Ճամփորդություն «Կարդում ենք» նախագծի շրջանակներում



   «Կարդում ենք» նախագծի շրջանակներում որոշեցինք այցելել Ոսկեվազ գյուղի միջնակարգ դպրոցը և միասին ամփոփել Տերյանական և Թումանյանական օրերը: Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցչական կազմը մեծ ոգևորությամբ և ըստ պատշաճի դիմավորեցին մեզ: Առաջին բանը, որից շատ էի ուրախացել, դա սովորական դպրոցական սեղաններն ու աթոռներն էին, գրատախտակն ու ուսուցչական մատյանները. կարոտել էի: Տասներորդ դասարանի աշակերտներից մեկը մեզ ներկայացրեց գյուղի պատմությունը, որը, իրոք, շատ հետաքրքիր էր:Ասաց, որ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Բնակիչները սարսափած հանձնվում են։ Լենկ Թեմուրը ներում է նրանց և չի կոտորում։ Ի նշան երախտագիտության՝ փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր- Ոսկի են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր: Գյուղի պատմությանը քիչ թե շատ ծանոթանալուց հետո սկսեցինք արտասանել, սաներից ոմանք նաև երգեցին, նրանց ձայն իրոք շատ գեղեցիկ էր, ժամանակն էր դուրս գալու և տեսնելու գյուղի ամենանշանակալից վայրերից մեկը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն կառուցվել էր հինգերորդ դարում, սակայն հետագայում թշնամու ավերիչ ձեռքի և երկրաշարժերի պատճառով հայտնվել անմխիթար վիճակում, միայն այս վերջին տասնամյակում վերանորոգել էին, և եկեղեցին կրկին սկսել էր գործել:
   Մի բան է հազար անգամ լսելը, մեկ այլ բան՝ տեսնելը: Բացի հետաքրքիր տեղեկություններից, ճամփորդություններն ավելի են ամրապնդում ընկերական կապը, ինչու չէ, նաև ձեռք ես բերում նոր ընկերներ:

 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն