Կլոր սեղան-քննարկում «Մեկ բաժակ տաք պոեզիա»

Ապրիլի 5
Ժամը՝ 12:30-13:30
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցները՝ դասավանդողներ, մայրենի ընտրությամբ խմբի սովորողներ, Արագածի միջնակարգ դպրոցի խումբ
Նախագիծը՝ «Արևելքի պոեզիա»
«Մեկ բաժակ տաք պոեզիա»
Խորհուրդը՝ Սրճարանների (թե՞ թեյարանների) ճաշացուցակում աշնանը պիտի նոր տող ավելանա՝ Պոեզիա. կջերմացնի, ինչպես մի բաժակ տաք թեյը:
«Արևելքի պոեզիա»  նախագծի աշխատանքներին մասնակցեցին Ավագ դպրոցի շատ սովորողներ, միացան պարսկերենի, վրացերենի, թուրքերենի խմբերի սովորողները: Ընթացքում կատարվել են իրանական ժամանակակից պոեզիա ներկայացնող «Սպասող մարդուօրագիրը» և «Աստիճան ըստ ցելսիուսի» գրքերի ընդհանուր քննարկումներ, որոնց կազմակերպիչները սովորողներն են եղել։ Այս քննարկումների արդյունքում սովորողները ոչ միայն բացահայտեցին բանավիճելու իրենց կարողությունները, այլև մշակեցին կազմակերպչական իրենց հնարավորությունները, կատարեցին թարգմանություններ, ռադիոնախագծեր:



Արդյունքներ

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն