել Աստծուն, անգամ տանից դուրս հանեց Նրա սրբապատկեր:
Նյութի աղբյուր
Գոռոզ կարապները
Մի հեռավոր թագավուրությունում մի գետ կար: Այս գետում ապրում էին շատ ոսկե կարապներ: Կարապներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին գետափին: Վեց ամիսը մեկ կարապները ոսկե փետուրներ պետք է թողնեին՝ իբրև գետը օգտագործելու վարձ: Թագավորության զինվորները պետք է հավաքեին փետուրները և պահեին դրանք արքայական գանձարանում:
Զգուշացիր՝ ինչ ես սերմանում
Այդ օրը Լինգ անունով մի տղա կար այդտեղ, ով մյուսների պես սերմ էր ստացել: Նա տուն գնաց և մորը ոգևորվածությամբ պատմեց կատարվածի մասին: Մայրն օգնեց նրան վերցնել մի կաթսայիկ, տնկելու համար նախատեսված հող, և տղան ցանեց սերմը, ջրեց այն ամենայն զգուշությամբ:
Դու գեղեցիկ ես
Սա մի արտահայտություն է, որ մայրս շատ էր օգտագործում: Ես մտածում էի. «Ինչպե՞ս է մայրս նրանց գեղեցիկ համարում»:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
Հայկական հարսանիքներում կարևորվում էր քավորի և քավոր կնոջ ընտրությունը: Որպես կանոն, քավորը ընրվում է փեսայի բարեկամներց ամենամոտ և ամենահարազատ մարդկանցից: Քավորը դառնում է նորապսակների համար օրինակ ծառայող, այդ պատճառով ընտրում են դրական և լավ մարդու, ով ունի ամուր ընտանիք: Բացի հարսանիքից հայերն քավոր ընտրում են նաև մկրտության ժամանակ: Քավորը դառնում է ընտանիքի բարեկամ և խորհրդատու:
Հարսանիքի ավանդույթները սկսվում էին բուն հարսանիքից մի քանի օր առաջ:
Հայաստանում ազգամիջյան ամուսնությունները սկսեցին կնքել առաջին աշխարհամարտի տարիներից սկսած: Ներկայումս շատ հայեր ամուսնանում են օտարազգի մարդկանց հետ և դա չի համարվում ավանդույթների խախտում:
Վճռականություն
1883 թվականին, ստեղծագործական ճարտարագետ Ջոն Ռոուեբլինգը ոգեշնչվեց Նյու Յորքը Լոնգ Այլնդին կապող կամրջի ստեղծման գաղափարով: Այսպիսով, ամբողջ աշխարհի կամուրջների շինարարությամբ զբաղվող փորձագետներն ասացին, որ Ռոուեբլինգը մոռանա այդ գաղափարը. կամուրջն անհնար է կառուցել: Այն պարզապես անհնար էր կառուցել: Դա գործնական չէր: Այդպիսի բան դեռևս չէին արել:
Ռոուեբլինգը չէր կարող անտեսել այն կամրջի գաղափարը, որն առաջացել էր իր մտքում: Նա անընդհատ այդ ուղղությամբ էր մտածում և իր սրտի խորքում վստահ էր՝ հնարավոր է: Նա պարզապես պետք է իր երազանքով կիսվեր մեկ այլ մարդու հետ:
Հպարտ կարմիր վարդը
Մի հիասքանչ գարնանային օր վարդ ծաղկեց անտառում: Տարատեսակ ծառեր և բույսեր էին այնտեղ աճում: Երբ վարդն իր շուրջն էր նայում, սոճին ասաց.
Գարունն անցավ և եղանակը տաքացավ: Անտառային կյանքը դժվարացավ. բույսերն ու կենդանիները ջրի կարիք ունեին, անձրև էլ չկար: Կարմիր վարդը սկսեց թուլանալ: Մի օր վարդը նկատեց, թե ինչպես են ճնճղուկներն իրենց կտուցները մոտեցնում կակտուսին, ապա վերականգնված հեռանում: Սա խառնաշփոթ էր, կարմիր ծաղիկը հարցրեց սոճուն՝ ինչ են անում թռչունները:
Սոճին բացատրեց, որ թռչունները ջուր են ստանում կակտուսից:
Մանսուխ լալը շատ աշխատասեր մարդ էր: Սկզբում նա հավատում էր Աստծուն և իր ունեցած բոլոր հաջողությունները վերագրում էր Աստծուն: Նա դարձավ պահանջված գործարար: Սակայն նա աստիճանաբար գոռոզացավ. հաջողություններ էր գրանցում: Նա կարծում էր, որ հաջողություններն իր աշխատասիրության շնորհիվ են: Նա դադարեց փառավորել Աստծուն, անգամ տանից դուրս հանեց Նրա սրբապատկեր:
Մի անգամ, մարդկանց
հետ Աստծու մասին քննարկման ժամանակ, Մանսուխ լալը ասաց.
-Ո՞վ
է Աստված: Նրա շնորհիվ չէ, որ ես այժմ այսքան հաջողությունների եմ հասել: Սա միմիայն
իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Եվ եթե Աստված այդքան զորեղ է, ապա թող սպանի
ինձ հինգ րոպեում: Ես մարտահրավեր եմ նետում Նրան:
Հինգ րոպե անց Մանսուխ լալը սկսեց ծիծաղել Աստծու վրա. դեռ ողջ էր: Սակայն մի ծերունի ոտքի կանգնեց և ասաց.
Հինգ րոպե անց Մանսուխ լալը սկսեց ծիծաղել Աստծու վրա. դեռ ողջ էր: Սակայն մի ծերունի ոտքի կանգնեց և ասաց.
-Եթե
քո տղան խնդրի քեզ սպանել իրեն ատրճանակով, ինչպե՞ս կվարվես: Աստված քո հայրն է և Նա
երբեք չի վնասի քեզ:
Մանսուխ լալը հասկացավ
իր սխալը և ներողություն խնդրեց Աստծուց: Այժմ նա հասկացավ, որ հավատն առ Աստված շատ
կարևոր է:Նյութի աղբյուր
Գոռոզ կարապները
Մի հեռավոր թագավուրությունում մի գետ կար: Այս գետում ապրում էին շատ ոսկե կարապներ: Կարապներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին գետափին: Վեց ամիսը մեկ կարապները ոսկե փետուրներ պետք է թողնեին՝ իբրև գետը օգտագործելու վարձ: Թագավորության զինվորները պետք է հավաքեին փետուրները և պահեին դրանք արքայական գանձարանում:
Օրերից
մի օր մի անտուն թռչուն տեսավ այս գետը: «Գետի ջուրը շատ զով և հանգստացնող է երևում:
Ես այստեղ կհաստատվեմ»,- մտածեց թռչունը:
Հենց որ թռչունը տեղավորվեց գետի ափին, ոսկե կարապները նկատեցին նրան: Նրանք գոռգոռալով մոտեցան:
-Այս
գետը մեզ է պատկանում: Մենք այս գետն օգտագործելու համար թագավորին ոսկե փետուրներ
ենք վճարում: Դու չես կարող այստեղ ապրել:
-Եղբայրնե՛ր,
ես անտուն եմ: Ես նույնպես կվճարեմ: Խնդրում եմ, ինձ ապաստան տվեք,- աղաչեց թռչունը:
-Ինչպե՞ս
ես վճարելու վարձը: Դու ոսկե փետուրներ չունես,-
ծիծաղելով ասացին կարապները և ավելացրին. -դադարի՛ր երազել, անմիջապես հեռացի՛ր:
Խեղճ
թռչունը շատ խնդրեց: Սակայն գոռոզ կարապները քշեցին նրան:
«Ես նրանց դաս կտամ»,- որոշեց ստորացված
թռչունը:
Նա գնաց
թագավորի մոտ և ասաց.
-Օ՜հ,
թագավո՛ր, քո գետի
կարապները անբարեկիրթ են ու չար: Ես նրանցից ապաստան խնդրեցի, բայց
նրանք ասացին, որ գնել են գետն
իրենց ոսկե փետուրներով:
Թագավորը
բարկացավ գոռոզ կարպների վրա՝ անտուն թռչնակին վիրավորելու համար: Նա հրամայեց իր զինվորներին ամբարտավան կարապներին բերել իր արքունիք:
Քիչ անց
բոլոր ոսկե կարապները արքունիքում էին:
-Կարծում
եք՝ արքայական գանձարանը ձեր փետուրների՞ց է կախված: Դուք
չեք, որ պիտի որոշեք, թե ով ապրի գետի մոտ: Անմիջապես հեռացե՛ք գետի մոտից,
այլապես կգլխատվեք,-ասաց թագավորը:
Կարապները,
թագավորին լսելով, վախից դողացին: Նրանք թռան, հեռացան
այլևս չվերադառնալու նպատակով: Թռչունը կառուցեց իր բույնը գետի մոտ և հավերժ ապրեց
այնտեղ երջանիկ: Նա ապաստան տվեց բոլոր մյուս
թռչուններին:
Զգուշացիր՝ ինչ ես սերմանում
Այդ օրը Լինգ անունով մի տղա կար այդտեղ, ով մյուսների պես սերմ էր ստացել: Նա տուն գնաց և մորը ոգևորվածությամբ պատմեց կատարվածի մասին: Մայրն օգնեց նրան վերցնել մի կաթսայիկ, տնկելու համար նախատեսված հող, և տղան ցանեց սերմը, ջրեց այն ամենայն զգուշությամբ:
Լինգը պարբերաբար ստուգում էր իր սերմը, սակայն ոչինչ չէր աճում: Անցավ երեք շաբաթ, չորս շաբաթ, հինգ շաբաթ: Ոչինչ չկար: Արդեն մյուսները խոսում էին իրենց բույսերի մասին, իսկ Լինգն անգամ բույս չուներ, և նա իրեն անհաջողակ էր զգում: Անցավ վեց ամիս. Լինգի կաթսայիկի մեջ ոչինչ չկար: Նա պարզապես մտածում էր, որ սպանել է իր սերմը:
Մնացած բոլորը ծառեր կամ բարձր բույսեր ունեին, բայց նա ոչինչ չուներ: Լինգը ոչինչ չէր ասում իր ընկերներին, բայց, այնուամենայնիվ, դեռ սպասում էր իր սերմի աճելուն:
Վերջապես մեկ տարին անցավ, և թագավորության բոլոր երիտասարդները կայսեր մոտ տարան իրենց բույսերը: Լինգն ասաց իր մայրիկին, որ չի պատրաստվում դատարկ կաթսայիկը տանել: Մայրը պնդում էր անպայման գնալ: Լինգը խնդիրներ ունեցավ ստամոքսի հետ, բայց նա գիտեր, որ իր մայրը ճիշտ է, և նա իր դատարկ կաթսայիկը տարավ պալատ: Երբ Լինգը ժամանեց, զարմացավ՝ տեսնելով մյուս երիտասարդների աճեցրած բույսերի բազմազանությունը:
Դրանք գեղեցիկ էին և՛ ձևով, և՛ չափերով: Երբ Լինգն իր կաթսայիկը դրեց գետնին, հավաքվածները սկսեցին ծիծաղել նրա վրա: Մի քանիսն էլ խղճացին նրան և ասացին.
-Հե՛յ, լավ փորձ է:
Երբ
կայսրը եկավ, զննեց սենյակը և ողջունեց երիտասարդներին: Լինգը պարզապես փորձում էր իր հետևում թաքնվել:
-Ի˜նչ հիանալի բույսեր և ծառեր եք աճեցրել,- ասաց կայսրը,- այսօր ձեզնից մեկը կընտրվի որպես հաջորդ կայսր:
Կայսրը հանկարծ սենյակի մի
անկյունում տեսավ Լինգին՝ իր դատարկ կաթսայիկով: Նա հրամայեց իր ենթականերին նրան առաջ բերել: Լինգը սարսափած էր. «Կայսրը գիտի, որ ես անհաջողակ եմ: Միգուցե նա հրամայի սպանե՞լ ինձ»:
Երբ
Լինգը առաջ գնաց, Կայսրը նրա անունը հարցրեց.
-Անունս Լինգ է,- պատասխանեց տղան:
Ապա
կայսրն ասաց.
