Posts

Դեպի Տավուշ

Այլ են ավարտական դասարանի սովորողի խոհերն ու մտորումները, բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ փորձեմ բացահայտել Հայաստան աշխարհն ինձ համար։ Մոտենում էին բարձունքի հաղթահարման նախագծի օրերը, որը արդեն ավանդույթ է դարձել սեբաստացիների կյանքում։ Բազմաթիվ նախագծեր կային, ու ես երկար չէի կողմնորոշվում՝ որը ընտրել, հետո միանգամից  որոշեցի՝ այս անգամ էլ Տավուշն է կանչում։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ, սակայն ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում։ Երբևէ չէի լսել Աղջկա բերդի մասին, որտեղ պետք է գնայինք։ Նախքան ճամփորդությունը, ինչպես միշտ, քարտեզագրեցինք երթուղին, կարդացինք ավանդությունները բերդի մասին, նյութեր հրապարակեցինք և պատրաստ սպասում էինք ճամփորդությանը։
Հենց ամսի 21-ին էլ պետք է գնայինք։ Տոնական օր, լավ եղանակ, ընկերներ, սիրելի ուսուցիչ, էլ ինչ է պետք լավ ժամանակ անցկացնելու համար։ Կլինեմ անկեղծ, յուրահատուկ զգացում է տասներկուերորդ դասարանցի լինելը։ Տեսնում էի իմ կրտսեր ընկերներին և հիշում իմ առաջին ճամփորդությունները։ Չեմ ցանկանում շատ պատմել ճանապարհի և այլ պահերի մասին,…

Դաս-քննարկման ամփոփում

Դեռ շաբաթվա սկզբում ստացանք առաջադրանք, որ պատրաստենք քննարկման, որի ժամանակ պետք է քննարկեինք մեզ հուզող որոշ հարցեր:     Սկսեցինք խոսել, թե արդյոք ով է կրթված մարդը, խոսեցին մեզ ամենից շատ մտահոգեցնող քննական կարգերի, տասներկուամյա կրթական ծրագրի մասին նաև ունեցանք առաջարկություններ, որոնք բարձրաձայնեցինք: Կցանկանայի, որ այս քննարկումները ոչ թե մնան դասարանների նեսում, այլ իրոք մեր ձայնը լսելի լինի և կարողանանք որևէ փոփոխության հասնել:

«Մտահոգված եմ. իմ կրթությունը»

Մարդիկ, երբ ասում են կրթված մարդ, միանգամից պատկերացնում են մեկին, ով դպրոցում սովորել է գերազանց առաջադիմությամբ, ունի բարձրագույն կրթություն և ունի խելացի թվացող դեմքի արտահայտություն, սակայն կարծիքները, բնականաբար, տարբեր կարող են լինել։ Ինձ համար կրթված մարդու նկարագիրն այլ է։ Կրթված մարդ կարող է կոչվել նա, ով ունի բազմակողմանի զարգացվածություն, նաև այն մարդն, ով իր գործի իսկական վարպետն է և տիրապետում է մեծ ինֆորմացիայի իր մասնագիտության շրջանակներում։ Սակայն ինձ համար ամենալավ և նախընտրելի կրթված մարդը նա է, ով զբաղվում է ինքնակրթությամբ։ Այն չունի սահմաններ, որն ինձ համար շատ կարևոր է․ չեմ սիրում, երբ մարդն իրեն դնում է կաղապարների մեջ և խոսակցական լեզվով ասած կրակն է ընկնում։ Ցավոք, մեր երկրի պայմաններում շատ դժվար է ինքնակրթությամբ հասնեը որևէ բարձունքի, քանի որ պահանջում են մի թղթի կտոր, որը ինչպես հասկացաք մասնագիտական դիպլոմն է։ Կա կարծրատիպ, որ եթե բուհ, ապա մասնավոր պարապմունքներ, խելակորույս տանջանքներ, անքություն և այլն։ Խրախուսելով ինքնակրթությունը, կհասնենք այն կետի…

Գործնական քերականություն․ ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեվետ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։ 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմորոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։ 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առնթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որո…

Վերջին դպրոցական սեպտեմբերի մեկը․ բարձրունքի հաղթահարում․․․

Image
Ինչպես արդեն կարդացիք վերնագրում, այսօր իմ դպրոցական վերջին սեպտեմբերի մեկն է, որը ավելի հիշարժան չէր կարող լինել։ Ինչ կրթահամալիրում եմ, ցանկանում էի բարձրանալ Արագած սարը, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներ էին առաջանում և չէր ստացվում ճամփորդությունս։ Այս անգամ սակայն երբ իմացա, որ ճամփորդություն կա, անմիջապես հայտը լրացրի։ Ճամփորդությանը նաև ինձ հետ էր ընկերուհիս, ով Սեբաստացի չէ, սակայն մի քանի ժամով դարձավ Սեբաստացի։
  Նոր եմ վերադարձել և այնքան մեծ են տպավորություններս, որ որոշեցի հիմա պատմեմ այսօրվա մասին, չնայած՝ շատ հոգնած եմ։ Դեռ մեքենայի մեջ էինք, լսեցի, որ երկու ժամ ենք միայն բարձրանալու, որը այդքան էլ երկար չթվաց։ Սկսեցինք քայլել սարն ի վեր, անցավ երկու ժամ, սակայն դեռևս նշույլ անգամ չկար գագաթի։ Պարզվեց, որ դեռ երկու ժամ էլ պետք է բարձրանանք։ Անկեղծ լինեմ, որոշ պահեր էին գալիս, որ պածում էի այլևս չեմ կարող բարձրանալ, քանի որ գլխապտույտներ ունեի և որքան բարձրանում էինք, այնքան ավելի դժվար էր ինձ համար դառնում նույնիսկ շնչելը։ Ֆիզիկապես չէի հոգնել դեռ, սակայն կարծես վառե…

Ամփոփում եմ ամառը․․․

Image
Բոլորի համար ամառը սկսվեց հունիսի մեկից, սակայն դեռ մայիս ամիսն էր, բայց ես զգում էի ամռան թեժ մթնոլորտը, քանի որ նախապատրաստվում էի ճամբարների։ Նշեմ, որ ինչպես յուրաքանչյուր ամառ, այնպես էլ տարվա ընթացքում, կամավորական աշխատանքներ եմ կատարում  ՀՄՄՀ-ում (կազմակերպությունը զբաղվում է երեխաների և պատանիների քրիստոնեական դաստիարակությամբ)։ Ճամբարների ընթացքում երեխաները և՛ խաղում են, ուրախ ժամանակ են անցկացնում, և՛ քրիստոնեական դաստիարակություն ստանում։ Հունիս ամսին նախատեսել էինք ունենալ ստացիոնար ճամբարի երեք հերթափոխ։ Յուրաքանչյոււր շաբաթվա մեջ ունեի իմ խումբը, որի անունը <<Հնազանդություն>> էր։ Կային յոթ խմբեր, որոնցից յուրաքանչքուրն ուներ անուն, որոնք քրիստոնեական հատկանիշների անվանումներ էին․ սեր, ուրախություն, քաղցրություն, բարություն, ազնվություն, հնազանդություն և համբերություն։ Առավոտները սկսում էինք մարզանքով, ապա սենյակների մաքրման ժամանակն էր, որից հետո շարունակվում էր ճամբարային աշխույժ անցուդարձը։ Առավոտյան երեխաները Աստվածաշնչի գրքերից՝ Հովհաննեսի Ավետարանից, հատ…

Տարեկան ուսումնական հաշվետվություն

Այստեղ կարող եք տեսնել իմ 2018-2019թ  ուսումնական տարվա բոլոր աշխատանքները։
Կարդացի մեկ-երկու աշակերտի տարեկան հաշվետվությունը և հասկացա, որ շատ աշխատանքներ չեմ կատարել, չեմ մասնակցել շատ ճամփորդությունների։ Շատերի համար այս տարին ձեռքբերումների տարի է եղել, նորանոր նախագծեր են ծնվել, փորձել են իրենց դրսևորել տարբեր բնագավառներում և այլն։ Կարծում էի չոր ու ցամաք տարեկան հաշվետվություն եմ ներկայացնելու, սակայն կան բաներ, որոնց մասին կարող եմ հիմա խոսել։ Սեբաստացիական առօրյան կարող է հաճախ շատ ճնշող լինել։ Միջանցքներում պարզապես հանգիստ քայլել չես կարող, ամենուր ծիծաղ է, ուրախություն, ոգևորվածություն։ Կրթահամալիրի մասին խոսելիս միշտ նշում ենք ակնհայտ տարբերությունները․ անհատական ուսումնական պլան, այլընտրանքային կրթական խրագիր, ազատ հագուստ, սակայն կրթահամալիրի շնորհիվ այս տարի կարողացա գտնել ինքս ինձ։ Եթե կարդում ես սա, հավանաբար կմտածես, թե ինչ կապ ունի իմ ասածները տարեկան հաշվետվության հետ, սակայն կասեմ, որ դպրոցը մի վայր չէ, որտեղ միմիայն դասեր են, տնային առաջադրանքներ, այն մի վայր է…

“Altruism” – Debate

First of all, that is altruism. Altruism is the principle and moral practice of concern for happiness of other human beings and animals, resulting in a quality of life both material and spiritual. Humans may designate a selfless love of others, that is to say the wish that others find happiness and generosity expecting nothing in return.
 I think this is one of the best  things ever. You can just express your feelings, show how much you care for the person.
To be honest at first I didn't get the point of this word, and I said that it is not right to be altruistic. I just thought that it means that you forget about you and you just care for others, which is not quite right.
As I mentioned it is really beautiful thing and what a pity that not all people have this inside of them. No one can say that they haven't had any experience when they did something in order to be received something. I did, for sure you did it too. If you say you haven't, you might've just lied.

Քննարկում-բանավեճ«Մտահոգված եմ. իմ կրթությունը»

Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համարԿենտրոնացված քննությունները նվազեցրել են կոռուպցիան12-ամյա կրթական համակարգն ապահովում է բարձրորակ կրթություն Հայաստանում   
 Շուտով ինձ կարող եմ համարել տասներկուերորդ դասարանցի, շնջանավարտ: Շատ ու շատ հարցեր կան, որ այս պահին ինձ մտահոգում են: Երբ ինձ հարցնում են ավարտական քննություններիս մասին առաջին հարցերց մեկը լինում է այն, թե արդյոք կկարողանամ առանց մասնավոր պարապմունքների ընդունվել, այդյող դպրոցումս ստացած գիտելիքները բավարար են, թե ոչ: Ինչքան էլ սիրում եմ մեր կրթահամալիրը, պետք է անկեղծ ասեմ, որ չեմ կարող ինձ բավարարող գնահատական հավաքել, սակայն դրա հետ մեկ տեղ, մենք այստեղ սովորում ենք մտածել, այլ ոչ թե անգիր սովորել, այդ իսկ պատճառով, արդեն որոշել եմ՝ մասնավոր պարապմունքներից խուսափելու եմ, փորձելու եմ ինքնուրույն պատրաստվել քննոթյուններիս: Բացի այդ, մտածում էի, որ ինչքան էլ սովորեմ, ջանք ներդնեմ, մեկ է, մարդիկ են լինելու, որ տարիներ շարունակ ինձ և ինձ նման սովորողների հույսով են սովորելու, ապա վերջում բարձր գնահա…

Ուսումնական մայիս

Մայիս 2-4 Կարդում ենք արևմտահայերեն  2.05 — 20.05 Իմ ձայնագրությունը Նախագիծ «Քերթողաբոյլ» Մայիս 6-10 Նախագիծ «Բակունցի ոտնահետքերով»

Քննարկում-բանավեճ Ովքե՞րենավելիհավատարիմընկերներ՝տղանե՞րը, թեաղջիկնե՞րըԱրդյոք ընտանիքը նշանակություն ունի՞ երեխայի պահվածքի և ինքնագնահատականի համարԱրդյոք ճի՞շտ է երեխային զրկել համացանցիցԴպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համարԿենտրոնացված քննությունները նվազեցրել են կոռուպցիան12-ամյա կրթական համակարգն ապահովում է բարձրորակ կրթություն Հայաստանում

10YearsChallenge բնության մեջ

Image
Երկրիկլիմայականհամակարգիմիջինջերմաստիճանիբարձրացումը, փաստէ, որպետքէբացասականհետևանքներունենա:Քսաներորդդարիերկրորդկեսիցսկսած, գիտնականներիկողմիցառաջքաշվեցայսպեսկոչված«գլոբալտաքացման»վտանգի, դրանումմարդկայինգործունեությանլուրջդերիեւհնարավործանրհետեւանքներիմասինհիպոթեզը: Սկզբում,հատկապեսատոմայինռումբիառաջինփորձարկումներիցհետո,այնհարցին, թեկարո՞ղէարդյոքմարդկայինգործունեությանարդյունքումշրջակամիջավայրիաղտոտումը, հատկապեսմեծքանակությամբաէրոզոլայինտարբերնյութերիարտանետումըմթնոլորտեւայլն,նպաստելԵրկրիմթնոլորտիստորինշերտերումայսպեսկոչված«ջերմոցայինէֆեկտի»եւ«գլոբալտաքացման»պրոցեսներինեւինչչափով, գիտնականներիճնշողմեծամասնությունըդրականպատասխանէինտալիս, ավելին, առաջարկումէինտարբերմոդելներբացատրելուհամարիրենցայդպնդումները:Սակայն, հետագագիտականուսումնասիրություններըցույց