Ուսումնական սեպտեմբեր
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»
Հինգերորդ դարը անվանվեց Ոսկե դար, քանի որ այդ թվականին բուռն զարգացում ապրեց մեր մատենագրությունը,գրականությունը և վերջապես պատմագրությունը: Շատ կարևոր էր պատմագրությունը այդ դարում, քանի որ չէինքիմանա մեր անցյալը, մեր ծննդաբանությունը: Ամեն պատմիչ ներկայացրել է իր ապրած ժամանակահատվածը, սակայնմիայն մեկն էր, ով համարձակվեց մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա և սկսեց գրել իր «Հայոց պատմությունը»մեր ծննդաբանությունից: Դա մեր պատմահայր Մովսես Խորենացին է: Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ունի երեք գլխավոր առանձնահատկություն: Առաջինն այն է, որ նա սկսել է գրել մեր ծննդաբանությունից, գրի է առելմեր հին առասպելները, զրույցները, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ նա պահպանել է ճշգրտությունը: Ասումեն, թե ամեն մի տեղեկություն մագաղաթին հանձնելուց առաջ տասնյակ աղբյուրներ է համեմատել: Եվ վերջապես,Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» մեզ է ընծայված գեղեցիկ գրական հնչյուններով, այսնինքն նա չիբավարարվել միմիայն տարեթվերով և իրադարձություններով, այլ գեղեցկացրել է դրանք և փոխանցել է մեզ: Խորենացու«Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։
1-Հայոց մեծերի ծննդաբանությունը
2-Միջին պատմություն մեր նախնիների
3-Մեր հայրենիքի պատմության ավարտը
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ավարտվում է «Ողբ»-ով: Այնտեղ Խորենացին ներկայացնում է իրօրյա խնդիրները: Հատկապես ներկայացնում է զինվորականներին, ուսուցիչներին, աշակերտներին, կրոնավոնրեին և այլոց:
Ուսուցիչները' տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով.ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները' կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Վիճակավորները /թեմերի առաջնորդները/' հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները' սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած' աստվածաբան են:
Ժողովրդականները' ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զիվորականները' անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
Իշխանները' ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
Դատավորները' տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
Կարծում եմ, Մովսես Խորենացու այս խոսքերը ներկայացում են նաև մերօրյա խնդիրները: Իսկ վերջում Մովսես Խորենացին ասում է.
Աստվածապաշտությունը մոռացված է,
և կա դժոխքի ակնկալություն։
Սասնա Ծռեր
Էպոսը կամ դյուցազնավեպը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, մտածողությունը: «Սասունցի Դավիթ» էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվաձտյանը, և 1874 թվականին տպագրել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: 1889 թվականին էպոսի մեկ այլ տարբերակ տպագրել է Մանուկ Աբեղյանը «Դավիթ և Մհեր» վերնագրով: Այդ ժամանական երկիրը ազգային ազատագրական պայքար էր մղում Արաբական Խալիֆայության դեմ: Էպոսի հիմքում ընկած են ութից տաներորդ դարի դեպքերը: Էպոսը վաղկացած է չորս ճյուղից՝
«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Բոլոր հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռ: Էպոսի սիրելի հերոսների ժողովուրդը տալիս է ծուռ անվանումը, որը նշանակում է սովորականից շեղված, խենթ քաջազուններ: Սասնա հերոսները ունեն ընդհանուր հատտկանիշներ՝ ազնիվ են, միամիտ, բարի, համառ, ազատասեր, անձնազոհ, կառուցող: Նրանք իրենց ուժը ստանում են հայրենի հող ու ջրից: Էպոսի գլխավոր հերոսուհիները ևս օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով՝ գեղեցիկ են, բարի, պարկեշտ, խելացի, ուժեղ, նվիրված իրենց հայրենիքին, ընտանիքին, զավակներին: Օրինակ՝ Ծովինարը, Դեղձուն ծամը, Խանդութը, Գոհարը: Օտար կանանցից Սառյեն՝ Ձենով Օհանի կինը, անառակ է, Չմշկիկ Սուլթանը՝ քինախնդիր է, Իսմիլ Խաթունը՝ հեռատես և խորամանկ: 1939 թվականին տոնվեց մեր էպոսի հազար ամյակը, և վաթսուն պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը: Հայ գրողներից մեր էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Նաիրի Զարյանը:
Comments
Post a Comment