Posts

Showing posts from August, 2019

Ամփոփում եմ ամառը․․․

Image
Բոլորի համար ամառը սկսվեց հունիսի մեկից, սակայն դեռ մայիս ամիսն էր, բայց ես զգում էի ամռան թեժ մթնոլորտը, քանի որ նախապատրաստվում էի ճամբարների։ Նշեմ, որ ինչպես յուրաքանչյուր ամառ, այնպես էլ տարվա ընթացքում, կամավորական աշխատանքներ եմ կատարում   ՀՄՄՀ-ում  (կազմակերպությունը զբաղվում է երեխաների և պատանիների քրիստոնեական դաստիարակությամբ)։ Ճամբարների ընթացքում երեխաները և՛ խաղում են, ուրախ ժամանակ են անցկացնում, և՛ քրիստոնեական դաստիարակություն ստանում։ Հունիս ամսին նախատեսել էինք ունենալ ստացիոնար ճամբարի երեք հերթափոխ։ Յուրաքանչյոււր շաբաթվա մեջ ունեի իմ խումբը, որի անունը <<Հնազանդություն>> էր։ Կային յոթ խմբեր, որոնցից յուրաքանչքուրն ուներ անուն, որոնք քրիստոնեական հատկանիշների անվանումներ էին․ սեր, ուրախություն, քաղցրություն, բարություն, ազնվություն, հնազանդություն և համբերություն։ Առավոտները սկսում էինք մարզանքով, ապա սենյակների մաքրման ժամանակն էր, որից հետո շարունակվում էր ճամբարային աշխույժ անցուդարձը։ Առավոտյան երեխաները Աստվածաշնչի գրքերից՝ Հովհաննեսի Ավետարանից