Էկոլոգիա

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում


1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանն իր աշխարհագրական դիրքով չեմ կարող ասել, որ հիանալի և նախանձելի է։ Մենք լեռնային երկիր ենք և չունենք ծովեր ու օվկիանոսներ։ Սակայն կարող եմ ասել, որ բավականին հարուստ ենք բնական ներ քին ընդերքով, որը,  ցավոք սրտի, մեզ չեն պատկանում (հանքարդյունաբերական գործարանները)։ Հանրապետությունում կան նաև կերակրի աղի, վանակատի, տրավերտինի, բարիտի, գիպսի, դիատոմիտի, ասբեստի, քվարցի, ագաթի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի պաշարներ:

ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով («Ջերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնք իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի են նաև հանրապետության սահմաններից դուրս:

Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.


2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Արդի խնդիրներից է հանքարդյունաբերությունը: Այս դեպքում բօգտագործում ասել չեմ կարող, հանքարդյունաբերությունը Հայաստանում բնչարաշահում է: Հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից ջրային ավազան աղտոտիչների    մեծ ծավալի արտահոսքերըպոչամբարների վթարներըօդի աղտոտման չափաքանակները հատկապես  գերազանցումն են ԱլավերդիումԱրարատումՀրազդանում և Երևանումբուսական եւ կենդանական աշխարհին հասցված անդառնալի կորուստները ՝ Տավուշում եւ ԼոռիումԱյս ցանկը կարելի է երկար շարունակելսակայն միանշանակ էոր Հայաստանում տվյալ ոլորտի խնդիրները մեծամասամբ  պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով վնասի հատուցման ոչ բավարար կարգավորմամբինչն էլ իր հերթին բերում է շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատու մոտեցմանը։ Հանքարդյունաբերությունը շատուշատ վնասներ է տալիս շրջակա միջավայրինհատկապես ցանկանում եմ նշելոր  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մնացուկները լցվում են Նորաշենիկ և Արծվանիկ գետերորոնք էլ լցվում են Ողջի գետը:Նյութի աղբյուր.


3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Նախ, ինչ է բնական ռեսուրսը: Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են,որոնք օգտագործվում են  կամ կարող են օգտագործվել  որպես աշխատանքի  առարկա ու գործիք և սպառման առարկա: Իսկ ինչ աանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա  նշանակում է, որ  ներկայումս  օգտագործման  ենթակա բնության  տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք  այդպիսին դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել  բնության պատրաստի բարիքները` հատապտուղները,  որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները , քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան: Այդ երևույթը  ինտենսիվ է զարգացել հատկապես վերջին հարյուրամյակների ընթացքում: Իմ կարծիքով ՀՀ-ում՝ նեկայիս դրությամբ, ճիշտ չեն օգտագործվում բնական ռեսուրսները: Իսկ եթե պատշաջ ձևով չեն օգտագործում բնական պայմանները, ապա դա չի կարող խթանել հանրապետության զարգացմանը: Ես թերի եմ գնահատում ՀՀ-ում բնական ռեսուրսների կառավարումը:ՀՀ բնական ռեսուրսերից են՝ ածուխ, երկաթ,բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի,տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի արդյունահանում: ՀՀ-ն հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Կան հարյուրավորջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր, աղբյուրներ: 1400 քառ. կմ տարածք է կազմումՍևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը:


3.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Իմ կարծիքով ՀՀ-ում բնական ռեսուրսների օգտագործումը միմիայն վատ հետևանքներ է թողնում: Համեմատելով այլ երկրների հետ՝ մենք չենք պահպանում նորմաները, որոնք հանգեցնում են բազում խնդիրների: Շատ ենք խոսում, քննարկում հանքարդյունաբերության մասի: Երբ իմացա դրա թողած հետևանքների մասին պարզապես զարմացած էի, թե ինչպես ենք թույլ տալիս՝ այս ամենը կատարվի մեր երկրում: Հանքարդյունաբերության երևացող հետևանքները՝ պոչանքները, վառ օրինակ են այն բանի, որ մեր երկրում չեն պահպանում հասարակ նորմերը, որոնք ակնհայտ վնասներ են պատճառում հատկապես՝ մարդկանց առողջությանը:

4. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Կլինեմ անկեղծ և փոքր ինչ վատատես: Կարծում եմ Հայաստանը, ցավոք սրտի, երբեք չեմ կարողանա համերլ էկոլոգիապես «ավելի մաքուր». այդ ամենին հասնելու համար շատ ժամանակ է պահանջվելու: Նախևառաջ պետք է էկոլոգիապես «ավելի մաքուր» դառնա մարդկանց մտածելակերպը: Եթե ես քալյում եմ և աղբ եմ նետում՝ մտածելով, որ փոքրիկ աղբ է և երկիրը մեկ է աղտոտ է, ապա կլինեմ այն հազարավոր մարդկանցից մեկը, ովքեր ճիշտ նույն ձև են մտածում: Արդյունքում՝ մենք պետք է մեր մեր մտածելակերպի մեջ փոփոխություններ անենք: Կարծում եմ մերսերունդը, մեզնից հետո եկող սերունդը կկարողանա կատարել ներկայիս ավագ և միջին սերնդի բաղձալի երազանքը:



Կենդանատեսակներ, որոնք ՀՀ-ում անհետացման եզրին են

Հայաստանում բնակվում է ողնաշարավոր կենդանիների մոտ 523 տեսակ, որոնցից 153-ը գրանցված են «Կարմիր գրքում:

Հունիսի 5-ին ողջ աշխարհը նշում է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը՝ հռչակված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 27-րդ նստաշրջանում 1972թ․ դեկտեմբերի 15-ին։ Գլխավոր ասամբլեան հռչակագրում կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն շրջակա միջավայրի պահպանության և բարելավման նրանց ձգտումները։ Սկսած 1500 թվականից ողջ աշխարհում ամբողջությամբ անհետացել է 844 կենդանատեսակ և բուսատեսակ, հազարավոր տեսակներ այսօր ոչնչացման եզրին են։ Հայաստանում բնակվում է ողնաշարավոր կենդանիների մոտ 523 տեսակ, որոնցից 153-ը գրանցված են «Կարմիր գրքում»։
Ամառային բախտակ
Կարգավիճակը․ Սևանի իշխանի անհետացող, տեղային տարածվածություն ունեցող էնդեմիկ ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Մինչև XX դարի 70-ական թթ․ կեսերը բազմաքանակ, արդյունագործական նշանակություն ունեցող ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 100 տոննա: 2004–2006 թթ․ բազմացման, միգրացիաների ժամանակ բռնվել է մոտ 20 առանձնյակ: Անհետացման եզրին հայտնվելու հիմնական գործոններն են ձվադրման գետերի ծանծաղացումը, ջրի օգտագործումը և աղտոտումը, ինչպես նաև լճային ձվադրավայրերի չորացումը և որսագողությունը:
Փոքրասիական տրիտոն
Կարգավիճակը․Տեղային ռելիկտային պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում: Տեսակը գրանցված է նախկին ԽՍՀՄ, ժամանակակից Ռուսաստանի և Վրաստանի Կարմիր գրքերում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Հանդիպում է երեք փոքր լճակներում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 900–1200 մ բարձրության վրա՝ Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում: Թվաքանակը բնության մեջ կազմում է 1500–1800 առանձնյակ: Թվաքանակի վրա բացասականորեն են ազդում անտառահատումները, մանր ջրավազանների ոչնչացումը, անասունների գերարածեցումը: Պոպուլյացիայի համար լուրջ վտանգ է ներկայացնում զանգվածային ապօրինի որսը` տրիտոններին տերարիումների սիրահարներին վաճառելու նպատակով:
Կարմիր ցին
Կարգավիճակը․ Հայաստանի համար անհետացող տեսակ։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես «վտանգված»։ Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն: Հավանաբար, բնադրում է հանրապետության հյուսիսարևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում: Կարմիր ցինի մեկ առանձնյակ բռնվել է չուի ժամանակ Երևանի շրջակայքում 1949 թ. մայիսի 11-ին: Գիշատիչը հազվագյուտ է ողջ աշխարհում, ընդհանուր թվաքանակը գնահատվում է 17-ից 28 հազար առանձնյակ։
Առաջավորասիական հովազ
Կարգավիճակը․Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Հովազի այս ենթատեսակի ընդհանուր թվաքանակը գնահատվում է 870-ից 1300 առանձնյակ։ Առաջավորասիական հովազն իր տեսակի ամենախոշորգիշատիչներից մեկն է։ Մարմնի երկարությունը կազմում է 126-ից 171, մինչև 183 սմ, պոչի երկարությունը՝ 94-ից 116 սմ։ Ուսերի բարձրությունը կարող է հասնել 76 սմ-ի, զանգվածը՝ 70 կգ։ Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 քկմ, իսկ բնակեցման տարածքը՝ 2856,8 քկմ: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձոր գյուղից դեպի հյուսիս գտնվող տեղամասում: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից: Անհետացման եզրին հասնելու պատճառները՝ արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:


Իմ շրջակա միջավայրը
  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 

    Դժվար է խոսել շրջակա միջավայրի մասին, երբ ամեն օր տուն-դպրոց ճանապարհին հանդիպում եմ մի շարք զզվելի և գառշելի երևույթների: Հատկապես կցանկանամ խոսել աղբի մասին: Աղբարկղները կա 'մ վխտում են լեփ-լեցուն աղբից, կա 'մ էլ դատարկ են, սակայն հրաշալի բույրը մնում է և պարզապես սրտխառնոց է առաջացնում: Ոչ ոք չի կարող միանշանակ ասել, որ իր շրջակա միջավայրը մաքուր է, քանի որ ամբողջ երկիրն է մեր ջրջակա միջավայրը և դրա անբարենպաստ պայմանները մեզ բոլորիս պետք է անհանգստացնի:
  2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

    Չի կարող այս աղտոտված միջավայրը չազդել մարդու առողջության վրա: Ամենատարածված դրսևորումներից է ալերգիան, որը նաև ինձ է այցելել: Քաղաքային փոշուց, աղբամանների հոտից և այլ տհաճ հոտերից ինձ մոտ ալերգիա է սկսվում: Ամեն առավոր ես դպրոց եմ մտնում կարմրած աչքերով. կարծես ամեն օր հիվանդ լինեմ:
  3. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

    Մենք սպասում ենք, որ պետք է մեկը հայտնվի, որ պահպահի շրջակա միջավայրի մաքրությունը և վերահսկի այն, սակայն մենք` հայերս, պետք է դադարենք այդ մտածելակերպի օգտագոծումից: Մեր գոյությունից ի վեր մենք սպասում ենք այն <<մեկին>>, ով պարտավորություն կվերցնի իր վրա` վերահսկելու ամեն բան, սակայն մենք պարտավոր ենք ամեն բան անել ինքներս: Երբ դասամիջոցին ուտելիք ես գնում խանութից, ապա տորակը նետում ես գետնին` մտածելով <<դե մի հատ տոպրակով չաղտոտվեց քաղաքը>>, գիտակցի 'ր, որ քո պես հազարավոր մարդիկ կարող են մտածել:
  4. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

    Լինեմ անկեղծ ու ասեմ, որ ես չեմ անում յուրահատուկ ինչ-որ բան որ բարելավեմ շրջակա միջավայրը, սակայն կան բաեր, որոնք ես չեմ անում, որ ավելի չծանրացնեմ շրջակա միջավայրի վիճակը: Մի քանի տարի առաջ մենք աշխարահգրությունառարկայից մրցույթ էինք կազմակերպել և թեման աղբի վերամշակումն էր նաև աղբի բացասական դերը: Մեր խմբից ես և երկու ընկերներս գնացինք Երևանյան լիճ և տեսանյութ նկարահանեցինք (լինկը): Դա ամենաքիչ բանն էր, որ կարող էինք անել, սակայն մենք ցանկանում էինք ցույց տալ, թե ինչ է կատարում մեր շրջապատում: Որչափ կարող եմ, ամեն բան կփորձեմ անել, որ կարողանամ բարելավել միջավայրը: Չեմ գրել կեղծավոր բաներ, քանի որ կարդալու են ուսուցիչս ու դասընկերներս, պարզապես ցանկանում եմ բեժնեկցել իմ կարծիքն ու մտահոգությունը: Շարունակությունը կներկայացնեմ տեսանյութում:
  5. Ստեղծեք փոքրիկ հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

     


Երևան 2800-ը և էկոլոգիական խնդիրները
Գարնանային  Էտը, Օդի աղտոտվածությունը

Երեք ամսից գարուն է գալու, ինչպես միշտ սկսվելու է գարնանային էտը: Երբ ուսումնասիրենք անցած տարների էտերը, ապա կնկատենք, որ բնակչության մեծ մասը դժգոհ է և բողոքում է. ասում են, թե արդեն էտված ծառերն են էտում: Ի պատասխան բողոքի՝ էտման աշխատանքներն իրականացնողներն ասում են. -Ասել են, անում ենք: 
 Քաղաքային էտով զբաղվողների ղեկավարները պնդում են, որ ամեն բան արվում է ըստ մասնագետների ցուցումների: Սակայն վերջերս էլ նկատել ենք, թե ինչպես են անխնա կերպով սրբում-տանում ծառերը, որոնք փոքր ինչ թեքված են դեպի մայրուղիները: Ասում են իբրև,  ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:


«Խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնանային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:Գարնանային էտը նաև հանգեցնում է անապատեցմանն ու օդի աղտոտվածությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է, իսկ անապատեցումը՝ ակնհայտ: Հետազոտությունների արդյունքում քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ արդյունաբերական հարավը` ծանր մետաղներով: Ըստ փորձագետի` փոշու ծանրաբեռնվածությունն էլ ավելի է բարձրանում հատկապես ամռան ամիսներին: Դրան էլ գումարած էտում են, ինչքան հնարավոր է շատ: Երևանում շատ են էկոլոգիական խնդիրները, և ավելանալու են: Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության փորձագետները եկել են այն եզրահանգման, որ 2020 թ.-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: 

Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:Երևանում ամեն երկրորդ կամ երրորդ մարդը վստահ եմ, որ ունի խնդիր կապված ալերգիայի կամ այլ հիվանդությունների հետ: Մարդիկ կարող են փոշուց ալերգիաներ ունենալ, փոշուց կարող է մարդու մաշկը գռգռվել, և շատ լուրջ խնդիրներ առաջացնել առողջության համար: Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել, օդի ախտոտվածության պատճառով: Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Երևանի օդի աղտոտվածությունը 2-3 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները:

Աղտոտված օդով քաղաքներում ապրող տարեց մարդիկ ավելի հաճախ են բախվում օսթեոպորոզի և ոսկորների կոտրվածքների: Հետազոտությունների տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածությունը մեծացնում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի և ճանաչողական խանգարումների ռիսկը։ Դատելով ամեն բանից՝ դա նաև սերտորեն կապված է օսթեոպորոզի եւ կոտրվածքների հետ։
 









2017-18 ուս. տարի.
Գետը համայնքում 

Առանձնացնել՝

  • Սևանա լիճ թափվող բոլոր գետերը,բնութագրել, գրել էկոլոգիական վիճակի մասին
Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է: Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներից են Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ գետերը և այլք: Նշենք, որ այս գետի եւ Սեւանա լիճ թափվող մյուս գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը խոչընդոտում են Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակներին բարձրանալ գետի ակունքներ ձվադրման, ինչի հետեւանքով, ինչպես նաեւ գերորսի եւ գետերի կենցաղային աղբով եւ արդունաբերական թափոններով աղտոտվածության հետեւանքով Սեւանա լճում իշխանը անհետացման եզրին է:
Արգիճի գետը Սևանա լիճը սնուցող ամենամեծ աղբյուրներից մեկն է: Արգիճի գետի վրա անօրինականորեն ՀԷԿ է կառուցվում: Այս մասին շարունակում են ահազանգել բնապահպաններն ու Գեղարքունիքի մարզի 6 համայնքների ավելի քան 30 000 բնակիչները: Արգիճիի 2 ափին ապրոող մարդիկ չունեն կոյուղի, մաքրման կայան, և բոլոր կոյուղաջրերը լցվում են Արգիճի գետ:
Մասրիկ գետը ձևավորվում է Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում: Այդ գետը Ազատ գյուղերի հիմնական ջրի աղբյուրն են: Բնակիչները ջրում են իրենց հողամասերը: Ջուրը խմում են կենդանիները: Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական գյուղերում: Սակայն մի բան սովորական չէ:Այդ գետերի ջրի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանցում ծանր մետաղներ կան: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի 2010թ. տվյալներովՄասրիկ, Սոտք, Արգիճի, Գավառագետ գետերում նկատվում է վանադիումի, քրոմի, եւ որոշ դեպքերում նիկելի ՍԹԿ-ի գերազանցում: Այս տարրերը պարունակում են  ասֆալտի արտադրությունների, լցակայանների, լվացման եւ այլ կայանների արտանետումները:
Բայց կան նաեւ այլ, հասարակությունից գաղտնի պահվող տվյալներ: Մասրիկ գետում ծանր մետաղներով աղտոտումը դրսևորվում է ոչ այնքան ջրում, որքան գետի նստվածքում: Եւ այստեղ պարզ է դառնում, որ Մասրիկ գետի հատակի նստվածքը պարունակում է ծանր մետաղների մի ամբողջ փունջ:
Ձկնագետ և Գավառագետ գետերի էկոլոգիական վիճակի գնահատման նպատակով 2011 թ.-ին իրականացվել են ջրակենսաբանական հետազոտություններ: Գետերում նկատվում է օրգանական աղտոտվածության օրինաչափ ավելացում ակունքից գետաբերան ուղղությամբ:
  • վերջին եռամսյակում Սևանա լճի բնապահպանությանը վերաբերվող 3 էկոլուր
1.     Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ:
2.     Հրդեհ «Սևան ազգային պարկուում, այրվել է պահակակետը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 15-ին` ժամը 16:21-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափին գտնվող վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։40-ին, մարվել՝ 19։02-ին։
Ամբողջությամբ այրվել է պահակակետը (մոտ 50 քմ):
3.     Բնապահպաններն ահազանգում են Սևանը հերթական անգամ  կանգնած է մեծ վտանգի առջև: Պատճառը`  5 տարի ժամկետով լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի` լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և Սևանը ձկնաբուծարանի վերածելու ծրագրերն են: Մասնագետները վստահեցնում են, որ այս  վերջին ծրագրի արդյունքում Սևան բաց կթողնվի 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային և այլ քիմիական խառնուրդների տեսքով, ինչը կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը ։


1.    Ամուլսարի հանքի շահագործումն ու բնապահպանական հետևանքները Սևանա լճի էկոհամակարգի վրա
Վայոց Ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Ամուլսարը, որտեղ 2006 թվականից սկսած երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերության «Լիդիան Արմենիա» ենթաընկերությունը: Վերջինս նշված սարի ընդերքում հայտնաբերել է ոսկի, որի հաշվեկշռային պաշարները նախնական տվյալներով հասնում են ավելի քան 70 տոննայի: Այն, ինչ նախատեսվել է հանքի շահագործումով իրականացնել, հանցագործություն է ոչ միայն Ջերմուկի, այլեւ Սեւանա լճի էկոհամակարգերի նկատմամբ, որտեղ կուտակված են մեր քաղցրահամ ջրերի պաշարները:
3.    Արհեստական ձկնաբուծարանների ազդեցությունը լճի վրա: 
Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցանցավանդակային եղանակով ֆոսֆոր և ազոտ պարունակող արհեստական կերի հաշվին Սեւանա լճում աճեցնել Սևանի էնդեմիկ իշխան` տարեկան քանակը մինչև 2023թ-ը հասցնելով 50 000 տոննայիԼճի թունավորում է, երբ նրա մեջ ձկների համար նախատեսված կերը են լցնում: Դա էլ կբերի Հրազդան գետի թունավորմանը, որն էլ իր հերթին կանցնի նաև Արարատյան դաշտի այգիների ու ողջ ջրավազանի աղտոտմանն ու թունավորմանը։
4.    Հրազդան գետը, մարդու տնտեսական գործունեությունը ՀԷԿ-եր, աղտոտում, խնդիրներ
Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով,Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից:Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:Արաքս գետի ձախ վտակը համարվող Հրազդան գետի գույնը գորշացել է՝ դառնալով գրեթե մուգ սևԸնդհանուր առմամբ, Հրազդան գետն ամենաաղտոտված գետերից մեկն է:Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանի համոզմամբ՝ գետի նման գույնը «Երևան ՀԷԿ»-ի ջրամբարի հետևանքով է առաջացել: «Ջրամբարի տակ տիղմ էր կուտակված, դա մաքրել և ջուրը բաց են թողել գետը»,- ասաց նա:
5.    Մի գետի պատմություն.ուսումնասիրել Հայաստանյան որևէ գետ՝ ակունքից գետաբերան բնապահպանական խնդիրները
Գավառագետ, գետ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հյուսիսային լանջից, 3050 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Երկարությունը 50 կմ է, ջրահավաք ավազանը` 480 կմ²։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 3, 82 մ³/վ, առավելագույնը՝ 72, 6 մ³/վ (1928-ի ապրիլի 7, Նորատուս գյուղ), հոսքը՝ 120, 6 միլիոն մ³։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով:
Աղտոտված գետը մոտ 5 կիլոմտր հոսելով լցվում է Սեւանա լիճ՝ վարակելով լճի կենդանական աշխարհը:


 Մի ՀԷԿ-ի պատմություն         
  
      Հիդրոէլեկտրակայանը  էլէկտրակայանների տեսակ է, որտեղ ջրհի հոսքի էներգիան փոխակերպվում է էլէեկտրական էներգիայի: Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունում այժմ գործում են բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնք ունեն իրենց և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները: Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի և նրա վտակների վրա արդեն իսկ շահագործվում է 12 փոքր ՀԷԿ, ևս 4-ը գտնվոմ են կառուցման փուլում: Բնապահպաններն ահազանգում են՝ Եղեգիս գետը ջրազրկվում է:

 

Նոր ՀԷԿ-ի կառուցման դեպքում խողովակի մեջ կվերցվի Եղեգիս գետը 2.9 կմ, իսկ ձախ վտակը 1.85 կմ տարածքում: Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչները նշում են, որ Եղեգիս գետն ուիր վտակներն ամռանը միասին «մի առվակ էլ չեն կազմում», և որ Եղեգիսի վրա հիդրոէներգետիկայի զարգացումը խախտում է իրենց բնական իրավունքը, քանի որ կորցրել են գետից օգտվելու հնարավորությունը: ՓՀԷԿ-երի պատճառով խախտվել է գետի էկոհամակարգիհավասարկշռությունը, բարձրացել է ջրի ջերմաստիճանը, նվազել է թափանցելիությունը, վերացել են գետում ապրող ձկնատեսակները: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցություններըկանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով 2017թ-ին մշակեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով արգելվում էր ՓՀԷԿ-երի կառուցումըմի շարք գետերի վրա, այդ թվում` Եղեգիսի: Սակայն որոշման նախագիծը վերջերս փոփոխության ենթարկվեց և գետերի վրա ՓՀԷԿ-եր կառուցել ու արգելքը հանվեց:

Այժմ ցանկանում եմ խոսել «Եղեգիս-3» փոքր ՀԷԿ-ի մասին: «Եղեգիս-3»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գողթանիկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա: Երկարությունը 47 կմ է: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ-ն: «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին: «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ի գլխամասը գտնվում է «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի շենքից մոտ 50մ ներքև: ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 8 մ է, բարձրությունը՝ 1.5 մ: Նախագծով նախատեսված է ջրթափային պատվար, տիրոլյան տիպի ջրընդունիչ, տղմազտարան:

                  


                     Դեպի Հարավային Հայաստան

     Որպես նորեկ, ինձ համար հետաքրքիր էր Էկոլոգիա առարկան, քանի որ այլ հանրակրթական դպրոցներում այսպիսի առարկա չի դասավանդվում: Նաև շատ արդյունավետ է,երբ դասընթացի սովորածը ամրապնդում ենք ճամփորդությամբ: Ճիշտ է,այս անգմավա մեր ճամփորդությունը հիմնականում վերաբերվում էր հայաստանի հանքարդյունաբերությանը, բայց մենք խոսել ու քննարկել էինք նաև Հայաստանի գետերն ու նրանց վրա կառուցվող ՀԷԿ-երը: Ուստի ես իմ այս նյութում կուզեմ անդրադառնալ հենց գետ-ՀԷԿ-ջրվեժ կապին՝ խոսելով Շաքիի ջրվեժից:


Շաքիի ջրվեժը բնության հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում: Գտնվում է Որոտան գետի ձախակողմյա՝ Շաքի վտակի վրա, ունի 18 մետր բարձրություն: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում: Կա մի ավանդություն կապված Շաքիի ջրվեժի հետ, որն ասում է, թե Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի
Համաձայն ավանդությանմի զավթիչտեսնելով Շաքիի գեղեցկությունըսիրահարվում է և հրամայում նրան ներկայանալՀայուհինչկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանըգցում է իրեն մի բարձր ժայռից
Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժիորը և անվանեցին Շաքիի ջրվեժ:
 Ասում են, թե մի ժամանակ Շաքի գյուղի համար ջվեժը հպարտություն է եղել, իսկ այժմ նրանք ամաչում են անգամ զբոսաշրջիկներին ցույց տալ այն: Շաքիի ջրվեժն այլևս առաջվանը չլինելու պատճառը ջրաղբյուր ջրերի ոչ ճիշտ օգտագործումն է: Շաքիի ջրվեժի ջրերը միշտ էլ օգտագործվել են հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական և այլ նպատակներով, սակայն վերջին 4-5 տարվա մեջ շահագործման թիվն ավելացել է և ջրի քանակությունն էլ պակասել է: Բացի դրանիցջրվեժի տարածքըորը նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք էցանկապատված է ամբողջովինինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը ջրվեժի տարածք: Նաև ինչն է ամենածիծաղելին, համենայն դեպս ինձ համար,որ պետք է նախապես պայմանավորվես ջրվեջի ջուրը միասնելու համար: Այ քեզ բան, չէ որ ջրվեժը բնության մի մասն է ու ինչ է նշանակում մարդը միացնի կամ անջատի:
 Կարծում եմ բնապահպանության նախարարության անգործության հետևանքով է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ջրվեժը չի պահպանվում:
 «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքիի» ՓՀԵԿ-ի շահագործման հետևանքով «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում էիսկ Շաքի գետըՇաքիի ջրվեժից մինչև գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառովորն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:
Ճիշտ է,  ջրվեժի ջուրն այժմ շատ չէ, սակայն այն չի դադարում զարմացնլել մեզ իր գեղեցկությամբ և յուրահատկությամբ: Յուրաքանչյուր հայաստանցի պարտավոր է տեսնել իր երկրի ամեն մի անկյունը, ճանչել, սիրել ու լինել պահանջատեր,հակառակ դեպքում, կորուստենրը շատ կլինեն:Այս ճամփորդության ընթացքում ես դա հասկացա:
      
Հանքարդյունաբերությունն իր ողջ հմայքով



   
 Կարծում եմ ոչ ոքի համար էլ նորություն չէ, թե ինչպիսի անօրինական և անմարդկային երևույթներ են կատարվում մեր շուրջը: Այսքան ժամանակ ես մեծ ուշադրություն չէի դարձրել հանքարդյունաբերությանը և դրա ընթացքում առաջացած վնասների մասին:

Կփորձեմ վերլուծել և հիմնավորել ասածս:

Հանքարդյունաբերությունըգերակա շահըբնություն և բնապահպանություն.

    Եթե մենք բնության կողմից նվեր ունենք, ապա այն պետք է ճիշտ օգտագործենք: Ներկայիս դրությամբ Հայաստանի Հանրապետությունն իրոք գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Ըստ տեղեկությունների, այսօր շահագործվում է մոտ 450 հանքավայր, օգտագործվում է մետաղական հանքավայրերի 84 տոկոսը, ոչ մետաղականների 64 տոկոսը՝ միաժամանակ: Առայժմ Հայաստանի Հանրապետությունում չկա մշակված քաղաքականություն՝ օգտագործելու հանքերը ըստ կարիքի և ըստ օրենսդրության: Այժմ հանքարդյունաբերությունից օգտվում է միայն  արդյունահանողը և հանքերը կլորիկ գումարներով վաճառողը:Պաշտոնյանիերից և ոչ ոքին չի անհանգստացնում իրենց հաջորդող սերունդների ապագան, նրանք մտածում են, թե էլ ինչպե՞ս շահագործեն հանքերը, որ հասցնեն մեկ լումա էլ կորզեն:Հանքերը բացվում են, շահագործվում, իսկ պոչանքները արտանետում միջավայր: Ոչ միայն օդն է աղտոտվում, այլ հողը, ջուրը, հատվում են հեկտարներով անտառներ, ոչնչանում են բուսակենդանատեսակներ,և վերջապես մարդը…



  Ի՞նչ է պոչամբարը, Հայաստանի պոչամբարները.

Պոչամբարը մետաղական հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած մնացուկներով ամբարն է: Հայաստանում այդ թափոնների բնակավայրն է դարձել կիրճերը, գետերը, դաշտերը և այլն: Հայաստանը, ունենալով ընդամենը 29 հազար կիլոմետր քառակուսի տարածք, կարծես ցանկանում է ունենալ ամենամեծ փոչամբարն ամբողջ աշխարհի մակարդակով:

 Ըստ 2002 թվականի տվյալների ՀՀ-ում գործում էր մոտ 12 պոչամբար, սակայն այդ թվի մեջ տեղ չեն գրավել այն պոչամբարները, որոնք շահագործման են հանձնվել և մեծ վտանգ են ներկայացնում: Այժմ Հայաստանում կա 19 պոչամբար, որոնցից 9-ը գտնվում են Սյունիքի մարզում:








Հանքարդյունաբերությունը և  
հիվանդությունները.

Եթե վնասում ենք բնությանը, բնությունն էլ կվնասի մեզԲումերանգի օրենքն է:
Հանքարդյունաբերության կարևորագույն խնդիրներից է առողջապահականըքանի որ միջազգային փորձըինչու ոչնաև մեր փորձը ցույց են տվելոր հանքերի շահագործման հետեւանքովայդ հանքերի հարակից տարածքներում բնակվողների  շրջանում տարատեսակ հիվանդացությունների թիվը անհամեմատ մեծ է, երեխաներն էլ ծնվում են արդեն անառողջընդ որում՝ շատ են անբուժելի հիվանդությունները,անոմալ ծնունդները:
 Այդ ամենը հանքերի շահագործման հետևանքով առաջացած թափոնների ուղղակի ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա
 Հանքարդյունաբերության արդյունքում կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ՝ թոքի, երիկամի, լյարդի քաղցկեղ, և երեխաներից շատերը գլխացավեր, հոդացավեր ունեն, հիշողության  հետ կապված խնդիրներ: 
Մի հարցազրույցում իրավաբան Արթուր Գրիգորյանն ասում է,  որ մեր երկրում օրենքը չի պարտադրում որեւէ մեկին կատարել ուսումնասիրություն,   թե  որքանով է արդյունաբերությունը ազդում մարդկանց կյանքի եւ առողջության վրա, ոչ ոք պատասխանատվություն չի կրում փոխհատուցել նրանց հասցված վնասը:

Բնապահպանական վնասները
Հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից ջրային ավազան աղտոտիչների    մեծ ծավալի արտահոսքերըպոչամբարների վթարներըօդի աղտոտման չափաքանակները հատկապես  գերազանցումն են ԱլավերդիումԱրարատումՀրազդանում և Երևանումբուսական եւ կենդանական աշխարհին հասցված անդառնալի կորուստները ՝ Տավուշում եւ Լոռիում: Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն միանշանակ է, որ Հայաստանում տվյալ ոլորտի խնդիրները մեծամասամբ  պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով վնասի հատուցման ոչ բավարար կարգավորմամբ, ինչն էլ իր հերթին բերում է շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատու մոտեցմանը։ Հանքարդյունաբերությունը շատուշատ վնասներ է տալիս շրջակա միջավայրին, հատկապես ցանկանում եմ նշելոր  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մնացուկները լցվում են Նորաշենիկ և Արծվանիկ գետերորոնք էլ լցվում են Ողջի գետը:

Նյութի աղբյուր.

