Երջանկության նշանները. Թարգմանություն


Մի երիտասարդ զույգ կար, ովքեր միասին շատ երջանիկ էին: Արդյոք նրանց երջանկությունը հավերժ կլինի կամ նրանք նույնպես խնդիրներ են ունենալու. միակ բանը, որի մասին նրանք մտահոգվում էին:
Մի օր նրանք լսեցին, որ իմաստուն մի մարդ է եկել քաղաք և նա կարող է լուծել բոլոր տեսակի խնդիրները և խորհուրդներ տալ մարդկանց: Այսպիսով, զույգը որոշեց հանդիպել իմաստունի հետ և պատմել նրան իրենց մտահոգության մասին:
Իմաստունն ասաց նրանց.
-Ճամփորդե’ք ամբողջ աշխարհով, գտեք մի տղամարդու և կնոջ, ովքեր որպես զույգ կատարյալ երջանիկ են: Երբ գտնեք այդպիսի զույգի, խնդրեք նրանց, որ տղամարդու հագուստ կտոր տան, պահեք այն ձեզ մոտ և դուք մշտապես երջանիկ կլինեք:
Երիտասարդ զույգը սկսեց ճամփորդությունը` գտնելու ամենաերջանիկ զույգին: Մի վայրում նրանք իմացան, որ մարզպետն ու իր կինը ամենաերջանիկ մարդիկ են, նրանք այցելեցին նրանց և հարցրին.
-Դուք ամենաերջանիկ զո՞ւյգն եք:
Մարզպետն ու իր կինը պաասխանեցին.
-Այո’, մենք երջանիկ ենք, բացի մեկ դեպքից: Մենք երեխաներ չունենք:
Այսպիսով, նրանք ամենաերջանիկ զույգը չեն: Նրանք շարունակեցին իրենց ճամփորդությունը: Նրանք հասան մի քաղաք, որտեղ ըստ տեղեկությունների ապրում էր ամենաերջանիկ զույգը: Նրանք այցելեցին նրանց և հարցրին,
-Դուք ամենաերջանիկ զո՞ւյգն եք:

Նրանք պատասխանեցին.
-Այո’, մենք երջանիկ ենք բոլոր առումներով, բացի մեկ դեպքից, մենք շատ երեխաներ ունենք, որը մեր կյանքը մի փոքր անհարմարավետ է դարձնում:
Ո’չ, այս զույգը ամենաերջանիկը չի երևում: Նրանք շարունակեցին ճանապարհը: Նրանք շատ երկրներ այցելեցին, քաղաքներ, գյուղեր նույն հարցադրումով, սակայն նրանք չգտան այն, ինչ փնտրում էին:
Մի օր երիտասարդ զույգը անապատում մի հովվի հանդիպեց: Հովիվը արածեցնում էր ոչխարներին, երբ կինն ու երեխան եկան: Հովիվը ողջունեց կնոջը և նրբորեն գրկեց երեխային, ով կնոջ ձեքերի մեջ էր: Երիտասարդ զույգը հարցրեց նրանց.
- Դուք ամենաերջանիկ զո՞ւյգն եք:
Հովիվն ու իր կինը պատասծանեցին.
-Ոչ ոք ավելի դժբախտ չէ, քան թագավորը:
Երիտասարդները միանգամից հասկացան, որ նրանք ամենաերջանիկ զույգն են և հովվի հագուստից մի կտոր, որ իրենց երջանկությունը հավերժ լինի:
Հովիվն ասաց.
-Եթե ես քեզ տամ իմ հագուստից մի կտոր, ապա ես կմնամ առանց հագուստ, քանի որ ես ունեմ միայն մեկ շապիկ:
Երիտասարդ զույգը միանգամից հասկացավ, որ բավականին բարդ է գտնել կատարյալ երջանկություն երկրի ցանկացած ծայրում: Զուգը որոշեց վերադառնալ իրենց երկիր: Նրանք գնացին իմաստռուն ծերունու մոտ և պատմեցին այն ամենն, ինչ տեղի էր ունեցել:
Իմաստունը ծիծաղեց և հարցրեց.
-Ձեր ճամփորդությունը անպետք է՞ր կամ ինչ-որ բան սովորեցի՞ք:
Երիտասատրդ տղան պատասխանեց.
Այո’, այս ճամփորդությունից հետո ես հասկացա, որ ոչ ոք կատարելապես երջանիկ չէ այս աշխարհում, միայն այն մարդն է երջանիկ, ով ամեն ինչ անում է, որ հաճեցնի Աստծուն:
Կիննը ասաց.
-Ես սովորեցի որ երջանիկ լինելու համար պետք է հիշել կարևոր երկու բաներ, առաջինը`մարդ արարածը պետք է շնորհակալ և գոհ լինի նրա համար, ինչ որ ունի:

Եթե դու շնորհակալ լինես, այն մեծ շնորհ կլինի:

Անվերջ երջանկության համար պետք է միշտ համբերատար լինել: 

Օգնություն փնտրեք համբերությամբ հաստատակամությամբ և աղոթքով:





Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)