Ընթերցանության դաս-քննարկում

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»


    Հանս Քրիստիան Անդերսենը այս կարճ պատմվածքում ներկայացնում է մի աղջկա պատմություն՝ աղքատ, գանգրահեր, ում ծնողները ստիպում էին գումար աշխատել լուցկի վաճառելով, իսկ երբ աղջկան չէր հաջողվում վաճառել, հայրը ծեծում էր նրան: Պատմվածքը սկսվում է նկարագրությամբ, թե ինչպես է աղջիկը մի ցրտաշունչ գիշեր թափառում խավարին փողոցնեով: Նա բոբիկ էր. փողոցն անցնելիս կոշիկներից մեկը մնացել էր ճանապարհին, իսկ մյուսը գողացել էր մի տղա՝ պատճառաբանելով, որ հիանալի օրորոց կստացվի իր երեխայի համար: Աղջիկը շարունակում էր իր ճանապարհը  վերջապես հասավ իր տան մոտ, սակայն համարձակությունը չբավականացրեց ներս մտնել. հայրը կբարկանար, քանի որ ոչ մի գռոշ չէր վաստակել: Այսպիսով, նա տան հետևի մասում մի տեղ կուչ եկավ: Նրա ոտքերը կապտել էին ցրտից: Նա վախվորած մի լուցկի հանեց, վառեց, ցանկացավ ոտքերը մեկներ, որ տաքանար, կրակը մարեց: Այդ պահին նա մի աստղ նկատեց, որն ընկավ երկնքից, մտածեց. <<Ինչ-որ մեկը մահացավ>>: Աղջկա տատիկը վերջերս էր մահացել, նա միակ մարդն էր, ով սիրում էր աղջկան,  ասում էր՝ աստղ է ընկենում երկնքից, մեկը մահանում է, գնում Աստծու մոտ: Աղջիկը մեկ-երկու լուցկի էլ վառեց և խնդրում էր տատիկին իր մոտ տանել: 

   Ցրտաշունչ առավորտ էր:  Աղջկա այտերը շիկնված էին,  շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացել էր: <<Նա ցանկանում էր տաքանալ>>,- ասում էին մարդիկ՝ չիմանալով, թե ինչ հրաշքներ է նա տեսել և թե ինչպես են ինքն ու տատիկը դիմավորել Նոր տարին:


  Իմ կարծիքը

Իմ կարծիքով որքան էլ վատ լիներ ընտանիքի վիճակը, խնողները չպետք է այդպես վարվեին փոքրիկ աղջկա հետ: Պետք է գիտակցեին,որ աղջիկն իրենց ապագա սերունդն է: Միգուցե աղջիկն այդ գիշեր չմահանար: Միգուցե ամեն բան այլ կերպ շարունակվեր:

  Ինչ վերաբերում է աստղ ընկնելուն, կարծում եմ աղջիկը այդ գիշեր հենց իր աստղն է տեսել: 

Այստեղ նաև խոսվում է աղջկա տատիկի մասին: Նա միակն էր, ով սիրում էր աղջկան: Աղջիկը ցանկանում էր երջանիկ լինել, և դա է պատճառը, որ տատիկին խնդրում էր գալ և տանել նրան: Մարդը երջանիկ է, երբ շրջապատված է իրեն սիրող մարդկանցով: 

Այս պատմվածքում նաև կա անտարբերության մեծ օրինակ: Ամբողջ գիշեր աղջիկն անցկացրել էր դուրսը, մի՞թե ոչ ոք նրան չտեսավ, մի՞թե ոչ ոք այդքան գթասրտություն չուներ՝ աղջկան իր տուն տանելու:

 

 

 

 

 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն