Posts

Showing posts from January, 2018

Ուսումնական փետրվար

Փետրվարյան ֆլեշմոբ  1. Հայերենի բառարանները,  Բառարանագրությունը բառարաններ կազմելու կսզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդգրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանագրությունը սկզբնավորովել է հինգերորդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: Տասնյոթերորդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Դրանք լույս են տեսել Վենետիկում,Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: Քսանորորդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը: 2. բառարանների տեսակները, Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական :  Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր ոլորտների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհան...

Խառնվածքի տիպեր

Image
1 .      Ֆլեգմատիկ   Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստ են , չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ , աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ , դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար , զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը , սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել , նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա , որպես կանոն , գործը միշտ հասցնում է մինչև։ Նա ճարպիկ չէ , դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ , դիմացկունությամբ , բարձր ...