Ուսումնական փետրվար

Փետրվարյան ֆլեշմոբ 

1. Հայերենի բառարանները,

 Բառարանագրությունը բառարաններ կազմելու կսզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդգրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանագրությունը սկզբնավորովել է հինգերորդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: Տասնյոթերորդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Դրանք լույս են տեսել Վենետիկում,Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: Քսանորորդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:

2. բառարանների տեսակները,

Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական

Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր ոլորտների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական: <<Հայկական Սովետական հանրագիտարան>> (12 հատոր), <<Հայկական համառոտ հանրագիտարան>>, <<Հ. Աճառյան Հայ անձնանունների բառարան>>, <<Ի՞նչ է, ո՞վ է>> (5 հատոր), <<Ոսկեփորիկ>> (3 հատոր), <<Դպրոցական մեծ հանրագիտարան>> (4 հատոր): 

Մասնավոր հանրագիտարանները վերաբերում են գիտության, տնտեսության, մշակույթի որևէ ճյուղի: Օրինակ՝ Հանամատչելի բժշկական հանրագիտարան, Հայաստանի բնաշխարհ, Հայկական հարց, Հայ սփյուռք, Քրիստոնյա Հայաստան, Հայաստանի հրաշալիքները:

Լեզվաբանական բառարանները լինում են՝ 

Բացատրական- Հայկազյան բառարան, Հայերեն բացատրական բառարան(Ստեփանոս Մալխասյանց), Ժամանակակից հայերենի բացատրական բառարան (ակադեմիական հրատարակություն), Արդի հայերենի բացատրական բառարան (Էդուարդ Աղայան), Լեզվաբանական բառարան Պետրոսյան, Գալստյան, Ոճաբանական բառարան Խլղաթյան, Հայերենագիտական բառարան Հ. Պետրոյան, 

Դարձվածաբանական- դարձվածաբանական բառարան Աշոտ Սուքիասյան, Դարձվածաբանական դպրոցական բառարան, Հայերենի թևավոր խոսքեր Պետրոս Պեդիրյան, 

Ուղղագրական- Հայերեն ուղղագրական ուղղախոսական տերմինաբանական բառարան Հովհաննես Բարսեղյան,  Մեծատա՞ռ, թե փոքրատա՞ռ, Բառերի անջատ և գծիկով գրություն Դավիթ Գյուրջինյան,

Թարգմանական՝ երկլեզվյա Հայերեն- ռուսերեն, անգլերեն-հայերեն, եռալեզվյա: 

Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ: Աճառյան Ստուգաբանական բառարան: 


3. բառարանները nayiri.com-ում

4.  բառարանների ընտրություն, ընթերցում

5. բառարանաստեղծում՝ Թումանյանական, Աերյանական, Չարենցյան բառերի բառարան, էպոսաբառարան

Բացատրական բառարանում գտնել 5 բառ, որոնք ունեն 5 և ավելի իմաստ: Գտնել խնդրել, ծիծաղել և մաքուր բառերի հոմանրշները: Ներկայացնել որևէ բառարան:

Խնդրել- հայցել, աղերսել, աղաչել, պաղատել:
Ծիծաղել- ժպտալ , հռհռալ, կարկաչել, կչկչալ, քրքջալ:
Մաքուր- անաղարտ, անբիծ, ջինջ, վճիտ, ականակիտ, անապական:


Մշտական- 1.միշտ եղող, 2.հաստատուն, 3. մնայուն, 4. անփոփոխ, 5.ոչ ժամանակավոր,  մշտապես

Մոխրանալ- 1. մոխիր դառնալ, 2. հանգչել, մարել, 3. անհետանալ, 4. հող դառնալ, 5. ավերվել

  Չորանալ- 1. խոնավությունից զրկվել, 2. ջուրը կտրվել, 3. աճելուց դադարել, 4. ապշել, սառած մնալ, 5. բուսականությունից զրկվել

Պատվել- 1. հարգանք՝ պատիվ մատուցել, 2. հյուրասիրել, 3. մեծարել, 4. պատիվ անել, 5. հարգել