-Մեկ տարի առաջ այս օրը ես այստեղ բոլորիդ սերմեր տվեցի: Ես ասացի ձեզ՝ տանեք սերմերը, տնկեք, ջրեք և այսօր այն ինձ վերադարձնեք: Բայց ես բոլորիդ խաշված սերմեր էի տվել, որոնք չէին աճելու: Բոլորդ, բացի Լինգից, ծառեր և բույսեր բերեցիք: Դուք, երբ հասկացաք, որ սերմը չի աճում, փոխարինեցիք իմ տված սերմը մեկ այլ սերմով: Լինգը միակն էր, ով քաջությամբ և ազնվությամբ բերեց իր կաթսայիկը այն սերմով, որը ես էի տվել: Հետևաբար նա է այն մեկը, ով կլինի նոր կայսրը:
Եթե
ազնվություն ցանես, վստահություն կվաստակես:
Եթե
բարություն ցանես, ընկերներ կվաստակես:
Եթե
մարդասիրություն ցանես, պատիվ կվաստակես:
Եթե
հաստատակամություն ցանես, հաղթանակ կվաստակես:
Եթե
հոգատարություն ցանես, ներդաշնակություն կվաստակես:
Եթե
աշխատասիրություն ցանես, հաջողություն կվաստակես:
Եթե
ներում ցանես, հաշտություն կվաստակես:
Եթե
անկեղծություն ցանես, մտերմություն կվաստակես:
Եթե
համբերություն ցանես, հաստատակամություն կվաստակես:
Եթե
հավատ ցանես, հրաշքներ կվաստակես:
Բայց՝
Եթե
անազնվություն ցանես, անվստահություն կվաստակես:
Եթե
եսասիրություն ցանես, միայնություն կվաստակես:
Եթե
հպարտություն ցանես, ավերածություն կվաստակես:
Եթե
նախանձ ցանես, դժվարություն կվաստակես:
Եթե
ծուլություն ցանես, ընկճվածություն կվաստակես:
Եթե
դառնություն ցանես, մեկուսացում կվաստակես:
Եթե
ագահություն ցանես, կորուստ կվաստակես:
Եթե
բամբասանք ցանես, թշնամիներ կվաստակես:
Եթե
մտահոգություն ցանես, արհամարհանք կվաստակես:
Եթե
մեղք ցանես, հանցանք կվաստակես:
Հիշեք ձեր գերեզմանները, որովհետեւ ձեր ճանապարհը անցնում է դրա վրայով: Քեզ կտրվի, եթե դու էլ կիսվեսուրիշների հետ ունեցածովդ, դու կցանես այն, ինչ հնձել ես, և այն, ինչ արել ես այսօր, վաղը կհանդիպես նրան:
Այսպիսով, զգուշացիր՝ ինչ ես սերմանում հիմա. այն որոշելու է, թե ինչ ես հնձելու վաղը: Այն սերմերը, որոնք ցանում եք այսօր,ավելի լավը կամ վատը կդարձնեն կյանքդ կամ նրանցը, ովքեր գալու են հետագայում քո կյանք: Այո, մի օր դու կվայելես պտուղները կամ կվճարես այն սերմերի համար, որոնք դու ցանում ես այսօր:
Նյութի աղբյուր
Նյութի աղբյուր
Դու գեղեցիկ ես
Սա մի արտահայտություն է, որ մայրս շատ էր օգտագործում: Ես մտածում էի. «Ինչպե՞ս է մայրս նրանց գեղեցիկ համարում»:
Ես տրամաբանության և վիճակագրությունների վրա հիմնված մարդ եմ: Անվանում եմ
իրերն այնպես, ինչպես տեսնում եմ: Ես գեղեցկություն չեմ տեսնում:
Մայրս մարդկանց այս կասեր մեծ ոգևորությամբ, որը նրանք կարող էին զգալ: Նա անկեղծ էր: Նա նրանց «գեղեցիկ են» չէր ասում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով: Շատ անգամ, նրանք էին փորձում ինչ-որ բան ստանալ մայրիկիցս: Ես տարիներ շարունակ մտածում էի, թե ինչն է սխալ եղել մայրիկիս տեսակետի և ընկալման մեջ: Արդյոք նա չէ՞ր տեսնում, որ մարդկանց ում նա գեղեցիկ էր համարում, ամենևին գեղեցիկ չէին:
Դու գեղեցիկ ես միայն այն դեպքում, եթե ունես գեղեցիկ կազմվածք և դեմք, որը համապատասխանում է աշխարհում ընդունված օրենքներին: Երբ մայրս խոսում էր, մարդիկ այնպես էին ժպտում, կարծես ինչ-որ «Գլամուր» ամսագիր նրանց դասակարգել է իբրև տարվա ամենագեղեցիկ մարդ:
Շատ տարիներ պահանջվեց՝ վերջապես հասկանամ մայրիկիս տեսակետն ու ընկալումը. «Գեղեցիկը այն կրողի աչքերում է»:
Մայրս այնպիսի հոգի ուներ, որը կարող էր տեսնել մարդու գեղեցկությունը: Շատերը միայն նայում են արտաքինին, ապա համեմատում չափանիշներով, որն աշխարհն է տվել: Սա այն էր, ինչ անում էի ես: Այսօր, երբ դուրս գաս տանիցդ, ուշադի'ր նայիր այն մարդուն, ով առաջինը դուրս կգա դիմացդ, նկատի'ր, թե ինչքան գեղեցիկ է նա:

Նրանք
կարող են լինել ճաղատ, գեր, կնճիռներով լի և այլն, որն աշխարհը չի
ընդունում
իբրև գեղեցկություն: Նայի'ր նրանց մոտիկից, նայի'ր` գեղեցկությունը գտնելու
համար: Եթե իրոք նայես, կտեսնես: Ես չէի հավատում, միչև առաջին անգամ
չփորձեցի: Միանգամայն վստահ եմ, երբ ես բացեցի մի նոր տեսահորիզոն իմ առաջ,
հնարավորություն ստացա տեսնելու գեղեցիկը յուրաքանչյուր
մարդու մեջ: Կարևոր չէ` մարդն ինչքան ծեր և կոպիտ է, յուրաքանչյուր ցավ և
առաջացած կնճիռ ունի իր գեղեցկությունը:
Դու պարզապես պետք է փնտրես գեղեցիկը: Երբ տանից դուրս գաս այս առավոտ, ուշադի'ր նայիր յուրաքանչյուր մարդու: Դու կսկսես տեսնել յուրաքանչյուր մարդու գեղեցկությունը, այնինչ չգիտեիր էլ նրանց գոյության մասին: Վստահի՛ր ինձ և փորձի՛ր: Եթե անկեղծությամբ նայես, կտեսնես: Երբ վերադառնաս տուն,գեղեցիկ դեմքեր տեսնելուց հետո նայրի՛ր հայելու մեջ: ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ:
Շնորհակալությո'ւն հայտնիր մայրիկիդ այն գեղեցկության համար, որը գեղեցկացնում է քեզ և' արտաքնապես, և' հոգեպես: Նա ասում էր ինձ.

-Եղի'ր մեղվի պես, ով միշտ նստում է գեղեցիկ ծաղկի վրա:
Ասված է. «Դու իսկապես գեղեցիկ ես, և Նա սիրում է գեղեցկությունը: Հավատացյալը գեղեցիկ է. Նա գեղեցիկ կերպար է քեզ տվել»:
Սուրբ գիրքը շեշտում է` հիշելու գեղեցիկ բաները, որը Նա ստեղծել է: Տիրոջ օրհնության համար բարձրաձայնեք այս մասին:

Հարգելի' ընթերցող, դու գեղեցիկ ես:
Թող գեղեցիկ օրհնությունը միշտ լինի ձեզ հետ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
Դժվար է ասել, թե որտեղից են սկիզբ առնում հայկական հարսանեկան ավադույթները: Ազգի մշակութային բոլոր բաղադիրիչների նման, հարսանեկան ավանդույթներն էլ ժամանակի ընթացքում կրել են բազմաթիվ փոփոխություններ: Հիմնականում համարվում է, որ հարսանեկան ավանդույթները սկիզբ են առել դեռ ուրարտուական ժամանակներից:
Հայ ազգը սիրում է պահել և հետևել ազգային սովորույթներին: Այս առումով կարելի է ասել, որ շոտլանդական, նորվեգական և դանիական հարսանիքները փոքր ինչ նման են հայկական հարսանիքներին. նշված երկրներում էլ հարսանիքներն անցնում են մարդաշատ, իսկ մասնակիցները հետևում են իրենց ավանդույթներին: Հնում հայկական հարսանիքներն սկսվում էին աշնան ամիսներին և ավարտվում Բարեկենդանի վերջին: Մեծ պահքից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում: Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս:Հայկական հարսանիքներում կարևորվում էր քավորի և քավոր կնոջ ընտրությունը: Որպես կանոն, քավորը ընրվում է փեսայի բարեկամներց ամենամոտ և ամենահարազատ մարդկանցից: Քավորը դառնում է նորապսակների համար օրինակ ծառայող, այդ պատճառով ընտրում են դրական և լավ մարդու, ով ունի ամուր ընտանիք: Բացի հարսանիքից հայերն քավոր ընտրում են նաև մկրտության ժամանակ: Քավորը դառնում է ընտանիքի բարեկամ և խորհրդատու:
Հարսանիքի ավանդույթները սկսվում էին բուն հարսանիքից մի քանի օր առաջ:
- Հարսնացուի հարսանեկան շորերը փեսացուի կողմն էր պատրաստում: Տղայի
կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին
նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ
կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը: 19-րդ դարում, ընդհուպ մինչև 20-րդ
դարի սկզիբը, հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ
այդ շրջանին առավել բոնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը:
Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված տարազ:
Ներկայումս տղան հիմնականում բերում է միայն քողն ու զարդերը՝ պայուսակը, ձեռնոցները և այլն: - Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, ապա փեսայի հայրն ու մայրը պարտադիր գնում էին նրանց տուն և թույլտվություն էին խնդրում հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու համար:
- Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում: Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը: Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու համար:
- Այդ օրը փեսացուն, իր մի քանի ընկերների հետ, գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
- Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, ովքեր իրենց ձեռքում պահում էին վառած մեղրամոմ, իսկ մի քանիսն էլ ջահեր, գնում էին քավորին բերելու:
- Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
- Մինչև հարսանիքը, հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապբաշին, միշտ պետք է փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին: Ազապբաշին՝ մակարապետը, հիմնականում ընտրվում էր հարսանիքից մի օր առաջ: Ըստ հին հայկական ավանդույթի, հարսանիքից առաջ տղայի ընտանիքը կազմակերպում էր «Մորթոց»-ի կամ «Եզնմորթեք»-ի արարողությունը, որի ընթացքում մորթում էին հարսանիքի խնջույքի ժամանակ մատուցվելիք կենդանիներին:
- Ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո, տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
- Հինա տանելուց հետո տեղի էին ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
Մեզ են հասել տան շեմի ծեսերը, - երբ տղան իր նորապսակ հարսին բերում է տուն, փեսայի մայրը դիմավորում է հարսին քաղցրով, հիմնականում ընտրվում է մեղր: Հարսն ու փեսան մի գդալ ուտում են այդ մեղրից, որից հետո երկուսի ուսերին էլ լավաշ են գցում, որը խորհրդանշում է լավ ապրուստ ունենալը: Ներկայումս ավելի հաճախ հանդիպում են, երբ լավաշը գեղեցիկ փաթեթավորած և զարդարված են գցում նորապսակների ուսերին, իսկ հնում պարտադիր էր, որ հենց լավաշը կպնի նրանց հագուստին:
- Տուն մտնելուց խորհրդանշական է, որ նորապսակները մի- մի աման կոտրեն, որն էլ չար ուժերին վանելու համար են անում: Այդ ամանները «գողացված են» լինում հարսի տանից:Գեղեցիկ ավանդույթներից բացի, հայկական հարսանիքներում կան նաև մի քանի արգելքներ, օրինակ՝
Հայաստանում ազգամիջյան ամուսնությունները սկսեցին կնքել առաջին աշխարհամարտի տարիներից սկսած: Ներկայումս շատ հայեր ամուսնանում են օտարազգի մարդկանց հետ և դա չի համարվում ավանդույթների խախտում:
Վճռականություն
1883 թվականին, ստեղծագործական ճարտարագետ Ջոն Ռոուեբլինգը ոգեշնչվեց Նյու Յորքը Լոնգ Այլնդին կապող կամրջի ստեղծման գաղափարով: Այսպիսով, ամբողջ աշխարհի կամուրջների շինարարությամբ զբաղվող փորձագետներն ասացին, որ Ռոուեբլինգը մոռանա այդ գաղափարը. կամուրջն անհնար է կառուցել: Այն պարզապես անհնար էր կառուցել: Դա գործնական չէր: Այդպիսի բան դեռևս չէին արել:
Ռոուեբլինգը չէր կարող անտեսել այն կամրջի գաղափարը, որն առաջացել էր իր մտքում: Նա անընդհատ այդ ուղղությամբ էր մտածում և իր սրտի խորքում վստահ էր՝ հնարավոր է: Նա պարզապես պետք է իր երազանքով կիսվեր մեկ այլ մարդու հետ:
Երկար քննարկումներից և համոզումներից հետո նա վերջապես կարողացավ համոզել
իր որդուն՝ Վաշինգթոնին, որն ապագա ինժեներ էր, որ կամուրջը փաստացի հնարավոր է կառուցել:
Հայր ու որդի առաջին անգամ միմյանց հետ աշխատելիս ծրագիր մշակեցին՝ ինչպես հաղթահարել խոչընդոտները: Շատ մեծ ոգևորությամբ և ոգեշնչմամբ նրանք աշխատանքային խումբ ստեղծեցին, սկսեցին կառուցել իրենց երազանքների կամուրջը:
Նրանց նախագիծը սկզբից լավ էր ընթանում, սակայն երբ մի քանի ամիս էր, ինչ գործընթացը սկսվել էր, ողբերգական միջադեպ տեղի ունեցավ, որը խլեց Ջոն Ռոուեբլինգի կյանքը: Վաշինգթոնը վիրավորվել էր, ստացել ծանր ուղեղային վնասվածք, որի արդյունքում այլևս չէր կարողանում քայլել, խոսել, անգամ շարժվել:
-Մենք նրանց զգուշացրել էինք:

-Խենթ մարդիկ, խենթ երազանքներ:
-Հիմարություն է հավատալը վայրի երազանքներին:
Բոլորը բացասական մեկնաբանություններ էին անում, ասում էին, որ գործընթացը պետք է դադարեցվի, քանի որ Ռոուեբլինգը միակն էր, ով հավատում էր՝ կամուրջը կարող է կառուցվել: Չնայած հաշմանդամությանը` Վաշինգթոնը չհուսահատվեց և դեռևս ցանկություն ուներ կամրջի շինարարական աշխատանքները ավարտին հասցնել:

Նա
փորձեց ոգևորել իր ընկերներին: Բայց նրանք շատ էին անհանգստացած: Երբ
նա հիվանդասենյակում պառկած էր, արևի շողերն էլ անցնում էին պատուհանի
միջով, նա կարողացավ մի ակնթարթ տեսնել կապույտ երկինքը և ծառերի վերին
հատվածը:
Դա կարծես նամակ լիներ, որն ասում էր չհուսահատվե՛լ: Հանկարծ մի գաղափար հղացավ: Նա միմիայն կարողանում էր շարժել իր մեկ մատը, նա որոշեց դա ճիշտ օգտագործել: Դա անելով կարողացավ զարգացնել կնոջ հետ հաղորդակցման միջոցը: Նա դիպավ կնոջ արմունկին մատով` հասկացնելով, որ ցանկանում է ինժեների հետ խոսել: Հետո նա օգտագործեց նույն մեթոդը՝ ինժեներին ինչ-որ բան հասկացնելու:
Բացարձակ հիմարություն էր թվում, սակայն նախագիծը իր ընթացքի մեջ էր:

13 տարի Վաշինգթոնը հարվածում էր իր կնոջ արմունկին, մինչև կամուրջը կառուցվեց:
Այսօր տպավորիչ Բրուքլինի կամուրջը իր ամբողջ փառքի մեջ է, որպես հարգանքի տուրք մեկ մարդու ոգու հաղթանակի և նրա վճռականության:
Դա նաև հարգանքի տուրք է ճարտարագետների և նրանց թիմային աշխատանքի, նրանց հավատքի մեջ մի մարդու
նկատմամբ, ում խելագար է համարել աշխարհի կեսը: Այն նաև հանդիսանում է կնոջ սիրո և նվիրվածության հուշարձան, որը 13 երկար տարիների ընթացքումհամբերատարորեն ամփոփեց իր ամուսնու ուղերձները և ասաց, թե ինչ պետք է անեն ինժեներները:
Գուցե սա վճռականության լավագույն օրինակներից մեկն է, որը հաղթահարում է սարսափելի ֆիզիկական ցավը և հասնում է անհնարի նպատակի
իրագործմանը: Հաճախ երբ խոչընդոտներ ենք ունենում մեր ամենօրյա կյանքում, մեր խոչընդոտները շատ փոքր են, համեմատած այն բանի հետ, ինչին շատերն են դիմակայել:
Բրուքլինի կամուրջը մեզ ցույց է տալիս, որ անհնար թվացող երազանքները կարելի է հասկանալ և հաստատակամությամբ, անկախ նրանից, թե ինչպիսի տարաձայնություններ կան:
Նույնիսկ առավել հեռավոր երազանքը կարող է կատարվել վճռականության շնորհիվ:
Աղբյուրը Բրուքլինի կամուրջը մեզ ցույց է տալիս, որ անհնար թվացող երազանքները կարելի է հասկանալ և հաստատակամությամբ, անկախ նրանից, թե ինչպիսի տարաձայնություններ կան:
Նույնիսկ առավել հեռավոր երազանքը կարող է կատարվել վճռականության շնորհիվ:
Հպարտ կարմիր վարդը
Մի հիասքանչ գարնանային օր վարդ ծաղկեց անտառում: Տարատեսակ ծառեր և բույսեր էին այնտեղ աճում: Երբ վարդն իր շուրջն էր նայում, սոճին ասաց.
-Ի՜նչ
գեղեցիկ ծաղիկ է: Երանի ես էլ այդպիսին լինեի:
Մեկ
այլ ծառ ասաց.
-Հարգելի՛
սոճի, մի՛ տխրիր, մենք չենք կարող ամեն բան ունենալ:
Վարդը
գլուխը շրջեց և ասաց.
-Երևում
է ես այս անտառի ամենագեղեցին բույսն եմ:
Արևածաղիկը բարձրացրեց իր դեղին գլուխը և հարցրեց.
Արևածաղիկը բարձրացրեց իր դեղին գլուխը և հարցրեց.
-Ինչո՞ւ
ես այդպես ասում: Անտառում բազում գեղեցիկ բույսեր կան: Դու պարզապես դրանցից մեկն
ես:
Կարմիր վարդը պատասխանեց.
Կարմիր վարդը պատասխանեց.
-Ես
նկատում եմ, թե ինչպես են բոլորն ինձ դիտում, մատնանշում:
Ապա
վարդը նայեց կակտուսին և ասաց.
-Ապա
մի այս տգեղ բույսին նայեք՝ լի փշերով:
Սոճին
ասաց.
-Կարմի՛ր
վարդ, այս ի՞նչ խոսակցություն է: Ո՞վ կարող է ասել, թե որն է գեղեցկությունը: Դու նույնպես
փշեր ունես:
Հպարտ
կարմիր վարդը բարկացած նայեց սոճուն և ասաց.
-Ես
կարծում էի՝ դու լավ ճաշակ ունես: Դու ընդհանրապես չգիտես, թե ինչ է գեղեցկությունը:
Դու չես կարող համեմատել իմ փշերը կակտուսի փշերի հետ:
<<Ինչ
հպարտ ծաղիկ է>>,- մտածեցին
ծաղիկները:
Վարդը փորձում էր տեղաշարժել իր արմատները կակտուսի մոտակայքից, սակայն չկարողացավ: Մինչ օրերն անցնում էին, կարմիր վարդն անընդհատ նայում էր կակտուսին և վիրավորական խոսքեր ասում, օրինակ՝ ինչ անպետք բույս է: Ինչ տխուր եմ, որ նրա հարևանն եմ:

Կակտուսը
երբեք չէր ընկճվում, անգամ փորձեց խրատել վարդին ասելով.
-Աստված
անպատճառ ոչինչ չի ստեղծել:
Գարունն անցավ և եղանակը տաքացավ: Անտառային կյանքը դժվարացավ. բույսերն ու կենդանիները ջրի կարիք ունեին, անձրև էլ չկար: Կարմիր վարդը սկսեց թուլանալ: Մի օր վարդը նկատեց, թե ինչպես են ճնճղուկներն իրենց կտուցները մոտեցնում կակտուսին, ապա վերականգնված հեռանում: Սա խառնաշփոթ էր, կարմիր ծաղիկը հարցրեց սոճուն՝ ինչ են անում թռչունները:
Սոճին բացատրեց, որ թռչունները ջուր են ստանում կակտուսից:
-Չի
ցավո՞ւմ, երբ նրանք անցքեր են անում,- հարցրեց վարդը
-Ցավում
է, սակայն կակտուսը չի ցանկանում թռչուններին տեսնել տանջվելիս,- պատասխանեց սոճին:
Վարդը
զարմանքից բացեց իր աչքերը և ասաց.
-Կակտուսը
ջուր ունի՞:
-Այո, դու նույնպես կարող ես խմել: Արմատները կարող են ջուր բերել, եթե ցանկանում ես, դիմիր կակտուսին:
Կարմիր ծաղիկը շատ էր ամաչում իր նախկին պահվածքի համար, որ ջուր խնդրի կակտուսից, սակայն հետո նա վերջապես օգնություն խնդրեց: Կակտուսը բարությամբ համաձայնեց, և թռչուններն իրենց կտուցները ջրով լցրին, ապա ջրեցին վարդի արմատները: Այսպիսով վարդն իր դասը սովորեց և այլևս չի դատի ոչ ոքի իրենց տեսքի պատճառով:

Comments
Post a Comment