Posts

Showing posts from October, 2019

Ավետիք Իսահակյան

Մեծերը Իսահակյանի մասին  Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ ***                      Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համա

Ուսումնական հոկտեմբեր․ հայոց պատմություն

Հոկտեմբերի 21-25 Առաջադրանք. 1.         Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում: Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։ Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբ

Տարօրինակ ենք ... Թարգմանական աշխատանք

Տարօրինակ ենք  ... Մենք ասում ենք . « Ես չեմ պատասխանել հեռախոսին ,  որովհետև զբաղված եմ եղել »,  երբ ամաչում ենք ընդունել ,  որ այս ձայնը լսելը մեզ այլևս ուրախություն չի տալիս  ... Մենք ասում ենք . « Ինձ քեզանից ոչինչ պետք չէ »,  երբ մենք չենք կարողանում ստանալ այն ,  ինչ ուզում ենք  ... Մենք ասում ենք.  « Այստեղ ցուրտ է  »,  երբ մեզ պետք է ինչ - որ մեկին դիպչել  ... Մենք ասում ենք . « Ինչո՞ւ ապրել »,  երբ մենք ուզում ենք մեզ հակառակը ապացուցեն  ... Մենք ասում ենք.  «  Շնորհակալություն ,  որ դու կաս  »,  երբ մենք չենք կարող ասել.  «Ես  քեզ սիրում եմ »... Մենք ասում ենք . « Ես կարիք չունեմ ոչ մեկի »,  երբ մենք իսկապես մարդու կարիք ունենք  ... Մենք ասում ենք  . « Ես կարող եմ »,  երբ ամաչում ենք օգնություն խնդրել  ... Մենք ասում ենք.  « Դու լավ ընկեր ես  »,  երբ մոռանում ենք ավելացնել.  « ...  բայց դու ինձ համար ավելին չես կարող լինել »... Մենք ասում ենք . « Սա ամենակարևորը չէ »,  երբ մենք գիտենք ,  որ մենք այլընտրանք չունենք ,  որպեսզի հաշտեցնենք  ... Մենք ասում ենք.  « Ես վստահում եմ ք

Ցանկություն. Թարգմանական աշխատանք

Ցանկություն Մի անգամ ուսուցչի մոտ եկավ մի մարդ և խնդրեց սովորեցնել իրեն կյանքում հաջողության հասնել ։ Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել։ Նա իր ամբողջ ուժերով նրա գլուխը պահում էր այնպես, որ մարդը չկարողանար բարձրանալ։ Վերջապես մեծ ուժեր գործադրելով նա բարձրացավ հաղթահարելով դիմադրությունը, և խորը շունչ քաշեցեց։ — Ի՞նչ էիր դու ուզում, երբ հաղթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը: — Շնչել,- պատասխանեց աշակերտը: -Է՞լ ինչ: -Էլ ոչինչ: — Այ հենց դա էլ միակ ցանկության ուժն է: Կարո՞ղ ես այդպես ցանկանալ հաջողություն, կարող ես նրան հասնել։ Նյութի աղբյուրը

Թարգմանական աշխատանք

Գեղեցկության կենտրոնում Երկու ճամփորդներ ուղևորվեցին դեպի սարեր:Երբ նրանք հաղթահարեցին ճանապարհի կեսը, նորեկը աչքի անցկացրեց թփուտները և սկսեց գանգատվել : — Եվ որտե՞ղ է այն գեղեցիկ տեսարանը, որի մասին դու անընդհատ ասում էիր: Փորձառու ընկերը քմծիծաղեց. — Դու գտնվում ես հենց այդ տեղի կենտրոնում, ինչում ինքդ կհամոզվես, երբ մենք կհասնենք սարի գագաթին: Նյութի աղբյուրը Սովորեք ապրել բաց սրտով Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք սովորողներին. — Ինչու՞ է կոտրվում պատուհանի ապակին, երբ քար են նետում նրա վրա : — Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին սովորողը: — Որովհետև ապակին փխրուն է,- երկրորդը պատասխանեց : — Որովհետև ձեռքը, որը նետեց քարը, ուժեղ էր, իսկ հարվածը դիպուկ,- պատասխանեց երրորդը: — Ձեզանից ոչ ոք հստակ պատասխան չտվեց,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր: Բարոյախոսություն : Սովորեքբաց սրտով ապրել , և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով: Նյութի աղբյուրը

Հնչյունաբանություն

70. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված. 1)ՌՊՀԲ-1672 2)ՅԿԹ-379 3)ՓՅԲ-8302 4)ՐՂԽ-5940

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Սաադիի վերջին գարունը   Արձակ բանաստեղծություն է, խոհափիլիսոփայական պատմվածք:Սաադին արևելյան նշանավոր գրող է: Արդեն ապրել էր մեկ դար և ապրում էր վերջին գարունը, սակայն նա դառնություն էր զգում իր հոգում, քանի որ՝ ապրելով հարյուր տարի, նա հարծես չէր հագեցել իր կյանքից և չէր ցանկանում հեռանալ: Ավետիք Իսահակյանը՝ ներկայացնելով Սաադիի ապրումները, նաև ներկայացնում է յուրաքանչյուրիս: Հաճախ լսում ենք, որ ոմանք ասում են, թե հոգնել են այս կյանքից, սակայն երբ վտանգ են զգում, շտապում են լուծել այն: Այս պատմվածքում նաև Իսահակյանը ներկայացրել է արևելյան որոշ տարածքներ, որոնցից են՝ Շիրազ քաղաքը, որը հայտնի էր իր հրաշաբույր վարդերով, Հնդկաստանը, Մսրա աշխարհը, Դամասկոսը և այլն: Հատկապես ցանկանում եմ խոսել վերջին տողի մասին: «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։  Անվերջ կարող ենք խոսել այս տողի մասին, քանի որ իր մեջ պարունակում է յուրաքանչյուրիս կյանքը: Մենք չենք որոշում ծնվել, թե ոչ, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է մեր կյանքի ամեն մի վայրկյանը

Լիլիթ․ վերլուծություն

Լիլիթ  Նախքան ստեղծագործության հիմանական նյութին անցնելը, պետք է հասկանանք, թե ինչու է գրվել այս ստեղծագործությունը: Միգուցե հեղինակը ցանկացել է նկարագրել կյանքի անարդարությունը: Ստեղծագործությունը սկսվում է նկարագրությամբ, իբրև Աստված ստեղծում է Ադամին, սակայն զգում է, որ նա իրեն միայնակ է զգում և Որոշում է ստեղծել Լիլիթին կրակից, սակայն նա հավատարիմ չի մնում Ադամին, գայթակղվում է սատանայով և հեռանում նրա հետ: Այնուհետև Աստված ստեղծում է Եվային, ով հավատարիմ է մնում Ադամին, սակայն ըստ Իսահակյանի միևնույն է Ադամի սրտում էր բոցավառ Լիլիթը:  Կարծում եմ Իսահակյանը ներկայացրել է կանանց երկու տեսանկյունից: Կին, ով վազում է նյութական հաճույքների հետևից, և կին, ում համար գլխավոր տողում է սերն ու հավատարմությունը:

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

ՄԱՅՐԻԿԻՍ   Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան: Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան… Ամեն մարդու կյանքում մեծ դեր է խաղում մայրը: Ինչքան էլ մարդը առնական լինի, կամ անսիրտ մեկ է, երբ կարոտում է մորը, կորցնում է մորը դառնում է նորածնի պես փխրուն: Այս բանաստեղծության մեջ բանաստեղծը համադրել է հայրենիքի հանդեպ կարոտն ու մոր կարոտը, և մեզ է հանձնել նման հրաշալի բանաստեղծություն:Առաջին տան մեջ քունը իմ կարծիքով նկարագրում է մարդու հոգու հանգստությունը: Երբ մարդը հեռու է իր հայրենիքից, ապա իր հոգին հանգիստ չի լինում

Հայոց պատմության թեստ

1. Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը. 1 ) Ք. ա. մոտ 185 թ. 2) Ք. ա. մոտ 175 թ. 3) Ք. ա. մոտ 165 թ. 4) Ք. ա. մոտ 160 թ. 2. Ե՞րբ է առաջին անգամ հիշատակվում «Նաիրի» երկրանունը. 1) Ք. ա. XIV դարում 2) Ք. ա. XI դարում 3) Ք. ա. XII դարում 4) Ք. ա. XIII դարում 3. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում ձգվող լեռնաշղթան. 1) Արցախի 2 ) Հայկական Պար 3) Հայկական Տավրոս 4) Գեղամա 4. Խալդյան դարպասը հետագայում ի՞նչ է կոչել ժողովուրդը. 1) Մհերի դուռ 2) Խալդիի դուռ 3) Մենուայի դուռ 4) Սրբազան մուտք 5. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ. ա. Սարդուրի III–ի հիշատակումն ասորեստանյան արձանագրություններում բ. հայկական նոր թագավորության հռչակումը Պարույր Հայկազունու գլխավորությամբ գ. Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը դ. Թիգլաթպալասար III–ի արշավանքը դեպի Տուշպա 1) բ, գ, դ, ա   2) դ, գ, բ, ա   3 ) գ, դ, ա, բ  4) գ, ա, դ, բ 6. Ո՞ր արքայի մասին է պատմիչի ստորև բերվող վկայությունը. «Սա մեր թագավոր

Ուսումնական սեպտեմբեր

Հին գրականության առանձնահատկությունները։ Գրերի գյուտ, Մաշտոց, աշակերտները, պատմագրություն, Խորենացի։ Խորենացու «Պատմության» էությունը, գրության նպատակը։  «Ողբ» հատվածը։ Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամենբան պլանավորված էր, նախքան մեր ծնվելը:Հայերս շատուշատ տառապանքներ ենք կրել,սակայն պետք է ամեն բանի մեջ լավըտեսնենք, այլ ոչ թե մեղադրենք այլոց:Այսպիսով, բոլորիս էլ հայտնի է, որ 387թվականին տեղի ունեցավ  Հայաստանիառաջին բաժանումը՝ Հռոմի ևՊարսկաստանի միջև: Քանի որ ժամանակիգերհզոր տերություններից երկուսըհասկացան, որ բռնի ուժով չեն կարողհայերին ո՛չ իրենց ենթարկեցնել, և ո՛չ էլկրոնափոխ անել, սկսեցին իրենց ծրագիրը՝նենգ և տմարդի: Ծրագիրը կայանում էրնրանում, որ պետք է ամեն կերպ վերացնեինհայկական մշակույթը, լեզուն, կրոնը՝պարտադրելով իրենցը, դա կոչվում էրձուլման քաղաքականություն: Եկե՛ք մի քանի տարի հետճանապարհորդենք: Շատերի մոտ կաայսպիսի կարծրատիպ, իբրևքրիստոնեությունը պետական կրոնընդունելուց հետո հայերիս վիճակըծայրահեղ ծանրացավ, սակայն մարդիկասում են այն, ինչն իրենց է ձեռնտու:Նախքան քրիստոնեու