Բառարանընթերցման ֆլեշմոբ

Տերյան
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։
Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր,
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։
Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն
Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր,
Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ.
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր…
1905

Դժկամ- չկամ, չկամեցող, չարակամ, անկամորդ
Խոժոռ-Մռայլ հայացք՝ դեմք՝ նայվածք ունեցող, խստադեմ, խոժոռադեմ: 
Ժիր-կայտառ, կենսախինդ
Անծիր-անսահման
Թախիծ-տխրություն, տրտմություն
Ամոք-մեղմ, հանգիստ, խաղաղ
Հոգեմաշ- տառապալից, հոգին մաշող
Հուր- կրակ

Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,
Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների.
Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
— Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
— Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
— Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
— Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ…

Պաղ- սառը
Ոսոխ- հակառակորդ, թշնամի
Զվարթ-ուրախ
Դահիճ- անողոք մարդասպան
Խոհ- հոգս, մտահոգություն
Նենգամիտ- նենգ, չար մտքեր ունեցող
Անգութ- անագորույն, անխիղճ
Որոնել-փնտրել
Նոցա- նա դերանվան գրաբար տարբերակ
Տենդ- դողէրոցք

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)