Ավետիք Իսահակյան

Մեծերը Իսահակյանի մասին 

Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
***                     
Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար:
ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ
***
Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:
Խ. ԷԼ ԱՍԱԴԻ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Ամեն մարդու կյանքում մեծ դեր է խաղում մայրը: Ինչքան էլ մարդը առնական լինի, կամ անսիրտ մեկ է, երբ կարոտում է մորը, կորցնում է մորը դառնում է նորածնի պես փխրուն: Այս բանաստեղծության մեջ բանաստեղծը համադրել է հայրենիքի հանդեպ կարոտն ու մոր կարոտը, և մեզ է հանձնել նման հրաշալի բանաստեղծություն:Առաջին տան մեջ քունը իմ կարծիքով նկարագրում է մարդու հոգու հանգստությունը: Երբ մարդը հեռու է իր հայրենիքից, ապա իր հոգին հանգիստ չի լինում:

Սաադիի վերջին գարունը
 Արձակ բանաստեղծություն է, խոհափիլիսոփայական պատմվածք:Սաադին արևելյան նշանավոր գրող է: Արդեն ապրել էր մեկ դար և ապրում էր վերջին գարունը, սակայն նա դառնություն էր զգում իր հոգում, քանի որ՝ ապրելով հարյուր տարի, նա հարծես չէր հագեցել իր կյանքից և չէր ցանկանում հեռանալ: Ավետիք Իսահակյանը՝ ներկայացնելով Սաադիի ապրումները, նաև ներկայացնում է յուրաքանչյուրիս: Հաճախ լսում ենք, որ ոմանք ասում են, թե հոգնել են այս կյանքից, սակայն երբ վտանգ են զգում, շտապում են լուծել այն: Այս պատմվածքում նաև Իսահակյանը ներկայացրել է արևելյան որոշ տարածքներ, որոնցից են՝ Շիրազ քաղաքը, որը հայտնի էր իր հրաշաբույր վարդերով, Հնդկաստանը, Մսրա աշխարհը, Դամասկոսը և այլն: Հատկապես ցանկանում եմ խոսել վերջին տողի մասին:
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։ 
Անվերջ կարող ենք խոսել այս տողի մասին, քանի որ իր մեջ պարունակում է յուրաքանչյուրիս կյանքը: Մենք չենք որոշում ծնվել, թե ոչ, սակայն մենք ենք որոշում ինչպես ապրել մեր հետագա կյանքը: Պետք է մեր կյանքի ամեն մի վայրկյանը վայելենք, քանի որ մեկ է պի պահ է գալու, որ մենք կարոտելու ենք այն ժամանակը, որտ տրված էր մեզ, սակայն մենք վատնել ենք:

Լիլիթ 
Նախքան ստեղծագործության հիմանական նյութին անցնելը, պետք է հասկանանք, թե ինչու է գրվել այս ստեղծագործությունը: Միգուցե հեղինակը ցանկացել է նկարագրել կյանքի անարդարությունը:
Ստեղծագործությունը սկսվում է նկարագրությամբ, իբրև Աստված ստեղծում է Ադամին, սակայն զգում է, որ նա իրեն միայնակ է զգում և Որոշում է ստեղծել Լիլիթին կրակից, սակայն նա հավատարիմ չի մնում Ադամին, գայթակղվում է սատանայով և հեռանում նրա հետ: Այնուհետև Աստված ստեղծում է Եվային, ով հավատարիմ է մնում Ադամին, սակայն ըստ Իսահակյանի միևնույն է Ադամի սրտում էր բոցավառ Լիլիթը:
 Կարծում եմ Իսահակյանը ներկայացրել է կանանց երկու տեսանկյունից: Կին, ով վազում է նյութական հաճույքների հետևից, և կին, ում համար գլխավոր տողում է սերն ու հավատարմությունը:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)