Ուսումնական նոյեմբեր
Նախագիծ
«Մուշեղ Գալշոյան»
«Սպասում»,
«Մամփրե արքան»,«Դավոն»
Դիտե՛ք «Մուշեղ
Գալշոյան» «Մուշեղ
Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:
Ունկնդրե՛ք
«Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ
և ձայնագրել:
Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը»
ինչի՞ մասին է, ինչո՞ւ
ես այդպես կարծում:
Պատմվածքը,
քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը»
վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի
մասին է:
Դո՛ւրս
բեր պատմվածքի քեզ հատկապես դուր
եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛
դասարանում:
Մուշեղ Գալշոյանը հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր էր։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։
«Սպասում» (վերլուծություն)
Մուշեղ Գալշոյանի այս ստեղծագործությունը ընտերցելիս անկախ քեզնից բարություն է առաջանում ներսումդ, իսկ բարության զգամանը զուգահեռ զարմանք է պատում. մեր օրերում գրեթե անհնար է գտնել արդար և բարեխիղճ մարդկանց:
Պատմության հիմնական բովանդակությունն այն է, որ Կոմիտասը փողոցում մի դրապանակ է գտնում և երկար ժամանակ սպասում է. մտածում էր տերը կվերադառնա տեսնելուն պես, որ դրամապանակը չկա: Կոմիտասը նաև նկատում է, որ դրամապանակի պարունակությունը շատ քիչ է, անգամ խղճում է այն մարդուն, ով կորցրել էր այն՝ ասելով, որ դրամապանակի տիրոջ համար այդ մի քանի լուման էլ կարող էր նշանակություն ունենալ: Կոմիտասը սպասեց մեկ ժամ, անցավ երկու ժամ, ահա մեկ ժամ էլ անցավ, սակայն տերն այդպես էլ չէր գալիս: <<Շուտով կգա>> երևի մտածում էր Կոմիտասը, և սպասելու ժամանակ մի միտք հղացավ նրա գլխում: Նա որոշեց գումար ավելացնել դրապանակի մեջ: Ահա անցել էր արդեն չորս ժամ, Կոմիտասի մատները ցրտահարվել էին եղանակից՝ սաստիկ և դաժան: Եվ վերջապես հայտնվում է դրապանակի տերը, սակայն ի զարմանս Կոմիտասի այդ մաշված և հին դրամապանակի տերը կին էր: Ա՛խ,երանի յուրաքանչյուրս Կոմիտասից մի փոքր բարություն գողանայինք:
«Մամփրե արքան» (վերլուծություն)
Մամփրեն խոր ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է թոռնուհին, ով սովում էր երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը: Հետևելու ընթացքում Մամփրեն հիշում էր, թե ինչպես էր նա ժամանակին սկսել սովորել հայոց այբուբենը, սակայն նրա սովորած այբուբենի մեջ ամեն մի տառը հնչում էր զինվորի տոկուն քայլի պես, իսկ իր թոռնուհին կարծես շուտասելուկ ասելիս լիներ: Մամփրեն իր մոտ է կանչում տղային և սկսում ինքը սովորեցնել տառերը: Եվ նա սկսում է արտասանել տառերը Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…, ապա ստիպում, որ թոռն էլ կրկնի, և ասում է, որ արտասանի բարձր, հստակ: Երբ թոռնիկը մեկ անգամ էլ սկսեց արտասանել սկզբից, Մամփրեն լարված սպասում էր, թե գիմ-ից հետո ինչ կասի թոռնիկը, սակայն թեռնիկը շարունակեց <<դա՜>>, և Մամփրեն ուղղեց նրան՝ ասելով, որ <<գիմ>>-ից հետո հարկ է ասել ել, Հովակիմ: Երբ Մամփրեն պատանեկության շրջանում ապրում էր Արևմտյան Հայաստանում, սկսել էր ուսանել հայոց գրերը: Նա հիշում էր, թե ինչպես էր իրենց վարժապետը կարմիր թելով ասեղնագործում գրերը սպիտակ պաստառի վրա, և թե ինչպես էր ասում, որ հայոց գրերը Մաշտոցն իր սրտից է դուրս բերել և որ այն թրծված է արևով: Երբ վարժապետ Տեր Հարությունը հայոց տառերն էր ստեղծագործում ճերմակ պաստառնի, իրենք խմբով կրկնում էին:
Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։
Տեր Հարությունը այսպես էր սովորեցնում երեխաներին այբուբենը:
Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։
Մի օր բոլորը սկսել էին խոսել, թե վարժապետը մի երազ է տեսել և պետք է բարձրանա Արարատ լեռն ի վեր, սակայն մինչ այդ ցանկանում է ամբողջովին սովորեցնել այբուբենը:
Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։
Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:
Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով պետք է գնա Հնդու աշխարհ՝ գրերը տանելու Հնդու աշխարհի հայերին: Մամփրեն իր երազում սուրբ Սարգսին էր տեսել, որն էլ ասել էր՝ ջրհեղեղ է լինելու: Մի օր վարժապետն ասում է երեխաներին, որ դա լինելու է վեջին դասը: Նրանք այբուբենը վերջին անգամ էին արտասանում:
Ռա՜, սե՜, վե՜վ, Ծագեց արև։ Տյո՜ւն, րե՜, ցո՜, Մարդ աստծո։
Կարծես բոլորը պայմանավորվել էին, որ ամեն տառը երկար ասեին, առանց շտապելու, սակայն կարծես այբուբենն էլ ավարտվեց:
Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜, Քելե սրքե, Ե՜վ, օ՜, ֆե՜, Օ՜, ինչ զով է։
Վարժապետը հրաժեշտ է տալիս բոլորին: Մամփրեն հիշում էր, որ հաջորդ առավոտ այբուբենի դաշնած կանչերը չկային, շներն անհանգիստ էին, այն ինչ պետք է լիներ չկար, իսկ ինչ էլ պետք չէր կար:
Պատերազմի ավարտից հետո անգրագիտությունը վերացնելու պատճառով լիկկայան բացվեց, սակայն Մամփրեն չշարունակեց ուսումը:
Մամփրեն իր ներսում որոշում առավ, որ միչև տառաճանաչ չդառնա գյուղամեջ դուրս չի գալու: Անցան ամիսներ և Մամփրեն արդեն տառաճանաչ էր: Իր ամենաչսիրած տառերը <<Թ>> և <<Ք>> տառերն էին, քանի որ հիշոցնում էին քրդերի և թուրքերի մասին, իսկ ամենասիրելի տառը <<Ֆ>> ըտառն էր, քանի որ ասում էի կարծես տառրի մեջտողով առու է հոսում իսկ շուրջը վիշապ է գալարված: Մամփրեն արդեն տառաճանաչ էր, և իր վերջին օրը սեղանից գտան այս նամակը.
«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։
Մամփրե արքա»։
«Դավոն» (վերլուծություն)
Վերնագրից էլ կարելի էր ենթադրել, որ պատմվածքի գլխավոր հերոսը Դավոն է, ով սասունցի փախստական էր: Եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը, լավագույններից մեկը: Քանի որ սասունցի է, անբաժան պետք է լիներ երբեմն անհնազանդությունը: Ասում են անգամ մի օր մահապատժի է դատապարտվել, սակայն Դավոն նույն համառն է մնացել: Ստեղծագործության մեջ նաև հիշատակվում է նաև Համզե Պչուկը, ով եղել է Դավոյի և՛ զինակիցը, և՛ լավ ընկերը: Երբ Դավոն արդեն գիտակցում էր, որ եկել է մահվան իր ժամը, փոխանակ հիշեր ընտանիքը, մանկական հուշերը, նա հիշում և վերապրում էր այն պատերազմները, որտեղ մասնակցել է, հիշում և կրկին անգամ իրեն նախատում էր իր կատարած հանցանքների համար, թեև կյանքի վերջին պահն էր անցկացնում, սակայն նա դեռ շարունակում էր կռվել աշխարհի և մարդկանց դեմ:
Կարդալով ստեղծագործությունը՝ իմ աջքի առաջ էին գալիս մեր մարտիկները, մեր զինվորները, մեր քաջերը: Եվ կարծում եմ Դավոն էլ իր մեջ էր ընդգրկում զինվորի հատկանիշներն ու ապրումները:
Դիտե՛ք «Մուշեղ Գալշոյան» «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:
- Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
«Կանչը» պատմվածքում երգվում է սեր, սեր ու նորից սեր: Սեր, որը անցել է տարիների միջով, սակայն մնացել է նույնը՝ անմեղ, անկեղծ: Այստեղ գլխավոր հերոսները Զորոն ու Ալեն են, ովքեր երկար տարիներ անց հանդիպում են և հասկանում, որ այն պատանեկան սերը դեռ չի մարել, նույնն է, Զորոն անգամ ցանկանում էր փախցնել Ալեին: Զորոն բաժանվում է կնոջից, ապա գնում իր սիրո հետևից:
- Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
Այս պատմվածքում երևում է ծերունու պատանեկան սերը, կանչը դեպի իր միակ սեր, դեպի պատանեկություն, որը և շատ համահունչ է վերնագրի հետ:
- Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
- Ծանոթացե՛ք Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։
«Սպասում» (վերլուծություն)
Մուշեղ Գալշոյանի այս ստեղծագործությունը ընտերցելիս անկախ քեզնից բարություն է առաջանում ներսումդ, իսկ բարության զգամանը զուգահեռ զարմանք է պատում. մեր օրերում գրեթե անհնար է գտնել արդար և բարեխիղճ մարդկանց:
Պատմության հիմնական բովանդակությունն այն է, որ Կոմիտասը փողոցում մի դրապանակ է գտնում և երկար ժամանակ սպասում է. մտածում էր տերը կվերադառնա տեսնելուն պես, որ դրամապանակը չկա: Կոմիտասը նաև նկատում է, որ դրամապանակի պարունակությունը շատ քիչ է, անգամ խղճում է այն մարդուն, ով կորցրել էր այն՝ ասելով, որ դրամապանակի տիրոջ համար այդ մի քանի լուման էլ կարող էր նշանակություն ունենալ: Կոմիտասը սպասեց մեկ ժամ, անցավ երկու ժամ, ահա մեկ ժամ էլ անցավ, սակայն տերն այդպես էլ չէր գալիս: <<Շուտով կգա>> երևի մտածում էր Կոմիտասը, և սպասելու ժամանակ մի միտք հղացավ նրա գլխում: Նա որոշեց գումար ավելացնել դրապանակի մեջ: Ահա անցել էր արդեն չորս ժամ, Կոմիտասի մատները ցրտահարվել էին եղանակից՝ սաստիկ և դաժան: Եվ վերջապես հայտնվում է դրապանակի տերը, սակայն ի զարմանս Կոմիտասի այդ մաշված և հին դրամապանակի տերը կին էր: Ա՛խ,երանի յուրաքանչյուրս Կոմիտասից մի փոքր բարություն գողանայինք:
«Մամփրե արքան» (վերլուծություն)
Մամփրեն խոր ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է թոռնուհին, ով սովում էր երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը: Հետևելու ընթացքում Մամփրեն հիշում էր, թե ինչպես էր նա ժամանակին սկսել սովորել հայոց այբուբենը, սակայն նրա սովորած այբուբենի մեջ ամեն մի տառը հնչում էր զինվորի տոկուն քայլի պես, իսկ իր թոռնուհին կարծես շուտասելուկ ասելիս լիներ: Մամփրեն իր մոտ է կանչում տղային և սկսում ինքը սովորեցնել տառերը: Եվ նա սկսում է արտասանել տառերը Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…, ապա ստիպում, որ թոռն էլ կրկնի, և ասում է, որ արտասանի բարձր, հստակ: Երբ թոռնիկը մեկ անգամ էլ սկսեց արտասանել սկզբից, Մամփրեն լարված սպասում էր, թե գիմ-ից հետո ինչ կասի թոռնիկը, սակայն թեռնիկը շարունակեց <<դա՜>>, և Մամփրեն ուղղեց նրան՝ ասելով, որ <<գիմ>>-ից հետո հարկ է ասել ել, Հովակիմ: Երբ Մամփրեն պատանեկության շրջանում ապրում էր Արևմտյան Հայաստանում, սկսել էր ուսանել հայոց գրերը: Նա հիշում էր, թե ինչպես էր իրենց վարժապետը կարմիր թելով ասեղնագործում գրերը սպիտակ պաստառի վրա, և թե ինչպես էր ասում, որ հայոց գրերը Մաշտոցն իր սրտից է դուրս բերել և որ այն թրծված է արևով: Երբ վարժապետ Տեր Հարությունը հայոց տառերն էր ստեղծագործում ճերմակ պաստառնի, իրենք խմբով կրկնում էին:
Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։
Տեր Հարությունը այսպես էր սովորեցնում երեխաներին այբուբենը:
Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։
Մի օր բոլորը սկսել էին խոսել, թե վարժապետը մի երազ է տեսել և պետք է բարձրանա Արարատ լեռն ի վեր, սակայն մինչ այդ ցանկանում է ամբողջովին սովորեցնել այբուբենը:
Խե՜, ծա՜, կե՜ն,Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։
Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:
Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով պետք է գնա Հնդու աշխարհ՝ գրերը տանելու Հնդու աշխարհի հայերին: Մամփրեն իր երազում սուրբ Սարգսին էր տեսել, որն էլ ասել էր՝ ջրհեղեղ է լինելու: Մի օր վարժապետն ասում է երեխաներին, որ դա լինելու է վեջին դասը: Նրանք այբուբենը վերջին անգամ էին արտասանում:
Ռա՜, սե՜, վե՜վ, Ծագեց արև։ Տյո՜ւն, րե՜, ցո՜, Մարդ աստծո։
Կարծես բոլորը պայմանավորվել էին, որ ամեն տառը երկար ասեին, առանց շտապելու, սակայն կարծես այբուբենն էլ ավարտվեց:
Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜, Քելե սրքե, Ե՜վ, օ՜, ֆե՜, Օ՜, ինչ զով է։
Վարժապետը հրաժեշտ է տալիս բոլորին: Մամփրեն հիշում էր, որ հաջորդ առավոտ այբուբենի դաշնած կանչերը չկային, շներն անհանգիստ էին, այն ինչ պետք է լիներ չկար, իսկ ինչ էլ պետք չէր կար:
Պատերազմի ավարտից հետո անգրագիտությունը վերացնելու պատճառով լիկկայան բացվեց, սակայն Մամփրեն չշարունակեց ուսումը:
Մամփրեն իր ներսում որոշում առավ, որ միչև տառաճանաչ չդառնա գյուղամեջ դուրս չի գալու: Անցան ամիսներ և Մամփրեն արդեն տառաճանաչ էր: Իր ամենաչսիրած տառերը <<Թ>> և <<Ք>> տառերն էին, քանի որ հիշոցնում էին քրդերի և թուրքերի մասին, իսկ ամենասիրելի տառը <<Ֆ>> ըտառն էր, քանի որ ասում էի կարծես տառրի մեջտողով առու է հոսում իսկ շուրջը վիշապ է գալարված: Մամփրեն արդեն տառաճանաչ էր, և իր վերջին օրը սեղանից գտան այս նամակը.
«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։Մամփրե արքա»։
«Դավոն» (վերլուծություն)
Վերնագրից էլ կարելի էր ենթադրել, որ պատմվածքի գլխավոր հերոսը Դավոն է, ով սասունցի փախստական էր: Եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը, լավագույններից մեկը: Քանի որ սասունցի է, անբաժան պետք է լիներ երբեմն անհնազանդությունը: Ասում են անգամ մի օր մահապատժի է դատապարտվել, սակայն Դավոն նույն համառն է մնացել: Ստեղծագործության մեջ նաև հիշատակվում է նաև Համզե Պչուկը, ով եղել է Դավոյի և՛ զինակիցը, և՛ լավ ընկերը: Երբ Դավոն արդեն գիտակցում էր, որ եկել է մահվան իր ժամը, փոխանակ հիշեր ընտանիքը, մանկական հուշերը, նա հիշում և վերապրում էր այն պատերազմները, որտեղ մասնակցել է, հիշում և կրկին անգամ իրեն նախատում էր իր կատարած հանցանքների համար, թեև կյանքի վերջին պահն էր անցկացնում, սակայն նա դեռ շարունակում էր կռվել աշխարհի և մարդկանց դեմ:
Կարդալով ստեղծագործությունը՝ իմ աջքի առաջ էին գալիս մեր մարտիկները, մեր զինվորները, մեր քաջերը: Եվ կարծում եմ Դավոն էլ իր մեջ էր ընդգրկում զինվորի հատկանիշներն ու ապրումները:
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Գիտամշակութային,
եկեղեցական, հասարակական գործիչ, Մխիթարյան միաբանության
հիմնադիրը: Որդին Պետրոսի և
Շահրիստանի, ավազանի անունը՝ Մանուկ:
717-ի սեպտեմբերի 8-ին Մխիթար Սեբաստացին
իր 16 աշակերտներով ոտք է դրել
բորոտների այդ բուժարանը, որը
շուտով դարձել է հայաշունչ
մենաստան: Այստեղ նրա բազմարդյուն
գործունեությունը տվել է իր
պտուղները: Մեկնողական, աստվածաբանական, լեզվաբանական, թարգմանական գործունեությանը զուգընթաց՝ նա ձեռնհասությամբ վարել
է նորածիլ միաբանության
վարչական, ուսումնական, գրահրատարակական տնտեսական վանական աշխատանքները:
Մխիթար
Սեբաստացին երբեք չի սահմանափակվել
միայն հոգևոր-կրոնական խնդիրներով,
ծավալել է իր նախադեպը
չունեցող գործունեություն, որի արդյունքում կրոնական
միաբանությունը աստիճանաբար վերածվել է նաև գիտամշակութային
հաստատության: Ս. Ղազարում կառուցել
է եկեղեցի, բացել
դպրոց, որին ինքը «համալսարան»
է կոչել: Ուսումնական ծրագրերի
հիմքում դրել է աստվածաբանությունը,
միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն:
Սկզբից ևեթ մերժել է
օտարազգիների անդամակցությունը, միշտ վառ պահել
սերը հայ ազգի նկատմամբ,
ջանացել պատրաստել հայ ժողովրդի լայն
խավերի շրջանում լուսավորություն տարածող միաբան գործիչներ:
Մխիթար Սեբաստացին հիմնել է մատենադարան,
դրել հայ հին ձեռագրերի
հավաքման և ուսումնասիրման սկիզբը,
կազմել դասագրքեր: Մխիթար Սեբաստացին հրատարակել է շուրջ 50 հատոր
գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց
մեծ մասը կոչված էր
քարոզելու քրիստոնեական վարդապետությունը:
Երևույթ
էր նրա հրատարակած Աստվածաշունչը
նրբաճաշակ փորագրություններով, ձևավոր տառերով, գեղեցիկ
լուսանցազարդերով: Մխիթար Սեբաստացին այն
բաղդատել է յոթ այլալեզու
թարգմանությունների հետ՝ օգտագործելով Սուրբ
Գրքի հայերեն ձեռագիր օրինակները:
Ուծացման վտանգը կանխելու նպատակով
Թուրքիայի օտարախոս ազգակիցների համար հայատառ թուրքերենով
լույս է ընծայել «Դուռն
քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց» դասագիրքը,
որի հավելվածը պարունակում է հայ-թուրքերեն.
բառարան: Մխիթար Սեբաստացին ջանք չի խնայել
կրոնական կրթությունը ժողովրդականացնելու ուղղությամբ. խաղի միջոցով կրոն
սովորեցնելու նպատակով, դարձյալ աշխարհաբարով, հրատարակել
է երեխաների համար
նախատեսված «Գիրք քրիստոնէականի վարդապետութեան»
աշխատությունը: Տպագրելով «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազեան
սեռի» գործը՝
նա իր առջև խնդիր
է դրել ձերբազատել
հայերենը լատինաբանության խորթ երևույթներից:
Դանիել
ՎարուժանԴանիել
Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է,
նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ:
Նրա պոեզիան անձնական ու
հասարակական ցավերի ծնունդ է,
կործանումից ելք որոնող ժողովրդի
մաքառման ուժի և ճակատագրի
փիլիսոփայության խտացումը: Դանիել Վարուժանը (իսկական
ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել
է Կոստանդնուպոլսի Մխիթարյան,
ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա
վրա ծանր տպավորություն են
թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք
հետագայում դարձել են բանաստեղծի
ստեղծագործության հիմնական թեմաներից:Վարուժանը
գրել է 1896 թ-ից:
Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական
բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված
վիշտն է և ամոքման
բաղձանքը, ծանր իրականության և
գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը»,
«Հիվանդ է», «Մոխիրներուն առջև»,
«Մուսայիս», «Ձյունե դագաղ» և
այլն):«Ցեղին
սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ
գերիշխողը հայրենասիրական ոգին է. մեկտեղվել
են ցեղի մորմոքն ու
արյան ընդվզումը, ապրելու հավատն ու
մարդասիրությունը: Բաղկացած է «Ձոն» (որպես
բնաբան) և «Նեմեսիս» (նախերգանք)
բանաստեղծություններից, 2 բաժնից և «Հովիվը»,
«Արմենուհին», «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպերից:
Վարուժանի
«Ձոնը» վշտի և կարոտի,
ծանր ապրումների և զորեղ զգացումների
ամբողջություն է: Բանաստեղծությունն ամփոփվում
է խոր հավատով
ու պայքարի ոգեշունչ խոսքերով. Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.– Ձեզի
ընծա՛, հայ մարտիկներ –Գրիչս եղավ անթրոց սըրտերու
հնոցի...Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ
–Եղեգնյա
գրչով վրեժ երգեցի.Ընդ եղեգան փող բո՜ց
ելաներ: 1912 թ-ին լույս է
տեսել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն՝
կազմված «Հեթանոս երգեր» և
«Գողգոթայի ծաղիկներ» շարքերից ու «Հարճը» պոեմից:Առաջին
շարքում հեթանոս կյանքի հեռապատկերի
վրա բանաստեղծն ստեղծել է իր
երազած աշխարհը. նա նպատակ չի
ունեցել հեռավոր անցյալի մեջ
փնտրելու մարդու երջանկությունը, այլ
ծեսերի, դիցաբանական ավանդապատումների միջոցով ներկայացրել է
ուժեղ ու կատարյալ մարդու,
նաև ազատ, ներդաշնակ աշխարհի
մասին իր իդեալները («Գեղեցկության
արձանին», «Վանատուր», «Օ՛ Տալիթա», «Հեթանոսական»
և այլն):
Վերջին՝
«Հացին երգը» (1921 թ., հետմահու) ժողովածուի
մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն
ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման
խորհուրդը («Առաջին
ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հունձք
կը ժողվեմ», «Հասուն արտ» և
այլն). Հունձք
կը ժողվեմ մանգաղով,– Լուսնակը
յարս է –Ակոս-ակոս ման գալով:– Սիրածըս
հարս է: –Արտըս ոսկու՛ն է... Նըման բոցերու.Ցորենն
է բռընկեր՝ Առանց
այրելու: Բանաստեղծը
ծրագրել էր ստեղծել նաև
«Գինիին երգը» շարքը, հայ
առասպելների ու ավանդությունների նյութի
վրա՝ «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ամբողջությամբ մշակել «Սասնա ծռեր»
ժողովրդական վիպերգը, որոնք, սակայն, ընդհատվեցին
արյունալի աղետով. Անդի՛ն,
անդի՛ն կը մորթենԿյանքն
արտին մեջ և գաղափարը՝գանկին... Վարուժանի
ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Երևանում նրա անունով կոչվել
են փողոց, դպրոց, որի
առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:
Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»
Հիմնադրելով այն միաբանությունը‚ որը հետագայում պետք է ժառանգեր իր անունը‚ Մխիթար Սեբաստացին այդ միաբանության համար գործողության ուղեցույց հանդիսացող քսաներկու կետից բաղկացած «Կանոնադրության» մեջ մտցրել էր նաև մի կետ (6-րդը)‚ ըստ որի‚ միաբանությանը անդամագրված յուրաքանչյուր ոք իրավունք չունի տարբերվելու մյուսներից և‚ բնականաբար‚ ոչ մի արտոնություն կամ իրավունք չպետք է ունենար մյուսների նկատմամբ։
Միաբանության անդամ դառնալ ցանկացող ամեն մեկը‚ ով կատարում էր ՈՒխտադրության հանդեսը‚ այսինքն՝ պաշտոնապես ճանաչվում էր Մխիթարյան ուխտի անդամ‚ այդ րոպեից սկսած‚ որպես ինքնուրույն անհատ դադարում էր գոյություն ունենալուց և ձուլվում-լուծվում էր ամբողջի մեջ։ Ով էլ լիներ այդ անհատը‚ լիներ հռչակավոր Միքայել Չամչյանը‚ թե գրական ոչ մի վաստակ չունեցող Պետրոս Մարտիկյանը‚ հանրահայտ Արսեն Բագրատունին‚ թե ընդամենը մեկ բանաստեղծություն թարգմանած Աբրահամ Սահակյանը‚ վերջապես ինքը՝ Մխիթար Աբբահայրը‚ թե նրան ժամանակակից՝ մեկ-երկու գրքի առաջաբան գրած Պողոս Սիմոնյանը‚ անկախ կատարած գործից‚ դիրքից‚ մեր մշակույթի ասպարեզում ունեցած տեղից ու դերից‚ – իրավունք չուներ գեթ աննշան չափով արտոնյալ վիճակում գտնվել միաբանության որևէ այլ անդամի նկատմամբ։ Մխիթարյան միաբանությունն իբրև հավաքական ամբողջություն ներկայացնելու և որպես այդպիսին դիտելու ու ճանաչելու ձգտումը այնքան մեծ էր‚ որ երբ 1843 թ. սկսեց հրատարակվել միաբանության պաշտոնական պարբերականը՝ «Բազմավեպը»‚ այնտեղ զետեղված նյութերից և ոչ մեկը ստորագրված չէր‚ և այդպես շարունակվեց մի քանի տարի շարունակ։
Comments
Post a Comment