Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից
Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)
Գոմեշ, մթնկա, լուսնկա, որդակոտոր, զարդուցիչ, նշխարենի, հանդիպակաց, ընդիմակաց, օրորել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարդ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։
Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով
Հարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառ գիրք։(0,5 միավոր)
Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, ննջել, քնել, մրափել,
վախենալ, երկյուղել, զարհուրել,
տխմար, տգետ, բթամիտ
փոս, վիրապ, խրամատ
սրդողել
վեմ
ողորմելի
(0,5 միավոր)
Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
անագորույն, ժանտ, դժնի, դժխեմ, բիրտ, անողորմ։(0,5 միավոր)
Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, , վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։(0,5 միավոր)
Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։(0,5 միավոր)
Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, աստիճանաբար, անվարժ, ատելի, լավ, միանգամից, միշտ, փորձառու, բնավ, հոռի։(0,5 միավոր)
Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել(0,5 միավոր)
ձի նստել, տառապել, հեկեկալ, դեգերել(0,5 միավոր)
10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող
դանակը ոսկորին հասնել — համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել (0,5 միավոր)
11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ (0,5 միավոր)
12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։ (0,5 միավոր)
13. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։(0,5 միավոր)
14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցողարմատ կա.
սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։(0,5 միավոր)
15.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։ (0,5 միավոր)
16. Ընդգծիր բարդ բառերը. առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, , ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։ (0,5 միավոր)
17. Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։ (0,5 միավոր)
18. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։(0,5 միավոր)
19. Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+նռ+ակ+որդ (0,5 միավոր)
20. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ-ա-քնին-իչ-ական
դ) հայելազարդ-հաել+-ա-զարդ (0,5 միավոր)
21. Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, , պետեկամուտ։ (0,5 միավոր)
Comments
Post a Comment