Ուսումնական մարտ

Եղիշե Չարենց

 Եղիշե Չարենցը ծնվել է1897, մարտ 13-ին; Նա հայ բանաստեղծ էր, գրող և թարգմանիչ: Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…

Գարեգին Բեսն իր աշխատությունում նկարագրում է՝ Չարենցը թափառաշրջիկ էր, մնալու տեղ չուներ, և հանկարծ 1932 թվականի վերջին Չարենցի կյանքն ամբողջությամբ փոխվում է, քանի որ վերջապես մշտական բնակության վայր էր ունենալու: Մարդիկ, անցնելով այն շինության կողքով, կարող էին ասել, որ այստեղ է ապրում մեծն բանաստեղծը: Գարեգինը նշում էր նաև, որ ամաչում էր, որ այդ մեծ մարդը ընտանիքի հետ միասին ապրում էր հյուրանոցներում: Եվ իր մեջ շատ էր ցանկությունը նրան բնակարանով ապարհովելու, սակայն ցանկությունը բնակարան երբեք չէր դառնա: Բնակարանը վերջապես Չարենցինն էր: Նա պարզապես չէր հավատում, որ ունի իր սեփական բնակարանը: Թվում էր, թե երազ է: Առաջին օրերին երբեք մենակ տուն չէր գնում: Ընկերանալով Սպանդարյան փողոցի ծայրին գտնվող մթերային խանութի ճանապարհը բռնած այս–այն գրողին՝ իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամբ երկարում և հարցնում.

– Լսի՛ր, չգիտե՞ս` ումն է էդ բալկոնը:
Եվ այսպես ամեն անգամ:  

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին» 

ԵՍ ԾՆՎԵՑԻ, ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ, ՏՈՆԱԾԱՌ, ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ, ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ: Ահա այս վերնագրերով է Չարենցը նկարագրել իր հուշերը հայրիկի մասին: Պատմում է՝ ծնվել է մի հուլիսյան օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ծառերից: Ահա այսպես է նկարագրել իրենց բնակարանը. <<Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:>>

 


Պարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»



Հայոց լեցու

Չարենցյան
ՔԱՄԻՆ
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…
Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…
1922

Նժույգ- ձի
Հոգեվարք-կյանքի վերջին վայրկյաններ կամ մահասկիզբ
Վիթխարի-հսկայական
Հռնդալ- դռդռալ, թեթև փռշտոցի նման քթից ձայն հանել (ոչխարների մասին)
Նախիր-խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ
Գորշ-մռայլ, անշուք
Մեգ- մառախուղ, մշուշ
Բուլվար- լայն, ծառազարդ պողոտա, այգի
Մորմոքել- Կսկիծ՝ վիշտ՝ ցավ պատճառել
Կքած- կքանիստ վարժություն


1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ

հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ

հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)

2. Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բարդրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա,
վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։
Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիսօգոստոս
ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում
ու չորանում երրորդ տարում։
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու

պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշկան
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված

խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների
թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,
սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են
նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից
սթափեցնելու նպատակներով։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օձի կծածի դեպքերում։




Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)