Posts

Showing posts from April, 2018

Մտորումներ

Ինչ   դարձել եմ սեբաստացի (այս ուսումնական տարվա սկզբից), ինձ կրթահամալիրի մի մասն եմ համարում,  նրա մի մասնիկը ու փորձում եմ չկտրվել սեբաստացիական առօրյայից , նորանոր բացահայտումներ եմ անում: Ճամփորդություն ները  դեպի Հայաստանի տարբեր վայրեր, գյուղեր ու քաղաքներ ,  այլ հաճույք ու հետաքրքրություն  են: Տարվա սկզբից փորձում եմ ներառվել տարբեր աշխատանքներում : Իմ կարծիքով , ստացվում է : Բ այց բացահայտել մեր պատմական   Հայաստանը մեկ այլ հետաքրքրություն ունի գոնե ինձ համար : Երկար էի մտածում ՝  արժի՞ արդյոք գնալ, թե ՞  ոչ, սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի:  Սկսել ենք ուխտագնացության նախապատրաստական աշխատանքները,  նյութեր ձեռք բերել , կարդացել , ծանոթացել : Էս ինչքա՜ն բան կա տեսնելու , ինչքա՜ն բան կա կարդալու և ծանոթանալու : Ոգևորվածությունս բավականին շատ է. չեմ համբերում՝ երբ ենք գնալու: Կարծում եմ ՝  այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր և անմոռանալի պահեր է պարգևելու, այլ նաև նոր ծանություններ, որը ես շատ եմ կարևո

Ամբողջ երկրի տարբերությունը

    Ամեն կիրակի առավորտյան ես կարճ քայլքի եմ գնում տանս մոտ գտնվող այգի: Այնտեղ՝ այգու անկյունում, մի լճակ կա: Ամեն անգամ, երբ քայլում եմ այս լճակի կողքով, տեսնում եմ մի ծեր կնոջ՝ նստած լճի ափին, կողքին մի մետաղյա վանդակ դրված: Անցած կիրակի իմ հետաքրքրությունը ավելի մեծացավ, ես կանգ առա, մոտեցա նրան: Ինչքան մոտենում էի նրան, հասկանում էի, որ մետաղյա վանդակը փոքր թակարդ էր: Այնտեղ կային երեք կրիաներ՝ անօգնական, դանդաղ քայլող դեպի թակարդը: Նա արդեն ուներ չորս կրիա, որոնց զգուշորեն խնամում էր, խոզանակով մաքրում: -Ողջո՛ւյն,- ասացր ես,- ես քեզ ամեն կիրակի առավոտյան  տեսնում եմ այստեղ: Եթե իմ հետաքրքրությունը չի անհանգստացնում Ձեզ, ապա կցանկանայի իմանալ, թե ինչ եք անում այդ կրիաներին: Նա ժպտաց. -Ես նրանց պատյաններն եմ մաքրում,- պատասխանեց նա,- այն ամենը, ինչ կա կրիայի պատյանի վրա, ջրիմուռներ, խոտաբույսեր, նվազեցնում է կրիաների ջերմության կլանման ունակությունը և խոչընդոտում է լողալու ունակությանը: Ժամանակի ընթացքում պատյանը կթուլանա և կկոտրվի: -Օ՜, սա իսկապես հաճելի արարք

Ուսումնական ապրիլ (9-13)

Գործնական քերականությու ն 1. Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի: Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց. -Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց. -Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս