Գրականություն

Հպարտ կարմիր վարդը


Մի հիասքանչ գարնանային օր վարդ ծաղկեց անտառում: Տարատեսակ ծառեր և բույսեր էին այնտեղ աճում: Երբ վարդն իր շուրջն էր նայում, սոճին ասաց.
-Ի՜նչ գեղեցիկ ծաղիկ է: Երանի ես էլ այդպիսին լինեի:
Մեկ այլ ծառ ասաց.
-Հարգելի՛ սոճի, մի՛ տխրիր, մենք չենք կարող ամեն բան ունենալ:
Վարդը գլուխը շրջեց և ասաց.
-Երևում է ես այս անտառի ամենագեղեցին բույսն եմ:

Արևածաղիկը բարձրացրեց իր դեղին գլուխը և հարցրեց.
-Ինչո՞ւ ես այդպես ասում: Անտառում բազում գեղեցիկ բույսեր կան: Դու պարզապես դրանցից մեկն ես:

Կարմիր վարդը պատասխանեց.
-Ես նկատում եմ, թե ինչպես են բոլորն ինձ դիտում, մատնանշում:
Ապա վարդը նայեց կակտուսին և ասաց.
-Ապա մի այս տգեղ բույսին նայեք՝ լի փշերով:
Սոճին ասաց.
-Կարմի՛ր վարդ, այս ի՞նչ խոսակցություն է: Ո՞վ կարող է ասել, թե որն է գեղեցկությունը: Դու նույնպես փշեր ունես:
Հպարտ կարմիր վարդը բարկացած նայեց սոճուն և ասաց.
-Ես կարծում էի՝ դու լավ ճաշակ ունես: Դու ընդհանրապես չգիտես, թե ինչ է գեղեցկությունը: Դու չես կարող համեմատել իմ փշերը կակտուսի փշերի հետ:
<<Ինչ հպարտ ծաղիկ է>>,- մտածեցին ծաղիկները:
Վարդը փորձում էր տեղաշարժել իր արմատները կակտուսի մոտակայքից, սակայն չկարողացավ: Մինչ օրերն անցնում էին, կարմիր վարդն անընդհատ նայում էր կակտուսին և վիրավորական խոսքեր ասում, օրինակ՝ ինչ անպետք բույս է: Ինչ տխուր եմ, որ նրա հարևանն եմ:
Կակտուսը երբեք չէր ընկճվում, անգամ փորձեց խրատել վարդին ասելով.
-Աստված անպատճառ ոչինչ չի ստեղծել:


Գարունն անցավ և եղանակը տաքացավ: Անտառային կյանքը դժվարացավ. բույսերն ու կենդանիները ջրի կարիք ունեին, անձրև էլ չկար: Կարմիր վարդը սկսեց թուլանալ: Մի օր վարդը նկատեց, թե ինչպես են ճնճղուկներն իրենց կտուցները մոտեցնում կակտուսին, ապա վերականգնված հեռանում: Սա խառնաշփոթ էր, կարմիր ծաղիկը հարցրեց սոճուն՝ ինչ են անում թռչունները:
Սոճին բացատրեց, որ թռչունները ջուր են ստանում կակտուսից:
-Չի ցավո՞ւմ, երբ նրանք անցքեր են անում,- հարցրեց վարդը
-Ցավում է, սակայն կակտուսը չի ցանկանում թռչուններին տեսնել տանջվելիս,- պատասխանեց սոճին:
Վարդը զարմանքից բացեց իր աչքերը և ասաց.

-Կակտուսը ջուր ունի՞:
-Այո, դու նույնպես կարող ես խմել: Արմատները կարող են ջուր բերել, եթե ցանկանում ես, դիմիր կակտուսին:

Կարմիր ծաղիկը շատ էր ամաչում իր նախկին պահվածքի համար, որ ջուր խնդրի կակտուսից, սակայն հետո նա վերջապես օգնություն խնդրեց: Կակտուսը բարությամբ համաձայնեց, և թռչուններն իրենց կտուցները ջրով լցրին, ապա ջրեցին վարդի արմատները: Այսպիսով վարդն իր դասը սովորեց և այլևս չի դատի ոչ ոքի իրենց տեսքի պատճառով:

Նյութի աղբյուր

Գեղեցկության կենտրոնում
Երկու ճամփորդներ ուղևորվեցին դեպի սարեր:Երբ նրանք հաղթահարեցին ճանապարհի կեսը, նորեկը աչքի անցկացրեց թփուտները և սկսեց գանգատվել :
— Եվ որտե՞ղ է այն գեղեցիկ տեսարանը, որի մասին դու անընդհատ ասում էիր:
Փորձառու ընկերը քմծիծաղեց.
— Դու գտնվում ես հենց այդ տեղի կենտրոնում, ինչում ինքդ կհամոզվես, երբ մենք կհասնենք սարի գագաթին:
Տարօրինակ ենք ...
Մենք ասում ենք. «Ես չեմ պատասխանել հեռախոսինորովհետև զբաղված եմ եղել», երբ ամաչում ենք ընդունելոր այս ձայնը լսելը մեզ այլևս ուրախություն չի տալիս ...
Մենք ասում ենք. «Ինձ քեզանից ոչինչ պետք չէ», երբ մենք չենք կարողանում ստանալ այնինչ ուզում ենք ...
Մենք ասում ենք. «Այստեղ ցուրտ է », երբ մեզ պետք է ինչ-որ մեկին դիպչել ...
Մենք ասում ենք. «Ինչո՞ւ ապրել», երբ մենք ուզում ենք մեզ հակառակը ապացուցեն ...
Մենք ասում ենք. « Շնորհակալությունոր դու կաս », երբ մենք չենք կարող ասել. «Ես քեզ սիրում եմ»...
Մենք ասում ենք. «Ես կարիք չունեմ ոչ մեկի», երբ մենք իսկապես մարդու կարիք ունենք ...
Մենք ասում ենք . «Ես կարող եմ», երբ ամաչում ենք օգնություն խնդրել ...
Մենք ասում ենք. «Դու լավ ընկեր ես », երբ մոռանում ենք ավելացնել. « ... բայց դու ինձ համար ավելին չես կարող լինել»...
Մենք ասում ենք. «Սա ամենակարևորը չէ», երբ մենք գիտենքոր մենք այլընտրանք չունենքորպեսզի հաշտեցնենք ...
Մենք ասում ենք. «Ես վստահում եմ քեզ », երբ մենք վախենում ենքոր կարող են մեզ որպես խաղալիքի վերաբերվել ...
Մենք ասում ենք. «Հավերժ », երբ մենք չենք ուզում նայել ժամացույցին ...
Մենք շատ բաներ ենք ասումոր երբ լեզվի վրա վերջին երեք բառեր են մնումմենք շրթունքները սեղմում ենքնայում ենք հատակին և լռում ...
Մենք ծիծաղում ենք մահվան վրա և գնում ենք մի քանի կիլոգրամ դեղեր ...
Մենք ասում ենքոր կյանքը գեղեցիկ էև խանութում գնում ենք մեկ այլ օղու շիշ...
Մեզ համար կարևոր չէ հասարակական կարծիքըև անընդհատ հարցնում ենք. «Ինչպիսի՞ տեսք ունեմ» ...
Մենք սիրում ենք միայնությունը և ամուր սեղմում ենք բջջային հեռախոսը մեր ափում...
Տարօրինակ ենք ..


Ցանկություն
Մի անգամ ուսուցչի մոտ եկավ մի մարդ և խնդրեց սովորեցնել իրեն կյանքում հաջողության հասնել ։ Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել։ Նա իր ամբողջ ուժերով նրա գլուխը պահում էր այնպես, որ մարդը չկարողանար բարձրանալ։ Վերջապես մեծ ուժեր գործադրելով նա բարձրացավ հաղթահարելով դիմադրությունը, և խորը շունչ քաշեցեց։
— Ի՞նչ էիր դու ուզում, երբ հաղթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը:
— Շնչել,- պատասխանեց աշակերտը:
-Է՞լ ինչ:
-Էլ ոչինչ:
— Այ հենց դա էլ միակ ցանկության ուժն է:
Կարո՞ղ ես այդպես ցանկանալ հաջողություն, կարող ես նրան հասնել։

Սովորեք ապրել բաց սրտով
Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք սովորողներին.
— Ինչու՞ է կոտրվում պատուհանի ապակին, երբ քար են նետում նրա վրա :
— Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին սովորողը:
— Որովհետև ապակին փխրուն է,- երկրորդը պատասխանեց :
— Որովհետև ձեռքը, որը նետեց քարը, ուժեղ էր, իսկ հարվածը դիպուկ,- պատասխանեց երրորդը:
— Ձեզանից ոչ ոք հստակ պատասխան չտվեց,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր:
Բարոյախոսություն : Սովորեքբաց սրտով ապրել , և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով:

Հին գրականության առանձնահատկությունները։ Գրերի գյուտ, Մաշտոց, աշակերտները, պատմագրություն, Խորենացի։ Խորենացու «Պատմության» էությունը, գրության նպատակը։  «Ողբ» հատվածը։
Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամենբան պլանավորված էր, նախքան մեր ծնվելը:Հայերս շատուշատ տառապանքներ ենք կրել,սակայն պետք է ամեն բանի մեջ լավըտեսնենք, այլ ոչ թե մեղադրենք այլոց:Այսպիսով, բոլորիս էլ հայտնի է, որ 387թվականին տեղի ունեցավ  Հայաստանիառաջին բաժանումը՝ Հռոմի ևՊարսկաստանի միջև: Քանի որ ժամանակիգերհզոր տերություններից երկուսըհասկացան, որ բռնի ուժով չեն կարողհայերին ո՛չ իրենց ենթարկեցնել, և ո՛չ էլկրոնափոխ անել, սկսեցին իրենց ծրագիրը՝նենգ և տմարդի: Ծրագիրը կայանում էրնրանում, որ պետք է ամեն կերպ վերացնեինհայկական մշակույթը, լեզուն, կրոնը՝պարտադրելով իրենցը, դա կոչվում էրձուլման քաղաքականություն:
Եկե՛ք մի քանի տարի հետճանապարհորդենք: Շատերի մոտ կաայսպիսի կարծրատիպ, իբրևքրիստոնեությունը պետական կրոնընդունելուց հետո հայերիս վիճակըծայրահեղ ծանրացավ, սակայն մարդիկասում են այն, ինչն իրենց է ձեռնտու:Նախքան քրիստոնեության մուտքըՀայաստան, Պարսկաստանը սկսել էր նենգ ծրագիրը, և պարտադրում էր, որ հայերնընդունեն զրադաշտը, քանդում էր հինհայկական հեթանոսական տաճարներ,սպանում քուրմերն: Պետք է ընդունենք, որայս դեպքում քրիստոնեությունը ավելին էր,քան հրաշքը: Բոլորս էլ գիտենք մեծամեծ շատտերությունների մասին, ովքեր իրենց ձեռքնէին վերցրել ժամանակի իշխանությունը, ևկառավարում էին իրենցից թույլտերությունների: Հարց, որտե՞ղ են նրանքայժմ, իսկ մենք, թեկուզ փոքրիկ, չնչինտարածքով, դեռ կանք: Լավ, եկե՛քվերադառնանք չորրորդ դար: Ձուլումիցխուսափելու համար՝ մեզ շարժիչ ուժ էրպետք, և գիտենք, որ այդժամանակաշրջանում շարժիչ ուժը եկեղեցինէր, սակայն եկեղեցում նույնպեսարարողություններն անցկացվում էին այլլեզուներով, ինչը հասանելի չէր հասարակխավին: Իմ կարծիքով դա էր հիմնականպատճառը գրերի ստեղծման: ՄեսրոպՄաշտոցն ինքն էր ասում, թե իրեն դժվար է և՛թարգմանելը, և՛ ուսուցանելը միաժամանակ:Հինգերորդ դարի սկզբին վերջապես ծնվեցինմեր պահապան զինվորները, ովքեր մինչ օրսզրահը ձեռքների պաշտպանում են մեզ:Հինգերորդ դարը անվանվեց Ոսկե դար,քանի որ այդ թվականին բուռն զարգացումապրեց մեր մատենագրությունը,գրականությունը և վերջապեսպատմագրությունը: Շատ կարևոր էրպատմագրությունը այդ դարում, քանի որչէինք իմանա մեր անցյալը, մերծննդաբանությունը: Ամեն պատմիչներկայացրել է իր ապրածժամանակահատվածը, սակայն միայն մեկնէր, ով համարձակվեց մեծպատասխանատվություն վերցնել իր վրա ևսկսեց գրել իր «Հայոց պատմությունը» մերծննդաբանությունից: Դա մեր պատմահայրՄովսես Խորենացին է: Մովսես Խորենացու«Հայոց պատմությունը»  ունի երեք գլխավորառանձնահատկություն: Առաջինն այն է, որնա սկսել է գրել մեր ծննդաբանությունից, գրիէ առել մեր հին առասպելները, զրույցները,երկրորդ առանձնահատկությունն այն է, որնա պահպանել է ճշգրտությունը: Ասում են, թեամեն մի տեղեկություն մագաղաթինհանձնելուց առաջ տասնյակ աղբյուրներ էհամեմատել: Եվ վերջապես, ՄովսեսԽորենացու «Հայոց պատմությունը» մեզ էընծայված գեղեցիկ գրական հնչյուններով,այսնինքն նա չի բավարարվել միմիայնտարեթվերով և իրադարձություններով, այլգեղեցկացրել է դրանք և փոխանցել է մեզ:Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակըկոչել է գրքեր։
1-Հայոց մեծերի ծննդաբանությունը
2-Միջին պատմություն մերնախնիների
3-Մեր հայրենիքի պատմությանավարտը
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»ավարտվում է «Ողբ»-ով: Այնտեղ Խորենացին ներկայացնում է իրօրյա խնդիրները: Հատկապես ներկայացնում է զինվորականներին, ուսուցիչներին, աշակերտներին, կրոնավոնրեին և այլոց:
Ուսուցիչները' տխմար ու ինքնահավան, իրենքիրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված,փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր,նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջաստված է բնակվում և գայլ դարձած գիշատումեն իրենց հոտերը:
Կրոնավորները' կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Վիճակավորները /թեմերի առաջնորդները/' հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները' սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած' աստվածաբան են:
Ժողովրդականները' ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զիվորականները' անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
Իշխանները' ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
Դատավորները' տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
Կարծում եմ՝ Մովսես Խորենացու այս խոսքերը ներկայացում են նաև մերօրյա խնդիրները: Իսկ վերջում Մովսես Խորենացին ասում է.
Աստվածապաշտությունըմոռացված է,

և կա դժոխքիակնկալություն։

«Սասունցի Դավիթ»
Պատումների վերհիշում, քննարկում, ներկայացում։
Սանասար և Բաղդասար-Գագիկ թագավորի դուստրը՝Ծովինարը,ժողովրդին Բաղդադի խալիֆի ճնշումներից ազատելու համար ամուսնանում է նրա հետ:Հայոց անտառներով շրջելիս նա հանկարծակի ծարավում է և Աստծուց ջուր խնդրում:Հանկարծակի բխած Կաթնացբյուրից նա մեկ լրիվ և մեկ կես բուռ ջուր է խմում և մայրանում:Նա լույս աշխարհ է բերում Սանասարին և Բաղդասարին:Եղբայրները օրեցօր ավելի են հզորանում,և կռապաշտ խալիֆը ցանկանում է սպանել նրանց:Սակայն սպանվում  է վերջիններիս կողմից:Եղբայրները ազատում են իրենց մորը և հիմնում Սասնա տունը՝Սասունը:Սանասարը ծովից հանում է Քուռկիկ Ջալալին,Թուր Կեծակին և Խաչ Պատերազմին:Ամուսնանում է Դեղձուն Ծամի հետ,ունենում 3 որդի՝Մհերը,Հովհանը,Վերգոն:

Մեծ Մհեր-  Սանասարին հաջորդում է Մեծ Մհերը:Նա երկու կես է անում առյուծի երախը և արժանանում «Առյուծաձև Մհեր» կոչմանը:Նրա օրոք կառուցվում է Մարութա վանքը:Այնուհետև գնում է Մըսր և Մըսրա Մելիքի մահից հետո դառնում նրա կնոջ՝Իսմիլ խաթունի ամուսինը:Ծնվում է Փոքր Մըսրա Մելիքը:Մհերը վերադառնում է հայրենիք և իր կնոջ՝ Արմաղանի կյանքի գնով լույս աշխարհ է բերում Դավիթին:

Սասունցի Դավիթ-Դավիթը առանց ծնողների մեծանում է նախ Մըսրում ,ապա՝Սասունում:Հաղթում է Մըսրա Մելիքին,ամուսնանում Խանդութ խանումի հետ:Ծնվում է Մհերը:Յոթ տարվա բաժանումից հետո,չճանաչելով միմյանց,հայր ու որդի մենամարտում են:Դավիթը անիծում է որդուն իր վրա ձեռք  բարձրացնելու համար՝ ասելով.«Անմահ մնաս,անժառա՛նգ»:Դավիթը սպանվում է Չմշկիկ Սուլթանի դստեր կողմից,ում ամուսնություն էր խոսք տվել:

Փոքր Մհեր-Փոքր Մհերը լուծում է հոր վրեժը և ամուսնանում Գոհարի հետ՝մնալով անժառանգ:Կնոջ մահից հետո փակվում է Վանա քարի՝Ագռավաքարի(Մհերի դուռ) մեջ:

«Մեկ բաժակ տաք պոեզիա» կլոր սեղան-քննարկման ամփոփում 

Ապրիլի 5-ին՝ Ավագ դպրոցի ընթերցարահում, մի շարք սովորողներով և դասավանդողներով հավաքվեցինք՝ քննարկելու և ներկայացնելու Արևելքի պոեզիան և կատարված աշխատանքները։ Կատարված աշխատանքներից կարելի է եզրակացնել, որ քննարկումը հաջողված էր։ Սկզբում ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք կատարվել են նախագծի շրջանակներում՝ թարգմանական աշխատանքներ, ռադիոնախագծեր, «Սպասող մարդու օրագիրը» և «Աստիճան ըստ ցելսիուսի» գրքերի ընդհանուր քննարկումներ, որոնց կազմակերպիչները հենց սովորողներն էին։ Այս քննարկումների արդյունքում սովորողները ոչ միայն բացահայտեցին բանավիճելու իրենց կարողությունները, այլև մշակեցին կազմակերպչական իրենց հնարավորությունները։ Այնուհետև աշակերտները սկսեցին ներկայացնել իրենց աշխատանքները։ Կլոր սեղան-քննարկման խորհուրդը՝ սրճարանների (թե՞ թեյարանների) ճաշացուցակում աշնանը պիտի նոր տող ավելանա՝ Պոեզիա. կջերմացնի, ինչպես մի բաժակ տաք թեյը: Կարծում եմ՝ նման քննարկումները, օտար լեզուների ընտրությամբ խմբերի հետ համագործակցային աշխատանքը և՛ արդունավետ է, և՛ հաճելի, և՛ ուսուցանող։   

Մատթէոս Զարիֆեան

Նա հայ բանաստեղծ էր, ով վերջին ներկայացուցիչն էր արևմտահայ պոեզիայի: Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում: Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981-ին այն վերահրատրակվել է:

Կարեկցութիւն

Պզտիկ աղջիկ մ 'ինծի կ'ըսէՈր զիս խենթի պէս կը սիրէ.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրէ՜...
 Գիշերն անհուն իմ աչքերունԵրեւի դեռ նա չէ՜ տեսեր.
Պզտիկ աղջիկ մ ’ինծի տայ սէ՜ր...
 Երեւի դեռ նա չէ՜ նայերՀոգւոյս խաւար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ'ինձ սիրահար...
 Եթէ լսէր թէ ո՛չ մէկ սէրԱյդ անդունդին մէջ կը շնչէր՝Հէք պզտիկը չէր հառաչեր...
 Ուստի եղբօր մը պէս ըսիՈր լուսնին տակ մարդ կը մսի.Գնա՛գնա՛ ննջէ՛ ըսի.
 Յետոյ գացի՝ հեռո՜ւն լացի...

 



Compassion
  A young girl tells me
She's deeply in love with me;
A young girl loves me ...
  It seems she hasn't yet seen
The depths of my eyes at night;
A young girl tenders her love to me ...
  It seems she hasn't yet looked
Into my soul's dark abyss;
A young girl loves me...
  Could she but know not one love
Ever breathed in that place,
Wouldn't the poor little one sigh?
  Hence, like a brother I told her
A body can catch cold under the moon;
Go, I said, and get some sleep.


Արևմտահայ գրականություն
Զահրատ
ՃԵՐՄԱԿ
Ձիւնէն – կաւիճէն ամպէն աւելի
Երբ ճերմակ ըսեմ
Ես քեզ կը յիշեմ
Եւ աչքերդ սեւ
Զոր կը թափէիր
Հարսնութեան ճերմակ հագուստիդ վրայ։
ՕՏԱՐ

Մեզմէ մէկը հոն
Երբ անեզրութեան դուռը կը զարնէ
մեր ողբերն այնքան կը պզտիկնան հոս
որ չարժեր երգել։

Մի լար լույս մի լար

Մի լար լույս մի լար
Երկինքեն ինկողը չի լար
Մի լար թե աղքատի տուն ինկար
գլխու վրա է տեղդ
Մի լար լույս մի լար
գետնահարկ չինկող լույսերը թող լան։

Հայ ժողովուրդը պետք է հպարտանա, որ ծնել է Զահրատի նման բանաստեղծ: Այս մասին Հայաստանի գրողների միությունում արևմտահայ ստեղծագործողի 90-ամյակին նվիրված երեկոյին ընթացքում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
«Մենք դեռ անցյալ տարի պետք է նշեինք բանաստեղծի 90-ամյակը: Զահրատի մասին սերունդը դեռ պետք է երկար խոսի: Այս բանաստեղծը սրամիտ էր, հաճախ ընդվզող, նորարար, շարունակում էր բերել լավագույն ավանդույթները գրականության մեջ: Այս բանաստեղծը մնաց իր երկրի սիրահարը: Պետք է հպարտանանք, որ ժողովուրդը ծնել է Զահրատ և ծնելու է Զահրատներ»

 Կարդալ բանաստեղծություններ, գրողների կյանքի ու գրական գործունեության հիման վրա պատրաստել ցուցադրություն: Կարելի է ներկայացնել խմբային աշխատանք:


Անհատական աշխատանք
Ինչո՞ւ են օրենքները կարևոր
Մի օր արթնացել եք և աշխարհում ոչ մի օրենք չկա։ Մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են։ Պատկերացնենք, թե ինչ կկատարվի երկրում, և արդյոք ինչ նշանակություն և կարևորություն ունեն օրենքները, դրանց հետևելը։ Նախ, ի՞նչ է օրենքը։ Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը: Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ, անառարկելի կարգադրություն՝ հրաման՝ հանձնարարություն: Գոյություն ունեն կանոնագրքեր, հազարավոր գրված օրենքներ, սակայն դրանցից շատերը մեզ պետք չեն առօրյայում։ Ինչո՞ւ են կանոնները կարևոր։ Նախ և առաջ, կանոնները կարևոր են, քանի որ դրանք այստեղ են՝ պաշտպանելու ավելի թույլ խավին, որոնք օարզապես կկոտրվեին օրենքների բացակայության դեպքում։ Եթե օրենքները օգտագործվեն ճիշտ ձևով, ապա այն կտանի գոյության առաջընթացի, խաղաղության և բարգավաճման։ Երբեմն օրենքներին հետևելը նշանակում է ինքներս մեզ հետ պահել։ Շատ հեշտ է ընկնելը մեր վատ սովորությունների մեջ և ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք։ Ի՞նչ կկատարվի, եթե մենք լինենք մեր կյանքի կանոնակարգողը, ինքներս օրենքներ որոշենք։ Մենք չենք կարևորում և ընդունում այլ փաստը, որ պետք է հետևենք կանոններին, որոնք տրված են, և հեշտ չէ նոր օրենքներ հորինելը։ Կատարելության ձգտելու ցանկությունը մեզ տանում է նոր օրենքներ որոշելու։ Նորածին երեխային ոչ ոք չի սովորեցրել կանոններ խախտել, սակայն նրա մեջ կա այդ ցանկությունը՝ լինելու ազատ, ինքնուրույն։ Ամփոփելով ցանկանում եմ ասել՝ կանոնների առկայությունը մեր կյանքում անասելի կարևոր են. ամբողջ աշխարհը քաոսի կվերածվի։  



Եղիշե Չարենց


 Եղիշե Չարենցը ծնվել է1897, մարտ 13-ին; Նա հայ բանաստեղծ էր, գրող և թարգմանիչ: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…

Գարեգին Բեսն իր աշխատությունում նկարագրում է՝ Չարենցը թափառաշրջիկ էր, մնալու տեղ չուներ, և հանկարծ 1932 թվականի վերջին Չարենցի կյանքն ամբողջությամբ փոխվում է, քանի որ վերջապես մշտական բնակության վայր էր ունենալու: Մարդիկ, անցնելով այն շինության կողքով, կարող էին ասել, որ այստեղ է ապրում մեծն բանաստեղծը: Գարեգինը նշում էր նաև, որ ամաչում էր, որ այդ մեծ մարդը ընտանիքի հետ միասին ապրում էր հյուրանոցներում: Եվ իր մեջ շատ էր ցանկությունը նրան բնակարանով ապարհովելու, սակայն ցանկությունը բնակարան երբեք չէր դառնա: Բնակարանը վերջապես Չարենցինն էր: Նա պարզապես չէր հավատում, որ ունի իր սեփական բնակարանը: Թվում էր, թե երազ է: Առաջին օրերին երբեք մենակ տուն չէր գնում: Ընկերանալով Սպանդարյան փողոցի ծայրին գտնվող մթերային խանութի ճանապարհը բռնած այս–այն գրողին՝ իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամբ երկարում և հարցնում.

