Posts

Showing posts from September, 2019

Ուսումնական սեպտեմբեր․ Հայոց պատմություն

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4 1. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին՝ -Տրդատ 1-ին -Վաղարշ 1-ին -Վաղարշ 2-րդ -Խոսրով 1-ին -Տրդատ 3-րդ Վաղարշ 2-րդ   (ծն. թ. անհայտ – մոտ  198 ) , Հռոմի դրածո  Սոհեմոսի  մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել  Մեծ Հայքի  թագավոր։  193 –ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել  Հռոմի  արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել  Սեպտիմիոս Սևերոս  կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։  Հայերին  սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի,  Մեծ Հայքից  դուրս են բերվել հռոմեական զորքերը,  Հռոմը  պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝  կովկասյան  լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտա

Ամփոփիչ  աշխատանք  բառագիտությունից 

Լրացրու  բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր) Գոմեշ, մթնկա, լուսնկա, որդակոտոր, զարդուցիչ, նշխարենի, հանդիպակաց, ընդիմակաց, օրորել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարդ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։ Բառերը  գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով Հարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառ գիրք։ (0,5 միավոր) Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։ նիրհել,  ննջել,   քնել,  մրափել,  վախենալ,  երկյուղել,    զարհուրել,  տխմար,  տգետ,  բթամիտ  փոս,  վիրապ,  խրամատ  սրդողել վեմ ողորմելի   (0,5 միավոր) Ընտրիր  դաժան բառի  հոմանիշները. անագորույն, ժանտ, դժնի, դժխեմ, բիրտ, անողորմ։ (0,5 միավոր) Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը. անթաքույց, , վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։ (0,5 միավոր) Տրված շաքից առանձնացրու  պերճ  բառի հականիշները. շքեղ, ան

Դեպի Տավուշ

Այլ են ավարտական դասարանի սովորողի խոհերն ու մտորումները, բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ փորձեմ բացահայտել Հայաստան աշխարհն ինձ համար։ Մոտենում էին բարձունքի հաղթահարման նախագծի օրերը, որը արդեն ավանդույթ է դարձել սեբաստացիների կյանքում։ Բազմաթիվ նախագծեր կային, ու ես երկար չէի կողմնորոշվում՝ որը ընտրել, հետո միանգամից  որոշեցի՝ այս անգամ էլ Տավուշն է կանչում։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ, սակայն ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում։ Երբևէ չէի լսել Աղջկա բերդի մասին, որտեղ պետք է գնայինք։ Նախքան ճամփորդությունը, ինչպես միշտ, քարտեզագրեցինք երթուղին, կարդացինք ավանդությունները բերդի մասին, նյութեր հրապարակեցինք և պատրաստ սպասում էինք ճամփորդությանը։ Հենց ամսի 21-ին էլ պետք է գնայինք։ Տոնական օր, լավ եղանակ, ընկերներ, սիրելի ուսուցիչ, էլ ինչ է պետք լավ ժամանակ անցկացնելու համար։ Կլինեմ անկեղծ, յուրահատուկ զգացում է տասներկուերորդ դասարանցի լինելը։ Տեսնում էի իմ կրտսեր ընկերներին և հիշում իմ առաջին ճամփորդությունները։ Չեմ ցանկանում շատ պատմել ճանապարհի և այլ պահերի մա

Դաս-քննարկման ամփոփում

Դեռ շաբաթվա սկզբում ստացանք առաջադրանք, որ պատրաստենք քննարկման, որի ժամանակ պետք է քննարկեինք մեզ հուզող որոշ հարցեր:     Սկսեցինք խոսել, թե արդյոք ով է կրթված մարդը, խոսեցին մեզ ամենից շատ մտահոգեցնող քննական կարգերի, տասներկուամյա կրթական ծրագրի մասին նաև ունեցանք առաջարկություններ, որոնք բարձրաձայնեցինք: Կցանկանայի, որ այս քննարկումները ոչ թե մնան դասարանների նեսում, այլ իրոք մեր ձայնը լսելի լինի և կարողանանք որևէ փոփոխության հասնել: 

«Մտահոգված եմ. իմ կրթությունը»

Մարդիկ, երբ ասում են կրթված մարդ, միանգամից պատկերացնում են մեկին, ով դպրոցում սովորել է գերազանց առաջադիմությամբ, ունի բարձրագույն կրթություն և ունի խելացի թվացող դեմքի արտահայտություն, սակայն կարծիքները, բնականաբար, տարբեր կարող են լինել։ Ինձ համար կրթված մարդու նկարագիրն այլ է։ Կրթված մարդ կարող է կոչվել նա, ով ունի բազմակողմանի զարգացվածություն, նաև այն մարդն, ով իր գործի իսկական վարպետն է և տիրապետում է մեծ ինֆորմացիայի իր մասնագիտության շրջանակներում։ Սակայն ինձ համար ամենալավ և նախընտրելի կրթված մարդը նա է, ով զբաղվում է ինքնակրթությամբ։ Այն չունի սահմաններ, որն ինձ համար շատ կարևոր է․ չեմ սիրում, երբ մարդն իրեն դնում է կաղապարների մեջ և խոսակցական լեզվով ասած կրակն է ընկնում։ Ցավոք, մեր երկրի պայմաններում շատ դժվար է ինքնակրթությամբ հասնեը որևէ բարձունքի, քանի որ պահանջում են մի թղթի կտոր, որը ինչպես հասկացաք մասնագիտական դիպլոմն է։ Կա կարծրատիպ, որ եթե բուհ, ապա մասնավոր պարապմունքներ, խելակորույս տանջանքներ, անքություն և այլն։ Խրախուսելով ինքնակրթությունը, կհասնենք այն կետին

Գործնական քերականություն․ ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ Այգեվետ, այժմ ե ական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։ 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմորոր, մեղմորեն, միօրինակ,, նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։ 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առնթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մ

Վերջին դպրոցական սեպտեմբերի մեկը․ բարձրունքի հաղթահարում․․․

Image
 Ինչպես արդեն կարդացիք վերնագրում, այսօր իմ դպրոցական վերջին սեպտեմբերի մեկն է, որը ավելի հիշարժան չէր կարող լինել։ Ինչ կրթահամալիրում եմ, ցանկանում էի բարձրանալ Արագած սարը, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներ էին առաջանում և չէր ստացվում ճամփորդությունս։ Այս անգամ սակայն երբ իմացա, որ ճամփորդություն կա, անմիջապես հայտը լրացրի։ Ճամփորդությանը նաև ինձ հետ էր ընկերուհիս, ով Սեբաստացի չէ, սակայն մի քանի ժամով դարձավ Սեբաստացի։   Նոր եմ վերադարձել և այնքան մեծ են տպավորություններս, որ որոշեցի հիմա պատմեմ այսօրվա մասին, չնայած՝ շատ հոգնած եմ։ Դեռ մեքենայի մեջ էինք, լսեցի, որ երկու ժամ ենք միայն բարձրանալու, որը այդքան էլ երկար չթվաց։ Սկսեցինք քայլել սարն ի վեր, անցավ երկու ժամ, սակայն դեռևս նշույլ անգամ չկար գագաթի։ Պարզվեց, որ դեռ երկու ժամ էլ պետք է բարձրանանք։ Անկեղծ լինեմ, որոշ պահեր էին գալիս, որ պածում էի այլևս չեմ կարող բարձրանալ, քանի որ գլխապտույտներ ունեի և որքան բարձրանում էինք, այնքան ավելի դժվար էր ինձ համար դառնում նույնիսկ շնչելը։ Ֆիզիկապես չէի հոգնել դեռ, սակայն կարծես վառե