Դեպի Տավուշ
Այլ են ավարտական դասարանի սովորողի խոհերն ու մտորումները, բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ փորձեմ բացահայտել Հայաստան աշխարհն ինձ համար։
Մոտենում էին բարձունքի հաղթահարման նախագծի օրերը, որը արդեն ավանդույթ է դարձել սեբաստացիների կյանքում։ Բազմաթիվ նախագծեր կային, ու ես երկար չէի կողմնորոշվում՝ որը ընտրել, հետո միանգամից որոշեցի՝ այս անգամ էլ Տավուշն է կանչում։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ, սակայն ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում։
Երբևէ չէի լսել Աղջկա բերդի մասին, որտեղ պետք է գնայինք։ Նախքան ճամփորդությունը, ինչպես միշտ, քարտեզագրեցինք երթուղին, կարդացինք ավանդությունները բերդի մասին, նյութեր հրապարակեցինք և պատրաստ սպասում էինք ճամփորդությանը։
Հենց ամսի 21-ին էլ պետք է գնայինք։ Տոնական օր, լավ եղանակ, ընկերներ, սիրելի ուսուցիչ, էլ ինչ է պետք լավ ժամանակ անցկացնելու համար։ Կլինեմ անկեղծ, յուրահատուկ զգացում է տասներկուերորդ դասարանցի լինելը։ Տեսնում էի իմ կրտսեր ընկերներին և հիշում իմ առաջին ճամփորդությունները։ Չեմ ցանկանում շատ պատմել ճանապարհի և այլ պահերի մասին, քանի որ ցանկանում եմ պատմել իմ զգացողությունների և հայի տեսակը նորից բացահայտելու մասին։
Ինչպես ասացի, գնացել էինք Աղջկա բերդի բարձունքը հաղթահարելու, սակայն ճամփորդությունից մեկ-երկու օր առաջ որոշ առողջական խնդիրներ էին առաջացել, և չէի կարող գնալ ճամփորդության, սակայն որոշեցի, որ, մեկ է, գնալու եմ, բայց չեմ հաղթահարի բարձունքը։ Կարճ պատմեմ, հասանք Հովք գյուղ, այցելեցինք դպրոց, ծանոթացանք դպրոցի երեխաների հետ, իսկ հետո ճամփորդները սկսեցին քայլել դեպի բերդը, իսկ ես վերադարձա դեպի մեր մեքենան։ Պատրաստված էի եկել, երեք գիրք էի վերցրել, որից մեկը ամբողջությամբ վերջացրի։ Ամենահաճելի պահն էր, որն ունեցել էի կյանքիս մեջ, նստած բնության գրկում, տաքուկ ծածկոցով ծածկված, գրքի թերթերը ամուր բռնած, քանի որ մեղմիկ քամին շրջում էր թերթերը, կարդում էի։ Երեք-չորս ժամ հետո ուրախ ձայներ լսեցի։ Մեր խմբից մի քանի տղաներ էին։ Թվաց, թե խումբն արդեն եկել է, բայց խմբի մի մասն էր միայն։ Եկան, նստեցին մեքենայի մեջ, սպասում էինք, որ շուտով կվերադառնան մնացածը։ Անցավ կես ժամ, մեկ ժամ, երկու ժամ սական դեռ չկային։ Ճանապարհին այդքան էլ լավ չէր կապը, և չէի կարողանում կապվել՝ իմանալու, թե որտեղ են հասել։ Արդեն երեկոյան վեցն էր, լուր ստացա, որ նոր հասել են Աղջկա բերդ։ Մեզ մոտ ցուրտ էր, քաղցած էինք։ Դե քանի որ սեբաստացի ենք, յուրաքանչյուր իրավիճակում մի լուծում գտնում ենք, քանի որ դպրոցում ոչ թե սովորում ենք անգիր սովորել պատմական իրադարձությունները կամ գրողների կենսագրությունները, այլ սովորում ենք բաներ, որոնք պետք են գալու մեզ կյանքում։ Տղաները չորացած փայտեր և տերևներ հավաքեցին ու խարույկ վառեցինք, որ տաքանանք։ Հիշեցի, որ մեքենայի մեջ նրբերշիկ ունենք, վերցրինք և սկսեցինք խորովել։ Այդ ընթացքում նաև ծանոթացա մեր ավելի ցածր դասարանի աշակերտների հետ, որոնք նորեկներ էին։ Արդեն մութ էր, ավելի ու ավելի էր ցրտում։ Խարույկի կողքին կանգնած էինք, տեսանք՝ մի ընտանիք էր անցնում այդ կողմով՝ տան հայրը, մայրը և փոքրիկը, ում անունը Գևորգ էր։ Հրավիրեցին իրենց տուն։ Մեր նորեկներից ոմանք չէին համաձայնվում, սակայն ասացի, որ ամաչելու ոչինչ չկա։ Մի քանի հոգով գնացինք, և ճանապարհին մտածում էի՝ արդյոք այլ երկրներում այսպես կվարվեի՞ն, թե՞ ոչ։ Պատասխանը մտքիս մեջ բանականաբար ոչ էր։ Ինչքան էլ հայերն ունենան բնավորության անընդունելի գծեր և մտածելակերպ, սակայն մեր հյուրասիրությունն ու մարդկային արժեքները յուրահատուկ են։ Մեզ հյուրասիրեցին և զանգ ստացա՝ ճամփորդները վերջապես եկել են։ Աղջկա բերդի հաղթահարման մասին, վստահ եմ, ընկերներս կլուսաբանեն։ Շատ չեմ տխրում, որ չհաղթահարեցի բարձունքը, քանի որ ունեցա յուրահատուկ պահեր, որոնց մասին դեռ երկար կհիշեմ։ Առջևում Մակարավանքն էր՝ անզուգական մի կոթող՝ անտառի խորքում վեր խոյացած:
Հրաշալի օր, արտակարգ տպավորություններ: Տուն վերադարձանք Սևանի աշնանային գեղեցկությունը վայելելուց հետո: Այս պահին անգամ, երբ մի պահ փակում եմ աչքերս, տեսնում եմ մշուշից այն կողմում գտնվող հրաշք մի աշխարհ՝ Տավուշը:

Comments
Post a Comment