Posts

Showing posts from February, 2019

Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։ ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն ՝ բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում: բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե
Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։ Միջնապատ-մեջ   ե-ի միություն գինեգործ կիսալուսին-կես    ե-ի թիավարել վիպասան-վեպ    ե-ի շինարարություն հիվանդասենյակ գիրանալ-գեր   ե-ի գիտուն վիրահատել վիճահարույց-վեճ    ե-ի գիսավոր հիանալի լիություն զինագործ սիրավեպ-սեր    ի-ե դիմաքանդակ-դեմք    ե-ի կինոթատրոն Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։ Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ,նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից: Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։ Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն

Մի՛ երազիր, որոշի՛ր

While waiting to pick up a friend at the airport in Portland, Oregon, I had one of those life-changing experiences that you hear other people talk about — the kind that sneaks up on you unexpectedly. This one occurred a mere two feet away from me. Երբ Պորտլենդում էի՝ Օրեգոնում, և սպասում էի ընկերոջս, որ դիմավորեմ օդանավակայանում, ես ապրեցի այն կյանքը փոխող փորձառությունից, որոնք լսում ենք այլ մարդկանցից։  Straining to locate my friend among the passengers deplaning through the jet way, I noticed a man coming toward me carrying two light bags. He stopped right next to me to greet his family. First he motioned to his youngest son (maybe six years old) as he laid down his bags. They gave each other a long, loving hug. As they separated enough to look in each other’s face, I heard the father say, “It’s so good to see you, son. I missed you so much!” His son smiled somewhat shyly, averted his eyes and replied softly, “Me, too, Dad!” Then the man stood up, gazed in the eyes of his ol

Ստանում ենք գործնական գիտելիքներ, դատարաններ

  Տասնմեկերորդ դասարանի սիրելի առարկաներից մեկը իրավագիտությունն է: Քանի որ որոշակի ժամանակ է, ինչ որոշել եմ ապագա մասնագիտությունս, սա լավագույն առիթն է ընտրությունս հաստատելու համար: Առաջին կիսամյակում ուսումնասիրում էինք տարբեր իրավիճակներ և փորձում իրավական տեսանկյունից լուծում առաջարկել: Երկրորդ կիսամյակը սկսեցինք ուսումնասիրելով Սահմանադրությունը, դատական համակարգը ՀՀ-ում: Ձեռք բերեցինք որոշակի տեսական գիտելիքներ: Մեզնից ոչ ոք սակայն չէր պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում դատարանների պատերի ներսում ներսում:    Կարծում եմ՝ այդքան էլ օրինական չի լինի, որ ներկայացնեմ, թե դատավարությունն ինչի մասին էր, սակայն մի փոքր կխոսեմ ընթացքի մասին: Նշեմ նաև, որ երկու անգամ եմ գնացել, որից առաջին անգամն էր, որ ամբողջական դատավարությանը կարողացանք ներկա գտնվել, սակայն այդ օրը դեռս վեջնական վճիռ չէին կայացնելու, քանի որ դեռևս որոշակի փաստեր կային, որոնք պետք է ուսումնասիրվեին, նաև տուժող կողմը պետք է ներկա գտնվեր: Դատավարության ընթացքում քննիչը ներկայացրեց յուրաքանչյուրի ցուցմունքները, ք

Դատական իշխանությունը ՀՀ-ում

Դատական  իշխանությունը իշխանության ճյուղին է, թևն է Դատական իշխանության գլխավոր առաքելությունն արդարադատության իրականացումն է: Ընդ որում, արդարադատություն իրականացնելու «մենաշնորհը» պատկանում է միայն դատարաններին: Դատական իշխանությունը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով. -Դատական իշխանությունն իրականացվում է միայն դատարանների կողմից. -Դատական իշխանությունն օժտված է բացարձակ ինքնուրույնությամբ. -Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրության և օրենքներին համապատասխան. - Դատական իշխանությունը միասնական է: Դատարաններն անկախ են: Դատարանների անկախությունը դրսևորվում է մի շարք սահմանադրական նորմերով: Օրինակ` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, կամ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ, կամ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճ

Մայրենի լեզվի օրեր

Նպատակը Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը, ներկայացնելը Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն Հայերենը  հնդեվրոպական լեզվաընտանիքի  առանձին ճյուղ հանդիսացող լեզու է։ Իր շուրջ հինգհազարամյա գոյության  ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։  Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։  Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելհայերեն և Արևմտահայերեն , որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։ Արևմտահայերեն Գործածվում է սփյուռքահայերի , բացառությամբ՝ Ռուսաբնակ, Իրանաբնակ և Ջավախքի, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից (Գանձակ, Նախիջևան, Բաքու,

Բնապահպանության ոլորտը կառավարության ծրագրում

    Համեմատելով ներկա իշխանությունների ներկայացրած ծրագիրը Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հետ՝ նկատեցի, որ էական ոչ մի փոփոխություն չկա: Օրինակ՝  Կառավարության ծրագիր. Բնապահպանական  օրենսդրության   ներդաշնակեցումը   հհ - եմ համապար ­ փակ   և   ընդլայնված   գործընկերության   համաձայնագրի  դիրեկտիվներին  և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով: «Իմ քայլը» դաշինքի նախընտական ծրագիր. մշակելու ենք հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաեւ մշակելու ենք վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։ Կարծում եմ, որ ներկայացված ծրագրի այս կետը կորևորագույններից մեկն է, քանի որ մեծ կարիք կա օրենսդրական դաշտում կոնկրետ փոփոխություններ կատարել, ավելի խստացնել,

Հ. Թումանյանի հոդվածները. վերլուծություն

Ղազարոս Աղայան (Քառասունամյակի օրը) Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին։ Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ՝  ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։ Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները։ Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական։ Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորություն։ Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է։ Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի։ Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ ա

Թումանյանը՝ հեքիաթագիր

Թերևս չկա այնպիսի երեխա, ով թումանյանական հեքիաթներով չի մեծացել։ Թումանյանին բոլորս ճանաչում ենք՝ որպես հեքիաթագիր, հետագայում՝ որպես թարգմանիչ, հասարակական գործիչ։ Մի քանի տարի առաջ հարցնեիք Թումանյանի հեքիաթների գրքում զետեղված հեքիաթների հաջորդականությունը՝ անգիր կասեի։ Այս պատմվածքները, հեքիաթները ոչ միայն հինգ-վեց երեխաների համար են, այլև անգամ իննսուն տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր տարիքում վերընթերցելիս նորովի եք ընկալելու ամեն բան։ Ուզում եմ ներկայացնելժ նրա հեքիաթներից ամենասիրվածները, որոնք յուրաքանչյուրս էլ կարդացել ենք, երբ հյուրեր են եկել տուն, պատմել ենք, ստիպել ենք, որ ամեն օր վերընթերցեն։ Անբան Հուռին Անխելք մարդը Անհաղթ աքլորը Բարեկենդանը Եդեմական ծաղիկը Խելոքն ու հիմարը Խոսող ձուկը Ծիտը (հեքիաթ) Կացին ախպեր Կիկոսի մահը Կռնատ աղջիկը Ձախորդ Փանոսի հեքիաթը Ճամփորդները Ոսկու կարասը Ուլիկը Չախչախ թագավորը Պոչատ աղվես Սուտասանը Սուտլիկ որսկանը

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Տերյան Դժկամ նայում են ժայռերը խոժոռ, Տխուր խաղում են ալիքները ժիր. — Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,— Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։ Սողում են դանդաղ օրերը անծիր, Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.— Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր, Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։ Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր, Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր, Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։ Դժկամ նայում են ժայռերը խոժոռ. Տխուր խաղում են ալիքները ժիր. Փայփայիր սիրտըս հավետ մենավոր, Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր… 1905 Դժկամ- չկամ, չկամեցող, չարակամ, անկամորդ Խոժոռ-Մռայլ հայացք՝ դեմք՝ նայվածք ունեցող, խստադեմ, խոժոռադեմ:  Ժիր-կայտառ , կենսախինդ Անծիր-անսահման Թախիծ-տխրություն, տրտմություն Ամոք-մեղմ, հանգիստ, խաղաղ Հոգեմաշ- տառապալից, հոգին մաշող Հուր- կրակ Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց, Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների. Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց, Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։ Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գր

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Չարենցյան ՔԱՄԻՆ Քամին, Աշնան քամին Թռցնում է դեղին նժույգները իրա: Ինչ-որ մի տեղ հիմա Հավաքել է մի Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան: Քամին, Աշնան քամին Հռնդում է հիմա. Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար Սարսափահար դարձած նախիրների նման: Քամին, Աշնան քամին… Քաղաքը գորշ ու մութ: Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի, Որ իրիկվա մեգին երազվել է քամուն: Փողոցները երկա՜ր, Ու ձանձրալի, աշնան անձրևների նման, Փողոցները, որ կան, Փողոցների ներկան, Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,- Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա: Քամին, Աշնան քամին Մոլորվել է ասյտեղ. Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի: Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել Քամին, Աշնան քամին… Հռնդում է, Փնչում, Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր. Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն, Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,- Զարհուրելի, զազիր փողոցների միջով… Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած, Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա, Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ, Հ