ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Դժվար է ասել, թե որտեղից են սկիզբ առնում հայկական հարսանեկան ավադույթները: Ազգի մշակութային բոլոր բաղադիրիչների նման, հարսանեկան ավանդույթներն էլ ժամանակի ընթացքում կրել են բազմաթիվ փոփոխություններ: Հիմնականում համարվում է, որ հարսանեկան ավանդույթները սկիզբ են առել դեռ ուրարտուական ժամանակներից:

Հայ ազգը սիրում է պահել և հետևել ազգային սովորույթներին: Այս առումով կարելի է ասել, որ շոտլանդական, նորվեգական և դանիական հարսանիքները փոքր ինչ նման են հայկական հարսանիքներին. նշված երկրներում էլ հարսանիքներն անցնում են մարդաշատ, իսկ մասնակիցները հետևում են իրենց ավանդույթներին: Հնում հայկական հարսանիքներն սկսվում էին աշնան ամիսներին  և ավարտվում Բարեկենդանի վերջին: Մեծ պահքից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում: Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս:
Հայկական հարսանիքներում կարևորվում էր քավորի և քավոր կնոջ ընտրությունը: Որպես կանոն, քավորը  ընրվում է փեսայի բարեկամներց ամենամոտ և ամենահարազատ մարդկանցից: Քավորը դառնում է նորապսակների համար օրինակ ծառայող, այդ պատճառով ընտրում են դրական և լավ մարդու, ով ունի ամուր ընտանիք: Բացի հարսանիքից հայերն քավոր ընտրում են նաև մկրտության ժամանակ: Քավորը դառնում է ընտանիքի բարեկամ և խորհրդատու:
Հարսանիքի ավանդույթները սկսվում էին բուն հարսանիքից մի քանի օր առաջ:
  1. Հարսնացուի հարսանեկան շորերը փեսացուի կողմն էր պատրաստում: Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը: 19-րդ դարում, ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը, հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բոնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը: Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված տարազ:
    Ներկայումս տղան հիմնականում բերում է միայն քողն ու զարդերը՝ պայուսակը, ձեռնոցները և այլն:
  2. Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, ապա փեսայի  հայրն ու մայրը պարտադիր գնում էին նրանց տուն և թույլտվություն էին խնդրում  հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու համար:
  3. Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:  Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:  Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու համար:
  4. Այդ օրը փեսացուն, իր մի քանի ընկերների հետ, գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
  5. Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, ովքեր իրենց ձեռքում պահում էին վառած մեղրամոմ, իսկ մի քանիսն էլ  ջահեր, գնում էին քավորին բերելու:
  6. Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
  7. Մինչև հարսանիքը, հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապբաշին, միշտ պետք է փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:   Ազապբաշին՝ մակարապետը, հիմնականում ընտրվում էր հարսանիքից մի օր առաջ: Ըստ հին հայկական ավանդույթի, հարսանիքից առաջ տղայի ընտանիքը կազմակերպում էր «Մորթոց»-ի կամ «Եզնմորթեք»-ի արարողությունը, որի ընթացքում մորթում էին հարսանիքի խնջույքի ժամանակ մատուցվելիք կենդանիներին:
  8. Ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո, տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
  9. Հինա տանելուց հետո տեղի էին ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
    Մեզ են հասել տան շեմի ծեսերը,
  10. երբ տղան իր նորապսակ հարսին բերում է տուն, փեսայի մայրը դիմավորում է հարսին քաղցրով, հիմնականում ընտրվում է մեղր: Հարսն ու փեսան մի գդալ ուտում են այդ մեղրից, որից հետո երկուսի ուսերին էլ լավաշ են գցում, որը խորհրդանշում է լավ ապրուստ ունենալը: Ներկայումս ավելի հաճախ հանդիպում են, երբ լավաշը գեղեցիկ փաթեթավորած և զարդարված են գցում նորապսակների ուսերին, իսկ հնում պարտադիր էր, որ հենց լավաշը կպնի նրանց հագուստին:
  11. Տուն մտնելուց խորհրդանշական է, որ նորապսակները մի- մի աման կոտրեն, որն էլ չար ուժերին վանելու համար են անում: Այդ ամանները «գողացված են» լինում հարսի տանից:Գեղեցիկ ավանդույթներից բացի, հայկական հարսանիքներում կան նաև մի քանի արգելքներ, օրինակ՝
Հայկական ավանդույթի համաձայն կրտսեր եղբայրը չէր կարող ամուսնանալ ավագ եղբորից կամ քրոջից  շուտ, այս ավանդույթը հիմնականոմ չի պահպանվել:  Կայն նաև արգելքներ, որոնք սահմանել էր եկեղեցին, օրինակ արգելվում էր արյունակից հարազաների հետ ամուսնությունը նաև յոթ սերունդ չլրացած անձանց հետ (սա մինչ օրս էլ պահում ենք), արգելված էր նաև երկու հարազaտ եղբայրների ամուսնությունը երկու հարազատ քույրերի հետ: Քանի որ քավորն ընտանիքին ավելի հարազատ էր դիտվում, քան արյունակից բարեկամները, այդ իսկ պատճառով արգելվում էր նաև ամուսնությունը քավորի ընտանիքի և նրա ժառանգորդների հետ: Արգելքներից մեկն էլ եղել է հայերի ամուսնությունը օտարազգիների, հատկապես այլ կրոն դավանող անձանց հետ:
Հայաստանում ազգամիջյան ամուսնությունները սկսեցին կնքել առաջին աշխարհամարտի տարիներից սկսած: Ներկայումս շատ հայեր ամուսնանում են օտարազգի մարդկանց հետ և դա չի համարվում ավանդույթների խախտում:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)