Բնապահպանության ոլորտը կառավարության ծրագրում

    Համեմատելով ներկա իշխանությունների ներկայացրած ծրագիրը Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հետ՝ նկատեցի, որ էական ոչ մի փոփոխություն չկա:
Օրինակ՝ 
Կառավարության ծրագիր.
  • Բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը հհ-եմհամապար­փակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դիրեկտիվներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով:
«Իմ քայլը» դաշինքի նախընտական ծրագիր.
  • մշակելու ենք հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաեւ մշակելու ենք վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։
Կարծում եմ, որ ներկայացված ծրագրի այս կետը կորևորագույններից մեկն է, քանի որ մեծ կարիք կա օրենսդրական դաշտում կոնկրետ փոփոխություններ կատարել, ավելի խստացնել, որն էլ կնպաստի անօրինական գործողությունների կանխմանը:


Կառավարության ծրագիր.
  • Քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը:
«Իմ քայլը» դաշինքի նախընտական ծրագիր.
  • մշակելու ենք հանրապետությունում աղբի կառավարման համալիր ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, ինչի արդյունքում մասնավոր հատվածի հետ համատեղ գործարկելու ենք առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ թափոնների վերամշակման ծրագրեր:
Առանց ընթերցելու էլ պարզ երևում է, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտական ծրագրում համեմատաբար ավելի մանրամասն է ներկայացված: Ամբողջ աշխարհում առաջատար երկրները մեծ տեղ են տալիս թափոնների անվտանգ կառավարմանը, սակայն դեռևս, ցավոք, Հայաստանում չկա այդպիսի ռազամավարություն: Հուսով եմ, որ ներկայացված ծրագիրը չի մնա թղթի վրա, այլ կրագործվի:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)