Վերջին դպրոցական սեպտեմբերի մեկը․ բարձրունքի հաղթահարում․․․
Ինչպես արդեն կարդացիք վերնագրում, այսօր իմ դպրոցական վերջին սեպտեմբերի մեկն է, որը ավելի հիշարժան չէր կարող լինել։ Ինչ կրթահամալիրում եմ, ցանկանում էի բարձրանալ Արագած սարը, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներ էին առաջանում և չէր ստացվում ճամփորդությունս։ Այս անգամ սակայն երբ իմացա, որ ճամփորդություն կա, անմիջապես հայտը լրացրի։ Ճամփորդությանը նաև ինձ հետ էր ընկերուհիս, ով Սեբաստացի չէ, սակայն մի քանի ժամով դարձավ Սեբաստացի։
Նոր եմ վերադարձել և այնքան մեծ են տպավորություններս, որ որոշեցի հիմա պատմեմ այսօրվա մասին, չնայած՝ շատ հոգնած եմ։ Դեռ մեքենայի մեջ էինք, լսեցի, որ երկու ժամ ենք միայն բարձրանալու, որը այդքան էլ երկար չթվաց։ Սկսեցինք քայլել սարն ի վեր, անցավ երկու ժամ, սակայն դեռևս նշույլ անգամ չկար գագաթի։ Պարզվեց, որ դեռ երկու ժամ էլ պետք է բարձրանանք։ Անկեղծ լինեմ, որոշ պահեր էին գալիս, որ պածում էի այլևս չեմ կարող բարձրանալ, քանի որ գլխապտույտներ ունեի և որքան բարձրանում էինք, այնքան ավելի դժվար էր ինձ համար դառնում նույնիսկ շնչելը։ Ֆիզիկապես չէի հոգնել դեռ, սակայն կարծես վառելիքս սպառված լիներ և անգամ մեկ քայլ չէի կարողանում անել։ Ի ուրախություն ինձ, մեր հետևից տեար Գևորգն էր քայլում և մեզ սովորեցնում էր՝ ինչպես ճիշտ բարձրանալ։ Բավականին առաջ էին անցել մյուսները, բայց մեր տեսադաշտում էին, տեսնում էի, որ կանգնել են և առաջ չեն գնում, չէի հասկանում ինչ են անում։ Երբ հասանք նույն տեղը, ուր նրանք էին, տեար Գևորգը թույլ չտվեց առաջ գնալ։ Սպասեցի մինչև ինձ կանչի։ Գնացի մոտիկ, գլխարկով փակեց աչկերս և ձեռքիցս բռնած սկսեցինք քայլել։ Երբ բացեց աչկերս, աննկարագրելի տեսարան էր, ճիշտ է, մառախուղը խանգարեց, սակայն որոշ չափով տեսանելի էր Արագած լեռան խառնարան ու լեռան մնացյալ գագաթները։ Որպես Սեբաստացի լսել էի ինչ-որ կնունքի մասին, որը Արագածի գագաթին էին անում, սակայն երբեք չէի պատկերացնի, որ այդքան հոգիս կլցվի այդ ամենից հետո։ Երկար քայլելուց հետո կարծես նոր ուժ եկավ ինձ վրա։ Մոտավորապես հինգ րոպե հասցրեցի հանգստանալ․ վերջում հասա գագաթին, սակայն այդքանն էլ բավական էր նոր ուժերով ներքև իջնելու համար։ Մեծ վախով էի քայլում, որ հանկարծ ոտքս չոլորվի, ի ուրախություն ինձ, առանց կոտրվածքների և վնասվածքների վերադարձա։
Վստահ եմ, որ դեռ շատ եմ հիշելու իմ վերջին դպրոցական սեպտեմբերի մեկը։

Comments
Post a Comment