                                                


                                              
 Ինչ կլիներ, եթե չլիներ ջուրը

    Կարծում եմ բոլորս էլ գեթ մեկ անգամ մտածել ենք, թե ինչ կլիներ, եթե չլիներ ջուրը: Ջուրը բնության մեծագույն պարգևն է: Մարդը, կենդանական աշխարհը և բոլոր շնչավոր էակները կապված են ջրի հետ, և մենք չենք կարող պատկերացնել, թե ինչ կլինի մեզ հետ, եթե չլինի ջուրը, սակայն մարդկությանն այդքան էլ չի հուզում այդ խնդիրը: Մենք օգտագործում ենք ջուրը անխանա: Քանի դեռ մարդը չի կարողանում մշակել աղի ջուրը, մենք պետք է ավելի պահպանենք քաղցրահամ ջրերի պաշարները: Քանի որ ամբողջ բնությունը շղթայակցված է, ջրի աղտոտվածությունը կարող է հանգեցնել տարբեր տեսակի հիվանդությունների առաջացմանը: Այն սնունդը, որը մենք ամեն օր ընդունում ենք գաղտնիք չէ, որ առնչություն է ունեցել ջրի հետ, որը միգուցե հենց դու աղտոտել ես:
   Կյանքում ոչինչ հրաշքի միջոցով չի ստացվում, նաև պետք չէ սպասել, որ մեկ ուրշը սկսի պահպանող քաղաքականություն վարել, եթե ցանկանում ենք արդյունքի հասնել, պետք է մենք ինքներս սկսենք: Այսպիսով, ժամերով ծորակի ջուրը բաց թողելու փոխարեն կարելի է ավելի զգոն լինել, իսկ երբ անցնում ենք մի ջրային տարածության կողքով, հարկ չհամարենք ինչ-որ բան նետել մեջը:













                                                       Իմ շրջակա միավայրը

     Իմ կարծիքով վերջին տասնամյակի ընթացքում մարդը բավականաչափ զարգացել է, սակայն դարձել է ավելի վայրագ և անխնա: Շրջակա միջավայրի պահպանությունը ինձ համար շատ առաջնահերթ է. աղտոտվածություը և այլ գործոններ շատ վատ են անդրադառնում և՛ մարդկանց առողջության վրա, և՝ հոգեվիճակի: Այո՛, իմ կարծիքով անգամ շրջակա միջավայրն է ազդում մարդու հոգեվիճակի վրա, քանի որ և ոչ ոքի հաճելի չէ քայլել աղտոտված փողոցով և շնչել գարշելի օդ: Մենք, լինելով հայրենասեր ազգ, պարտավոր ենք մաքուր պահել մեր շրջակա միջավայրը, մշակութային արժեք ներկայացնող վարերը և այլ: Ամեն տարի տասնյակ հարյուրավոր մարդիկ են այցելում մեր երկիր, սակայն ոմանք մեծ հիասթափություն են ապրում՝ տեսնելով մեր փողոցներում թափված աղբը, արմատախիլ արված ծառերը և վերջապես մարդկանց անտարբերությունը: Մենք միշտ մտածում ենք, որ պետք է մաքուր պահենք մեր արգելոցները, տարբեր եկեղեցիների բակերը և այն վայրերը, որոնք հաճախ են մարդիկ այցելում, սակայն մենք չենք կարող հոգ տանել մեր երկրի շրջակա միջավայրի մասին, եթե չսկսենք մեր իսկ շրջակա միջավայրից: Եթե քայլում ենք մեր բակում՝ տեսնելով անխնա և աղտոտված միջավայրը, չենք կարող մտածել մեր հարենիքի բնապահպանական խնդիրների մասին:
    Վերջերս լրատվական միջոցներում շատ ենք հանդիպում, որ Եվրոպական երկրներում ամեն բան անում են, որ պահպանեն իրենց շրջակա միջավայրը, քանի որ նրանք գիտակցում են դրա կարևորությունը: Մենք՝ հայերս, պետք է օրինակ վերցնենք տարբեր երկրներից, ինչքան էլ դա ցավալի թվա մարդկանց որոշ խավ չի տարբերվում կենդանիներց: Նաև հարկ եմ համարում նշել, որ կան այնպիսի մարիկ, ովքեր մեծ ցավ են ապրում՝ տեսնելով որոշ խնդիրներ: Հայաստանում այժմ շատ արագ հունով ավելանում են տարբեր կազմակերպություններ, ովքեր սիրով հոգ են տանում մեր շրջակա միջավայրի մասին:
     Կարծում եմ էկոլոգիա առարակ կօգնի մեզ հասկանալ, թե որտեղից պետք է սկսել, և ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որը կնպաստի մեր շրջակա միջավայրի բարելավմանը

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն