Երևան 2800-ը և էկոլոգիական խնդիրները

Գարնանային  Էտը, Օդի աղտոտվածությունը

Շուտով գարուն է գալու, ինչպես միշտ սկսվելու է գարնանային էտը: Երբ ուսումնասիրենք անցած տարների էտերը, ապա կնկատենք, որ բնակչության մեծ մասը դժգոհ է և բողոքում է. ասում են, թե արդեն էտված ծառերն են էտում: Ի պատասխան բողոքի՝ էտման աշխատանքներն իրականացնողներն ասում են. 
-Ասել են, անում ենք: 

 Քաղաքային էտով զբաղվողների ղեկավարները պնդում են, որ ամեն բան արվում է ըստ մասնագետների ցուցումների: Սակայն վերջերս էլ նկատել ենք, թե ինչպես են անխնա կերպով սրբում-տանում ծառերը, որոնք փոքր ինչ թեքված են դեպի մայրուղիները: Ասում են իբրև,  ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:
«Խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնանային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:

Գարնանային էտը նաև հանգեցնում է անապատեցմանն ու օդի աղտոտվածությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է, իսկ անապատեցումը՝ ակնհայտ: Հետազոտությունների արդյունքում քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ արդյունաբերական հարավը` ծանր մետաղներով: Ըստ փորձագետի` փոշու ծանրաբեռնվածությունն էլ ավելի է բարձրանում հատկապես ամռան ամիսներին: Դրան էլ գումարած էտում են, ինչքան հնարավոր է շատ: Երևանում շատ են էկոլոգիական խնդիրները, և ավելանալու են: Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության փորձագետները եկել են այն եզրահանգման, որ 2020 թ.-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:Երևանում ամեն երկրորդ կամ երրորդ մարդը վստահ եմ, որ ունի խնդիր կապված ալերգիայի կամ այլ հիվանդությունների հետ: Մարդիկ կարող են փոշուց ալերգիաներ ունենալ, փոշուց կարող է մարդու մաշկը գռգռվել, և շատ լուրջ խնդիրներ առաջացնել առողջության համար: Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել, օդի ախտոտվածության պատճառով: Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Երևանի օդի աղտոտվածությունը 2-3 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները:



 


Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)