– Լսի՛ր, չգիտե՞ս` ումն է էդ բալկոնը:
Եվ այսպես ամեն անգամ:  

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին» 

ԵՍ ԾՆՎԵՑԻ, ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ, ՏՈՆԱԾԱՌ, ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ, ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ: Ահա այս վերնագրերով է Չարենցը նկարագրել իր հուշերը հայրիկի մասին: Պատմում է՝ ծնվել է մի հուլիսյան օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ծառերից: Ահա այսպես է նկարագրել իրենց բնակարանը. <<Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:>>

 


Պարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»«Սպասում», «Մամփրե արքան»,«Դավոն»
Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:
Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:
  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
  • Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:

Սպասում (վերլուծություն)

Մուշեղ Գալշոյանի  այս ստեղծագործությունը ընտերցելիս անկախ քեզնից բարություն է առաջանում ներսումդ, իսկ բարության զգամանը զուգահեռ զարմանք է պատում. մեր օրերում գրեթե անհնար է գտնել արդար և բարեխիղճ մարդկանց:
 
Պատմության հիմնական բովանդակությունն այն է, որ Կոմիտասը փողոցում մի դրապանակ է գտնում և երկար ժամանակ սպասում է. մտածում էր տերը կվերադառնա տեսնելուն պես, որ դրամապանակը չկա: Կոմիտասը նաև նկատում է, որ դրամապանակի պարունակությունը շատ քիչ է, անգամ խղճում է այն մարդուն, ով կորցրել էր այն՝ ասելով, որ դրամապանակի տիրոջ համար այդ մի քանի լուման էլ կարող էր նշանակություն ունենալ: Կոմիտասը սպասեց մեկ ժամ, անցավ երկու ժամ, ահա մեկ ժամ էլ անցավ, սակայն տերն այդպես էլ չէր գալիս: <<Շուտով կգա>> երևի մտածում էր Կոմիտասը, և սպասելու ժամանակ մի միտք հղացավ նրա գլխում: Նա որոշեց գումար ավելացնել դրապանակի մեջ: Ահա անցել էր արդեն չորս ժամ, Կոմիտասի մատները ցրտահարվել էին եղանակից՝ սաստիկ և դաժան: Եվ վերջապես հայտնվում է դրապանակի տերը, սակայն ի զարմանս Կոմիտասի այդ մաշված և հին դրամապանակի տերը կին էր: Ա՛խ,երանի յուրաքանչյուրս Կոմիտասից մի փոքր բարություն գողանայինք:
«Մամփրե արքան» (վերլուծություն)

Մամփրեն խոր ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է թոռնուհին, ով սովում էր երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը: Հետևելու ընթացքում Մամփրեն հիշում էր, թե ինչպես էր նա ժամանակին սկսել սովորել հայոց այբուբենը, սակայն նրա սովորած այբուբենի մեջ ամեն մի տառը հնչում էր զինվորի տոկուն քայլի պես, իսկ իր թոռնուհին կարծես շուտասելուկ ասելիս լիներ: Մամփրեն իր մոտ է կանչում տղային և սկսում ինքը սովորեցնել տառերը: Եվ նա սկսում է արտասանել տառերը Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…, ապա ստիպում, որ թոռն էլ կրկնի, և ասում է, որ արտասանի բարձր, հստակ: Երբ թոռնիկը մեկ անգամ էլ սկսեց արտասանել սկզբից, Մամփրեն լարված սպասում էր, թե գիմ-ից հետո ինչ կասի թոռնիկը, սակայն թեռնիկը շարունակեց <<դա՜>>, և Մամփրեն ուղղեց նրան՝ ասելով, որ <<գիմ>>-ից հետո հարկ է ասել ել, Հովակիմ: Երբ Մամփրեն պատանեկության շրջանում ապրում էր Արևմտյան Հայաստանում, սկսել էր ուսանել հայոց գրերը: Նա հիշում էր, թե ինչպես էր իրենց վարժապետը կարմիր թելով ասեղնագործում գրերը սպիտակ պաստառի վրա, և թե ինչպես էր ասում, որ հայոց գրերը Մաշտոցն իր սրտից է դուրս բերել և որ այն թրծված է արևով: Երբ վարժապետ Տեր Հարությունը հայոց տառերն էր ստեղծագործում ճերմակ պաստառնի, իրենք խմբով կրկնում էին:
Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։
Տեր Հարությունը այսպես էր սովորեցնում երեխաներին այբուբենը:
Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։
Մի օր բոլորը սկսել էին խոսել, թե վարժապետը մի երազ է տեսել և պետք է բարձրանա Արարատ լեռն ի վեր, սակայն մինչ այդ ցանկանում է ամբողջովին սովորեցնել այբուբենը:
Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։
Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:
Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով պետք է գնա Հնդու աշխարհ՝ գրերը տանելու Հնդու աշխարհի հայերին: Մամփրեն իր երազում սուրբ Սարգսին էր տեսել, որն էլ ասել էր՝ ջրհեղեղ է լինելու: Մի օր վարժապետն ասում է երեխաներին, որ դա լինելու է վեջին դասը: Նրանք այբուբենը վերջին անգամ էին արտասանում:
Ռա՜, սե՜, վե՜վԾագեց արև։ Տյո՜ւն, րե՜, ցո՜Մարդ աստծո։
Կարծես բոլորը պայմանավորվել էին, որ ամեն տառը երկար ասեին, առանց շտապելու, սակայն կարծես այբուբենն էլ ավարտվեց:
Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜Քելե սրքեԵ՜վ, օ՜, ֆե՜Օ՜, ինչ զով է։
Վարժապետը հրաժեշտ է տալիս բոլորին: Մամփրեն հիշում էր, որ հաջորդ առավոտ այբուբենի դաշնած կանչերը չկային, շներն անհանգիստ էին, այն ինչ պետք է լիներ չկար, իսկ ինչ էլ պետք չէր կար:
Պատերազմի ավարտից հետո անգրագիտությունը վերացնելու պատճառով լիկկայան բացվեց, սակայն Մամփրեն չշարունակեց ուսումը:
Մամփրեն իր ներսում որոշում առավ, որ միչև տառաճանաչ չդառնա գյուղամեջ դուրս չի գալու: Անցան ամիսներ և Մամփրեն արդեն տառաճանաչ էր: Իր ամենաչսիրած տառերը <<Թ>> և <<Ք>> տառերն էին, քանի որ հիշոցնում էին քրդերի և թուրքերի մասին, իսկ ամենասիրելի տառը <<Ֆ>> ըտառն էր, քանի որ ասում էի կարծես տառրի մեջտողով առու է հոսում իսկ շուրջը վիշապ է գալարված: Մամփրեն արդեն տառաճանաչ էր, և իր վերջին օրը սեղանից գտան այս նամակը.
«
Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» ԱթաբունարՄամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։
Մամփրե արքա»։


«Դավոն» (վերլուծություն)
Վերնագրից էլ կարելի էր ենթադրել, որ պատմվածքի գլխավոր հերոսը Դավոն է, ով սասունցի փախստական էր: Եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը, լավագույններից մեկը: Քանի որ սասունցի է, անբաժան պետք է լիներ երբեմն անհնազանդությունը: Ասում են անգամ մի օր մահապատժի է դատապարտվել, սակայն Դավոն նույն համառն է մնացել: Ստեղծագործության մեջ նաև հիշատակվում է նաև Համզե Պչուկը, ով եղել է Դավոյի և՛ զինակիցը, և՛ լավ ընկերը: Երբ Դավոն արդեն գիտակցում էր, որ եկել է մահվան իր ժամը, փոխանակ հիշեր ընտանիքը, մանկական հուշերը, նա հիշում և վերապրում էր այն պատերազմները, որտեղ մասնակցել է, հիշում և կրկին անգամ իրեն նախատում էր իր կատարած հանցանքների համար, թեև կյանքի վերջին պահն էր անցկացնում, սակայն նա դեռ շարունակում էր կռվել աշխարհի և մարդկանց դեմ:
Կարդալով ստեղծագործությունը՝ իմ աջքի առաջ էին գալիս մեր մարտիկները, մեր զինվորները, մեր քաջերը: Եվ կարծում եմ Դավոն էլ իր մեջ էր ընդգրկում զինվորի հատկանիշներն ու ապրումները:

Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:

·         Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:

 «Կանչը» պատմվածքում երգվում է սեր, սեր ու նորից սեր: Սեր, որը անցել է տարիների միջով, սակայն մնացել է նույնը՝ անմեղ, անկեղծ: Այստեղ գլխավոր հերոսները Զորոն ու Ալեն են, ովքեր երկար տարիներ անց հանդիպում են և հասկանում, որ այն պատանեկան սերը դեռ չի մարել, նույնն է, Զորոն անգամ ցանկանում էր փախցնել Ալեին: Զորոն բաժանվում է կնոջից, ապա գնում իր սիրո հետևից

·         Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է

Այս պատմվածքում երևում է ծերունու պատանեկան սերը, կանչը դեպի իր միակ սեր, դեպի պատանեկություն, որը և շատ համահունչ է վերնագրի հետ






Ինչո՞ւ էր լռում հանճարը…

Հանճարեղ Կոմիտասի ողբերգական վախճանից անցել է գրեթե ութսուն տարիսակայն մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է տալիս գիտական և պատմական ուսումնասիրություններիքննարկումների համար։ Զարմանալի էբայց փաստկյանքում լինելով հասարակ ու պարզ անձնավորություն՝ Կոմիտասն իր մահից հետո թողել է բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածներ։
Կոմպոզիտորի մահվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Ի վերջո, ինչո?ւ էր լռում հանճարը, ի?նչ էր կատարվել իրականում: Արդյոք ո՞րն է իրականություն, ո?րը` պատրանք, որոշե’ք ինքներդ։



1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության և մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց՝ ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ։ 

Երբ գիտության և մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից՝ աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում։ Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաև նրա հետ աքսորում եղած, «Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը։ Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի և փրկության «աղբյուր»՝ զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ և ուժեղ կամքով։

Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում։ 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը՝ ստեղծելով դաշնամուրային մի քանի պար։ Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ: 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը՝ քիչ։ Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն։

Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե՛ Կոստանդնուպոլսում, թե՛ Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան։ Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ... Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար։ Ինչպես՞ կարող էր Կոմիտասը մարդկային ոճրագործության մասին խոսել նրա հեղինակի հետ...

Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը։ Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենևին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում։

Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա։ Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում և Ռուսաստանում և առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռևս 1898 թվականին։ Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների` այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում։

Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում։ Ըստ երևույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը... 

Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս։ Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր։ Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել։ Կոմիտասն ինքն էր որոշում՝ խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ։

Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի և բժշկի միջև լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր։ Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի և հիվանդների հետ նրա շփման բացակայությունը։

Մինչև կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգևորականի իր փարաջայից։
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից և օրացույցից՝ նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը և հետևողականորեն պահում այն։
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը հերքում է նաև Կոմիտասի վեներական հիվանդության մասին վարկածը, որն, իբր, հանգեցրել էր մտքի ցնորմանը։ Կոմպոզիտորի հիվանդության պատմության մեջ չկա ոչ մի գրառում նաև սիֆիլիսով հիվանդ լինելու մասին։ 1906 թվականին արյան անալիզի պատասխանը նույնպես հերքում է նման ախտորոշումը։
Ելնելով այս փաստարկներից՝ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ։
Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը։ Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ։ Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը՝ առաջացնելով ոսկրաբորբ։ Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին։ Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն...

«Վերջին ուսումնասիրությունները փաստում ենոր  Կոմիտասն ունեցել է որոշակի ընկճախտային դրսևորումներորոնք չեն կարող բնորոշվել որպես հոգեկան հիվանդություն։ Ավելինկա տեսակետորն առհասարակ մերժում է նրա հոգեկան հիվանդ լինելու փաստը»,-ասում է ֆրանսիացի մասնագետը:


Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
·  Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, 
երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային 
կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: 
Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության  զարգացման վրա:

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: 
Անգնահատելի է Կոմիտասի  հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն  և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: 
Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր: 
Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները:  Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է: 
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:


   «Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը ... բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:
Կոմիտաս

   «Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»:
Լուի Լալուա
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր,
երաժշտական քննադատ

·  Խոսք երախտիքի
·  Այցելություն պանթեոն
·  Կոմիտաս- Սևակ
·  Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
·  Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
·  Ուսումնական փաթեթի ստեղծում
·  Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
·  Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
·  Աշխատանքների  հրապարակում բլոգներում



Սասնա Ծռեր
Էպոսը կամ դյուցազնավեպը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, մտածողությունը: «Սասունցի Դավիթ»  էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվաձտյանը, և 1874 թվականին տպագրել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: 1889 թվականին էպոսի մեկ այլ տարբերակ տպագրել է Մանուկ Աբեղյանը «Դավիթ և Մհեր» վերնագրով: Այդ ժամանական երկիրը ազգային ազատագրական պայքար էր մղում Արաբական Խալիֆայության դեմ: Էպոսի հիմքում ընկած են ութից տաներորդ դարի դեպքերը: Էպոսը վաղկացած է չորս ճյուղից՝
«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Բոլոր հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռ: Էպոսի սիրելի հերոսների ժողովուրդը տալիս է ծուռ անվանումը, որը նշանակում է սովորականից շեղված, խենթ քաջազուններ: Սասնա հերոսները ունեն ընդհանուր հատտկանիշներ՝ ազնիվ են, միամիտ,  բարի, համառ, ազատասեր, անձնազոհ, կառուցող: Նրանք իրենց ուժը ստանում են հայրենի հող ու ջրից: Էպոսի գլխավոր հերոսուհիները ևս օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով՝ գեղեցիկ են, բարի, պարկեշտ, խելացի, ուժեղ, նվիրված իրենց հայրենիքին, ընտանիքին, զավակներին: Օրինակ՝ Ծովինարը, Դեղձուն ծամը, Խանդութը, Գոհարը: Օտար կանանցից Սառյեն՝ Ձենով Օհանի կինը, անառակ է, Չմշկիկ Սուլթանը՝ քինախնդիր է, Իսմիլ Խաթունը՝ հեռատես և խորամանկ: 1939 թվականին տոնվեց մեր էպոսի հազար ամյակը, և վաթսուն պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը: Հայ գրողներից մեր էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Նաիրի Զարյանը: 


Ուսումնական մարտ

  Նախագիծ «Կարդում ենք Տերյան»  
Կենսագրություն
 Վահան Տերյանը նշանավոր հայ բանաստեղծ էր, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ: Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

  1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Առաջադրանքներ

1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենահուզիչ
  • ամենատխուր
  • ամենաանհույս
  • ամենաերազկոտ
Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
4. Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը,  դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
5. Վահան Տերյանի անծանոթ նամակը :
6. «Նամակ Մարթա Միսկարյանին»
Կարդալ նամակը, կետադրել, համեմատել բնագրի  հետ:
Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում








  Սուրբծննդյան հեքիաթ
Այս հեքիաթում հիմնական հերոսը Դավիթն է, ով Հեսսեի որդին էր: Հեսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերն էր Դավիթը: Նա հովվությամբ էր զբաղվում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա գեղեցկադեմ էր և խարտյաշ: Եթե առյուծը կամ արջը ոչխար էին տանում նրա հոտից, ապա հեշտությամբ հասնում էր գազանի ետևից, ազատում կենդանուն նրա երախից ու սպանում նրան: Այսպիսով, մեր Դավիթն իր ձյունաճերմակ հոտի իրապես բարի ու հավատարիմ հովիվն էր: Եվ իր հորն էլ պատվում էր՝ Աստծո կամքի համաձայն: Նա հաճախ էր քնում դաշտում՝ երկրային լայն անկողնում, աստղալից երկնքի արծաթանախշ ծածկոցի տակ:
  Ինչպես ամեն օր նա ոչխարներին արածացնելու էր տարել: Դավթի ոչխարները պառկել էին ձիթենիների հովանու ներքո: Արևն անխնա այրում էր, և ոչխարները մայում էին ծարավից: Դավիթն էլ էր ծարավել, ուստի մտավ քարանձավներից մեկը, որպեսզի պատսպարվի տապից ու հանգստանա: Այդ քարանձավներում ամռանը զով է լինում, իսկ ձմռանը՝ տաք: Դավիթը մտավ քարանձավ, նստեց մի քարի վրա, քնեց, սակայն դա երկար չտևեց. Դավիթը երազում ինչ-որ սառը բան զգաց իր մարմնին, ցնցվեց ու արթնացավ: Աչքերը բացելով՝ տեսավ, որ մի գարշելի օձ է պառկել իր կրծքին ու փաթաթվել ձեռքերի շուրջ: Օձն իր տափակ գլուխը բարձրացրեց Դավթի դեմքի մոտ ու անթարթ, չարությունից այրվող աչքերով սկսեց նրան նայել: Դավիթը սարսափից քարացավ: Բավական էր շարժվեր միայն և օձը կխայթեր նրան՝ ողջ թույնը նրա արյան մեջ տարածելով: Որքա՜ն հեշտ էր մռնչացող առյուծի կամ ահարկու արջի հետ կռվել, բայց ոչ այս լպրծուն սողունի:
Ի՞նչ անել: Եվ Դավիթը հանկարծ հիշեց դժվարությունների մեջ իր անփոխարինելի օգնականին, իր Տիրոջը և ցավով ու արցունքով լի սրտով Տեր Աստծուն խնդրեց. «Տե՛ր իմ, մի՛ լքիր ինձ: Շտապի՛ր ինձ օգնության հասնել, ի՛մ Փրկիչ»: Դեռ նոր էր արտասանել այս խոսքերը, երբ մի արտասովոր լույս փայլեց քարանձավի անկյունում: Լույսը շրջանի տեսք ուներ և մարդու հասակի էր հասնում: Դավիթն այդ լույսի կենտրոնում մի սքանչելի Պարմանուհու տեսավ՝ քնքուշ ու լուրջ դեմքով: Նա նստեց՝ գլուխը քիչ թեքելով դեպի իր գրկի Մանկիկը: Հեսսեի որդին երբևէ այդքան գեղեցիկ Մանուկ չէր տեսել: Հանկարծ Երեխան ուղղվեց Մոր գրկում և կայծակնափայլ աչքերով օձին նայեց: Նա մատով ցույց տվեց քարանձավի մուտքը՝ կարծես հրամայելով նրան անհետանալ: Դավիթը տեղից վեր թռավ ու երեսնիվայր ընկավ Պարմանուհու և շողացող Մանկան առջև: Նա ցանկացավ շնորհակալություն հայտնել անսպասելի փրկության համար, գլուխը բարձրացրեց, սակայն ոչ ոքի չտեսավ: Դրանից հետո ողջ քարայրն ինչ-որ զարմանալի անուշահոտությամբ լցվեց, որ ամենաթանկ խնկի բույրն էր հիշեցնում:
Դավիթը, մինչև իր կյանքի վերջը, չէր կարողանում մոռանալ այդ հրաշալի տեսիլքը: Նա, Տիրոջ միջոցով հովվությունից արքայական գահին բարձրացված, միշտ հիշում էր այդ հրաշքի մասին: Երբ արդեն թագավոր էր, աստվածային ներշնչանքով, սաղմոսները գրեց՝ նվիրված մարդկանց որդիներից Ամենագեղեցիկին և ոսկեհուռ զգեստներով զարդարված Թագուհուն : Եվ իր երուսաղեմյան ամրոցի բարձր աշտարակում նստած՝ տավիղ էր նվագում ու երգում այդ երգերը:


Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»
  Սուրբ ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է: Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի վեցին, իսկ Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին:  Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։
Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։
   Ինչպես մի հայտնի ավանդազրույցում է ասվում, ժամանակին երեք մայրիներ ծնվեցին Լիբանանյան անտառում: Ըստ տեղեկությունների մայրիները շատ դանդաղ են աճում: Այդ երեք մայրիները մի շարք կարևոր իրադարձությունների են ներկա գտնվել, և երբ բավականաչափ մեծացեկ էին, որոշեցին խոսել իրենց ապագայի մասին: Առաջին մայրին ասաց, որ ցանկանում է գահ դառնալ, որի վրա կնստի թագավորների թագավորը: Երկրորդ մայրին ասաց, որ ցանկանում է մի այնպիսի բան դառնալ, որը չարը հավիտյան բարու կվերափոխի, իսկ երրորդ մայրին ցանկանում էր այնպիսի բան պատրաստեն իր փայտով, որ ամեն անգամ նայելիս Աստծուն հիշեն: Այսպիսով անցավ որոշ ժամանակ, փայտահատներ հայտնվեցին: Առաջին մայրին հատեցին, գոմ պատրաստեցին, իսկ ավելացած փայտով մսուր պատրաստեցին: Երկրորդ մայրու փայտից սեղան պատրաստեցին, իսկ երրորդ մայրուն մասերի բաժանեցին և խորդանոցում դրեցին:
  Մի օր մի ամուսնական զույգ, ով հիշերելու տեղ չուներ, գոմում հայտնվեց, և այնտեղ էլ ծնվեց իրենց երեխան: Ահա կատարվեց առաջին մայրու երազանքը, մսուրի մեջ մանուկ Հիսուսն էր, ով թագավորների թագավորն է: Օրերից մի օր մի գեղջկական հյուղակում մարդիկ էին հավաքվել, այտեղ էր երկրորդ մայրուց պատրաստված սեղանը, սեղանի վրա հաց և գինի էր դրված: Երկրորդ մայրին հասկացավ, որ այդ գինին և հացը խորհրդանշում են մարդու և Աստծո միջև կապը:
Հաջորդ օրը երրորդ մնայրու երկու տախտակից խաչ պատրաստեցին, որն էլ Քրիստոսի խաչն էր, և իրականացավ նաև երրորդ մայրու երազանքը:
   Մի փոքր խոսեմ երազանքների մասին: Երազանքներ կատարվելու համար պետք չէ սպասել ինչ-որ կախարդական միջամտության, այլ մենք ինքներս կարող ենք մեր երազանքները իրականացնել՝ դարձնելով նպատակ և աշխատել դրա վրա: Սակայն միշտ չէ, որ մեր երազանքները ճիշն են, անվնաս: Հաճախ կարող են մեր երազանքները իրականանալ, սակայն ոչ մեր պատկերած ձևով: Այսպիսով, պետք է հավատալ երազանքների իրականացմանը, սակայն չշեղվելով ճիշտ ուղղուց, քանի որ երազանքի իրականացման իղձը կարող է սխալ քայլերի առաջնորդել:
Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»


    Հանս Քրիստիան Անդերսենը այս կարճ պատմվածքում ներկայացնում է մի աղջկա պատմություն՝ աղքատ, գանգրահեր, ում ծնողները ստիպում էին գումար աշխատել լուցկի վաճառելով, իսկ երբ աղջկան չէր հաջողվում վաճառել, հայրը ծեծում էր նրան: Պատմվածքը սկսվում է նկարագրությամբ, թե ինչպես է աղջիկը մի ցրտաշունչ գիշեր թափառում խավարին փողոցնեով: Նա բոբիկ էր. փողոցն անցնելիս կոշիկներից մեկը մնացել էր ճանապարհին, իսկ մյուսը գողացել էր մի տղա՝ պատճառաբանելով, որ հիանալի օրորոց կստացվի իր երեխայի համար: Աղջիկը շարունակում էր իր ճանապարհը  վերջապես հասավ իր տան մոտ, սակայն համարձակությունը չբավականացրեց ներս մտնել. հայրը կբարկանար, քանի որ ոչ մի գռոշ չէր վաստակել: Այսպիսով, նա տան հետևի մասում մի տեղ կուչ եկավ: Նրա ոտքերը կապտել էին ցրտից: Նա վախվորած մի լուցկի հանեց, վառեց, ցանկացավ ոտքերը մեկներ, որ տաքանար, կրակը մարեց: Այդ պահին նա մի աստղ նկատեց, որն ընկավ երկնքից, մտածեց. <<Ինչ-որ մեկը մահացավ>>: Աղջկա տատիկը վերջերս էր մահացել, նա միակ մարդն էր, ով սիրում էր աղջկան,  ասում էր՝ աստղ է ընկենում երկնքից, մեկը մահանում է, գնում Աստծու մոտ: Աղջիկը մեկ-երկու լուցկի էլ վառեց և խնդրում էր տատիկին իր մոտ տանել: 

   Ցրտաշունչ առավորտ էր:  Աղջկա այտերը շիկնված էին,  շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացել էր: <<Նա ցանկանում էր տաքանալ>>,- ասում էին մարդիկ՝ չիմանալով, թե ինչ հրաշքներ է նա տեսել և թե ինչպես են ինքն ու տատիկը դիմավորել Նոր տարին:


 

 

 

 

 

 

«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:
Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

   Հայ բառարանագրական բազմաթիվ ու բազմապիսի հուշարձանների ﬔջ իր բացառիկ տեղն ունի «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» անվանումը կրող բառարանը, որ հայագիտության ﬔջ սովորաբար կոչվում է պարզապես «Հայկազյան բառարան»։Այն 140 տարի շարունակ եղել է հայագիաությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսուﬓասիրությունների մարզում։ Ուղիղ կես դար է տևել «Հայկազյան բառարանի» կազմությունը հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը(1750-1827), Խաչատուր Սյուրﬔլյանը (1751-1827), Մկրտիչ Ավգերյանը(1762-1854) ﬔղվաջան աշխատանքով, բայց ինչ որ կարողացել էին անել հեղինակներն իրենց անդուլ աշխատանքով, չկարողացավ հրատարակել ﬕաբանությունը, և ոչ էլ՝ հայ հասարակայնությունը։
   Հայտնի է, որ հայ մատենագրության ﬔզ հասած ձեռագիր որոնց հուշարձաններում շատ ու շատ բառեր ունեն զանազան գրային տարբերակներ, աղճատուﬓեր, ճշգրտուﬓերը՝ տվյալների հիման վրա,  առաջնահերթ խնդիր էր։ Այդպիսի աշխատանք արդեն կատարել էր Մխիթար Սեբասաացին իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորյա բառարանի առաջին  հատորում։ Սակայն հենց ինքը՝ Մխիթար Սեբաստացին առաջաբանում գտնում է, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն գրաբարի լիակատար կազﬔլու համար, և հանձնարարում է իր հաջորդներին՝ հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն աﬔնը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Բայց լոկ նոր աղբյուրների օգտագործումը դեռևս բավական չէր այդպիսի բառարան կազﬔլու համար։
  Հեղինակներն իրոք կարողացել են լիովին կողﬓորոշվել գրաբարալեզու մատենագրական աղբյուրների լեզվական բնութագրությունների ﬔջ, հիﬓականում ճիշտ են գնահատել ﬔր հին մատենագրության հուշարձանների լեզուն, որ և բառարանի ﬔջ տեղ գտած բառերի ու նրանց տարբերակների(տարբեր գրչությունների, սխալագրությունների, հին և նոր ձևերիր և այլնի ) գնահատման հիմքն է հանդիսացել:
Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին: Եղել է հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում նաև մեր կրթահամալիրը:
  Մխիթար Սեբաստացու անունը եղել է Մանուկ: Նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեական առևտուրը շարունակելու համար:
Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:
Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:
Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:
1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:
Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին:
Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր: Վերջապես, հասնելով հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտը, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը: Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը: Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ: Այսպիսով` նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն:
Մխիթարը դեռ ոգևվորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:
20 տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:
25 տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
Ընդամենը 2 տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Մխիթար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Այն թարգմանել և ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր, նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100.000 տպագիր գրականություն:






  Ուսումնական նոյեմբեր   
Մուշեղ Գալշոյանը  հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր  էր։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։

«Սպասում» (վերլուծություն)
Մուշեղ Գալշոյանի  այս ստեղծագործությունը ընտերցելիս անկախ քեզնից բարություն է առաջանում ներսումդ, իսկ բարության զգամանը զուգահեռ զարմանք է պատում. մեր օրերում գրեթե անհնար է գտնել արդար և բարեխիղճ մարդկանց:
  Պատմության հիմնական բովանդակությունն այն է, որ Կոմիտասը փողոցում մի դրապանակ է գտնում և երկար ժամանակ սպասում է. մտածում էր տերը կվերադառնա տեսնելուն պես, որ դրամապանակը չկա: Կոմիտասը նաև նկատում է, որ դրամապանակի պարունակությունը շատ քիչ է, անգամ խղճում է այն մարդուն, ով կորցրել էր այն՝ ասելով, որ դրամապանակի տիրոջ համար այդ մի քանի լուման էլ կարող էր նշանակություն ունենալ: Կոմիտասը սպասեց մեկ ժամ, անցավ երկու ժամ, ահա մեկ ժամ էլ անցավ, սակայն տերն այդպես էլ չէր գալիս: <<Շուտով կգա>> երևի մտածում էր Կոմիտասը, և սպասելու ժամանակ մի միտք հղացավ նրա գլխում: Նա որոշեց գումար ավելացնել դրապանակի մեջ: Ահա անցել էր արդեն չորս ժամ, Կոմիտասի մատները ցրտահարվել էին եղանակից՝ սաստիկ և դաժան: Եվ վերջապես հայտնվում է դրապանակի տերը, սակայն ի զարմանս Կոմիտասի այդ մաշված և հին դրամապանակի տերը կին էր: Ա՛խ,երանի յուրաքանչյուրս Կոմիտասից մի փոքր բարություն գողանայինք:

«Մամփրե արքան» (վերլուծություն)


Մամփրեն խոր ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է թոռնուհին, ով սովում էր երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը: Հետևելու ընթացքում Մամփրեն հիշում էր, թե ինչպես էր նա ժամանակին սկսել սովորել հայոց այբուբենը, սակայն նրա սովորած այբուբենի մեջ ամեն մի տառը հնչում էր զինվորի տոկուն քայլի պես, իսկ իր թոռնուհին կարծես շուտասելուկ ասելիս լիներ: Մամփրեն իր մոտ է կանչում տղային և սկսում ինքը սովորեցնել տառերը: Եվ նա սկսում է արտասանել տառերը Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…, ապա ստիպում, որ թոռն էլ կրկնի, և ասում է, որ արտասանի բարձր, հստակ: Երբ թոռնիկը մեկ անգամ էլ սկսեց արտասանել սկզբից, Մամփրեն լարված սպասում էր, թե գիմ-ից հետո ինչ կասի թոռնիկը, սակայն թեռնիկը շարունակեց <<դա՜>>, և Մամփրեն ուղղեց նրան՝ ասելով, որ <<գիմ>>-ից հետո հարկ է ասել ել, Հովակիմ: Երբ Մամփրեն պատանեկության շրջանում ապրում էր Արևմտյան Հայաստանում, սկսել էր ուսանել հայոց գրերը: Նա հիշում էր, թե ինչպես էր իրենց վարժապետը կարմիր թելով ասեղնագործում գրերը սպիտակ պաստառի վրա, և թե ինչպես էր ասում, որ հայոց գրերը Մաշտոցն իր սրտից է դուրս բերել և որ այն թրծված է արևով: Երբ վարժապետ Տեր Հարությունը հայոց տառերն էր ստեղծագործում ճերմակ պաստառնի, իրենք խմբով կրկնում էին:

Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,  
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։

Տեր Հարությունը այսպես էր սովորեցնում երեխաներին այբուբենը:

Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։

Մի օր բոլորը սկսել էին խոսել, թե վարժապետը մի երազ է տեսել և պետք է բարձրանա Արարատ լեռն ի վեր, սակայն մինչ այդ ցանկանում է ամբողջովին սովորեցնել այբուբենը:
Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։

Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:

Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով պետք է գնա Հնդու աշխարհ՝ գրերը տանելու Հնդու աշխարհի հայերին: Մամփրեն իր երազում սուրբ Սարգսին էր տեսել, որն էլ ասել էր՝ ջրհեղեղ է լինելու: Մի օր վարժապետն ասում է երեխաներին, որ դա լինելու է վեջին դասը: Նրանք այբուբենը վերջին անգամ էին արտասանում:
Ռա՜, սե՜, վե՜վ, Ծագեց արև։ Տյո՜ւն, րե՜, ցո՜, Մարդ աստծո։
Կարծես բոլորը պայմանավորվել էին, որ ամեն տառը երկար ասեին, առանց շտապելու, սակայն կարծես այբուբենն էլ ավարտվեց:

Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜, Քելե սրքե, Ե՜վ, օ՜, ֆե՜, Օ՜, ինչ զով է։

Վարժապետը հրաժեշտ է տալիս բոլորին: Մամփրեն հիշում էր, որ հաջորդ առավոտ այբուբենի դաշնած կանչերը չկային, շներն անհանգիստ էին, այն ինչ պետք է լիներ չկար, իսկ ինչ էլ պետք չէր կար:

Պատերազմի ավարտից հետո անգրագիտությունը վերացնելու պատճառով լիկկայան բացվեց, սակայն Մամփրեն չշարունակեց ուսումը:

Մամփրեն իր ներսում որոշում առավ, որ միչև տառաճանաչ չդառնա գյուղամեջ դուրս չի գալու: Անցան ամիսներ և Մամփրեն արդեն տառաճանաչ էր: Իր ամենաչսիրած տառերը <<Թ>> և <<Ք>> տառերն էին, քանի որ հիշոցնում էին քրդերի և թուրքերի մասին, իսկ ամենասիրելի տառը <<Ֆ>> ըտառն էր, քանի որ ասում էի կարծես տառրի մեջտողով առու է հոսում իսկ շուրջը վիշապ է գալարված: Մամփրեն արդեն տառաճանաչ էր, և իր վերջին օրը սեղանից գտան այս նամակը.
«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։
Մամփրե արքա»։


 
«Դավոն» (վերլուծություն)
Վերնագրից էլ կարելի էր ենթադրել, որ պատմվածքի գլխավոր հերոսը Դավոն է, ով սասունցի փախստական էր: Եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը, լավագույններից մեկը: Քանի որ սասունցի է, անբաժան պետք է լիներ երբեմն անհնազանդությունը: Ասում են անգամ մի օր մահապատժի է դատապարտվել, սակայն Դավոն նույն համառն է մնացել: Ստեղծագործության մեջ նաև հիշատակվում է նաև Համզե Պչուկը, ով եղել է Դավոյի և՛ զինակիցը, և՛ լավ ընկերը: Երբ Դավոն արդեն գիտակցում էր, որ եկել է մահվան իր ժամը, փոխանակ հիշեր ընտանիքը, մանկական հուշերը, նա հիշում և վերապրում էր այն պատերազմները, որտեղ մասնակցել է, հիշում և կրկին անգամ իրեն նախատում էր իր կատարած հանցանքների համար, թեև կյանքի վերջին պահն էր անցկացնում, սակայն նա դեռ շարունակում էր կռվել աշխարհի և մարդկանց դեմ:
Կարդալով ստեղծագործությունը՝ իմ աջքի առաջ էին գալիս մեր մարտիկները, մեր զինվորները, մեր քաջերը: Եվ կարծում եմ Դավոն էլ իր մեջ էր ընդգրկում զինվորի հատկանիշներն ու ապրումները:


Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:
  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
 «Կանչը» պատմվածքում երգվում է սեր, սեր ու նորից սեր: Սեր, որը անցել է տարիների միջով, սակայն մնացել է նույնը՝ անմեղ, անկեղծ: Այստեղ գլխավոր հերոսները Զորոն ու Ալեն են, ովքեր երկար տարիներ անց հանդիպում են և հասկանում, որ այն պատանեկան սերը դեռ չի մարել, նույնն է, Զորոն անգամ ցանկանում էր փախցնել Ալեին: Զորոն բաժանվում է կնոջից, ապա գնում իր սիրո հետևից: 

  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է: 
Այս պատմվածքում երևում է ծերունու պատանեկան սերը, կանչը դեպի իր միակ սեր, դեպի պատանեկություն, որը և շատ համահունչ է վերնագրի հետ:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:



  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ 
  • Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:
                  Նահապետ Քուչակ: Հայրեններ
Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրենի կարգը (չափը), որը ծագել է վաղ անցյալում: Հայրենի կարգը 15 վանկանի բանաստեղծություն էր 7/8 բաժանումով: Դեռևս տասներորդ դարում Գրիգոր Նարեկացին այս չափն օգտագործել է իր <<Մատյան ողբերգության>>  պոյեմի մի գլխում: Միջնադարյան քնարերգության մեջ հայրենի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ: Մեզ հայտնի հինգ հարյուր հայրենները ստեղծվել են 13-14-րդ դդ ի վեր արևմտահայ քաղաքական միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ: Հայրենների հեղինակ է համարվել Վանի Խառակոնիս գյուղում ծնված Նահապետ Քուչակը:

 Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։
Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։
Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։  1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։

Հայրեններ



1.Ես աչք ու դու լոյս, հոգի,

առանց լո´յս` աչքըն խաւարի.

Ես ձուկ ու դու ջուր, հոգի,

առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.

Երբ զձուկն ի ջրէն հանեն

ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,

Երբ զիս ի քենէ զատեն,

քան զմեռնելն այլ ճար չի լինի:



2.Քանի~ ու քանի~ ասեմ.

«Զիմ եարին կապան կարեցէք.

Արեւն իւր երե´սք արէք,

զլուսընկան աստառ ձեւեցեք.

Թուխ ամպն այլ բամպակ արէք

ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.

Աստղերն այլ կոճակ արէք,

զիս ի ներս ողկիկ շարեցէք»:


3.Երբ սէրն ի յաշարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ


   Հապա յիմ սրտէս ի դուրս յերկրէ յերկիր թափեցաւ


   Եկավ ի գլուղս ելեւ, ի ըղեզս ելաւ թառեցաւ:


   Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ:


                            




                                 Ավետիք Իսահակյան

Կենսագրություն
     Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
 Մեծերը Իսահակյանի մասին 
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
***                      
  
Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար:
ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ
***
Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:
Խ. ԷԼ ԱՍԱԴԻ


Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից,
 Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր: 

Ֆոտոալբոմ
Լուսանկարներ













Վիրտուալ թանգարան
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
 Ինձ հատկապես դուր եկավ Ավ. Իսահակյանի աշխատասենյակը: Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, բազմոցը, անձնական իրերը` գրիչը, ակնոցը, թազբեհը, ‹‹Աղջիկը և եղնիկը›› արձանիկը, քարեր` բերված Սևանա կղզուց...
Այս գրասեղանի առջև են ստեղծվել Իսահակյանի վերջին բանաստեղծությունները` ‹‹Ամեն ինչ ունայն, երազ անցավոր››, ‹‹Ավիկին››, ինչպես նաև ‹‹Հիշատակարանի›› մի շարք գրառումներ, հուշեր, նամակներ, հոդվածներ:
Վարպետը սիրում էր առանձնանալ և աշխատել մինչև ուշ գիշեր:


«Մի մրահոն աղջիկ տեսա»«Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»

  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:   
Մրահոն- սև հոնքերով, սևահոն
հակինթ- կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա
մահախուճապ- մահվան խուճապի մատնված
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
Ռիալտոյի կամուրջը , Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծերայնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն , Պալադիոն և Վիգնոլան ։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամուրջի ճարտարապետ։
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի  նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։





           




  •  Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:

Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Բանաստեղծը 1890-ական թվանակկերին Ռավեննա քաղաքում էր: Եվ երբ հարնեիքի հանդեպ տածած սերը և կարոտը պարուրել էր նրան, գրում է Ռավեննայում բանաստեղծությունը: Բանաստեղծությունը կարճ է, սակայն մեծ իմաստ է պարունակում: 


Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս: Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…
***
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա…
Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին…
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները: 
ՄԱՅՐԻԿԻՍ Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Ամեն մարդու կյանքում մեծ դեր է խաղում մայրը: Ինչքան էլ մարդը առնական լինի, կամ անսիրտ մեկ է, երբ կարոտում է մորը, կորցնում է մորը դառնում է նորածնի պես փխրուն: Այս բանաստեղծության մեջ բանաստեղծը համադրել է հայրենիքի հանդեպ կարոտն ու մոր կարոտը, և մեզ է հանձնել նման հրաշալի բանաստեղծություն:Առաջին տան մեջ քունը իմ կարծիքով նկարագրում է մարդու հոգու հանգստությունը: Երբ մարդը հեռու է իր հայրենիքից, ապա իր հոգին հանգիստ չի լինում:

Սաադիի վերջին գարունը
 Արձակ բանաստեղծություն է, խոհափիլիսոփայական պատմվածք:Սաադին արևելյան նշանավոր գրող է: Արդեն ապրել էր մեկ դար և ապրում էր վերջին գարունը, սակայն նա դառնություն էր զգում իր հոգում, քանի որ՝ ապրելով հարյուր տարի, նա հարծես չէր հագեցել իր կյանքից և չէր ցանկանում հեռանալ: Ավետիք Իսահակյանը՝ ներկայացնելով Սաադիի ապրումները, նաև ներկայացնում է յուրաքանչյուրիս: Հաճախ լսում ենք, որ ոմանք ասում են, թե հոգնել են այս կյանքից, սակայն երբ վտանգ են զգում, շտապում են լուծել այն: Այս պատմվածքում նաև Իսահակյանը ներկայացրել է արևելյան որոշ տարածքներ, որոնցից են՝ Շիրազ քաղաքը, որը հայտնի էր իր հրաշաբույր վարդերով, Հնդկաստանը, Մսրա աշխարհը, Դամասկոսը և այլն: Հատկապես ցանկանում եմ խոսել վերջին տողի մասին:
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։ 
Անվերջ կարող ենք խոսել այս տողի մասին, քանի որ իր մեջ պարունակում է յուրաքանչյուրիս կյանքը: Մենք չենք որոշում ծնվել, թե ոչ, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է մեր կյանքի ամեն մի վայրկյանը վայելենք, քանի որ մեկ է պի պահ է գալու, որ մենք կարոտելու ենք այն ժամանակը, որտ տրված էր մեզ, սակայն մենք վատնել ենք:

Լիլիթ
Նախքան ստեղծագործության հիմանական նյութին անցնելը, պետք է հասկանանք, թե ինչու է գրվել այս ստեղծագործությունը: Միգուցե հեղինակը ցանկացել է նկարագրել կյանքի անարդարությունը:
Ստեղծագործությունը սկսվում է նկարագրությամբ, իբրև Աստված ստեղծում է Ադամին, սակայն զգում է, որ նա իրեն միայնակ է զգում և Որոշում է ստեղծել Լիլիթին կրակից, սակայն նա հավատարիմ չի մնում Ադամին, գայթակղվում է սատանայով և հեռանում նրա հետ: Այնուհետև Աստված ստեղծում է Եվային, ով հավատարիմ է մնում Ադամին, սակայն ըստ Իսահակյանի միևնույն է Ադամի սրտում էր բոցավառ Լիլիթը:
 Կարծում եմ Իսահակյանը ներկայացրել է կանանց երկու տեսանկյունից: Կին, ով վազում է նյութական հաճույքների հետևից, և կին, ում համար գլխավոր տողում է սերն ու հավատարմությունը:
  









Ինչի մասին է Փոքր Մհեր ճյուղը:

    Դավթի մահից հետո Քեռի Թորոսը և Ձենով Հովանը, վախենալով թշնամիներից, Կապուտկողում գտնվող Մհերին բերում են Սասուն: Ճանապարհին Մհերը սպանում է Մատղավանի տերտերին, վանքի անունը դնում Մատնավանք: Ապա կռվում Չմշկիկ Սուլթանի դեմ, սպանում նրան, կոտորում զորքը՝ լուծելով հոր մահվան վրեժը: Որոշ ժամանակ անց Մհերը թողում է Սասունը և սկսում շրջել: Ամուսնանում է Պաճիկ թագավորի դուստր գեղեցկուհի Գոհարի հետ և բազում քաջագործություններ կատարում: Կոզբադինի թոռները նորից անհանգստացնում են Սասունը, Հովանի խնդրանքով Փոքր Մհերը վերադառնում է Սասուն, սպանում Կոզբադինի թոռներին, գնում Բաղդադ, ապա կնոջ՝ Գոհարի մոտ: Սկայն նրան գտնում է մեռած: Գոհարի թողած գրության համաձայն՝ Մհերը նրչան թաղում է Խանդութի կողքիկ: Հոր անեծքով անժառանգ ու անմահ մնացած Մհերին հողն այլևս չի կարողանում պահել, և ծերացած Մհերը փակվում է Վանա քար կոչված ժայռում:






































«Սասունցի Դավիթ». էպոսի ընդհանուր բնութագիր


Սանասար և Բաղդասար-Գագիկ թագավորի դուստրը՝Ծովինարը,ժողովրդին Բաղդադի խալիֆի ճնշումներից ազատելու համար ամուսնանում է նրա հետ:Հայոց անտառներով շրջելիս նա հանկարծակի ծարավում է և Աստծուց ջուր խնդրում:Հանկարծակի բխած Կաթնացբյուրից նա մեկ լրիվ և մեկ կես բուռ ջուր է խմում և մայրանում:Նա լույս աշխարհ է բերում Սանասարին և Բաղդասարին:Եղբայրները օրեցօր ավելի են հզորանում,և կռապաշտ խալիֆը ցանկանում է սպանել նրանց:Սակայն սպանվում  է վերջիններիս կողմից:Եղբայրները ազատում են իրենց մորը և հիմնում Սասնա տունը՝Սասունը:Սանասարը ծովից հանում է Քուռկիկ Ջալալին,Թուր Կեծակին և Խաչ Պատերազմին:Ամուսնանում է Դեղձուն Ծամի հետ,ունենում 3 որդի՝Մհերը,Հովհանը,Վերգոն:

Մեծ Մհեր-  Սանասարին հաջորդում է Մեծ Մհերը:Նա երկու կես է անում առյուծի երախը և արժանանում «Առյուծաձև Մհեր» կոչմանը:Նրա օրոք կառուցվում է Մարութա վանքը:Այնուհետև գնում է Մըսր և Մըսրա Մելիքի մահից հետո դառնում նրա կնոջ՝Իսմիլ խաթունի ամուսինը:Ծնվում է Փոքր Մըսրա Մելիքը:Մհերը վերադառնում է հայրենիք և իր կնոջ՝ Արմաղանի կյանքի գնով լույս աշխարհ է բերում Դավիթին:

Սասունցի Դավիթ-Դավիթը առանց ծնողների մեծանում է նախ Մըսրում ,ապա՝Սասունում:Հաղթում է Մըսրա Մելիքին,ամուսնանում Խանդութ խանումի հետ:Ծնվում է Մհերը:Յոթ տարվա բաժանումից հետո,չճանաչելով միմյանց,հայր ու որդի մենամարտում են:Դավիթը անիծում է որդուն իր վրա ձեռք  բարձրացնելու համար՝ ասելով.«Անմահ մնաս,անժառա՛նգ»:Դավիթը սպանվում է Չմշկիկ Սուլթանի դստեր կողմից,ում ամուսնություն էր խոսք տվել:

Փոքր Մհեր-Փոքր Մհերը լուծում է հոր վրեժը և ամուսնանում Գոհարի հետ՝մնալով անժառանգ:Կնոջ մահից հետո փակվում է Վանա քարի՝Ագռավաքարի(Մհերի դուռ) մեջ:



 Կոմիտասյան դասեր   
  • Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր                                                                                                                                   Աշուն օր
    Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։


    Գոռաց երկինք, բուք արավ,
    Հևաց, հևաց.
    Ծերուկ երկիր սուգ արավ։
    Ճաքեց հեռուն ամպ,
    Երկիր դողաց-բա՛մբ։

    Բողբոջ արև շող կապեց,
    Դողաց, սողաց,
    Արյուն-ամպից քող կապեց։
    Վառեց լեռան լանջ,
    Լեռան ցավատանջ։

    Տեղաց անձրև մաղ տալով,
    Մարմանդ-մարմանդ,
    Հոգնած տերև շաղ տալով։
    Երկիր քուն դրավ,
    Եվ թռչուն թռավ։

    Հուզված առուն փախ տվավ
    Սողուն-սողուն,
    Ձորում մշուշ կախ տվավ։
    Քամին ելավ վեր,
    Արավ տարուբեր։

    Մոխիր ամպեր ժիր եկան
    Դալուկ-դալուկ,
    Սարի վրա ցիր եկան։
    Հալեց աշուն օր
    Կյանքիս սևավոր։
  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին.  
               Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում՝ երաժշտասեր մի ընտանիքում: Երբ մեկ բժտարեկան էր, զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Մինչ 1881 թվականը ապրում էր տատի հետ: Սույն թվականին հայկական թեմի առաջնորդը գնում Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար: Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա: Ի վերջո, 20 թեկնացուների միջից ընտրվում է Սողոմոնը: 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Ճեմարանում
    Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։

    Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

     
  • Խոսք երախտիքի                                                                                                           Կոմիտասը միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եւ կավելացներ վստահ շեշտով մը. <<Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին -մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն...>>:
    Հրաչյա Աճառյան 

    «Հանճարեղ հայր Կոմիտաս: Խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև: Եթե Կոմիտասը միան «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»:
    Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսի
    «Կոմիտասը ծնվել է հայկական հողում և մեծացել իր ժողովրդի հանճարով: Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»:
    Սովետական հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկի
  • Այցելություն պանթեոն
  • Կոմիտաս- Սևակ                                                                                                                          Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում
  • Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:
Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:
Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...

  • Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»  1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…
    Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:* * * *
    Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում:
    Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»:                                                            * * * *                                                                                                                           Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա¯յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

       Կոմիտասի վախճանր ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է:
    Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է:
    Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց:
  • Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան    
«Այսպես չպետք է սկսվեր այս պատմությունը, բայց եթե արդեն սկսվել է, հեղինակն ի՞նչ կարող է անել»: Այսպես` ընթերցողի հետաքրքրությունը հետագա շարադրանքի վրա լարելու գրողական հնարանքով է սկսում «Հայր Կոմիտասի մահն ու հետմահու գողգոթան» ներկայացնող իր պատումը Գրիգոր Ջանիկյանը: Հանճարեղ Կոմիտասի կյանքը, ստեղծագործությունն ու ողբերգական վախճանը, իհարկե, քաջ ծանոթ է ընթերցողներին` գրական ու գիտական ուսումնասիրություններից, հուշագրական էջերից, վերջապես Եղիշե Չարենցի, Կոստան Զարյանի, Պարույր Սևակի հանրահայտ գործերից: Գրիգոր Ջանիկյանի փոքրածավալ այս պատումը, սակայն, այդ ամենի կրկնությունը չէ. «Գողգոթա» խորագիրն արդեն իսկ հուշում է արձակագրի գլխավոր սևեռումը` Մեծ երգահանի կյանքի վերջին տարիների և հատկապես նրա աճյունը Հայաստան տեղափոխելու դրամատիկ անցքերին, որոնց գեղարվեստական վերարտադրությունը նա կատարել է` հիմնվելով նաև առաջին անգամ հրապարակվող վավերագրերի տվյալների վրա:Սեղբոս Ակնունին, ով ընթերցողին քիչ հայտնի դեմքերից է այս պատմության մեջ, պատահական մեկը չէր Կոմիտասի համար: 1893-ի կաթողիկոսական ընտրություններին նրա հայրը` ճանաչված կրթական ու գրական գործիչ, հրապարակագիր Արփիար Ակնունին, պատվիրակ էր Ակնից: Երիտասարդ ճեմարանականներից մեկը (ապագա Կոմիտասը)` նրան երգել տալով, գրառում և նոտագրում է մի քանի տասնյակ անտունի, որոնք հետագայում հրատարակում է «Շար Ակնայ ժողովրդական երգերի» գրքույկում: Այդ գրքույկն ընծայում է Խրիմյան Հայրիկին, և վերջինս Արփիարին հրավիրում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ազգագրություն դասավանդելու: Արփիարը, սակայն, հրաժարվում է` զգալով, որ չի կարող դիմանալ հայրենի եզերքի կարոտին: Արփիարի ու Կոմիտասի երկրորդ հանդիպումը արդեն ողբերգական 1915-ին էր` աքսորի ճանապարհին: Ականատեսները հետագայում ոչ մի կերպ չէին կարողանում մոռանալ դաժան այդ օրերի հուշային դրվագներից մեկը. Կոմիտասը «մնացած մտավորականների պես հևում, Չանղըրիի զառիվերը հաղթահարել չէր կարողանում: Նա իր խաչը լուռումունջ կրում, պապակ լեզուն մերթընդմերթ փառակալած շուրթերին էր տանում»: Քիչ անց հանդիպած ջրհորից, սակայն, ոստիկանապետ Իբրահիմ բեյը բռնահանվածներին չի թույլատրում ջուր խմել` մինչև «իր ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները» չհագենան: Ձերբակալման պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները կցմցելով զինվոր-ոստիկանին կաշառած Արփիարն ու ընկերները մի դույլ ջուր են հասցնում «ծարավից տոչորվող հայր սուրբին»: Բայց հեռվից նկատելով, Իբրահիմ բեյը ձիով շեշտակի մոտենում, արմունկով հարվածում է Կոմիտասին. «Վարդապետը ցավից ջղաձգվեց, փռվեց գետնին, դույլը մի կողմ թռավ»: Հետո` «Կոմիտասը երկու ձեռքով դեմքը փակել, դողդողում էր»: Վերջապես, երբ հասնում է նաև աքսորականների ջրի հերթը, ընկերները մի փոշոտ տուփ են գտնում, հողով մաքրում, առաջինը Կոմիտասին են ջուր հրամցնում: Բայց… նա ժանգոտ տուփը շուրթերին տանում ու նողկանքով ետ է մղում: Չի կարողանում խմել. «Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը»: Նման դրվագներից հետո ավելի ըմբռնելի են դառնում սևակյան տողերը` «Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի՛ խենթանա»…
Սեղբոս Ակնունին իր հոգու պարտքն էր համարում իրականացնել նաև Մեծ երգահանի վերջին ցանկությունը` «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կտանես»: Սակայն Կոմիտասի աճյունը Հայրենիք տեղափոխելու նրա առաջարկը դեմ է առնում հուղարկավոր հանձնախմբի դիմադրությանը: Ընդ որում` Սեղբոս Ակնունու, Կոմիտասի «հոգեորդու» անունը այդ հանձնախմբի ցուցակի «վերջում, խորհրդակցական ձայնի իրավունքով» էր արձանագրվել: Առարկությունն այն էր, թե դա աթեիստական երկիր է` «աստվածամերժ վարչակարգով» և «չի զիջանի» հոգևորական հուղարկավորել: Ակնունին, իհարկե, անդրդվելի է մնում` «Կոմիտասը սոսկ հոգևորական չէ, մեր երաժշտության Մէսրոպ Մաշտոցն է: Մաշտոցը ո՞ւր թաղուած է»: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ԽՍՀՄ-ի դեսպանատան հայ պատասխանատուի թաքուն խորհրդով, նա հեռագիր է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թեև դրական պատասխանի հույս գրեթե չկար, բայց զարմանալիորեն գալիս է Աղասի Խանջյանի գրությունը` Կոմիտասի աճյունը Հայաստան տեղափոխելու թույլտվության մասին: Ուղեկցողը, անշուշտ, Սեղբոս Ակնունին պիտի լիներ:Բայց, իհարկե, իրականությունը փոքր-ինչ այլ էր: Արդեն աճյունը «Սինայ» նավը դնելիս, Սեղբոսն առաջին հիասթափությունն է ապրում, որովհետև «Կոմիտասին ուղեբեռի էին վերածել», դագաղը «տախտակապատել էին կոպիտ փայտերով»: Պարզվում է, Ա. Խանջյանն ինքնուրույն էր Կոմիտասի հայրենադարձության որոշումը կայացրել, ինչը խիստ զայրացրել էր Բերիային, և նա ցասումով պահանջել էր չեղյալ համարել այն: Սակայն… Խանջյանի խնդրանքով ՀԳՄ նախագահ Վ. Ալազանի հեռագիրը մի քիչ ուշ էր տեղ հասել` Կոմիտասի աճյունով նավն արդեն ծով էր դուրս եկել: Ալազանն ու Խանջյանը ներքուստ ուրախ էին դրա համար, իսկ Բերիան` Խանջյանի զեկուցագիրը ստանալուն պես, նրան շտապ կանչում է Թիֆլիս:
Վեց օր Կոմիտասի աճյունը մնում է նավի վրա` տեղատարափ անձրևների տակ: Եվ այդ բոլոր օրերին Սեղբոսը նրա կողքին էր: Ի վերջո, տեսնելով, որ այլ ճար չկա, «համայնավարներն էլ երիտթուրքերի պես վարվեցին,- գրում է Գր. Ջանիկյանը:- Հենց գլխի ընկան, որ Բաթումում անտեր մնացած դիակից ազատում չունեն, մարդասեր, երաժշտասեր, անգամ կրոնասեր դարձան» ու մեծ շուքով վագոնով ուղարկեցին Հայաստան: Բայց դրանով ևս պատմությունը չի ավարտվում: Մինչ Սեղբոս Ակնունին` հայրենի հողին ոտք դնելով, հիանում էր Արարատի վեհաշուք տեսքով, «դագաղը չկար»: Պարզվում է, ԿԳԲ-ն տարել, բացել ու խուզարկել է: Թաղումը մյուս օրը Կուլտուրայի տնից էր, որից հետո, սակայն, ձերբակալում են Սեղբոսին, փորձում պարզել, թե ինչպես է նա` ակնցի գաղթականը, այդ «արգիլված ապրանքը» (Կոմիտասի աճյունը) հասցրել Հայաստան: Փորձում են նաև նրան ինչ-ինչ բաներով շահագրգռել, գործակալ դարձնել, բայց երբ չի հաջողվում` Առաջնորդի արձանիկը քննիչի գլխին տալու մեղադրանքով, դատապարտում են 10 տարվա ազատազրկման և աքսորի: Գր. Ջանիկյանը, սակայն, դարձյալ հոգեբանական դիպուկ դիտարկումով է ավարտում Մեծ երգահանի հետմահու գողգոթայի պատմությունը` «Տասը տարին ինչ էր որ: Կոմիտասի համար հորը գլխատել էին»:
Կոմիտասի կյանքին եւ գործունությանն են անդրադարձել մշակույթի գործիչներ, գրողներ, գիտնականներ: Շատերին ծանոթ են նաեւ Փարիզից հոգեբույժ տիկին Լուիզ ֆով Հովհաննիսյանի ուսումնասիրությունները:
Օրենք է Ֆրանիսայում, թե նման հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցներ, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լիներ օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալՙ ուսումնասիրելու Կոմիտասի Վիլժուֆի հոգեբուժարանի արխիվները:
«1915-ին թէեւ կարճատեւ իր տարագրութիւնը անդարմանելի կերպով վնասած էր առողջութիւնը,- գրում է հոգեբույժը,- աքսորէն վերադարձին յայտնուած էին առաջին ախտանիշերըՙ մեկուսանալ, չուտել, չխմել եւ այլն: Իր վրայ մեծապէս ազդած էր հիւանդանոցը գտնուած միջոցին հապճեպով իր բնակարանի պարպումը, ունեցածին հոս-հոն ցրւումը:
1922-ին զինք Վիէննա փոխադրելու նիւթը կը յարուցւի, յաջորդ տարի կըսուի թէ չի կրնար ճամբորդել: Իրեն կը թուի թէ պատրուակ է ատիկա: Կը շեշտուի հալածախտը: Ինչ որ իր բժիշկներուն կողմէ արձանագրուած է օրը օրին, գլխաւորաբար շեշտումն է ինքն իր վրայ փակումի, լռութեան վիճակին: Կոմիտաս կմերժէ այցելուներ ընդունիլ, որոշ բացառութիւններ ընելով հանդերձ: Չի կարդար, երաժշտութիւն մտիկ ընել կը մերժէ, կը շեշտուի ամէն բանէ հրաժարելու ձգտումը: Ընդհանուր տպաւորութիւնը այն է, որ Կոմիտասի հիւանդութիւնը անբուժելի չէր...»:
Արխիւների, հուշագրությունների պրպտումից պարզ է դառնում, որ հետհոգեբեկումի սթրես էր Կոմիտասի ունեցածը, որը ծանրացած էր մեկուսացումով:
Ես առիթ ունեցա առնչվելու Կոմիտասի արխիվներին եւ ուզում եմ «Ազգ»-ի ընթերցողների ուշադրությանն արժանացնել 28 հունիսի 1931 թ. «Ազդարար»-ի թիւ 1417ՙ «Այդ հացը գնահատական չէ» վերնագրով հոդվածը:
ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ
Փարիզի Խնամատար մարմինը, որ տարիներէ ի վեր շալկած է հէք վարդապետին ապրուստի հոգը, Յունիս 28ը «Կոմիտասի օր» հռչակած է:
Չկարծէք թէ այս կարգադրութիւնը եղած է պանծացնելու համար անոր լուսեղէն հանճարը, կամ առիթ տալու որ հայ ժողովուրդը տարիներ վերջ վերապրի Սահմանադրութեան շրջանի օրերը, երբ վարդապետը իր անունը կը պանծացնէր օտար հիացիկ ականջներու առջեւ եւ խստադատ երաժիշտներու զարմացական ակնարկներու տակ:
Ո՛չ, այդ «օր»էն նպաստի հոտ կու գայ, նուաստացուցիչՙ ենթակային, եւ մանաւանդ հանրութեան համար: Ճիշդ ինչպէս, էր երբեմն ներկայացումներ կը տրուէին դերասաններու համար, բայց կը տիտղոսուէին «ի պատիւ»ով, փոխանակ «ի նպաստ»ի...:
Նախաձեռնողին անունը ինքնին պերճախօս ցուցանիշ է: Վարդապետին աշակերտները կամ երաժիշտ հիացողները չեն որ «Յունիս 28»ը յայտարարած են, այլ Խնամատար մարմինը: Եւ բացառապէս մէ՛կ նպատակովՙ չոր հացի կրամ մը ճարել...:
Ի՜նչ հեգնանք: Լալկան կոչերով «հանապազօրեայ հաց»ը կ՛ուզուի այն մարդուն համար, որ «Հայր մեր»ով այդ կոչը թնդացուց կամարներու տակ եւ հազարաւորներու ներկայութեան, բայց ի խնդիր ո՛չ թէ ստամոքսի, այլ[`] հոգեկան գոհացումի, երաժշտական անճառ վայելքի, ցեղային եսի գգուումին, ազգային արժանապատուութեան բարձրացման...
Ան «հանապազօրեայ հաց»ը խնդրեց մեր հոգին կշտացնելու համար, իսկ մենք նոյն հացը կ՛ուզենք իր ստամոքսը լեցնելու համար: Ան քնարական յուզիչ ձայներով թրթռացուց այդ կոչը, իսկ մենք նոյն խօսքերը կը կրկնենք ողորմելի կերկերումներով, «անտես մի[՛] առնէք»ի հասարակ յանկերգներով: Ան մեզ տարաւ բարձունքները, հո՛ն ուր միայն տէրունական մեղեդիները կը մրմնջեն, իսկ մենք զինքը իջեցուցինք ժամուն բակը, ուր միայն «շէն մնաք»ի աղքատախնամ կանչեր կը լսուին: Ան մեզ վերցուց, արեւմտեան քաղաքակիրթ ազգերու աստիճանին հասցուց, Ապողոններու դասը դասեց, իսկ մենք զինքը վար առինք, արեւելեան մուրացիկներու կարգը դասեցինք եւ ճիտէն տոպրակ մը կախելով[ՙ] հանրային ողորմութեան ցուցադրեցինք...:
Եւ կը խորհիք թէ մարդը որ երկինքները բարձրացուց հայ անունը, չի՞ զգար որ նոյն հայը գետնէ գետին նետած է զինքը: Ի՞նչ են հապա այն դառն խօսքերը, զոր անցեալ Յունուարին թուքի նման նետեց մեր երեսին, երբ երեք երիտասարդներ խռովելու գացած էին իր հանգիստը, Ֆրանսայի անշուք մէկ հիւանդանոցի իր խուցին մէջ.
- «Այն հացը որ ինձ այստեղ կու տան, այդ իմ մարմնիս սնունդ ըլլալէ աւելի բան չարժեր... ԳՆԱՀԱՏԱՆՔ ՉԷ...»:
Մի[՛] ըսէք թէ այս խօսքերը բխած են անհաւասարակշիռ ուղեղէ մը: Օ՜, մարդկային հոգին իսկապէս անհասանելի է ու խուսափուկ, եւ մեր ողորմելի գիտութիւնը չէ որ պիտի կարենայ չափել զայն, ու մանաւանդ վճռել թէ անզգայ դարձած է: Եթէ միտքը չի գործեր, թող ուրիշ բան ըսէր, թող զառանցէր, եւ ո՛չ թէ արտասանէր այս այնքան տեղի՜ն բառերը, որոնք սուր մեխի պէս կը խոցեն մեր սիրտը:
Եւ որքա՛ն իրաւունքով: Մարդը որ ժամանակին «ազգային փառք» էր եւ բոլորին կուռքը, այսօր լքուած է բոլորէն եւ դարձած աչքէ՜ հեռու, սիրտէ՜ հեռու: Պատերազմէն առաջ, հայ մեծատունն ու հայ ցուցամոլիկը կը պատերազմէին իրարու հետ անոր շնորհին արժանանալու, անոր մէկ այցելութիւնը ընդունելու եւ անով փքանալու համար: Զինադադարէն յետոյ, զինադադար եղաւ նաեւ խանդավառութեան եւ հետաքրքութեան, աւելի ճիշդՙ սմքեցաւ պարզ հետաքրքրութիւնն իսկ, եօթը պորտ օտարին ցոյց տրուած գթասրտութիւնն անգամ: Ու հէք գուսանը նետուեցաւ անշուք պատսպարանի մը անշուք մէկ անկիւնը, կարօտՙ ամսական 1000 ֆրանքի...:
Երբեմն կը մեղադրեն մեզ որ շատ երեսին կու տանք Բարեգործականի քարտուղար-վարիչին թոշակը: Բայց եկէ[՛]ք եւ մի[՛] ըմբոստանաք, երբ կը տեսնէք որ Մալէզեան [*] մը որբերու դրամէն ԱՄՍԱԿԱՆ 12,500 ֆրանք կը ստանայ, ու ԿԱՆՈՆԱՒՈՐԱԲԱՐ, իսկ անդին Կոմիտաս մը 1000 կ՛առնէ, այն ալ անկանոն կերպով, հազար նեղութեամբ, նպաստի բազմաթիւ կոչերու օգնութեամբ...:
Ի՞նչ կ՛ըլլար եթէ այդ թոշակին կէսը կամ գոնէ քառորդը յատկացնէին տարաբախտ վարդապետին: Արժանաւո՞ր չէր, թէ՞ դրամ չկար...:
Բայց զուր է աւելի քրքրել ամօթի այս ծալքերը: Դառն իրականութիւնը այն է, որ մինչ անդին միայն շաղակրատելու եւ շողոմելու շնորհն ունեցողները պորտ կը կապեն ազգային դրամներով, անդինՙ վաստակաւոր հանճար մը կարօտը կը քաշէ քանի մը ֆրանքի, ու Խնամատար մարմինը, չորցած հասոյթի իր կաթիլներուն մէջ, այսօր ձեռք կ՛երկարէ հանրութեան, լալագին կոչելով.
- Շէն մնաք, անտես մի[՛] առնէք, Կոմիտասին պնակն է...:
Տար Աստուած, դժբա՛խտ վարդապետ, որ երբե՜ք, երբեք չ[զ]գայիր թէ այս օրին հասած ես, որովհետեւ այն ատեն պիտի փոխէիր «քէսթէնքելէ» [**] սիրական բացագանչութիւնդ, եւ մեր երեսին պիտի նետէիր բուն որակումը.
- Իժե՜ր, որ չոր հացն անգամ շատ կը տեսնէք ինծի...:
Եւ ո՞ր սիրտն էր որ պիտի դիմանար այս սուր սլաքին...:


  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր                                                       Քո երազում
    Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
    Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…
    Քո սուրբ սերը սար է դառել
    Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
    Գլխիդ վերը ամպ է շարել՝
    Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։
    Սարի շողեն, ամպի քողեն՝
    Մենավորի ոգին ծնել, դեգերել,
    Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
    Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։
    Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
    Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
    Ջրի մոտին, կանաչ խոտին՝
    Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։
  • Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)

                                    




Մովսես Խորենացի

    Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամեն բան պլանավորված էր, նախքան մեր ծնվելը: Հայերս շատուշատ տառապանքներ ենք կրել, սակայն պետք է ամեն բանի մեջ լավը տեսնենք, այլ ոչ թե մեղադրենք այլոց: Այսպիսով, բոլորիս էլ հայտնի է, որ 387 թվականին տեղի ունեցավ  Հայաստանի առաջին բաժանումը՝ Հռոմի և Պարսկաստանի միջև: Քանի որ ժամանակի գերհզոր տերություններից երկուսը հասկացան, որ բռնի ուժով չեն կարող հայերին ո՛չ իրենց ենթարկեցնել, և ո՛չ էլ կրոնափոխ անել, սկսեցին իրենց ծրագիրը՝ նենգ և տմարդի: Ծրագիրը կայանում էր նրանում, որ պետք է ամեն կերպ վերացնեին հայկական մշակույթը, լեզուն, կրոնը՝ պարտադրելով իրենցը, դա կոչվում էր ձուլման քաղաքականություն:
Եկե՛ք մի քանի տարի հետ ճանապարհորդենք: Շատերի մոտ կա այսպիսի կարծրատիպ, իբրև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո հայերիս վիճակը ծայրահեղ ծանրացավ, սակայն մարդիկ ասում են այն, ինչն իրենց է ձեռնտու: Նախքան քրիստոնեության մուտքը Հայաստան, Պարսկաստանը սկսել էր նենգ ծրագիրը, և պարտադրում էր, որ հայերն ընդունեն զրադաշտը, քանդում էր հին հայկական հեթանոսական տաճարներ, սպանում քուրմերն: Պետք է ընդունենք, որ այս դեպքում քրիստոնեությունը ավելին էր, քան հրաշքը: Բոլորս էլ գիտենք մեծամեծ շատ տերությունների մասին, ովքեր իրենց ձեռքն էին վերցրել ժամանակի իշխանությունը, և կառավարում էին իրենցից թույլ տերությունների: Հարց, որտե՞ղ են նրանք այժմ, իսկ մենք, թեկուզ փոքրիկ, չնչին տարածքով, դեռ կանք: Լավ, եկե՛ք վերադառնանք չորրորդ դար: Ձուլումից խուսափելու համար՝ մեզ շարժիչ ուժ էր պետք, և գիտենք, որ այդ ժամանակաշրջանում շարժիչ ուժը եկեղեցին էր, սակայն եկեղեցում նույնպես արարողություններն անցկացվում էին այլ լեզուներով, ինչը հասանելի չէր հասարակ խավին: Իմ կարծիքով դա էր հիմնական պատճառը գրերի ստեղծման: Մեսրոպ Մաշտոցն ինքն էր ասում, թե իրեն դժվար է և՛ թարգմանելը, և՛ ուսուցանելը միաժամանակ: Հինգերորդ դարի սկզբին վերջապես ծնվեցին մեր պահապան զինվորները, ովքեր մինչ օրս զրահը ձեռքների պաշտպանում են մեզ: Հինգերորդ դարը անվանվեց Ոսկե դար, քանի որ այդ թվականին բուռն զարգացում ապրեց մեր մատենագրությունը, գրականությունը և վերջապես պատմագրությունը: Շատ կարևոր էր պատմագրությունը այդ դարում, քանի որ չէինք իմանա մեր անցյալը, մեր ծննդաբանությունը: Ամեն պատմիչ ներկայացրել է իր ապրած ժամանակահատվածը, սակայն միայն մեկն էր, ով համարձակվեց մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա և սկսեց գրել իր «Հայոց պատմությունը» մեր ծննդաբանությունից: Դա մեր պատմահայր Մովսես Խորենացին է: Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»  ունի երեք գլխավոր առանձնահատկություն: Առաջինն այն է, որ նա սկսել է գրել մեր ծննդաբանությունից, գրի է առել մեր հին առասպելները, զրույցները, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ նա պահպանել է ճշգրտությունը: Ասում են, թե ամեն մի տեղեկություն մագաղաթին հանձնելուց առաջ տասնյակ աղբյուրներ է համեմատել: Եվ վերջապես, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» մեզ է ընծայված գեղեցիկ գրական հնչյուններով, այսնինքն նա չի բավարարվել միմիայն տարեթվերով և իրադարձություններով, այլ գեղեցկացրել է դրանք և փոխանցել է մեզ: Խորենացու «Հայոց պատմությունը»  բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։
1-Հայոց մեծերի ծննդաբանությունը
2-Միջին պատմություն մեր նախնիների
3-Մեր հայրենիքի պատմության ավարտը

Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ավարտվում է «Ողբ»-ով: Այնտեղ Խորենացին ներկայացնում է իրօրյա խնդիրները: Հատկապես ներկայացնում է զինվորականներին, ուսուցիչներին, աշակերտներին, կրոնավոնրեին և այլոց:

Ուսուցիչները' տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները' կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Վիճակավորները /թեմերի առաջնորդները/' հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները' սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած' աստվածաբան են:
Ժողովրդականները' ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զիվորականները' անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
Իշխանները' ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
Դատավորները' տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:

Կարծում եմ, Մովսես Խորենացու այս խոսքերը ներկայացում են նաև մերօրյա խնդիրները: Իսկ վերջում Մովսես Խորենացին ասում է.

Աստվածապաշտությունը մոռացված է,

և կա դժոխքի ակնկալություն։

 

 


Վիլյան Սարոյան «Հինգ հասուն տանձ»: վերլուծություն

      Պատմությունն ինձ թվում է իր մեջ ներառում է մի քանի գաղափարներ: Մեր պատմության հերոսը արդեն հասուն տղամարդ էր, ով վերջապես կարող էր իր սրտի խոսքն ասել, քանի որ, երբ փոքր էր չէր կարողանում արտահայտել իր իսկ զգացումները: Եվ ահա նա պատմեց իր պատմությունը՝ ակնկալելով, որ Պարոն Փոլանդը՝ ծերուկ դպրոցի տնօրենը, կկարդա այն և վերջապես կհասկանա, որ նա գող չէ:
      Նա պատմեց, թե ինչպես վեց տարեկան հասակում անտեղի մտրակվեց: Մեր հերոսի տան դիմաց մի տանձենի կար, որին նա հաճախակի էր նայում: Ձմռանը տեսել էր մերկ ճյուղերը, գարնանը՝ բողբոջած ճյուղերը, իսկ ահա հիմա դրանք հասուն էին, հյութալի: Հերոսն ընկալում էր այդ տանձերը ոչ միայն որպես միրգ, այլ երբ նա նայում էր այդ տանձերին տեսնում էր բաներ, որոնք ուրիշները չէին տեսնում: Դեպքերն այնպես զարգացան, որ նա գայթակղությանը չդիմացավ և հինգ հասուն տանձ քաղեց: Այդ օրը դպրոցական օր էր, և հերոսը փոքր ինչ ուշացավ, և որպես փաստ ներկայացրեց տանձերը, որի պատճառով էլ տնօրենին թվաց, թե նա գող է, սական նա չէր կարողանում բացատրել, որ նա ամենևին էլ տանձերը չէր քաղել ուտելու նպատակով, այլ սոսկ դա իր համար մի փորձառություն էր:


                  

                      
Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»: վերլուծություն

Պատմվածքի հերոսը մի ազնիվ տղա էր, ով ապում էր աղքատ ընտանիքում: Նրանք տոհմը տարիներ շարունակ աղքատ է եղել, սակայն միշտ մեծ հարգանք է վայելել գյուղացիների կողմից: Օրերից մի օր հերոսի զարմիկը՝ Մուրադը, մի ձի է գողանում ագարակատիրոջից, սակայն հենց ինքը՝ ագարակատերը, չէր հավատում, որ տղաները ունակ էին գողության: Պատմվածքի հերոսը վերջում վերադարձնում է ձին:
    Մի օր Ջոն Բայրոնը նկատում է, թե ինչպես են հերոսն ու իր զարմիկը հեծնում մի սպիտակ ձի, ում անգամ ատամները նման էին այն ձիուն, որը պակասում էր իր ագարակում, սակայն նա ոչինչ չի ասում, քանի որ ճանաչում էր իրենց ընտանիքին: Կարծում եմ ագարակատիրոջ պահվածքն էր պատճառը, որ նրանք վերադարձրին ձիուն: Երբ առավոտյան ագարակատերը մտնում է իր ագարակը, տեսնում է, որ իր ձին տեղում է, շտապում է Ղարաօղանյանների տնակ և հայտնում, որ ձին վերադարձել է, սակայն այն ավելի ուժեղ է, քան առաջ էր:

Comments

  1. Ողջույններ ԱՆՎ ILԱՐ ԻԼԼՈՒՄԻՆԱՏԻ Պատվիրանից Միացյալ Նահանգներին և ամբողջ աշխարհին, սա բաց հնարավորություն է միանալու ԻԼԼՈՒՄԻՆԱՏԻ Պատվիրակի եղբայրությանը, որտեղ կարող եք վերականգնել ձեր կորցրած երազանքները, ինչպես նաև այնտեղ, որտեղ կարող եք տեսնել առանց հարստության և երջանկության լույս: արյան ցանկացած զոհ: Եվ այս տարիների ընթացքում մենք ունենք աշխարհի առաջնորդներ ՝ ՄԻԼԻՈՆՆԵՐ, ԲԻԼԻՈՆՆԵՐ, ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՍՈՒՊԵՐՍՏԱՐՍ և կյանքի բոլոր գործեր, դուք ողջ աշխարհից ողջունվում եք ձեր ռասայի, կրոնի և էթնիկական պատկանելիության առումով ՝ Ողջունում ենք ձեզ փառքի և հարստության պատուհանը:
    Սիրով գրեք մեզ մեր անձնական փոստով ՝ greatilluminate99@gmail.com

    Ողջույններ TEMPLE ILLUMINATI UNITED STATES.666

    ReplyDelete
  2. ՄԻԱ ILԵԼ ԻԼԼՈՒՄԻՆԱԹԻ ԱՅՍՏԵՂ, ԴԻՏԵՔ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԸ և ԸՆՏԱՆԻՔԸ: Դուք տղամարդ կամ գործարար կին եք, հովիվ, քաղաքական գործիչ, երաժիշտ, բժիշկ, ֆուտբոլիստ, ուսանող: Անկանու՞մ եք լինել հայտնի, հարուստ և հզոր: Այսօր միացեք Illuminati եղբայրությանը և թող ձեր երազանքները կատարվեն, այսօր անդամագրվեք և անմիջապես ստացեք ամսական $ 300,000 և $ 600,000: Դարձեք ձեր քաղաքի և աշխարհի ամենահարուստ, ամենահայտնի և ամենահզոր մարդը: Միացեք Illuminati եղբորը, որտեղ դուք պետք չէ արյուն կիսել հարստանալու համար: Կապվեք մեզ հետ այսօր `WhatsApp- ի միջոցով. 1 (513) 795 8209 էլ. Փոստով ՝ @ (illuminatib999@gmail.com)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն