Posts

Showing posts from March, 2018

Անդալուսյան պոեզիա

Իսպանիայում արաբական պոեզիան լայնածավալ ու խորը փոխազդեցությունների արդյունք է և համաշխարհային գրականության մեծագույն արժեքներից։ Արաբներն Իսպանիա եկան 8-րդ դարի երկրորդ տասնամյակին և 3 տարվա ընթացքում գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Երկար դարերի ընթացքում արաբ նվաճողները այստեղ բերբերների և արաբականացված վեստգոթերի հետ ստեղծեցին բարձր մշակույթ։ Նվաճողների հետ Իսպանիա թափանցեց նաև արաբական գրականությունը, որի զարգացման ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝ «ընդօրինակման», «նորացման» և «անկման»: Այս փուլերը համապատասխանում էին արաբական տիրապետության փուլերին՝ Արաբական խալիֆայությունից կիսանկախ ամիրայություն, անկախ Օմայյան խալիֆայություն, մասնատում և նվաճում։

Բարեկամության կամուրջ

Image
   « Կարդում ենք » և   « Կրթական   փոխանակումներ »   նախագծերով օրեր առաջ այցելել էինք Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Ագարակ գյուղերի դպրոցները: Յուրաքանչյուր դպրոցում մեզ ներկայացրին և՛ գյուղի պատմությունը, և՛ դպրոցի պատմությունը: Հետաքրքիր էր տեսնելը այլ դպրոցների սովորույթներն ու երեխաների հետաքրքրությունները, տեսնել տարածաշրջանի տեսարժան վայրերը, նոր ընկերներ ու ծանոթություններ ձեռքբերելը: Էլ ի՞նչ ծանոթություն, որ չպիտի դառնա բարեկամություն, փոխայցելություն, նոր ծրագրեր ու նոր հանդիպումներ: Այցի ընթացքում, երբ պատմում էինք մեր ու մեր կրթահամալիրի մասին, շատ տպավորված էին: Ու մենք նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր՝ տեսնելու, , ճանաչելու, ավելի մտերմանալու, նոր հավանական ծրագրեր: Նախքան օրվա ամփոփմանն անցնելը նշեմ, որ օրեր առաջ սկսել էինք նախապատրաստվել՝ հյուրընկալելու մեր նոր ընկերներինմեծ: Կազմեցինք ծրագիրը, որոշեցինք, թե ովքեր են միանալու նրանց՝ ամբողջ օրվա ընթացքում ուղեկցելու համար: Ուրբաթ առավոտյան, իրարանցում էր Մայր դպրոցի մուտքի դիմաց. ինչո՞ւ իրարանցում: Այնքան մեծ էր եղել հետ

Ուսումնական մարտ

Կարդում ենք Չարենց Գրաբարի օրեր Նախագիծ «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» Հայոց լեզվի առաջադրանքներ

Հայոց լեզվի առաջադրանքներ (ուսումնական մարտ)

1. Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր: Ե՛վ——————և՛—————— Ոչ——————-ոչ—————— Թե՛——————-թե՛————— Կա՛մ——————-կա՛մ———— 2. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր: Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել: Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով. -Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը: 3. Կետադրի՛ր նախադասությունները: Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջ

Ճամփորդություն «Կարդում ենք» նախագծի շրջանակներում

   « Կարդում ենք » նախագծի շրջանակներում որոշեցինք այցելել Ոսկեվազ գյուղի միջնակարգ դպրոցը և միասին ամփոփել Տերյանական և Թումանյանական օրերը : Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց ի աշակերտները և ուսուցչական կազմը մեծ ոգևորությամբ և ըստ պատշաճի դիմավորեցին մեզ: Առաջին բանը, որից շատ էի ուրախացել, դա սովորական դպրոցական սեղաններն ու աթոռներն էին, գրատախտակն ու ուսուցչական մատյանները. կարոտել էի: Տասներորդ դասարանի աշակերտներից մեկը մեզ ներկայացրեց գյուղի պատմությունը, որը, իրոք, շատ հետաքրքիր էր:Ասաց, որ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո , Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Բնակիչները սարսափած հանձնվում են։ Լենկ Թեմուրը ներում է նրանց և չի կոտորում։ Ի նշան երախտագիտության՝ փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր ՝ ոսկի Թամուր- Ոսկի են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամու ր: Գյուղի պատմությանը քիչ թե շատ ծան