Հայոց պատմության թեստ

1. Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.
1) Ք. ա. մոտ 185 թ.
2) Ք. ա. մոտ 175 թ.
3) Ք. ա. մոտ 165 թ.
4) Ք. ա. մոտ 160 թ.
2. Ե՞րբ է առաջին անգամ հիշատակվում «Նաիրի» երկրանունը.
1) Ք. ա. XIV դարում
2) Ք. ա. XI դարում
3) Ք. ա. XII դարում
4) Ք. ա. XIII դարում
3. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում ձգվող լեռնաշղթան.
1) Արցախի
2) Հայկական Պար
3) Հայկական Տավրոս
4) Գեղամա
4. Խալդյան դարպասը հետագայում ի՞նչ է կոչել ժողովուրդը.
1) Մհերի դուռ
2) Խալդիի դուռ
3) Մենուայի դուռ
4) Սրբազան մուտք
5. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
ա. Սարդուրի III–ի հիշատակումն ասորեստանյան արձանագրություններում
բ. հայկական նոր թագավորության հռչակումը Պարույր Հայկազունու գլխավորությամբ
գ. Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
դ. Թիգլաթպալասար III–ի արշավանքը դեպի Տուշպա

1) բ, գ, դ, ա  
2) դ, գ, բ, ա  
3) գ, դ, ա, բ 
4) գ, ա, դ, բ
6. Ո՞ր արքայի մասին է պատմիչի ստորև բերվող վկայությունը.
«Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ …և մեր բնակության սահմաններն ընդարձակելով` հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»:

1) Տրդատ III Արշակունու
2) Արտաշես I–ի
3) Երվանդ Սակավակյացի
4) Տիգրան I Երվանդյանի
7. Թվարկվածներից որո՞նք Արտաշես I–ի բարեփոխումների հետևանքներ չեն.

1) Պահպանվեց նախկին վարչական բաժանումը:
2) Օրինականացվեցին ագարակատերերի` մինչ այդ կատարած հողային զավթումները:
3) Զորքը բաժանվեց 4 զորավարությունների:
4) Գյուղական համայնքները հետ ստացան ագարակատերերի կողմից զավթված հողերը:
5) Պահպանվեց համայնքի հողային սեփականությունը: 6) Կարգավորվեցին արքունի գործակալությունները:
8. Հայկական լեռնաշխարհի լեռնագագաթների բարձրությունները համապատասխանեցնել լեռնագագաթների անվանումներին.

ա. Կապուտջուղ 1)3906
բ. Արագած 4)4096
գ. Մասիս 3)5165
դ. Սիփան 2)4434
ե. Սիս 5)3925

1) 3906 մ
2) 4434 մ
3) 5165 մ
4) 4096 մ
5) 3925 մ
6) 3975 մ
9. Ե՞րբ է Տիգրան Մեծը Ծոփքը միավորել իր թագավորությանը.
1) Ք. ա. 95 թ.
2) Ք. ա. 94 թ.
3) Ք. ա. 93 թ.
4) Ք. ա. 87 թ
10. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետությունը.
1) Ուրարտու
2) Էթիունի
3) Միտաննի
4) Արատտա
11. Ո՞ր պատմիչն է նկարագրում Տիգրան II–ի  ու Պոմպեոսի հանդիպումը Արտաշատի մոտ.
1) Տակիտոս
2) Պլուտարքոս
3) Մովսես Խորենացի
4) Բուզանդ
12. Թվարկվածներից որո՞նք են Ք. ա. 69 թ. ծագած հայ–հռոմեական պատերազմի պատճառներ.

ա. Հզոր Հայաստանն իր գոյությամբ խոչընդոտում էր դեպի Արևելք ծավալվելու նկրտումներ ունեցող Հռոմեական պետությանը:
բ. Հռոմի անմիջական ծրագրերի մեջ էր մտնում Փոքր Ասիայի գրավումը, որն ամբողջությամբ ռազմակալել էր Տիգրան Մեծը:
գ. Հռոմը չէր կարող հաշտվել այն իրողության հետ, որ Հայոց տերությունը դուրս էր եկել Միջերկրական ծով և ընդհուպ մոտեցել Եգիպտոսի սահմաններին:
դ. Հայ–հռոմեական ռազմական բախմանը նպաստեց նաև այն, որ Տիգրանը և Միհրդատ Եվպատորը այլևս դաշնակիցներ չէին:
ե. Հռոմի անմիջական ծրագրերի մեջ էր մտնում Փոքր Հայքի զավթումը, որտեղ գերիշխանություն էր հաստատել Հրահատ III–ը:

1) ա, դ
2) գ, դ
3) բ, ե
4) ա, գ
13. Մեծ Հայքի բոլոր նահանգները միասին քանի՞ գավառ ունեին.
1) 119
2) 137
3) 151
4) 191
14. Ո՞վ է ստորև բերված վկայության հեղինակը.
«Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»:

1) Խորենացին
2) Պոլիբիոսը
3) Ստրաբոնը
4) Պլուտարքոսը
15. Հայկազուն–Երվանդունի արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման ժամանակագրական հաջորդականության.
ա. Տիգրան I Երվանդյան
բ. Արշամ ե. Շամ (Սամոս)
գ. Պարույր
դ. Երվանդ Սակավակյաց
ե. Շամ (Սամոս)
զ. Երվանդ IV
1) դ, գ, ա, բ, զ, ե
2) ա, գ, դ, ե, զ, բ
3) գ, դ, ա, ե, բ, զ
4) գ, ա, դ, բ, ե, զ
16. Ի՞նչ տիպի պետություն էր Վանի թագավորությունը Ք. ա. VII դարում.
1) մանր պետական կազմավորումներից բաղկացած միություն
2) մի քանի հիմնական կենտրոններ ունեցող դաշնություն
3) կենտրոնացված պետություն
4) հին արևելյան տիպի բացարձակ միապետություն
5) կախյալ կամ դաշնակից թագավորություններից կազմված համադաշնություն
17. Ե՞րբ է առաջացել առաջին համահայկական միասնական պետությունը.
1) Ք. ա. II հազարամյակի առաջին կեսին
2) Ք. ա. II հազարամյակի երկրորդ կեսին
3) Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին
4) Ք. ա. I հազարամյակի երկրորդ կեսին
18. Ո՞րն էր Խալդի աստծո «սրբազան քաղաքը».
1) Արդինի–Մուսասիրը
2) Մենուախինիլին
3) Տուշպա–Վանը
4) Թեյշեբաինին
19. Կատարել համապատասխանեցում.
ա. Կապադովկիա ներխուժած հռոմեական զորքի հրամանատարը
բ. Անկախ Ծոփքի վերջին արքան
գ. Տիգրան Մեծին հավատարմության երդում տված արաստանի թագավորը
դ. Տիգրան Մեծի կողմից մահապատժի ենթարկված Սելևկյան թագուհի
1) Սելենե
2) Սուլլա
3) Գոդերձ II
4) Միհրդատ
5) Արտանես
1) ա–5, բ–4, գ–2, դ–1
2) ա–5, բ–4, գ–3, դ–2
3) ա–5, բ–4, գ–3, դ–1
4) ա–2, բ– 5, գ–4, դ–1
20. Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.
1) Ք. ա. մոտ 165 թ.
2) Ք. ա. մոտ 185 թ.
3) Ք. ա. մոտ 175 թ.
4) Ք. ա. մոտ 160 թ.

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)