«Մեկ բաժակ տաք պոեզիա» կլոր սեղան-քննարկման ամփոփում

Ապրիլի 5-ին՝ Ավագ դպրոցի ընթերցարահում, մի շարք սովորողներով և դասավանդողներով հավաքվեցինք՝ քննարկելու և ներկայացնելու Արևելքի պոեզիան և կատարված աշխատանքները։ Կատարված աշխատանքներից կարելի է եզրակացնել, որ քննարկումը հաջողված էր։ Սկզբում ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք կատարվել են նախագծի շրջանակներում՝ թարգմանական աշխատանքներ, ռադիոնախագծեր, «Սպասող մարդու օրագիրը» և «Աստիճան ըստ ցելսիուսի» գրքերի ընդհանուր քննարկումներ, որոնց կազմակերպիչները հենց սովորողներն էին։ Այս քննարկումների արդյունքում սովորողները ոչ միայն բացահայտեցին բանավիճելու իրենց կարողությունները, այլև մշակեցին կազմակերպչական իրենց հնարավորությունները։ Այնուհետև աշակերտները սկսեցին ներկայացնել իրենց աշխատանքները։
Կլոր սեղան-քննարկման խորհուրդը՝ սրճարանների (թե՞ թեյարանների) ճաշացուցակում աշնանը պիտի նոր տող ավելանա՝ Պոեզիա. կջերմացնի, ինչպես մի բաժակ տաք թեյը:
Կարծում եմ՝ նման քննարկումները, օտար լեզուների ընտրությամբ խմբերի հետ համագործակցային աշխատանքը և՛ արդունավետ է, և՛ հաճելի, և՛ ուսուցանող։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն