Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Սաադիի վերջին գարունը
 Արձակ բանաստեղծություն է, խոհափիլիսոփայական պատմվածք:Սաադին արևելյան նշանավոր գրող է: Արդեն ապրել էր մեկ դար և ապրում էր վերջին գարունը, սակայն նա դառնություն էր զգում իր հոգում, քանի որ՝ ապրելով հարյուր տարի, նա հարծես չէր հագեցել իր կյանքից և չէր ցանկանում հեռանալ: Ավետիք Իսահակյանը՝ ներկայացնելով Սաադիի ապրումները, նաև ներկայացնում է յուրաքանչյուրիս: Հաճախ լսում ենք, որ ոմանք ասում են, թե հոգնել են այս կյանքից, սակայն երբ վտանգ են զգում, շտապում են լուծել այն: Այս պատմվածքում նաև Իսահակյանը ներկայացրել է արևելյան որոշ տարածքներ, որոնցից են՝ Շիրազ քաղաքը, որը հայտնի էր իր հրաշաբույր վարդերով, Հնդկաստանը, Մսրա աշխարհը, Դամասկոսը և այլն: Հատկապես ցանկանում եմ խոսել վերջին տողի մասին:
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։ 
Անվերջ կարող ենք խոսել այս տողի մասին, քանի որ իր մեջ պարունակում է յուրաքանչյուրիս կյանքը: Մենք չենք որոշում ծնվել, թե ոչ, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է մեր կյանքի ամեն մի վայրկյանը վայելենք, քանի որ մեկ է պի պահ է գալու, որ մենք կարոտելու ենք այն ժամանակը, որտ տրված էր մեզ, սակայն մենք վատնել ենք:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)