Հայոց լեզու

70. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված.
1)ՌՊՀԲ-1672
2)ՅԿԹ-379
3)ՓՅԲ-8302
4)ՐՂԽ-5940

71. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված.
1)ՊԿԶ-867
2)ՏՄՀԸ-4277
3)ՆԾԱ-451
4)ՌՇԽԳ-1943

72. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված.
1)ՄԻԹ-229
2)ԼԷ-37
3)ՅԾ-340
4)ՇԷ-507


73. Ըստ իրենց թվային արժեքի ՝ տրվա տառերն ու տառակապակցությունները ո՞ր շարքում են ձախից աջ հաջորդականությամբ աճման կարգով ճիշտ նշված.
1)ՇԺԵ, ՐՇ, ՑՄ
2)ԺԱ, ԽԵ, ԼԷ
3)ՌԴ, ՌԹ, Ռ
4)ՏՆԽ, ՈՒՉ, Վ


74. Ո՞ր նախադասության մեջ է տառակապակցության թվային արժեքը սխալ նշված.
1)Նահապետ Քուչակը 16-րդ (ԺԶ) դարի գրող է։
2)Սայաթ-Նովան ծնվել է 1722 (ՌՉԻԲ) թվականին։
3)Ներսես Շնորհալին 12-րդ (ԲԲ) դարի բանաստեղծ է։
4)Վահան Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն լույս է տեսել 1908 (ՌՋԸ) թվականին։


75. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով.
1)անօթևան, անօրեն, անփութորեն, անփույթ
2)գայլորս, գազանային, գառնադեմ, գաճաճ
3)եզր, եթեր, եկամուտ, ելակ
4)ընթանալ, ընթացակարգ, ընթացիկ, ընթացք


76. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով.
1)աստղ, աստղաբանակ, աստղաբույլ, աստղաբան
2)արծաթազօծ, արծաթել, արճճե, արմավենի
3)եռաթև, եռաժանի, երախտիք, եղջերու
4)հաճապորդ, համազոր, հապշտապ, հաշվետու


77. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով.
1)բնական, բնաձայնական, բնատուր, բլթակ
2)բացուխուփ, բեղ, բերդակալ, բերնեբերան
3)բամբակ, բարեկեցիկ, բանտ, բանաստեղծություն
4)եռանկյուն, եռանդուն, եռաժանի, ենթադրություն


78. Ո՞ր բառում է հնչյունների և տառերի քանակները հավասար.
1)աներևույթ
2)եղերերգ
3)ամենաերկար
4)միջօրե


79. Ո՞ր շարքի բոլոր բառերն են սկսվում բաղաձայն հնչյունով.
1)թթվածին, որովայն, մակբայ, ելակ
2)որթատունկ, շահույթ, վարդ, ով
3)կապույտ, ընչացք, բացիկ, հաճույք
4)Երևան, գահույք, իղձ, մաղթանք


80. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրված ո-ն արտասանվում վօ
1)արագոտն, ամենաորակյալ, անորսալի
2)գանգոսկր, բարձրորակ, երկարաոտ
3)ամենաողորկ, հնաոճ, արջաորս
4)անողնաշար, անողոք, հոգեորդի


81. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկ(եր)ի ը-ն ճիշտ տեղադրված.
1)կ(ը)ն(ը)կատի, համ(ը)րանալ, չ(ը)նկ(ը)րկել
2)դ(ը)ռ(ը)նբաց, տ(ը)րտմել, խ(ը)մբվել
3)փ(ը)րկ(ը)վռլ, կ(ը)նճռոտ, խ(ը)ճ(ը)ճվել


4)կ(ը)րկնել, հանգց(ը)նել, խառն(ը)վածք


82. Ո՞ր շարքի բոլոր բառերն են երկվանկ.
1)մկան, աստղիկ, հարսնյակ
2)սպի, էինք, երբևէ
3)վայրէջք, կռունկ, անարև
4)ծանր, հուսաբեկ, բժիշկ


83. Ո՞ր շարքում գաղտնավանկ ունեցող բառ կա.
1)մաքրամաքուր, մանրակ, գանգրահեր, կաթնակեր
2)փափկասուն, անընչասեր, խառնիխուռն, ուղղաձիգ
3)գեղեցկություն, ակնաբույժ, վերջնագիր, կապտերանգ
4)քաղցրասեր, ծաղկածիծաղ, կուսակցական, մատնաչափ


84. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում բաց վանկ չկա.
1)խմորագունդ, պերճաշուք, հանցապարտ, ձեռնամարտ
2)կուժկոտրուկ, աջհամբույր, համհարզ, թարթիչ
3)ամրոցամերձ, կիրակնօրյա, վերընձյուղվել, ինքնահավան
4)սաղավարտ, անձկություն, ահագնադղորդ, բերդակալ


85. Քանի՞ բաց և քանի փակ վանկ կա զարմանալիորեն բառում.
1)չորս բաց, երկու փակ
2)մեկ բաց, երեք փակ
3)երկու բաց, չորս փակ
4)երեք բաց, երեք փակ

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը 

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որդակոտոր, զարթուցիչ, նշխարենի, հանդիպակաց, օրորել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարդ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիելլս, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով

Հարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառ գիրք։

Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել, ննջել, քնել, մրափել, 
վախենալ, երկյուղել,  զարհուրել, 
տխմար, տգետ, բթամիտ
 փոս, վիրապ, խրամատ
 սրդողել
վեմ
ողորմելի
 (0,5 միավոր)

Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

անագորույն, ժանտ, դժնի, դժխեմ, բիրտ, անողորմ։

Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, , վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։(0,5 միավոր)

Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։(0,5 միավոր)

Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, աստիճանաբար, անվարժ, ատելի, լավ, միանգամից, միշտ, փորձառու, բնավ, հոռի։(0,5 միավոր)

Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել, 
հեծել֊ 
 հեծկլտալ֊ հեկեկալ
հեծնել֊ ձի նստել

ձի նստել, տառապել, հեկեկալ, դեգերել(0,5 միավոր)

10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող֊ սխալ
դանակը ոսկորին հասնել —   համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել (0,5 միավոր)
11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել֊ սխալ
դ) համաձայնության գալ (0,5 միավոր)
12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։ (0,5 միավոր)
13. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։(0,5 միավոր)
14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցողարմատ կա.
սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։(0,5 միավոր)
15.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։ (0,5 միավոր)

Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-երեք
641-661 թթ- վեց հարյուր քառասունմեկից վեց հարյուր վաթսունմեկ թվականներ
652- վեց հարյուր հիսուներկու
643- վեց հարյուր քառասուներեք
X-տասներորդ
IV-V- չորրորդից հինգորորդ
1905- հազար ինը հարյուր հինգ
35.75- երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ
4- չորս
6-ական- վեցական
0.6- զրո ամբողջ վեց
. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938-հազար ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV-չորրորդ
 .Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
երազուն, հստակ, տաք, դալար, երկյուղ, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ
Տարակուսած երիտասարդը որոշեց վստահել իր տարվա կատարած աշխատանքին և հստակ քայլերով մտավ քննասենյակ։
Ինչքան էլ մեծ էր ցանկությունը Արցախի աննկարագիելի բնությունը տեսնելը, նա չկարողացավ գնալ օձագալար ճանապարհների պատճառով։
Ծերունու ջինջ և պարզ աչքերի մեջ կարելի էր տեսնել և՛ թախիծ, և՛ խնդություն։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
Տաք- ավելի տաք
Թանկ- ավելի տաք
Ուժեղ- ավելի ուժեղ
Զվարթ- ավելի զվարթ
Բարակ- ավելի բարակ
Կոշտ- ավելի կոշտ
Ուրախ-ավելի ուրախ
Քաղցր- ավելի քաղցր
3.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր
Թունդ
Պղտոր
Տխուր
Ցածր
Ժլատ
Ջրալի
Ուրախ
Քաղցր
 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ հիշողություն
Դժվարին որոշում
Հոգատար վերաբերմունք
Հանգամանորեն բողոքարկել
Պողպատե համբերություն
Գործունյա անձ
Բարեգութ բնավորություն
Դաժան կատակ
Փայտե կահույք
Թղթե պանակ
1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:
Ե՛վ Հայաստանում ապրող հայերը, և՛ սփյուռքահայերը անհամբեր սպասում էին այդ որոշմանը։ 
Ո՛չ նախանձները, ո՛չ չարախոսները կարող են քանդել մեր ընկերությունը։
Թե՛ այսօր, թե՛ վաղը շատ զբաղված օր ենք ունենալու։
Կա՛մ ավագ դպրոցի աշակերտները, կա՛մ միջին դպրոցի աշակերտներն են պատասխանատու լինելու այսօրվա միջոցառման համար։
2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:
Սըր Ուոլթըր Ռլեյնը՝ անգլիացի պետական գործիչ և ծովագնաց, Ամերիկայից Անգլիա էր տեղափոխել երկու բույս՝ կարտոֆիլ և ծխախոտ, որը շատերին պետք է զարմացներ, քանի որ երբևէ չէին տեսել ծխամորճ ծխող մարդ, և հենց մի այդպիսի դեպք էլ եղավ, երբ պարոնը աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, գալիս է ծառան՝ ինչ֊որ ծրար ձեռքին, և, տեսնելով, որ իր տիրոջ քթից և բերանից ծուխ է դուրս գալիս, մտածելով, որ վառվում է՝ դույլով ջուր է լցնում նրա վրա։
3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Աղջկանից բացի, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքում էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենիմ:
Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:
6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել:Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:
7.Ավելորդ բառերը գրի՛ր ևնախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը։
Սրա հիման վրա կլինի:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Ի՞նչ է հարբուխը:
Որո՞նք են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չունի:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3-երեք
641-661 թթ- վեց հարյուր քառասունմեկից վեց հարյուր վաթսունմեկ թվականներ
652- վեց հարյուր հիսուներկու
643- վեց հարյուր քառասուներեք
X-տասներորդ
IV-V- չորրորդից հինգորորդ
1905- հազար ինը հարյուր հինգ
35.75- երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ
4- չորս
6-ական- վեցական
0.6- զրո ամբողջ վեց


. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938-հազար ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV-չորրորդ

 .Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ
3. յոթ, միլիարդ, հարյուր

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

երազուն, հստակ, տաք, դալար, երկյուղ, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ

Տարակուսած երիտասարդը որոշեց վստահել իր տարվա կատարած աշխատանքին և հստակ քայլերով մտավ քննասենյակ։

Ինչքան էլ մեծ էր ցանկությունը Արցախի աննկարագիելի բնությունը տեսնելը, նա չկարողացավ գնալ օձագալար ճանապարհների պատճառով։

Ծերունու ջինջ և պարզ աչքերի մեջ կարելի էր տեսնել և՛ թախիծ, և՛ խնդություն։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք- ավելի տաք
Թանկ- ավելի տաք
Ուժեղ- ավելի ուժեղ
Զվարթ- ավելի զվարթ
Բարակ- ավելի բարակ
Կոշտ- ավելի կոշտ
Ուրախ-ավելի ուրախ
Քաղցր- ավելի քաղցր


3.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր
Թունդ
Պղտոր
Տխուր
Ցածր
Ժլատ
Ջրալի
Ուրախ
Քաղցր


 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ հիշողություն
Դժվարին որոշում
Հոգատար վերաբերմունք
Հանգամանորեն բողոքարկել
Պողպատե համբերություն
Գործունյա անձ
Բարեգութ բնավորություն
Դաժան կատակ
Փայտե կահույք
Թղթե պանակ
1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)
2. Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բարդրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա,
վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։
Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիսօգոստոս
ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում
ու չորանում երրորդ տարում։
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշկան
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների
թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,
սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են
նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից
սթափեցնելու նպատակներով։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օձի կծածի դեպքերում։

Գործնական քերականություն
1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
Տաք, թանկ, զվարթագույն, բարակ, կոշտ, ուրախագույն, քաղցր
 Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։
Նկար- , 
Այգի- 
Ծաղիկ-
Գիրք-
Գորգ- 
Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր
Թունդ
Պղտոր
Տխուր
Ցածր
Ջրալի 
Ուրախ
Քաղցր

 Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
2.Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
. Գրե՛լ բառերով։
9, 
12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։
 .Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ


Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն ՝ բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:
բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը, կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։
գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա, աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Տերյան Դժկամ նայում են ժայռերը խոժոռ, Տխուր խաղում են ալիքները ժիր. — Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,— Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։ Սողում են դանդաղ օրերը անծիր, Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.— Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր, Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։ Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր, Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր, Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։ Դժկամ նայում են ժայռերը խոժոռ. Տխուր խաղում են ալիքները ժիր. Փայփայիր սիրտըս հավետ մենավոր, Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր… 1905 Դժկամ- չկամ, չկամեցող, չարակամ, անկամորդ Խոժոռ-Մռայլ հայացք՝ դեմք՝ նայվածք ունեցող, խստադեմ, խոժոռադեմ:  Ժիր-կայտառ, կենսախինդ Անծիր-անսահման Թախիծ-տխրություն, տրտմություն Ամոք-մեղմ, հանգիստ, խաղաղ Հոգեմաշ- տառապալից, հոգին մաշող Հուր- կրակ Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց, Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների. Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց, Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։ Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել, Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին, — Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել, — Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։ Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին, Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ, — Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին, — Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ… Պաղ- սառը Ոսոխ- հակառակորդ, թշնամի Զվարթ-ուրախ Դահիճ- անողոք մարդասպան Խոհ- հոգս, մտահոգություն Նենգամիտ- նենգ, չար մտքեր ունեցող Անգութ- անագորույն, անխիղճ Որոնել-փնտրել Նոցա- նա դերանվան գրաբար տարբերակ Տենդ- դողէրոցք  

Չարենցյան
ՔԱՄԻՆ
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…
Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…
1922

Նժույգ- ձի
Հոգեվարք-կյանքի վերջին վայրկյաններ կամ մահասկիզբ
Վիթխարի-հսկայական
Հռնդալ- դռդռալ, թեթև փռշտոցի նման քթից ձայն հանել (ոչխարների մասին)
Նախիր-խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ
Գորշ-մռայլ, անշուք
Մեգ- մառախուղ, մշուշ
Բուլվար- լայն, ծառազարդ պողոտա, այգի
Մորմոքել- Կսկիծ՝ վիշտ՝ ցավ պատճառել
Կքած- կքանիստ վարժություն



Բացատրական և  հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէչէիք լսել:

Հեղձուկ- խեղդում, շնչասպառ

Նիրվանա- մահ, անդորրություն, երազանք

Սին- փուչ, սնամեջ, նայիր

Դրվատել- գովել

դաբաղ-Մի քանի բույսերի կամ նրանց պտակեղևների մեջ պարունակվող դաբաղիչ նյութ, որ օգտագործվում Է կաշվի արտադրության և բժշկության մեջ, աղաղ


ցաքի-փշոտ թփաբույս, ժանտափուշ

թաբաղա-թերթ

թաբաղ-պնակ, մատուցարան

չաթու-պարան, չվան



Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

Եվնիկե- հավատքով հաղթող

Հայկ- հաղթանդամ, հսկա

Ռաշիդ-ճիշտ ուղու վրա

Ռուբեն- որդետես

Հայկուհի-հակ աղջիկ, կին

Ելենա-արևի լույս, շող

Դերենիկ-վանական

Մերուժան-արևի ոգի

Ջեմմա-թանկագին քար

Սիլվա-բնության զավակ

Լուիզա-լուսավոր

Թովմաս-երկվորյակ

 2019-2020 ուսումնական տարի


















1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:
Ե՛վ——————և՛——————
Ոչ——————-ոչ——————
Թե՛——————-թե՛—————
Կա՛մ——————-կա՛մ————
2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:
3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրով:
Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:
6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել):Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):
7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
            Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
9.Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:
ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:
10.Պատմությունը շարունակի՛ր:
Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
11.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) երկարել, ձգվել,
բ) աղքատ, խեղճ,
գ) գույն, երանգ:
12.Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը՝ …..
Բարեկամ կորցնելը հեշտ է, …..:
Դուրսը՝ քահանա, …………..
Գիտունին գերի եղիր, ………..:
Գիտունի հետ քար քաշի, ……….:
Իր աչքի գերանը չի տեսնում, ……….:
13.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ, թողնել:
14.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Սրի, աղի, մարտ, որդի:
15.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
            Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Եվրոպացիներ- մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

 Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:
Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
2.Պատժի մասին գրի՛ր և գրածդ վերնագրի՛ր: Բայց նախ հետևյալ առաջադրանքները կատարի՛ր:
ա) Այդ թեմայի հետ կապված այն հարցերը գրի՛ր, որոնք քեզ հետաքրքրում են և որոնց պատասխանները չգիտես: Այդ հարցերն ո՛ւմ ուզում ես՝ տուր և հարցազրո՛ւյց գրիր:
բ)Այդ թեմայի հետ կապված այն հարցերը գրի՛ր ,որոնց պատասխանը գիտես կամ ենթադրում ես, բայց ինքդ այլ կարծիքի ես: Քո և քոնից տարբերվող բոլոր կարծիքնեը գրի՛ առ:
գ) Այդ թեմայի հետ կապված սրամիտ հարցեր գրի՛ր , որոնց մարդիկ դժվարությամբ կպատասխանեն, ո՛ւմ ուզում ես տուր և պատասխանները գրի առ: Ինքդ էլ պատասխանի՛ր այդ հարցերին:




Ձմեռային արձակուրդային պատմություններ
  1. Պատմեք ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին
  2. Պատմեք ձեր ընթերցած գրքի (գրքերի) մասին` հայերեն կամ օտար լեզվով
  3. Գրեք նամակ 2018-ին կամ պատմեք 2018-ի ձեր նախագծերի, անելիքների մասին
  4. Գրեք 2017-ի ինքնակրթության ծրագրերի և դրանց արդյունքների մասին. ի՞նչ և ինչպե՞ս եք սովորել ինքնուրույն, ձեր կազմած ծրագրերով.
    2018-ի ինքնակրթության ծրագիր. ի՞նչ եք ուզում սովորել, ինչպե՞ս

  Ստուգում

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
    1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
    2) արցունք, դեղձան, փորձ, արձան
    3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
    4) դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
    1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
    2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
    3) բախտ, թխկի, բողկ, խրոխտ
    4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
    1) քաշկրտել, փարթամ, հուռթի, քառասուն
    2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական
    3) կոխկրտել, կտրտել, պառկել, գրգիռ
    4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ 4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
    1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ
    2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ
    3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի
    4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ
    5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
    1) կըրկ-նել
    2) դասա-գըրքեր
    3) արագ-ընթաց
    4) ար-դյոք
    6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
    1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
    2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
    3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
    4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)
  2. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
    1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
    2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
    3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
    4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ8. Ո՞ր բառում իձայնավորի հնչյունափոխություն կա.
    1) հոգյակ
    2) սիրել
    3) առվակ
    4) մատենագիր9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
    1) գրել տալ
    2) ովևէ
    3) երազ
    4) գուցե 10. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
    1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
    2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
    3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
    4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:
    11. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
    1) Մ. Խորենացի
    2) Փ. Բուզանդ
    3) Ղ. Փարպեցի
    4) Ագաթանգեղոս
  3. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.
    1) Նահապետ Քուչակ
    2) Շնորհալի
    3) Գրիգոր Նարեկացի
    4) Ֆրիկ13. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
    Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
    Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
    Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
    Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
    1) «Վազող ջրին»
    2) «Ազատություն»
    3) «Իտալացի աղջկա երգը»
    4) «Մանկության օրեր»14. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է բերվածը.
    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
    1) հանելուկ
    2) քառյակ
    3) խաղիկ
    4) բանաստեղծություն 15. Ո՞վ է «Մերոնք» շարքի հեղինակը.
    1) Ավ. Իսահակյան
    2) Հ. Թումանյան
    3) Դ. Դեմիրճյան
    4) Ս. Զորյան
  1. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
    … Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
    Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…
    1) Ֆրիկ. «Գանգատ»
    2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
    3) Խորենացի. «Ողբ»
    4) Սայաթ-Նովա. «Արդար դատե»17. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են սոցիալական թեմայով.
    1) «Հոգեհանգիստ», «Գութանի երգը»
    2) «Բարձրից», «Հայոց վիշտը»
    3) «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում»
    4) «Հին օրհնություն», «Խրճիթում»18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
    ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
    բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
    գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
    դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
    1) գ, ա, բ, դ
    2) գ, դ, ա, բ
    3) բ, դ, գ, ա
    4) բ, ա, գ, դ 19. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
    Ի համատարած ծովէն
    Պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին
    Շողշողէր պտուղն ի ճղին:
    1) «Տաղ հայտնության»
    2) «Տաղ հարության»
    3) «Տաղ վարդավառի»
    4) «Տաղ ծննդյան»
20. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ
                       

Ստուգում
1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում է.
1) մանրէ, միջօրե, անէանալ, այժմեական
2) Սևանհէկ, ծովեզր, հրեշ, գոմեշ
3) նախօրե, մանրէաբան, հնէաբան, անէ
4) վայրէջք, ամենաէական, դողէրոցք, երբևէ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.
1) հեքիաթ, մատյան, պատյան, գործունյա
2) առօրյա, շաբաթօրյակ, հարսնյակ, Արաքսյա
3) միլիարդ, Բենիամին, Երմոնյա, Լիանա
4) Մարիամ, այծյամ, լյարդ, լռելյայն
3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
1) արգասիք, արգահատանք, գրգամոլ, վարգել
2) բաքոսուհի, դագանակ, շագանակ, դրասանգ
3) զիգզագ, ճաքճքել, հագագ, անհարկի
4) թա-ուհի, ար-ելք, սայթա-ել, ձիր-
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կրկնակի բաղաձայն.
1) տարորոշել, ուղեպայուսակ, ուղղագրություն, երեսսրբիչ
2) տարրական, ուղղակի, ֆիննական, ընդդիմակաց
3) ընդարմանալ, բարօրություն, հե-են, Վիեննա
4) խճուղի, հովերգակ, վշտալլուկ, տարօրինակ
5. Ո՞ր բառում թավ գրված ե-ն է չի արտասանվում.
1)զուգերգ
2) տասներեք
3) օրհներգ
4) կիսաեփ
6. Ո՞ր շարքի բոլոր դեպքերում են բաղադրիչները միասին գրվում.
1) կողք /կողքի/, համ /տեսել/, առ /այժմ/, վայր /ընթաց/
2) վառ /վռուն/, երկրե /երկիր/, քաջ /առողջություն/, թեթև /քաշային/
3) ընդ /հակառակն/, երկ /կենցաղ/, ի /վերուստ/, առ /հավետ/
4) ի /նշան/, վայր /ի/ վերո, սարդ /ոստայն/, արև /կող/
7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1) Օնորե Դը Բալզակ, Յուրի Երկայնաբազուկ, Եղիշե Զարենցի «Էմալե Պրոֆիլը Ձեր», «Սասնա Ծռեր»
2) Մովսես Մարգարե, Լեռնային Արցախ, Գայլ Վահան, Աշոտ Ողորմած
3) Նոր Զելանդիա, Բարձր Հայք, Արաբական Էմիրություններ, Տիգրան Մեծ Առաջին
4) Երվանդ Սակավակյաց, Թովմա Արծրունի, Արևմտյան Հայաստան, Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոս
8. Ո՞ր բառում է ույ երկհնչյունը սղվել.
1) կուրացուցիչ
2)բուսակեր
3) կապտավուն
4) բնավեր
9. Ո՞ր բառակապակցության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ
կա.
1) ոսկյա մատանի
2) ամպամած երկինք
3) անաչառ քննադատ
4) լացող ուռենի
10. Նշվածներից ո՞ր գլուխը չկա Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքում.
1) «Հայոց մեծերի ծննդաբանություն»
2) «Միջին պատմություն մեր նախնիների»
3) «Մեր հայրենիքի պատմության շարունակությունը»
4) «Մեր հայրենիքի պատմության ավարտը»
11. «Սասնա ծռեր» վիպերգի ո՞ր հերոսուհու մասին են հետևյալ խոսքերը /նրա գեղեցկությունը տեսնելով` Խալիֆայի հարկահանները ուշակորույս են լինում/.
Արևուն կասեր. «Դու դուրս մ’էլներ, ես դուրս էլնեմ»:
1) Դեղձուն Ծամ
2) Ծովինար
3) Խանդութ
4) Արմաղան
12. Ո՞վ է ասել. «Ես եմ բոլորը, և բոլոր մարդկանց մեղքերն են իմ մեջ»:
1) Գր. Նարեկացի
2) Ներսես Շնորհալի
3) Սայաթ-Նովա
4) Ֆրիկ
13. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի
առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը
14. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը. Երբ սէրն ի յաշխարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ, Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն
15. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ»
16. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
1) Բուզանդ
2) Եղիշե
3) Փարպեցի
4) Ագաթանգեղոս
17. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ-դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով»
18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
1) Քանի~ ձեռքից եմ վառվել
2) Լույս տալով եմ ըսպառվել
3) Հուր եմ դառել` լույս տըվել
4) Վառվել ու հուր եմ դառել (Հովհ. Թումանյան)
1) 1, 2, 4, 3
2) 4, 3, 1, 2
3) 1, 4, 3, 2
4) 1, 4, 2, 3 19. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
1) Քուչակ
2) Ֆրիկ
3) Շնորհալի
4) Սայաթ-Նովա
20. Ո՞ր թվականին է լույս տեսել «Վերք Հայաստանի» վեպը.
1) 1848թ.
2.) 1858թ
3) 1865թ.
4) 1850թ.

Գործնական աշխատանք
Հինավուրց- ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուր-
կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին,
Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր
պաղպաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակարկառ ժայռերով շրջապատված ալ-ետ ծովակի
գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս
Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և
նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ
դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝
որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը,
և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը:
«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:
Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և
Հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է
խոյանում Աղթամարի գեղաշուշ տաճարը:
Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչո՞ւ է նա այդ բառերով բնութագրված:

Վիշապաքաղ-  Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։
Հրավարս- Վահագնը  ունեցել է հրեղեն մազեր
Բոցամորուս- կրակի բոցերով պատված մորուք։

Լեզվամտածողություն
Բառերի հոմանշային շարքը դասավորի՛ր ըստ իմաստի սաստկացման:
քանքար, ձիրք, տաղանդ, ընդունակություն, հանճար
Ընդունակություն,ձիրք,տաղանդ,քանքար,հանճար։
    
                                

                                     Գոյականի առումը 

Գոյականի առումը ցույց է տալիս խոսողին հայտնի կամ անհայտ գոյական:Օր.՝ գիրք կարդացի, գիրքը կարդացի: Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս խոսողին հայտնի, ծանոթ առարկա: Որաշյալ առումն արտահայտվում է ը կամ ն հոդերի օգնությամբ.
Գիրք-գիրքը
աղջիկ-աղջիկը                            Բաղաձայնով վերջացող բառերի վրա ավելանում է ը հոդը
աշակերտ-աշակերտը
   
Այգի-այգին
առու-առուն                              Ձայնավորով վերջացող բառերի վրա ավելանում է ն հոդը
տղա-տղան

Բաղաձայնով վերջացող նառի ը հոդը  կարող է փոխվել ն-ի, եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով, կամ ը գաղտնավանկ պարունակող տառակապակցությամբ:
Աղջիկը գնաց- Աղջիկն ասաց

Որաշ բառեր հայերենում հոդ չեն ստանում: Դրանք են՝ անձինք, մարդիկ, տիկնայք, պարոնայք:
 


 

Կազմել տրված բառերի հոգնակիները,բացատրել օրինաչափությունները:

Ոտնաձայն-ոտնաձայներ
հեռագիր-հեռագրեր
կողմնացույց-կողմնացույցներ
պատմագիր-պատմագիրներ
լեզվաբան-լեզվաբաններ
անցաթուղթ-անցաթղթեր
դրամահատ-դրամահատներ
շարասյուն-շարասյուներ
դուստր-դուստրեր
թաղամաս-թաղամասեր
գինետուն-գինետներ
մեծատուն-մեծատուններ
առակագիր-առակագիրներ
դաշնագիր-դաշնագրեր
Մեղվաբույծ-մեղվաբույծներ
Հանքահոր-հանքահորներ
Հանքափոր-հանքափորներ
Որթատունկ-որթատունկեր
Գործազուրկ-գործազուրկներ
Պատգամախոս-պատգամախոսներ
Նավավար-նավավարներ
Ասուլիս-ասուլիսներ
Նորածին-նորածիններ
Տեղեկագիր-տեղեկագրեր
Հերթապահ-հերթապահներ
Կավագործ-կավագործներ
Աշխատատեղ-աշխատատեղեր
Մանկավարժ-մանկավարժներ
Խաչակիր-խաչակիրներ
Կիլոմետր-կիլոմետրեր
Երկրապահ-երկրապահներ
Քարայծ-քարայծեր

 Բառերը կարող ենք եզակի թվից դարձնել հոգնակի թիվ, սակայն կան որոշակի կանոններ: Միավանկ բառերի հոգնակի դարձնելու ժամանակ ավելացնում ենք եր վերջածանցը, սակայն կան բացառություններ: Ունենք որոշակի բառեր, որոնք գրաբարում վերջանում էին ն-ով, որը ժամանակակից հայերենում  դուրս է եկել, սակայն հոգնակի թվի ժամանակ պետք է այն գրենք: Բազմավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է ներ վերջածանցով:

Մեկուկես վանկանի բառերի (այս բառերի երկրորդ վանկը կազվում է գաղտնավանկ ը-ի օգնությամբ) կազմվում են եր հոգնակերտ մասնիկով. օր.՝
կայսր-կայսրեր
արկղ-արկղեր
դուստր-դուստրեր
վագր-վագրեր
 Բացառություն են կազմում  անգղ, արկղ, գամփռ բառերը, որոնց հոգնակիի կազմությունը ունի երկձևություն: Օր.՝ անգղ- անգղներ-անգղեր, արկղ-արկղներ-արկղեր, գամփռ-գամփռներ-գամփռեր
Հոգնակի են կազմում նաև իկ վերջավորությամբ՝ մարդ-մարդիկ:
Երկձևություն են նաև՝  պարոն-պարոններ-պարոնայք, տիկին-տիկիններ-տիկնայք, անձ-անձիք-անձեր:
  Խոսակցական լեզվում հաճախ զի վերջածանցով, որը ցույց է տալիս ծագում, բառերի հոգնակին կազմվում է ք վերջածանցով: Սա խրախուսելի և գրական ձև չէ:


 Նախագծային ուսուցման ստուգատես

                                    

 Այսօրվա կրթական համակարգը գործում է տարաժամանակյա իրականության մեջ: Պատկերավոր ասած՝ մեր իրականության մեջ մենք այսօր ունենք և՛  18-րդ դարի ուսումնական միջավայր, և՛ 19-րդ դարի ուսումնական ժամանակացույց, և՛ 20-րդ դարի ուսումնական բովանդակություն, բայց 21-րդ դարի պատանի:
 

Երբ առաջին անգամ մտա կրթահամալիր, ես ոչ մի պատկերացում չունեի, թե մենք ինչպես պետք է դասապրոցեսն անցկացնենք, իսկ երբ մեզ ասացին ուսումնական նախագծերի մասին, ես պարզապես տակնուվրա էի եղել. կարծում էի, որ ոչինչ չեմ հասկանալու կամ ոչինչ չեմ հասցնելու:
    Ահա եկավ այնքան սպասված սեպտեմբերի մեկը: Ես այդ օրն արդեն փոքր-ինչ պատկերացում կազմեցի, թե ինչպես է աշխատում անհատական ուսումնական պլանը: Հայոց լեզվի դասընթացի ժամանակ մեզ ուսուցչուհին հայտնեց, որ պետք է ներգրավվենք որևէ ուսումնական նախագծի մեջ: Ես ուսումնասիրեցի որոշ ուսումնական նախագծեր, սակայն դրանք այնքան էլ ինձ հոգեհարազատ չէին, բայց քանի որ մենք սովորում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ թույլ են տալիս, անգամ խրախուսում են ինքնուրույն արված ամեն բան, ես որոշեցի ինքս ստեղծել մի նախագիծ, որի շրջանակներում խոսելու եմ մարդու և իր արժեքների մասին: Ինձ այս թեման շատ է հուզում, քանի որ մարդկությունը սկսել է չկարևորել կարևորը կամ ժամանակ վատնել այնպիսի բաների վրա, որոնք անկարևոր են, անգամ վնասակար են: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջ մարդկությանը հայտնել իմ նախագիծը, սակայն վստահ եմ, որ գեթ մեկ հոգի կգտնվի, ով մեծ հետաքրքրությամբ կընթերցի իմ գրառումները, և ինչու ոչ, կօգտագործի իր կյանքում:

  Մեր դասարանի սովորողներով բացել ենք «Պատուհանից դուրս» բլոգը, որտեղ ներկայացնելու ենք մեր և մեր ընկերների ստեղծագործությունները, հետաքրքիր նյութեր, կխոսենք մեր փոքրիկ պատուհանից դուրս կատարվող իրադարձությունների մասին: Հա, չմոռանամ ասել, որ այդ բլոգի խմբագիրը ես եմ, ինձ հետ աշխատում են իմ ընկերներից ևս երեքը: Սպասե՛ք նորությունների:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)