Ուսումնական փետրվար
Փետրվարյան ֆլեշմոբ
1. Հայերենի բառարանները,
Բառարանագրությունը բառարաններ կազմելու կսզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդգրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանագրությունը սկզբնավորովել է հինգերորդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: Տասնյոթերորդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Դրանք լույս են տեսել Վենետիկում,Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: Քսանորորդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:
2. բառարանների տեսակները,
Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական:
Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր ոլորտների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական: <<Հայկական Սովետական հանրագիտարան>> (12 հատոր), <<Հայկական համառոտ հանրագիտարան>>, <<Հ. Աճառյան Հայ անձնանունների բառարան>>, <<Ի՞նչ է, ո՞վ է>> (5 հատոր), <<Ոսկեփորիկ>> (3 հատոր), <<Դպրոցական մեծ հանրագիտարան>> (4 հատոր):
Մասնավոր հանրագիտարանները վերաբերում են գիտության, տնտեսության, մշակույթի որևէ ճյուղի: Օրինակ՝ Հանամատչելի բժշկական հանրագիտարան, Հայաստանի բնաշխարհ, Հայկական հարց, Հայ սփյուռք, Քրիստոնյա Հայաստան, Հայաստանի հրաշալիքները:
Լեզվաբանական բառարանները լինում են՝
Բացատրական- Հայկազյան բառարան, Հայերեն բացատրական բառարան(Ստեփանոս Մալխասյանց), Ժամանակակից հայերենի բացատրական բառարան (ակադեմիական հրատարակություն), Արդի հայերենի բացատրական բառարան (Էդուարդ Աղայան), Լեզվաբանական բառարան Պետրոսյան, Գալստյան, Ոճաբանական բառարան Խլղաթյան, Հայերենագիտական բառարան Հ. Պետրոյան,
Դարձվածաբանական- դարձվածաբանական բառարան Աշոտ Սուքիասյան, Դարձվածաբանական դպրոցական բառարան, Հայերենի թևավոր խոսքեր Պետրոս Պեդիրյան,
Ուղղագրական- Հայերեն ուղղագրական ուղղախոսական տերմինաբանական բառարան Հովհաննես Բարսեղյան, Մեծատա՞ռ, թե փոքրատա՞ռ, Բառերի անջատ և գծիկով գրություն Դավիթ Գյուրջինյան,
Թարգմանական՝ երկլեզվյա Հայերեն- ռուսերեն, անգլերեն-հայերեն, եռալեզվյա:
Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ: Աճառյան Ստուգաբանական բառարան:
3. բառարանները nayiri.com-ում
4. բառարանների ընտրություն, ընթերցում
5. բառարանաստեղծում՝ Թումանյանական, Աերյանական, Չարենցյան բառերի բառարան, էպոսաբառարան
Բացատրական բառարանում գտնել 5 բառ, որոնք ունեն 5 և ավելի իմաստ: Գտնել խնդրել, ծիծաղել և մաքուր բառերի հոմանրշները: Ներկայացնել որևէ բառարան:
Խնդրել- հայցել, աղերսել, աղաչել, պաղատել:Ծիծաղել- ժպտալ , հռհռալ, կարկաչել, կչկչալ, քրքջալ:
Մաքուր- անաղարտ, անբիծ, ջինջ, վճիտ, ականակիտ, անապական:
Մշտական- 1.միշտ եղող, 2.հաստատուն, 3. մնայուն, 4. անփոփոխ, 5.ոչ ժամանակավոր, մշտապես
Մոխրանալ- 1. մոխիր դառնալ, 2. հանգչել, մարել, 3. անհետանալ, 4. հող դառնալ, 5. ավերվել
Չորանալ- 1. խոնավությունից զրկվել, 2. ջուրը կտրվել, 3. աճելուց դադարել, 4. ապշել, սառած մնալ, 5. բուսականությունից զրկվել
Պատվել- 1. հարգանք՝ պատիվ մատուցել, 2. հյուրասիրել, 3. մեծարել, 4. պատիվ անել, 5. հարգել
Ելևէջ- 1. ձայնի մեկ տոնայնությունից մյուսին անցնելը, 2. գեղգեղանք, ձայնի թրթռացում, 3. ձայնի աստիճանաբար բարձրացման կամ իջեցման որոշ եղանակ՝ խոսքին այս կամ այն զգացական երանգը տալու համար, 4. բարձրանալ-իջնելը, 5. տեղանքի վերելք և վայրէջք
Երանավետ- 1. կատարելապես երանելի, գերերջանիկ, 2. երանություն պատճառող, 3. որպես երանություն դիտվող ՝ համարվող, 4. փափագելի, տենչալի, 5. գեղեցիկ, hրաշագեղ
«Կարդում ենք Տերյան»
«Կարդում ենք Թումանյան»
Առաջարկվող թեմաներից ընտրեք մեկը կամ առաջարկեք ձեր տարբերակը
*Իմ սիրած բանաստեղծըԵթե համեմատեն արձակ և չափածո ստեղծագործությունները, ապա կընտրեմ արձակ ոճը: Լինեմ անկեղծ, չունեմ սիրված բանաստեղծ, սակայն կարող եմ առանձնացնել Պետրոս Դուրյանին: Նրա ստեղծագործությունների հիմքում ընկած է հենց իր՝ բանաստեղծի ապրումները, զգացումները: Ճիշտ է, կան բանաստեղծներ, ովքեր նույնպես ստեղծագործում են իրենց զգացումների հիման վրա, սակայն ինձ դուր չեն գալիս:
*Սրտի թելադրանքով` խիղճ, բարություն, սեր, կարոտ, զղջում….
Խիղճը մի համակարգ է, որն Աստված դրել է մարդու մեջ, որի միջոցով կարող ենք տարբերակել ճիշտը սխալիս, կախված նրանից, թե ինչպես ենք դաստիարակում այն: Խիղճը նաև հոգեկան խորը ապրում է: Խիղճը ինքդ քեզ հետ անկեղծ լինելու ձգտումն է, որն օգնում է կողմնորոշվել և գտնել ճիշտ ուղին մարդկային արարքների բազմազան աշխարհում: Խիղճը հատուկ է միայն բարոյական պարտքով օժտված մարդկանղ: Խիղճը քննադատական մոտեցումն է սեփական անձին և հանդես է գալիս ինքնախարազանի, հոգևոր ինքնատառապանքի ձևով:
Բարությունը մի հատկանիշ է, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Կան մարդիկ, որոնց համար բարությունը աղքատներին օգնելն է, ուրիշների համար՝ որևէ կերպ օգնություն ցուցաբերելը, ոմանց համար էլ միգուցե չարիք չգործելը անգամ բարություն է:
Սերը տարբեր մարդիկ կարող են տարբեր պատկերացնել: Գոյություն ունի սեր տարբեր բաների հանդեպ: Սեր ընտանիքի հանդեպ, ընկերների, ինչու ոչ որևէ մի առարկայի: Անշուշտ ոչ ոք ի զորու չէ լիակատար սեր ցուցաբերելու, սակայն ես ճանաչում եմ մի Անձնավորությոան, ով լի է սիրով և իր սերը այնպես ցույց տվեց, որ ոչ ոք երբևէ այդպիսի բան չէր արել և չի էլ անի: Սերը, հատկապես պատանեկան շրջանում, վերածվում է խաղի, այնինչ սերը վեհ գաղափար է:
Զղջումը կարող ենք ասենլ, խղճի կատարած աշխատանքի արդյունքն է:
- Օտարաբանությունները և բառագործածության սխալները. մամուլ, հեռուստատեսություն
- հետազոտական, թարգմանական աշխատանք
- տեղեկատվություն
- նյութերի խմբավորում-դասակարգում
2. Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)
- Ո՞վ է իրականում բարի մարդ
- Բառարաններից օգտվո ՞ւմ եք
- Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում
Ո՞րնէ բառարանում նայածդ վերջին բառը
Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:
- Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
Comments
Post a Comment