Ուսումնական փետրվար․ Հայոց լեզու և գրականություն

Գրականույթուն

Կարդում ենք Տերյան

Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծություններըՅուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծությունմի քանի նախադասությամբհավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
Այստեղ կարող եք լսել բանաստեղծությունների ձայնագրված տարբերակը։ 

Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

ամենահուզիչ
1905-1906

Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...

էլ ոչ մի թև ինձ, չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ ...

Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...

Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում
Ամոքիր ու ազատվիր...

Այս բանաստեղծության մեջ կարծում եմ Տերյանը հուզառատ ներկայացնում է իր երազների մեռնելն ու դեպի սիրտ մաշող անդունդներն իջնելը։ Նա նաև ներկայացնում է, որ այլևս ոչ մի թև իրեն չի կարող տանել դեպի բարձունքն արծաթյա։ Նա նույնիսկ այդպիսի պահին՝ մեռացած լինելով ամենքին, հիշում է, միմիայն հիում է իր սիրած էակին։ Նա կանչում է նրան, որ ամոքի ու ազատի։

ամենատխուր

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...

Ընտեցի այս բանաստեղծությունը՝ որպես ամենատխուրի, քանի որ ինձ համար ամենատխուր երևույթն է խոսելը, երազելը սիրելիի մասին, բայց չկարողանալը տեսնել, շոյելն ու զգալը։ Այստեղ Տերյանը գեղեցիկ նկարագրում է իր սիրելի էակին, սակայն ես տխրություն ու հարոտ եմ տեսնում այստեղ։ 

ամենաանհույս

 14 ՏՈՂ

Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։

Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Ւմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։

Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում Է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ւնձ համար չըկա ժամ ու ժամանակ,
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ...

Այս 14 տողերի մեջ Տերյանը գրել է, թե ինչպես է հայրենի տնակը ավեր թողել և ահա դարձել է մոլոր ասուպ, կույր, մռայլ ու անսեր։ Խոսում է, թե ինչպիսի պայծառ իղձեր է ունեցել, որոնք մաշել են իրեն։ Անհույս ասում է, թե ինչպես արշալույսն իրեն մոռացավ, իսկ սրտում մահացան սերը, ցնորքն ու հույսը։ Անբախտ ու միայնակ մոլորված դեգերում է հավորժում, կորցնելով ժամանակի տարածությունը, շարունակում է կյանքը՝ հյուսելով ժանյակ։ 



Կարդում ենք Թումանյան

Թումանյանը՝ հեքիաթագիր
Թերևս չկա այնպիսի երեխա, ով թումանյանական հեքիաթներով չի մեծացել։ Թումանյանին բոլորս ճանաչում ենք՝ որպես հեքիաթագիր, հետագայում՝ որպես թարգմանիչ, հասարակական գործիչ։ Մի քանի տարի առաջ հարցնեիք Թումանյանի հեքիաթների գրքում զետեղված հեքիաթների հաջորդականությունը՝ անգիր կասեի։ Այս պատմվածքները, հեքիաթները ոչ միայն հինգ-վեց երեխաների համար են, այլև անգամ իննսուն տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր տարիքում վերընթերցելիս նորովի եք ընկալելու ամեն բան։ Ուզում եմ ներկայացնելժ նրա հեքիաթներից ամենասիրվածները, որոնք յուրաքանչյուրս էլ կարդացել ենք, երբ հյուրեր են եկել տուն, պատմել ենք, ստիպել ենք, որ ամեն օր վերընթերցեն։























Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է նաև բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ 
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ 
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանի հոդվածները
Ղազարոս Աղայան

(Քառասունամյակի օրը)
Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին։
Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ՝ ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։
Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի
է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական։
Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորություն։ Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է։
Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի։ Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե սխալ են համարել նրան։
Սակայն, այսօր երբ պետք է փառաբանել նրա 40 տարվա գործքերն ու գրվածքները և նրանց վրա ուրախանալ, ես մի տարօրինակ վշտով ափսոսում եմ նրա այն գործքերն ու գրվածքները, որ մնացին անկատար։ Քանի–քանի անգամ նա ոգևորված պատմել է այդ գրելիքների մասին։ Երկար տարիներով սիրած–փայփայած հերոսներ ու գաղափարներ, միշտ պայծառ, միշտ բարի ու սիրուն…
Եվ մի՞թե բոլորը կմնան ծրագիրներ։
  
Վերլուծություն 
Հովհաննես Թումանյանը իր այս հոդվածը նվիրել է Ղ. Աղայանի քառասուն ամյակին:  Հոդվածից հասկանում ենք, որ նրանք բավականին մտերիմ են եղել և միմյանց հետ շատ հիշողություններ ունեն: Այստեղ Թումանյանը ներկայացնում է նրա եկու կարևորագույն արժեքների մասին: Առաջինն այն է, որ Աղայանը մեծ հարգանքով է ձեռքն առել գրիչը, գիրչը վերցնելիս վերանում էր , հայտնվում իր աշխարհում: Ասում է նրա աշխատանքները եղել են վեհ, իդեալական, մաքուր, մանկական: Ասում է նաև, որ նա իր ստեղծագործությունների մեջ երիտասարդական թարմություն և ոգևորվածություն էր ավելացնում և երբեք կեղծավոր չի եղել: Հրճվանքը, զայրույթը եղել են միշտ անկեղծ, դա է պատճառը, որ նրան ստեղծագործությունները շատ են սիրել, անգամ այն մարդիկ, ովքեր չէին ընդունում նրան:
Հայոց նոր գրականության հիսնամյակը
1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերատառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված։ Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրության — հայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը։ Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո՛, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։ Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնը — նորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների։
Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինը — այսուամենայնիվ պետք է կատարել այդ մեծ տոնը, որ ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի։ Այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովուրդների կյանքում։ Պետք է տոնել։
Վերլուծություն  
«Հայոց նոր գրականության հիսնամյակը»  վերնագրով Թումանյանը տոնում է հայոց նոր գրականության հիմնադրման հիսնամյակը: Ինչպես գիտենք՝ Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» ստեղծագործությունով հայ նոր գրականության սկիզբն ազդարարեց: Նա փոխեց ստեղծագործությունների թեման, հերոսին և լեզուն(աշխարհաբարից՝ քանաքեռի բարբառ): Թումանյանն այստեղ ասում է՝ այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովրդի կյանքում և պետք է տոնել: Աբովյանի ժամանակաշրջանում երիտասարդությունը հեռացել էր հայ գրականությունից, նախընտրում էր օտարագիրներին. յուրաքանչյուր ստեղծագործություն ուներ առասպելական հերոս, աշխարհաբարով էր գրված: Տասնիներորդ դարը կարող ենք համարել ոսկեդար, քանի որ ինչպես հինգերորդ դարում վերածնվեց հայ գրականությունը և ընթերցասերների թիվն ավելացավ, այդպես էլ Աբովյանական տարիներին: Այսպիսով, կարող ենք ասել, որ այդ օրը Թումանյանի համար շատ կարևոր  և նշանակալից էր: 



Հայոց լեզու

  • Կետադրական աշխատանք
Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ,
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի, սպառնում պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել,  բայց շատ հեշտ են
դիմանում,  որովհետև շարժումներ քիչ են անում  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է ուստի չի շտապում:
բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար՝ ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։
գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝  սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ՝ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե ՛նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում, նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:
  • Լրացնել բաց թողած տառերը:
    Դուրս գրել հնչյունափոխված բառերը, վերականգնել անհնչյունափոխ արմատները:
Տասներկուերրորդ դարում անթղոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարագ  դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթե մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատնաներ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թղկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որևէ  տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։


Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)