Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7). թարգմանություններ
Մի՛ փոխիր աշխարհը
Ժամանակին մի արքա կար, ով բարգավաճ երկիր էր կառավարում: Մի օր նա կարճատև ուղևորության գնաց դեպի երկրի հեռավոր վայրեր: Երբ նա վերադարձավ, սկսեց դժգոհել, որ ոտքերը ցավում են. առաջին անգամ էր՝ այդքան երկար ուղևորության էր գնում, և ճանապարհը, որով անցել էր, անհարթ էր եղել և քարքարոտ: Ապա նա հրամայեց իր մարդկանց՝ կաշվով պատել քաղաքի ճանապարհները:
Իհարկե, հարյուրավոր կովի կաշի էր անհրաժեշտ, և այն հսկայական գումար կարժենար:
Արքայի խելացի ծառաներից մեկը համարձակվեց և ասաց նրան.

-Ինչո՞ւ եք այդքան
գումար անտեղի վատնում: Ինչո՞ւ պարզապես մի փոքրիկ կտոր կաշի չեք կտրում՝ ծածկելու
Ձեր ոտքերը:
Արքան ապշած էր, սակայն համաձայնեց առաջարկին. թող կոշիկներ պատրաստեն իր համար:
Իրականում այս պատմության մեջ արժեքավոր դաս կա. աշխարհը երջանիկ ապրելու վայր դարձնելու փոխարեն ինքդ քե՛զ փոխիր, սի՛րտդ փոխիր, ոչ թե աշխարհը:
նյութի աղբյուր

Մի խելացի կին,
ով ճամփորդում էր լեռներով, գետի հոսքի մեջ թանկարժեք քար գտավ: Հաջորդ օրը նա մի այլ
ճամփորդի հանդիպեց, ով քաղցած էր, և խելացի կինը բացեց պայուսակը՝ ուտելիքը կիսելու:
Քաղցած ճամփորդը թանկարժեք քարը նկատեց և ասաց տիկնոջը՝ իրեն տա: Նա տվեց առանց երկմտելու:
Ճամփորդը հեռացավ՝ իր բախտով ուրախանալով: Նա գիտակցում էր, որ քարը բավարար էր՝ ողջ կյանքի ընթացում ապահովված ապրելու համար: Սակայն մի քանի օր անց վերադարձավ՝ կնոջը վերադարձնելու քարը:
-Ես մտածում եմ,- ասաց նա,- գիտեմ, թե ինչքան արժեքավոր է այս քարը, սակայն ես վերադարձնում եմ այն՝ հույսով, որ դուք կարող եք տալ ինձ մի բան, որն ավելի արժեքավոր է: Ինձ տվե՛ք ձեր մեջ ունեցածը, որը թույլ տվեց ձեզ՝ ինձ տալու այս քարը:

Comments
Post a Comment