Ուսումնական ապրիլ (9-13)

Գործնական քերականություն
1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ նա էլ է տեսել, շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև... այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:
Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտենում էր ափին կանգնած մարդկանց և նրանք միանգամից նկատեցին այն:
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պամություն է այն մասիմ, թե ինչպես մեր Հայկ նահապետը արժանի հաղթանակ տարավ:
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք ձեր մորից, ով հիմա գտնվում է հեռավոր երկրում՞
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
Դեռ կլսեք մեր հայ քաջազուն հերոսների մասին, ովքեր միջազգային հարթակներում միշտ բարձր են պահում հայի անունը:
3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Լուսավորոր ու պայծառ առավոտ էր: Կարծես ամեն բան լավ էր: Բոլոը ննջում էին, քանզի երեկ շատ էինք հոգնել. առավոտիչ միչ երեկո միմիայն քայլում էին, որ հասնենք մեր պատակակետին: Գետափ գնացի՝ ձեռքերս ու երեսս լվալու: Քանի որ գտնվում էինք ամայի բնության գրկում, որպես հայելի գետն էր ծառայում: Նայեցի, ինձնով հիացա, սակայն երկար չտևեց. ինչ-որ սև, ահռելի, զզվելի էակ էր կանգնած իմ ետևում: Պտտվելս և ուշագնաց լինելս մեկ եղավ: Չգիտեմ էլ ինչքան ժամանակ էր անցել, աչքերս բացեցի, ամեն բան տակնուվրա էր արված: Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք:

17. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):
Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն՝ խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):
22Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտներն չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը:
Բանը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, պառկում էին քարերին:
23. Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբյական բարձունքներիշց վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը, և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

25.Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:
Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

 Վերադասավորված տարբերակ
Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:
 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)