Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)
Վերնագիրը կարդալով՝ մտածեցի, որ անհետաքրքիր
գիրք է լինելու, սակայն ինչպես ասում են չի կարելի դատել գիրքն իր կազմով: Գիրքն
ընթերցելու ամբողջ ընթացքում միայն մեկ բան կար, որ անընդհատ մտածում էի:
Կարդածածս յուրաքանչյուր գիրի, լինի գեղարվեստական, թե ռազմական, հիմքում ընկած է
մի գիրք՝ Աստվածաշունչ: Կարծում եմ շատերը կփորձեն հակադարձել ինձ, սակայն սա իմ
կարծիքն է, որը կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կդառնա համոզմունք: Ինչևէ, գրքի հերոսները
կենդանիներն են՝ ֆերմայի կենդանիները, որոնց ցանկանում եմ համեմատել ներկայիս
աշխարհի միջին խավի ներկայացուցիչների հետ: Նրանք ունեն որոշակի կարիքներ, որոնք
պարբերաբար բավարարվում են, ունեն իրենց գլխի վրա տանիք, նաև գտնվում են իրենցից
բարձր աստիճանի վրա գտնվող մարդկանց ենթակայության տակ: Կարծում եմ նրանց թվում էր
որ կյանքն արարդար է, որ բարձր խավը միայն սպառում է՝ առանց ստեղծելու, ցանականում
էին անկախանալ, լինել ինքնուրույն, ստեղծել հավասարություն վերջապես, սակայն
չստացվեց: Մարդն ունի իշխելու և պաշտոնի հիվանդություն: Երբ նա ունենում է որոշակի
պաշտոն, ապա անխուսափելի է այն, որ դասելու է իրեն մնացածից բարձր, մտածելու է իր
ապահովության, բարեկեցության մասին, ցանկանալու է պահպանել իր դիրքն ու աթոռը, իսկ
այդ ընթացքում վերացնել ժողովրդի կողմից սիրված մարդկանց, պաշտոնից չկուրացած
մարդկանց(կարծես պարզապես նկարագրեմ աշխարհի տիրող իրավիճակի մասին): Գիրքը թեպետ
հրատարակվել է 1945 թվականին և ամբողջությամբ նկարագրել է Ռուսաստանում տեղի
ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքները, գաղափարներն ու
ծրագրերի հետագա ընթացքու, որն է վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիզմի,
սակայն յուրաքանչյուր ժամանակաշրջանին կարելի է վերագրել հետևյան երգիծական
առակ-այլաբանությունը: Երբ կենդանիները ապստամբեցին կարծես ամեն բան լավ էր,
սակայն անխուսափելի էր բռնապեժտությունը: Որ կենդանին որդեմ էր խոսում առաջնորդի
օրենքին կամ կատարած որոշմանը՝ մահապատժի էր երնթարկվում: Թվում էր՝ կյանքը
ագարակում դառնում է ավելի լավը, կենդանիները քաղցած են, ձմռանը մրսում են, քնում
են բաց հողի վրա, սակայն կենդանիները հպարտ են, որ ապրում են միակ ագարակում, ուր
բոլորը հավասար են: Այդ ընթացքում խոզերը տեղափոխվում են միսթր Ջոնսի տունը և
քնում են նրա անկողիններում: Խոզերը առևտուր են անում մարդկանց հետ, խմում են
վիսկի և գարեջուր: Նրանք փոխում են վերջին պատվիրանը(մոռացա նաև նշել, որ նրանք
ստեղծել էին 7 պատվիրաններ.
1.
Բոլոր երկոտանիները թշնամիներ են,
2.
Բոլոր չորքոտանիները կամ թևավորները
բարեկամներ են,
3.
Անասունը երբեք հագուստ չի կրում
4.
Անասունը երբեք անկողնում չի քնում
5.
Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի
6.
Անասունը երբեք ուրիշ անասուններ չի
սպանի
7.
Բոլոր անասունները հավասար են)
Բոլոր կենդանիները հավասար են, սակայն
խոզերը ավելի հավասար են: Ի վերջո, խոզերը սկսում են հագնել Ջոնսի հագուստը և
քայլում են երկու ոտքի վրա: Խոզերին հյուր են սկսում գալ հարևան ագարակների
մարդիկ: Գրքի վերջում ասվում է, որ երբ դրսի անասունները նայում էին մեկ խոզին,
մեկ՝ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին
մյուսից տարբերել:
Comments
Post a Comment