Թարգմանական աշխատանք

Ինչպիսի՜ ազդեցիկ պատմություն, ճիշտ ժամանակին։
Մի հարուստ մարդ կար, ում թոշակի անցնելու ժամանակն էր, երբ մահվան հրեշտակը մոտեցավ նրան։ Իր կյանքի ընթացքում տղամարդը քրտնաջան աշխատել էր և հարստություն ու թանկարժեք կարողություն էր դիզել։ Նա չէր կարողանում հավատալ, որ իր ժամանակն ավարտվել է։
Լինելով շատ հարուստ մարդ՝ նա որոշեց մահվան հրեշտակից ամեն գնով ժամանակ գնել։ Նա սկսեց համոզել հրեշտակին, սակայն ապարդյուն։

Արդեն հուսահատ, մեծատունը վերջին առաջարկն արեց հրեշտակին։ 
- Ինձ միայն մի ժամ տուր, որ հիանամ երկրի գեղեցկությամբ և վերջին ժամս ընտանիքիս հետ անցկացնեմ, ում երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել։ Իսկ քեզ՝ կտամ ամբողջ հարստությունս։
Սակայն մահվան հրեշտակը կրկին հրաժարվեց։ Վերջին հույսը կորցրած՝ տղամարդը մեկ րոպե խնդրեց, որ գոնե հրաժեշտի նամակ գրի։ Նրա՝ հրաժեշտի  նամակ գրելու խնդրանքն ընդունվեց։

<<Ճի՛շտ ծախսեք այն ժամանակը, որը տրված է ձեզ։ Ես նույնիսկ մի ժամ չկարողացա գնել իմ ամբողջ հարստությունով։ Հետևե՛ք ձեր սրտի ձայնին և զգուշացե՛ք ու զգո՛ն եղեք. միգուցե ձեզ շրջապատող բաներն այդքան էլ արժեքավոր չեն։ Գնահատե՛ք ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը>>։ 


Նյութի աղբյուր 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)