Ելևէջ- 1. ձայնի մեկ տոնայնությունից մյուսին անցնելը, 2. գեղգեղանք, ձայնի թրթռացում, 3. ձայնի աստիճանաբար բարձրացման կամ իջեցման որոշ եղանակ՝ խոսքին այս կամ այն զգացական երանգը տալու համար, 4. բարձրանալ-իջնելը, 5. տեղանքի վերելք և վայրէջք

Երանավետ- 1. կատարելապես երանելի, գերերջանիկ, 2. երանություն պատճառող, 3. որպես երանություն դիտվող ՝ համարվող, 4. փափագելի, տենչալի, 5. գեղեցիկ, hրաշագեղ

 

 

«Կարդում ենք Տերյան» 
 «Կարդում ենք Թումանյան»

Առաջարկվող թեմաներից ընտրեք մեկը կամ առաջարկեք ձեր տարբերակը

*Իմ սիրած բանաստեղծը
Եթե համեմատեն արձակ և չափածո ստեղծագործությունները, ապա կընտրեմ արձակ ոճը: Լինեմ անկեղծ, չունեմ սիրված բանաստեղծ, սակայն կարող եմ առանձնացնել Պետրոս Դուրյանին: Նրա ստեղծագործությունների հիմքում ընկած է հենց իր՝ բանաստեղծի ապրումները, զգացումները: Ճիշտ է, կան բանաստեղծներ, ովքեր նույնպես ստեղծագործում են իրենց զգացումների հիման վրա, սակայն ինձ դուր չեն գալիս:
*Սրտի թելադրանքով` խիղճ, բարություն, սեր, կարոտ, զղջում….
    Խիղճը մի համակարգ է, որն Աստված դրել է մարդու մեջ, որի միջոցով կարող ենք տարբերակել ճիշտը սխալիս, կախված նրանից, թե ինչպես ենք դաստիարակում այն: Խիղճը նաև հոգեկան խորը ապրում է: Խիղճը ինքդ քեզ հետ անկեղծ լինելու ձգտումն է, որն օգնում է կողմնորոշվել և գտնել ճիշտ ուղին մարդկային արարքների բազմազան աշխարհում: Խիղճը հատուկ է միայն բարոյական պարտքով օժտված մարդկանղ: Խիղճը քննադատական մոտեցումն է սեփական անձին և հանդես է գալիս ինքնախարազանի, հոգևոր ինքնատառապանքի ձևով:
   Բարությունը մի հատկանիշ է, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Կան մարդիկ, որոնց համար բարությունը աղքատներին օգնելն է, ուրիշների համար՝ որևէ կերպ օգնություն ցուցաբերելը, ոմանց համար էլ միգուցե չարիք չգործելը անգամ բարություն է:
   Սերը տարբեր մարդիկ կարող են տարբեր պատկերացնել: Գոյություն ունի սեր տարբեր բաների հանդեպ: Սեր ընտանիքի հանդեպ, ընկերների, ինչու ոչ որևէ մի առարկայի: Անշուշտ ոչ ոք ի զորու չէ լիակատար սեր ցուցաբերելու, սակայն ես ճանաչում եմ մի Անձնավորությոան, ով լի է սիրով և իր սերը այնպես ցույց տվեց, որ ոչ ոք երբևէ այդպիսի բան չէր արել և չի էլ անի: Սերը, հատկապես պատանեկան շրջանում, վերածվում է խաղի, այնինչ սերը վեհ գաղափար է:
   Զղջումը կարող ենք ասենլ, խղճի կատարած աշխատանքի արդյունքն է: 
  
  1. Օտարաբանությունները և բառագործածության սխալները.  մամուլ, հեռուստատեսություն
  • հետազոտական, թարգմանական աշխատանք
  • տեղեկատվություն
  • նյութերի խմբավորում-դասակարգում

2. Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)

  • Ո՞վ է իրականում բարի մարդ
  • Բառարաններից օգտվո ՞ւմ եք
  • Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում
    Ո՞րնէ բառարանում նայածդ վերջին բառը
 Բառարանային հետազոտական աշխատանք
Բացատրական և  հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառորոնք երբևէ չէիք լսել:
  • Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)