Posts

Showing posts from February, 2018

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. վերլուծություն

2008 թվականի մարտի 21-ին «Գրական թերթ» ամսագրում հոդված տպագրվեց, որը ներկայացնում էր Թումանյանի վերջին օրերը: Նկարագրված էր, որ Թումանյանը դեռ երեսուն տարեկանը չբոլորած՝ արդեն ալեհեր էր, վաղաժամ ծերացած մարդու տեսք ուներ: Ուներ առոջական լուրջ խնդիրներ, որոնք գլուխ բարձրացրին այն ժամանակ, երբ ազգը նրա կարիքը շատ ուներ: 1915 թվականին՝ Հայոց մեծ եղեռնի ընթացքում, հատկապեսձեռնամուխ եղավ եղեռնից հրաշքով փրկված գաղթականներին ու որբերին օգնելու գործում: Այն մասին, թե ինչպես է այդ ամենը անդրադառնում նրա առողջության վրա, տեղեկանում ենք բանաստեղծի 1916 թ. մարտին գրած նամակից. «Մանավանդ ֆիզիկապես էլ շատ եմ թուլացել: Գրեթե երկու տարի է էս կոշմարի մեջ պտտվում եմ, ամառն էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ երեք ամսից ավելի հիվանդացա»: Նույն նամակում նշում է նաև, որ նյարդերը «բոլորովին քայքայվել են», որ «սիրտս թուլացել է, դատարկ պարկի պես կախ ընկել»: 1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է: Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առ

Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

  Եղիշե Չարենց   Եղիշե Չարենցը ծնվել է1897, մարտ 13-ին; Նա հայ բանաստեղծ էր, գրող և թարգմանիչ: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Հետաքրքիր ընթերցանություն Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ… Գարեգին Բեսն իր աշխատությունում նկարագ

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով

Առաջադրանքներ Որքանո՞վ է արդարացված Հայաստանում նոր աղբավայրի կառուցումը Ինչքան էլ լինենք ՀՀ քաղաքացիներ, մեկ է չենք փոխի իրականությունը: Համարվում ենք զարգացող երկիր, սակայն ես այդ կարծիքին չեմ: Մինչև նոր սերունդ չգա, Հայաստանը տեղից չի շարժվելու: Զարգացում ասելով չպետք է պատկերացնենք սոսկ ինչ-որ բազմաֆունկցիոնալ տեխնիկայով հարուստ գործարանների կառուցում և այլն: Շուտով Հայաստանը կդառնա աղբատեղի, բառից բուն իմաստով: Քայլում ենք փողոցով (հատկապես ամռան ամիսներին) և գառշահոտից չգիտենք որ կողմով քայլել: Այս ամենը դնենք մի կողմ, մեր հարգարժան իմաստուն և բանիմաց կառավարությունը, անհատ ձեռներեցները մի՞թե որևէ լուծում չեն կարողանում տալ այս խնդրին: Ամբողջ աշխարհը հիմա աղբ է վերամշակում, իսկ մե՞նք: Մենք նոր աղբավայր ենք ցանկանում ստեղծել՝ այն էլ վարկով: Գիտեմ, որ վերամշակման համար կառույց ստեղծելը դժվար և թանկ հաճույք է, սակայն կառուցելուց հետո էլ հարկ չի լինի նորից վարկով գումար վերցնելու, որ նոր աղբատեղի կառուցեն, թող վարկ վերցնեն, բայց վերամշակման համար նախատեսված կառույց կառուցել: Նշ

Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»

Ինքնակենսագրություն  Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։ Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս

Երևան 2800-ը և էկոլոգիական խնդիրները

Image
Գարնանային  Էտը, Օդի աղտոտվածությունը Շուտով գարուն է գալու, ինչպես միշտ սկսվելու է գարնանային էտը: Երբ ուսումնասիրենք անցած տարների էտերը, ապա կնկատենք, որ բնակչության մեծ մասը դժգոհ է և բողոքում է. ասում են, թե արդեն էտված ծառերն են էտում: Ի պատասխան բողոքի՝ էտման աշխատանքներն իրականացնողներն ասում են.  -Ասել են, անում ենք:   Քաղաքային էտով զբաղվողների ղեկավարները պնդում են, որ ամեն բան արվում է ըստ մասնագետների ցուցումների: Սակայն վերջերս էլ նկատել ենք, թե ինչպես են անխնա կերպով սրբում-տանում ծառերը, որոնք փոքր ինչ թեքված են դեպի մայրուղիները: Ասում են իբրև,   ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: «Խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց

About japanese food

Food is very serious business in Japan. And the main and huge industry in Japan is seafood indusrtry. It’s rude to leave a messy plate Another etiquette rule that surprised me is that you’re not supposed to leave your plates covered with a pile of crumpled up napkins and garbage.