«Մտահոգված եմ. իմ կրթությունը»

Մարդիկ, երբ ասում են կրթված մարդ, միանգամից պատկերացնում են մեկին, ով դպրոցում սովորել է գերազանց առաջադիմությամբ, ունի բարձրագույն կրթություն և ունի խելացի թվացող դեմքի արտահայտություն, սակայն կարծիքները, բնականաբար, տարբեր կարող են լինել։ Ինձ համար կրթված մարդու նկարագիրն այլ է։ Կրթված մարդ կարող է կոչվել նա, ով ունի բազմակողմանի զարգացվածություն, նաև այն մարդն, ով իր գործի իսկական վարպետն է և տիրապետում է մեծ ինֆորմացիայի իր մասնագիտության շրջանակներում։ Սակայն ինձ համար ամենալավ և նախընտրելի կրթված մարդը նա է, ով զբաղվում է ինքնակրթությամբ։ Այն չունի սահմաններ, որն ինձ համար շատ կարևոր է․ չեմ սիրում, երբ մարդն իրեն դնում է կաղապարների մեջ և խոսակցական լեզվով ասած կրակն է ընկնում։ Ցավոք, մեր երկրի պայմաններում շատ դժվար է ինքնակրթությամբ հասնեը որևէ բարձունքի, քանի որ պահանջում են մի թղթի կտոր, որը ինչպես հասկացաք մասնագիտական դիպլոմն է։ Կա կարծրատիպ, որ եթե բուհ, ապա մասնավոր պարապմունքներ, խելակորույս տանջանքներ, անքություն և այլն։ Խրախուսելով ինքնակրթությունը, կհասնենք այն կետին, որ անձն ինքնուրույն կկարողանա ընդունվել բուհ։ Իհարկե, երկար կցանկանայի խոսել ընդունելության մասին, քանի որ ինձ երբեք դու չի եկել կարգերը, որոնք այժմ գործում են։ Տարիներ առաջ, նույնիսկ դարեր առաջ մարդիկ ապրել են, որոշ նշանավոր իրադարձությունների են մասնակից եղել կամ էլ տանից ստեղծագործել են, կարճ ասած՝ իրենց կյանքն ապրել են, իսկ հիմա մեր կյանքն են դժվարեցնում։ Միշտ ասել եմ, ասելու եմ և կարծիքս չեմ փոխելու։ Մեզ սովորեցնում են կարծիք արտահայտել, սովորեցնում են լինել առաջին հերթին մարդ, սակայն, քանի որ տասներկուերորդ դասարանցի եմ, պետք է դառնամ ռոբոտ, քանի որ մարդիկ ապրել են, հասել հաջողությունների և ստացվում է այնպես, որ իրենց պատճառով ես կարող եմ դուրս մնալ համալսարանից։ Ինչո՞ւ, քանի որ ես ստիպավծ եմ իմանալ, թե օրինակ նա առավոտյան ժամը տասին է արթնացել և հագնվել, թե տասն անց կես, հինգ րոպե նստել է անկողնում, մտածել հեռավոր ապագայի մասին, ապա նախաճաշել։ Օրինակս շատ պարզ էր, սակայն բացե՛ք որևէ շտեմարան և կտեսնեք նմանություն ունեցող հարցեր, որոնք պարզապես ծիծաղ են առաջացնում ինձ մոտ։
   Մտածում եմ, թե ինչ պետք է խոսեմ քննարկման ժամանակ, սակայն կարծում եմ, որ պետք չէ առաջվա պես հուզի ինձ այն փաստը, թե ում դուր կգան իմ խոսքերը և թե ում դուր չի գա։ Չեմ ցանկանում երկրից մեկնել, չեմ ցանկանում լինել գործազուրկ, սակայն չեմ էլ ցանկանում ռոբոտանալ։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն