Մտորումներ Ազգային Ժողով այցից հետո

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։ Շատ եմ լսել Ազգային ժողովի մասին, տեսել հեռուստացույցով, սակայն լիովին չէի պատկերացնում այնտեղի անցուդարձը։
Մարտի վեցին Ավագ դպրոցի աշակերտական մեծ խմբով այցելեցինք Ազգային ժողով՝ 《բաց դռներ》 ծրագրի շրջանակներում։ Պատգամավորներից առաջ գնացել, տեղավորվել էինք օթյակում, որտեղից էլ դիտում էինք նիստից առաջ կատարվող իրադարձություններին։ Հետաքրքիր էր տոշեսնելը, թե ինչպես են տարբեր օրենքները, առաջարկները ընդունվում, քննարկվում։ Ներկա գտնվեցինք երկու օրենքի ընդունմանը, որից մեկը վերաբերվում էր համալսարանների վճարումներին, իսկ մյուսը՝ բանակային ծառայությանը։ Նիստի ավարտից հետո հանդիպեցինք ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ, ներկա էին նաև այլ պատգամավորներ՝ կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանը և Մատթևոս Ասատրյանը: Հնարավորություն ունեցանք հարցեր տալ և՛ գիտության ոլորտից, և՛ մեզ անհանգստացնող, հետաքրքրող նյութերից, նշեմ՝ պատգամավորները մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ լսում և փորձում էին պատասխանել մեզ հուզող հարցերին։ Ինչպես նշեցի, Վարազդատ Կարապետյանը գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, սակայն տեղեկացված էր բոլոր ոլորտներից և չէր դժվարանում պատասխանել մեր հարցերին։ Ստորև ներկայացված են մեր այցելության լուսաբանումը Աժ կայքում։
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն