Խառնվածքի տիպեր



1
.     Ֆլեգմատիկ

 

Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։ Նրանք վստահելի մարդիկ են, ում դժվար է հունից հանել: Ֆլեգմանտիկների թերությունն այն է, որ շատ թույլ են արձագանքում արտաքին ազդակներին:


3.     սանգվինիկ
Սանգվինիկ տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով։ Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն։ Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել։ Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ է նվիրվում, և շատ շուտ հիասթափվում է։ Սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են։ Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են։ Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում։ Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ։

 





2.     խոլերիկ 

Խոլերիկները սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։ Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։


 





4.     մենանխոլիկ

Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
 



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)