Ուսումնական սեպտեմբեր․ Հայոց պատմություն

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
1. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին՝
-Տրդատ 1-ին
-Վաղարշ 1-ին
-Վաղարշ 2-րդ
-Խոսրով 1-ին
-Տրդատ 3-րդ

Վաղարշ 2-րդ  (ծն. թ. անհայտ – մոտ 198),
Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։


Սեպտեմբերի 16-20
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը».
ա/ Կազմավորումն ու հզորացումը
Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք.ա. 830-ական թվականներին նկատելի են մի քանի հիմանական կենտրոններ, որոնց շուրջ համախբված են համաշխարհային և համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները: Դրանցից ամենամեծը Սյունիքում և հարակից շրջաններում տարածվող Էթիունի երկրի համադաշնությունն էր: Դա փաստորեն Հայկազունիների Այրարատյան թագավորությունն էր՝ իր համադաշնությամբ:

Լեռնաշխարհի հյուսիսարևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում՝ Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը:

Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թթ. Տուշպա մայրաքաղաքն է հիմադրում Սարդուրի I-ը: Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…» տիտղոսաշարով:

Ասորեստանյան աղբյուներում թագավորությունը կոչվում է ՈՒրարտու, իսկ տեղական արձանագրություններում ՝Նաիրի և Բիայնիլի: Այն կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Սարդուրի I-ը ասորոստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ՝ Ք.ա. 833թ., Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վան լճի ավազանում , այլև Հայկական Տավրոսից հարավ՝Տիգրիսի վերին հովտում:

Իշպուինի Գահակալությունը: Ք.ա. մոտ 825-810թթ-ին Տուշպա-Վանի տիրակալ է դառնում Սարդուրի I-ի որդի Իշպուինի արքան: Իշպուինի գահակալման սկզբնական շրջանում ստեղծվեց տեղական սեպագրերը, ապա կրոնական բարեփոխումը՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով, կատարվել է նրա գահակալույան 2-րդ շրջանում: Դրանով է պայմանավորված , որ դիցարանի արձանագրումը «Խալդյան դարպասի» վրա, որին հետագայում մեր ժողովուդը կոչեց «Մհերի դուռ», կատարվել է երկուսի անունով: Իշպուինի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշծարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների: Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք.ա. 820-ական թթ. Վերջին՝ ՈՒրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի- Մուսասիր երկիրը: Իշպուինին այնուհետև արշավանքներ ձեռնարկեց դեպի Արածանիի ակունքների և Արաքսի վերին  հոսանքի շրջանները, ռազմերթեր կատարեց դեպի Սյունիք, Արաքսի հովտով դեպի արևելք, ինպես նաև Պարսուա երկիրը:

Թագավորության հզորացումը Մենուայի գահակալության շրջանում: Մենուայի միանձնյա կառավարման շրջանում Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ «Մենուայի ջրանցքի» կառուցումը, որն օգտագործվում է մինչև օրս:

Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը: Այս տարածքի նվաճումից հետո էլ  հիմնվում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին:

Հարավարևմտյան ուղղությամբ  նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Կումենու և Ասորեստան: Մեկ այլ արշավանք է իրականացնում Ալզի երկրի ուղղությամբ և իր հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնակն հատվածի լեռնացքները:

Արևմտյան ուղղությամբ Մենուայի բանակն անգամ դուս է գալիս Արևմտյան Եփրատի բնագիծ՝ սպառնալով անդրեփատյան պետություններին: Դրանցից Մելիտեայի արքան խուսափում է առճակատումից՝ պարտավորվելով Մենուային վճարել հարկեր:

Ք.ա. IX դարի վերջին մերձուրմյան ավազանում ձեռք են բերվում ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցող տարածքներ: Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը:

Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու համար Վանի թագավորության առաջխաղացումը Ք.ա. 791թ., ավարտվում են անհաջողությամբ: Մենուան հատուկ ուշադրություն  դարձրեց ռազմական շինարարությունը: Հիմնվում են մի քանի ամրոցներ:

Այսպիսով Մենուայի հաղթաշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ, իսկ հյուսիսյաին շրջանների իշխանությունները, թեպետ չեն մտնում Վանի տերության մեջ, բայց, ընդունելով նրա գերիշխանությունը, հարակատու են դառնում: Մենուան առաջին մարտավարական հաղթանականերն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության ՝Ասորեստանի նկատմամբ  և Վանի թագավորությունը վերածում գերտերություն:

Արգիշտի I: Արգիշտի I-ի գահակալության տարիներին Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին: Նրա գահակալության հենց երկրորդ տարին խիստ հագեցած էր արտաքին ձեռնարկումներով: Նախ նա կատարում է ռազմավարական անհրաժեշտությամբ պայմանավովա կարևոր արշավանք դեպի Դիաուծի, ապա Էթիունյան միության և հարևան մի քանի երկրների դեմ: Այնուհետև Արգիշտին հասնում է Կարսի սարահարթ, որից հետո արշավում Զաբախա(Ջավախք):

Ք.ա. 784թ-ին Արգիշտի I-ի հյուսիսային արշավանքները շարունակվում են: Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը գրավում Էթիունյան միության մաս կազմող Վեդուրի-Էթիունի երկրամասը Սևանա լճի ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ: Իր թագավորության 4-րդ տարում  Արգիշտին խոշոր արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիայի տարածք:

Ք.ա. 782թ-ին Վանի զորքերը նախ գրավում են Էթիունյան միության մաս կազմող Կեխունի «ծովային գավառը» Սևանա լճի ավազանի հյուսիսում, ապա շարունակում հաղթարշավը դեպի Ալիշտու՝Աղստևի հովիտ: Արգիշտին Ք.ա. 781թ-ին ոչ միայն պարտության մատնեց ասորեստանյան զորքերին, այլև շարունակեց հարձակումը դեպի հարավ՝Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց:

Այպիսով՝ Ք.ա. 786-781 թթ. Արգիշտի I-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը: Դրանից հետո ևս շարունակվեցին Արգիշտի I-ի հաղթարշավները: Մասնավորապես Ուրմիո լճից հարավ տեղի ունեցան ռազմական բախումներ,իսկ Ք.ա. 781-778թթ. Ընդդեմ Ասորեստանի տեղի ունեցավ հաղթական պատերազմ:

Ք.ա. 779թ. Արգիշտին մի հեռավոր արշավանքից հետո հասնում է Հյուսիասյին ծովակի ավազանը: Հայոց մեծ տիրակալ Արգիշտի I-ի օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների՝ վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի:

Արգիշտի I-ի տերության և ազդեցության ոլորտների աշխարհագրությունը:Արգիշտի I-ի բուն թագավորությունը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջվախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:

Արգիշտի I-ի հեռավոր արշավանքներից ամենանշանավորը թերևս Բաբելոնյայի նվաճումն էր: Վանի թագավորության ՝ Առաջավոր Ասիայի հզորագույն տերություն դառնալը փաստագրված է նաև նրա գլխավոր մրցակից Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարի խոստովանության մեջ, համաձայն որի՝ հայոց մեծ տիրակալի « անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են»…

Նրա անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ է գտնվել Հյուսիսային Կովկասից, որը ներկայումս պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Համանման սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայից, Օսիայից և Թռեղքից: Հնագիտական փաստերը վկայում են Արգիշտի I-ի ՝ մինչև Հյուսիսային Կովկաս տարածված ռազմաքաղաքական ազդեցության ոլորտի մասին:


բ/ Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք
գ/ Թագավորության անկումը
դ/ Պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 35-42, 44-46/.

Սեպտեմբերի 10-14
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ:
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ։
Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից: Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ: Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան:

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ հիմնավորե՛ք հայերի ծագման տեղաբնիկության տեսությունը /գրավոր/.
Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել

    Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։
Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։


Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։

Վրացական ավանդազրույց

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։

Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։

Հինեբրայական (հրեական) ավանդություն

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն