Անհատական ուսումնական պլանը՝ կրթահամալիրի հրաշալիք
Կարծում եմ` բոլորս էլ որոշակի գիտելիք և պատկերացում ունենք հին աշխարհի հրաշալիքների վերաբերյալ։ Երբ լսում ենք հրաշալիք բառը, միանգամից մեր աչքի առաջ են գալիս Զևսի արձանը, Շամիրամի կախովի այգիները, Եգիպտական բուրգերը և այլն։ Երբ հրաշալիքները կանգուն էին կամ նոր էին կառուցվում, պատրաստվում, շատերը չէին ընկալում դրանք՝ որպես հրաշալիքի։ Իհարկե, բացի հին աշխարհի մեզ քաջ ծանոթ 7 հրաշալիքներից այժմ շատուշատ հրաշալինքեր կան, յուրաքանչյուր մարդ իր ուրույն հրաշալիքներն ունի։ Լինում է, որ երբեմն ունենալով այդ հրաշալինքերը մեր կյանքում, չենք գնահատում և միայն կորցնելուց հետո ենք փորձում արժևորել։
Ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուրը կարող է իր ուրույն հրաշալիքն ունենալ, ինչպես նաև մեր կրթահամալիրը։ Ի տարբերություն այլ հրաշալիքների, մենք գնահատում ենք մեր այժմյանը։ Ուզում եմ խոսել, իմ կարծիքով, կարևորագույն հրաշալիքներից մեկի՝ անհատական ուսումնական պլանի մասին, որն իրենից ներկայացնում է պատրադիր ուսումնասիրության ենթակա և մեր ընտրությամբ դասընթացների ամբողջությունը, հայտնի՝ դասացուցակ անվամբ։
Ինչպես բոլոր հրաշալիքները, այնպես էլ անհատական ուսումնական պլանը, ունի իր և՛ դրական, և՛ որոշ բացասական կողմեր։ Որպես ավագ դպրոցի սովորող, կարող եմ ասել, որ կցանկանայի, որ պարտադիր առարկաները ներառեին նաև բնագիտական 4 առարկաները։ Այո՛ մենք ունենք էկոլոգիա առարկան, որը կարծես 4 բնագիտական առարկաների՝ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի և աշխարհագրության լավագույն հավաքանին է, բայց …. Մենք ունենք հնարավորություն ընտրելու, 8-12 ժամ ընտրությամբ դասընթաց, որը պետք է ուսումնասիրենք, բացի պատրտադիր առարկաներից, և միշտ չէ, որ այդ 3 առարկայի մեջ կարողացել եմ տեղավորվել։ Երբ սովորողը գնում է ավագ դպրոց, շատ դեպքերում որոշ մասնագիտական կողմնորոշում է ունենում, սակայն իմ դեպքում, պատկերը դեռ անորոշ էր։ Միգուցե, եթե հնարավորություն ունենայի վերոնշյալ բնագիտական առարկաները շարունակել ուսումնասիրել, հիմա այլ մասնագիտություն ընտրեի։ Ինչպես ուսումնասիրում ենք մաթեմատիկա առարկան, որի մասին դեռևս կխոսեմ, այնպես էլ, լավ կլիներ ավելի լայն լինեին պարտադիր ուսումնասիրության առարկաները։ Բացի մասնագիտական կողմնորոշումից, կա մարդկանց մի խումբ, որոնց պարզապես հետաքրքրում են բնագիտական առարկաները, սակայն չի ցանկանում դա որպես մասնագիտություն ընտրել։
Կարճ խոսեմ նաև մաթեմատիկա առարկայի մասին, որը նաև որպես առաջարկ կարող է դիտվել։ Այլ հանրակրթական դպրոցների հետ համեմատ՝ մենք ավելի քիչ ժամեր ենք ուսումնասիրում այդ առարկան, սակայն, կարող եմ վստահորեն ասել, որ այն ամենն ինչ ուսումնասիրել ենք, ես չեմ կարող ինձ հետ տանել կյանքիս հաջորդ փուլ, իհարկե բացառությամբ որոշ բաների։ Մենք մնացած բոլոր առարկաների ժամանակ սովորում ենք մտքի ճիշտ արտահայտման, ազատ խոսելու և հետաքրքիր եզրահանգումների հասնելու մասին, իսկ ինչո՞ւ մաթեմատիկա առարկայի ժամանակ չենք վարժեցնում մեր միտքն ու սովորում այնպիսի բաներ, որոնք պետք է յուրաքանչույուր մարդ իմանա։ Հաճախ ենք լինում ալարկոտ սովորելու համար այնպիսի բանաձևեր, հավասարմումների լուծման եղանակներ, որոնց բնույթը, գործածության անհարժեշտ տեղն ու ժամանակը չենք ուսումնասիրում և հաստատ գիտենք, որ չենք օգտագործելու՝ ժամանակ ենք վատնում, և՛ ուսուցչին ենք վիրավորում անտարբերությամբ, և՛ մեր վերաբերմունքը դեպի այդ առարկա, դառնում է բացասական։
Բացասական կետերից չէի կարող չխոսել, քանի որ ցանկանում եմ ներկայացնել իմ կարծիքը, իսկ, ինչպես կրթահամալիրն է ինձ սովորեցրել, սխալ կարծիքներ չեն լինում։ Այս մասին խոսելն այնքան հեշտ էր․շատ քիչ բան կար ասելու, իսկ դրական կողմերի մասին երկար կարող եմ խոսել, բայց կփորձեմ ընտրել մեկը։
Մի քանի տարի հանրակրթական դպրոցում ուսումնասիրել ենք հասարակագիտություն առարկան։ Իմ անհատական ուսումնական պլանի ամենասիրելի բաղադրիչը եղել է հենց դա, որը, ինչպես գիտենք, ավելի խորությամբ էինք ուսումնասիրում․ փիլիսոփայություն, տնտեսագիտություն, իրավագիտություն և քաղաքագիտություն։ Մեծ ցանկություն ունեի իրավագիտություն ուսումնասիրել և հետո մասնագիտանալ, սակայն, այցելելով դատարաններ, ուսումնասիրելով սահմանադրությունը, տարբեր քննարկումներ անցակնելով, հասկացա, որ այդքան էլ չեմ հետաքրքրվում այդ մասնագիտությամբ։ Քաղաքագիտության, փիլիսոփայության և տնտեսագիտության դասերի ժամանակ այնքան կարևոր գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք ինձ օգնեցին ավելի լայն գիտելիքներ ունենալ շատ կարևոր բնագավառների վերաբերյալ։
Ունենք հրաշալիքներ, որոնք ամեն գնով պետք է պահպանենք, զարգացնենք և այդ ճանապարհին նորերը ստեղծ
Comments
Post a Comment