Բարեկամության կամուրջ
«Կարդում ենք» և «Կրթական
փոխանակումներ» նախագծերով
օրեր առաջ այցելել էինք Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Ագարակ գյուղերի դպրոցները: Յուրաքանչյուր
դպրոցում մեզ ներկայացրին և՛ գյուղի պատմությունը, և՛ դպրոցի պատմությունը: Հետաքրքիր
էր տեսնելը այլ դպրոցների սովորույթներն ու երեխաների հետաքրքրությունները, տեսնել
տարածաշրջանի տեսարժան վայրերը, նոր ընկերներ ու ծանոթություններ ձեռքբերելը: Էլ ի՞նչ
ծանոթություն, որ չպիտի դառնա բարեկամություն, փոխայցելություն, նոր ծրագրեր ու նոր
հանդիպումներ: Այցի ընթացքում, երբ պատմում էինք մեր ու մեր կրթահամալիրի մասին, շատ
տպավորված էին: Ու մենք նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր՝ տեսնելու, , ճանաչելու,
ավելի մտերմանալու, նոր հավանական ծրագրեր: Նախքան օրվա ամփոփմանն անցնելը նշեմ, որ
օրեր առաջ սկսել էինք նախապատրաստվել՝ հյուրընկալելու մեր նոր ընկերներինմեծ: Կազմեցինք
ծրագիրը, որոշեցինք, թե ովքեր են միանալու նրանց՝ ամբողջ օրվա ընթացքում ուղեկցելու
համար: Ուրբաթ առավոտյան, իրարանցում էր Մայր դպրոցի մուտքի դիմաց. ինչո՞ւ իրարանցում:
Այնքան մեծ էր եղել հետաքրքրությունը կրթահամալիրի, ծրագրերի, մեր կատարած աշխատանքների
նկատմամբ, որ մեր հյուրերի թիվը կրկնապատկվել էր: Արդեն ծանոթ դեմքեր տեսանք, ողջունեցինք,
և արագ անցանք գործի, քանի որ այնքա՜ն բան ունեինք ասելու, ներկայացնելու, սովորել-սովորեցնելու:
Չեմ ցանկանա ինձ նորեկ անվանել, քանի որ անգամ առաջին ամիսներս կրթահամալիրում այնքան
լեցուն էին, այնքան հետաքրքիր իրադարձություններով, որ կարծես տարիներ շարունակ Սեբաստացի
եմ եղել: Բայց առաջին անգամ էր՝ որպես Սեբաստացի ներկայացնում էի դպրոցս, մեր ծրագրերը,
որոնք այնքա՜ն տարբեր են գործող ծրագրերից:
Չեմ կարող ինձ համարել շփվող և մարդամոտ մարդ, սակայն փորձում էի՝ որքան հնարավոր է շատ դեմ գնալ իմ բնավորությանն ու լիարժեք կերպով ներկայանալ՝ որպես կրթահամալիրի սան: Մինչ Ոսկեվազ գյուղի ընկերների ժամանումը ագարակցիները հասցրին քիչ թե շատ մերվել մեր ապրելակերպին, հարցերը շատ էին, փորձում էի պատասխանել այնպես, որ բավարարեր նրանց: Կարծում եմ՝ ուսուցիչներին նույնպես հետաքրիր էր մեր դպրոցը, դասավանդման եղանակները, անհատական ուսումնական պլանները և դասասենյակների լուսավոր, պարզ ու թափանցիկ լինելը: Քանի որ ես 10-րդ դասարանից նոր եմ միացել այս ընտանիքին, ֆիզիկայի և քիմիայի դասերին չէի մասնակցել, միայն շրջել էի սենյակներով, անգամ ինձ էին հետաքրքիր կատարված լաբորատոր փորձերը:
Հերթը հասավ իմ ամենասիրելիին. պարուսուցման ժամն էր: Ինչպե՞ս կարելի է այցելել մեր կրթահամալիր և չպարել: Պապիկս և տատիկս (հայրիկիս կողմից) Սիրիայում են ծնվել, սակայն նրանց հայրերն ու պապերը ապրել են Արևմտյան Հայաստանում: Երբ գտնվում ես հայրենիքիցդ հեռու, հայրենասիրությունն ավելի է գլուխ բարձրացնում: Տատիկս շատ է սիրում հայրենասիրական պարն ու երգը, հատկապես սասունցիներինը. արմատներով սասունցի է, և կարծում եմ՝ դա է պատճառը, որ այդքան հոգեհարազատ են հայկական երգի ելևէջներն ու պարի շարժումները: Այնքան ուրախ է հոգիս, երբ հնչում են այդ երգերը, ու տեսնում եմ հասակակիցներիս ոգևորվածությունն ու պատրաստակամությունը՝ սովորելու մերը: Պարուսուցումից հետո մարզական խաղերի ժամանակն էր: Մի խումբ ցանկացավ գնալ սուսերամարտի հիմունքներին ծանոթանալու. նրանց շատ էր հետաքրքրել: Այդ ընթացքում արդեն Ոսկեվազ գյուղի մեր բարեկամներն էին ժամանել: Մեր խումբը բաժանվեց երկու մասի: Ոսկեվազ գյուղի դպրոցի երեխաներին նույնպես ներկայացրինք մեր կրթահամալիրի բաղկացուցիչ մասը կազմող գրեթե ամեն բան, սակայն ժամանակը, իհարկե, չէր բավականացնի, որ ամեն բանի հետ ծանոթանային: Հոգ չէ, հաջորդ այցելության ժամանակ կաշխատենք ոչինչ բաց չթողնել: Չեմ կարող ամբողջությամբ նկարագրել, թե ինչ հետաքրքիր և հագեցած օր ունեցան և՛ նրանք, և՛ մենք: Օրն ամփոփվեց Մեդիաուրբաթով: Հուսամ՝ մեծ տպավորություններով վերադարձան և կրկին կցանկանան մեզ այցելել:

Comments
Post a Comment