Posts

Showing posts from December, 2018

Զահրատ։ Կաղանդի Ծառ մը

Image
Զահրատը արևմտահայ բանաստեղծ էր,   ծնվել է Կոստանդնուպոլսում։   Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել   1943   թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» , «Առանց քարի, առանց խաչի խաչքար»   և «Բառերուն տակի քերթվածը»   ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։ Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն: Բանաստեղծությունը ձայնագրված կարող եք լսել այստեղ: Կաղանդի Ծառ մը Կաղանդի   ծառ   մը   շտկելու   համար Երկու   բան   պէտք   է Նախ   ծառ   մը  -  յետոէ   զարդեր   ծառին   վրայ Կաղանդի   ծառ   մը   շտկելու   համար Երեք   բան   պէտք   է    -  Ծառէն   զարդէն   զատ Հաւատքը   գալիք   աղուոր   օրերու Կաղանդի   ծառ   մը   շտկելու   համար Մէկ   բան   կը  

Մատթէոս Զարիֆեան։ Կարեկցութիւն

Image
Մատթէոս Զարիֆեան Նա հայ բանաստեղծ էր, ով վերջին ներկայացուցիչն էր  արևմտահայ պոեզիայի: Ծ նվել է 1894 թ.  Կ.Պոլսի  Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում:  Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է  Լիբանան , ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։  1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։ Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։  1921  թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությա

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ…դաս-քննարկում

Քայլերը՝ -Ներածական խոսք՝  Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից /1948թ., դեկտեմբերի 10/ – Վարդան Կարապետյան -Հռչակագրում ամրագրված հոդվածների ներկայացում- Նարեկ Եղիազարյան -Քննարկում՝ կարծիքներ, մոտեցումներ, համաձայնություններ-անհամաձայնություններ, հակասություններ և այլն- սովորողներ -ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2 .-  Համեմատություն հռչակագրում ամրագրված հոդվածների հետ- սովորողներ Արդյունքը՝ -Դաս-քննարկման արդյունքները լուսաբանվում են սովորողների բլոգներում, ենթակայքում. Կրկին տասնմեկերորդ դասարանը հավաքվել և քննարկում է հետաքրքիր թեմա: Այս անգամ խոսեցինք, քննարկեցինք մարդու իրավունքների միջազգային օրվա մասին: Քննարկումը հետաքրքիր էր և որոշ կարևոր գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք պետք է ունենամ՝ որպես ապագա քաղաքացի, ներկայիս քաղաքացի: Քննարկեցինք  «Մարդու և քաղաքացու իրավունքները մեր երկրում» թեման, որը կարևորում եմ: Ուսումնասիրեցինք  մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները: Համեմատեցինք  ՀՀ Սահմանադրությամբ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ. դաս-քննարկում

Քայլերը՝ -Ներածական խոսք՝ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գրանցված կուսակցություններ և դաշինքներ»- Վարդան Կարապետյան -Գրանցված քաղաքական ուժերի, նրանց ծրագրերի և գաղափարախոսությունների վերաբերյալ կարծիքներ և մոտեցումներ- սովորողներ – Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը- ՀՀ Սահմանադրություն. Հոդված 48   – Նարեկ Եղիազարյան Արդյունքը՝ -Դաս-քննարկման արդյունքները լուսաբանվում են սովորողների բլոգներում, ենթակայքում. Նպատակը՝ – Նպաստել սովորողների քաղաքական կամքի և գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը՝ որպես քաղաքացիներ  – Սովորողների մոտ զարգացնել վերլուծական կարողություններն ու  հմտությունները, նրանց քննադատական մտածողությունը – Ծավալել քննարկում Արտահերթ Խորհրդարանական ընտրությունների և մասնակից քաղաքական ուժերի ծրագրերի, նրանց գաղափարախոսությունների շուրջ, լսել սովորողների կարծիքներն ու համոզմունքները քննարկվող հարցերի վերաբերյալ Դեկտեմբերի հինգին տասնմեկերորդ դասարանցիներով՝ ապագա քաղաքացիներով, դաս-քննարկում անցկացրինք,որը վերաբերվում էր Աժ արտահերթ

Պարտավորության դադարելը պարտապանի և պարտատիրոջ համընկնման դեպքում

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածում նշվում է հետևյալը․ Պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է:  Ո՞վ է պարտատերը․ Ֆիզիկական անձ է, ում հանդեպ պարտավորություն գոյություն ունի, այսինքն նա որոշակի պայմանների դիմաց դառնում է պարտատեր։ Ո՞վ է պարտապանը․ Ֆիզիկական անձ է, ով ուրին որոշակի պարտավորություններ պարտատիրոջ նկատմամբ։         Ինչ է նշանակում ՀՀ քաղ, օրենսգրքի 429-չդ հոդվածը։ Կարծում եմ, որ դա նշանակում է պարտատերն ու պարտապանը հայտնվում են մի իրավիճակում, երբ նրանց շահերը համընկնում են, կամ պարտատերը և պարտապանը միաժամանակ խախտում են որոշակի պայմաններ իրավունքի տեսանկյունից և կամ պարտավորությունը լուծարվում է կամ պարտապանի հանդեպ կիրառվում է ավելի մեղմ պարտավորության օրենքներ։ Որպես օրինակ․ բիզնեսմենը պարտատերն է իսկ պարտապանը օրերից մի օր գնում է բիզնեսը, ձեռք է բերում ավելի մեծ բաժնետոմսեր կամ դառնում է իր օարտատիրոջ պարտատերը և փոխհամաձայնության շնորհիվ պարտապանը դառնում է պարտատեր։

Նշանադրություն

      Հին ուխտում եբրայերեն «aras» բառը թարգմանվում է որպես «նշանված», որը նշանակում է՝ «որոշակի պարտականություններ ամուսնության վերաբերյալ»: Այլ խոսքով՝ կապել ինքդ քեզ մեկ ուրիշի հետ ամուսնության խոստմունքով: Իսկ անգլերեն լեզվում «նշանադրություն» բառն ունի բառացիորեն այդպիսի նշանակություն ՝ «engagement», այսինքն՝ «պարտականություն»: Նշանվածները՝ տղամարդն ու կինը, համարվում են ամուսիններ, սակայն որոշակի իրավունքների բացակայությամբ։ Տեսակետս սկսեմ օրինակով։ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքում կան զարդեր, որոնք ոչ միայն նյութական մեծ արժեք ունեն, այլև ընտանեկան մեծ արժեք, որոնք կարող են կրել միմիայն սահմանափակ թվով մարդիկ։ Իմ՝ իրավուքի վերաբերյալ ունեցած գիտելինքներն ու տրամաբանությունը, կարող է ասել, որ Հայաստանում նման օրենք չկա, ըստ որի՝ ընտանեկան արժեք ունեցող իրերը կարող են կրել սահմանափակ թվով մարդիկ։ Երբ տղան և աղջիկը նշանադրվում են և տղան՝ որպես նշան աղջկան է նվիրում մատանի կամ որևէ զարդ, որն ունի ընտանեկան մեծ արժեք, ապա տղան այլևս իրավունք չունի հետ պահանջելու այն։ Սակայն Հայաստ

Ո՞վ է մարդը

Տարիներ շարունակ մարդը, ուսումնասիրություններ կատարելով, կարողացավ սահմանել բազում երևույթներ, գտնել բազում առեղծվածների գաղտնիքները։ Մարդու մեջ միշտ եղել է ցանկություն բացահայտելու անհայտն ու անհասանելին։ Ինձ համար մարդը աշխարհքիս երեսին եղող ամենայուրահատուկ և անկրկնելի ստեղծագործությունն է։ Ուսումնասիրելով մարդուն, ամեն օր ինձ հայելու առջև դիտելուց ես օր օրի համոզվում եմ մարդու յուրահատուկ լինելու փաստով։ Ինձ համար՝ որպես իրական քրիստոնեայի, հեշտ է հասկանալ մարդու էությունը, սահմանել մարդը, բայց քանի որ  ոչ բոլորը կարող են դա հասկանալ և ընկալել, փորձում են տարբեր կերպ սահմանել  մարդուն, բայց դեռևս ամբողջովին չեն հաջողում այդ գործընթացում։ Իրավական տեսանկյունից մարդն ունի իրավունքներ, պարտավորություններ, սահմանափակման չափորոշիչներ։ Տարբեր ուսմունքներ, տարբեր բնագավառներ փորձում են սահմանել մարդուն։ Մարդն ունի էութուն, հոգի, բնավորություն, խառնվածք։ Այս ամենը մեկ տեղ հավաքված է և մարդուն ամբողջական է դարձնում։ Մարդը սահմանելը հեշտ է թվում, սակայն մադրը ավելի խորը ու յուրահատուկ ուսու

My term review

At the beginning of this year\semester I thought that this semester of 11th grade will not go as fast as it did. I can not believe that I have only 1 year to finish all my school exams and to open the new doors of my future life. To be honest I don't like being in 11th grade. I'm just thinking about my future and I don't have that much time to do school stuff. But fortunately I was able to do some things which I had to do. Here you can read all my works. 

Ամեն օր Սուրբ ծնունդ. թարգմանություն

Image
Փոքրիկ աղջիկը գնաց իր հայրիկի գրասենյակ. նա այդպես է անում ամեն կիրակի՝ նախքան նախաճաշելը, և խնդրեց, որ պատմություն պատմի: Հայրը ցանկացավ խուսափել այդ առավոտ. շատ զբաղված էր , սակայն աղջիկը նրան հանգիստ չէր թողնի: Այսպիսով նա սկսեց. -Այսպիսով, լինում է չի լիում, մի փոքրիկ խոզուկ է լինում... Աղջիկը ձեռքերով փակեց հոր բերանը և խոսքի վրա նրան կանգնեցրեց: Նա ասաց, որ արդեն լսել է այդ փոքրիկ խոզուկի պատմությունը: -Լա՛վ, ինչպիսի պատմություն ես ցանկանում, որ քեզ պատմեմ:  -Սուրբ ծնունդի մասին: Շուտով տոներն են սկսվելու: Գոհաբանության տոնն էլ եղել է արդեն: -Ինձ թվում է,- ասաց հայրը,- ես նույնքան հաճախ եմ պատմում Սուրբ ծննդյան պատմություններ, որքան փոքրիկ խոզուկի մասին: -Կապ չունի՛, Սուրբ ծնունդն ավելի հետաքրքիր է: -Լա՛վ, ես քեզ կպատմեմ մի փոքրիկ աղջկա մասին, ով ցանկանում էր Սուրբ ծնունդ ամեն օր: Կցանկանա՞ս լսել: -Այո՛, ասաց փոքրիկ աղջիկը, նա հարմար տեղավորվեց՝ պատրաստ լսելու: -Այսպիսով, փոքրիկ խոզուկը..Օհ՜, ի՞նչու ես այդպես նայում ինձ: -Քանի որ դու ասացիր փոքրիկ խոզուկ փոք

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Դասացուցակ Ժամատախտակ Ընտրությամբ դասընթաց Ֆիզիկական կուլտուրա Լրացուցիչ ինքնակրթություն Հայոց լեզու և գրականություն Ուսումնական սեպտեմբեր Ուսումնական հոկտեմբեր Ուսումնական նոյեմբեր Ուսումնական դեկտեմբեր Ճամփորդություններ

Ուսումնական դեկտեմբեր

Ո՞վ է իրականում բարի մարդը Իմ կարծիքով բարի մարդ լինելը հեշտ չէ։Երբեմն մեծ ջանքեր է անհրաժեշտ լինում մարդկանց հասկանալու, բարություն ցուցաբերելու։ Մի այսպիսի խոսք կա․ <<Բարությունը մարդուն գրավիչ է դարձնում>>։  Իմ ընկերը ( ընկերուհին ) զգացմունքային մարդ   է : Իսկ   դո՞ւ … 

Ուսումնական նոյեմբեր

Image
Նախագիծ « Մուշեղ Գալշոյան » « Սպասում », « Մամփրե արքան »,« Դավոն » Դիտե՛ք   « Մուշեղ Գալշոյան »  « Մուշեղ Գալշոյան » ֆիլմը , գրավոր վերապատմե՛ք : Ունկնդրե՛ք « Դավոն » հեղինակի ընթերցմամբ : Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել : Ի՞նչ ես կարծում՝ « Կանչը » ինչի՞ մասին է , ինչո՞ւ ես այդպես կարծում : Պատմվածքը , քո կարծիքով , ինչո՞ւ է « Կանչը » վերնագրված , խոսքը ի՞նչ կանչի մասին է : Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում : Մուշեղ Գալշոյանը   հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր  էր։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։ «Սպասում» (վերլուծություն) Մուշեղ Գալշոյանի  այս ստեղծագործությունը ընտերցելիս անկախ քեզնից բարություն է առաջանում ներսումդ, իսկ բարության զգամանը զուգահեռ զարմանք է պատում. մեր օրերում գրեթե անհնար է գտնել արդար և բարեխիղճ մարդկանց:   Պատմության հիմնական բովանդակությունն այն է, որ Կոմիտասը փողոցում մի դրապանակ է գտնում և երկար ժաման