Տարբերվի'ր

  Տարբերվի՛ր

  
Կյանքում ամենամեծ մարտահրավերներից մեկը մի աշխարհում  գտնվելն է , որը ցանկանում է քեզ ուրիշների նման դարձնել: Հետազոտության նպատակով գիտնականները հինգ կապիկների դրեցին վանդակում. այնտեղ կար սանդուղք, որը գտնվում էր վանդակի մեջտեղում և բանաներ՝ վերևում: Ամեն անգամ, երբ մի կապիկ բարձրանում էր սանդուղքով, գիտնականը սառը ջուր էր ցողում մյուսների վրա: Որոշ ժամանակ անց, երբ կապիկներից մեկը փորձում էր մագլցել սանդուղքի վրա, մյուսները ծեծում էին նրան: Որոշ ժամանական անց, անկախ գայթակղությունից, ոչ մի կապիկ չէր համարձակվում մոտենալ սանդուղքին: Հետո գիտնականները որոշեցին փոխել կապիկներից մեկին: Ինչպես ակնկալվում էր, կապիկը գայթակղվեց և ծեծվեց մյուսների կողմից: Մի քանի այդպիսի ծեծկռտուքից հետո նորեկը սովորեց, որ չպետք է բարձրանա, չնայած չգիտեր դրա պատճառը: Հետո երկրորդ նորեկ կապիկին բերեցին, և կատարվեց նույնը: Առաջին կապիկը նույնպես մասնակցում էր ծեծկռտուքին: Այսպես շարունակվեց, մինչև  բոլոր հին հինգ կապիկները հեռացան վանդակից: Նորեկ կապիկները ոչ մի անգամ չէին թրջվել, սակայն շարունակում էին ծեծել նրան, ով փորձում էր բարձանալ: Եթե հարցնես այս կապիկներից մեկին ծեծելու պատճառը, հավանաբար նրա պատասխանը կլինի  այսպիսին.
- Այսպիսով, ինչպես գիտեմ, այստեղ այդպես են վարվում:
Դու երբեք ներգործություն չես ունենա աշխարհի վրա, եթե շարունակես անել բաներ, որոնք անում էիր: 
Եղիր տարբեր: Քաոս ստեղծիր: Արձագանք թող հետևումդ:
 

 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)