Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

  Եղիշե Չարենց

 Եղիշե Չարենցը ծնվել է1897, մարտ 13-ին; Նա հայ բանաստեղծ էր, գրող և թարգմանիչ: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…

Գարեգին Բեսն իր աշխատությունում նկարագրում է՝ Չարենցը թափառաշրջիկ էր, մնալու տեղ չուներ, և հանկարծ 1932 թվականի վերջին Չարենցի կյանքն ամբողջությամբ փոխվում է, քանի որ վերջապես մշտական բնակության վայր էր ունենալու: Մարդիկ, անցնելով այն շինության կողքով, կարող էին ասել, որ այստեղ է ապրում մեծն բանաստեղծը: Գարեգինը նշում էր նաև, որ ամաչում էր, որ այդ մեծ մարդը ընտանիքի հետ միասին ապրում էր հյուրանոցներում: Եվ իր մեջ շատ էր ցանկությունը նրան բնակարանով ապարհովելու, սակայն ցանկությունը բնակարան երբեք չէր դառնա: Բնակարանը վերջապես Չարենցինն էր: Նա պարզապես չէր հավատում, որ ունի իր սեփական բնակարանը: Թվում էր, թե երազ է: Առաջին օրերին երբեք մենակ տուն չէր գնում: Ընկերանալով Սպանդարյան փողոցի ծայրին գտնվող մթերային խանութի ճանապարհը բռնած այս–այն գրողին՝ իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամբ երկարում և հարցնում.

– Լսի՛ր, չգիտե՞ս` ումն է էդ բալկոնը:
Եվ այսպես ամեն անգամ: 

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին» 

ԵՍ ԾՆՎԵՑԻ, ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ, ՏՈՆԱԾԱՌ, ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ, ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ: Ահա այս վերնագրերով է Չարենցը նկարագրել իր հուշերը հայրիկի մասին: Պատմում է՝ ծնվել է մի հուլիսյան օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ծառերից: Ահա այսպես է նկարագրել իրենց բնակարանը. <<Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:>>

 


Պարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)