Ուսումնական մարտ․ Հայոց լեզու և գրականություն

Գրականություն

Նախագիծ «Բախտակիցներ ճակատագրով»
Մատթէոս Զարիֆեան
  Նա հայ բանաստեղծ էր, ով վերջին ներկայացուցիչն էր արևմտահայ պոեզիայի: Ծնվել է 1894 թԿ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցումՀիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981-ին այն վերահրատրակվել է:

Կարեկցութիւն
Պզտիկ աղջիկ մ 'ինծի կ'ըսէՈր զիս խենթի պէս կը սիրէ.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրէ՜...
 
Գիշերն անհուն իմ աչքերունԵրեւի դեռ նա չէ՜ տեսեր.
Պզտիկ աղջիկ մ ’ինծի տայ սէ՜ր...
 
Երեւի դեռ նա չէ՜ նայերՀոգւոյս խաւար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ'ինձ սիրահար...
 
Եթէ լսէր թէ ո՛չ մէկ սէրԱյդ անդունդին մէջ կը շնչէր՝Հէք պզտիկը չէր հառաչեր...
 
Ուստի եղբօր մը պէս ըսիՈր լուսնին տակ մարդ կը մսի.Գնա՛գնա՛ ննջէ՛ ըսի.
 
Յետոյ գացի՝ հեռո՜ւն լացի...
 


Compassion
  A young girl tells me
She's deeply in love with me;
A young girl loves me ...
  It seems she hasn't yet seen
The depths of my eyes at night;
A young girl tenders her love to me ...
  It seems she hasn't yet looked
Into my soul's dark abyss;
A young girl loves me...
  Could she but know not one love
Ever breathed in that place,
Wouldn't the poor little one sigh?
  Hence, like a brother I told her
A body can catch cold under the moon;
Go, I said, and get some sleep.

Արևմտահայ գրականություն
Զահրատ
ՃԵՐՄԱԿ
Ձիւնէնկաւիճէն ամպէն աւելի
Երբ ճերմակ ըսեմ
Ես քեզ կը յիշեմ
Եւ աչքերդ սեւ
Զոր կը թափէիր
Հարսնութեան ճերմակ հագուստիդ վրայ։
ՕՏԱՐ

Մեզմէ մէկը հոն
Երբ անեզրութեան դուռը կը զարնէ
մեր ողբերն այնքան կը պզտիկնան հոս
որ չարժեր երգել։

Մի լար լույս մի լար

Մի լար լույս մի լար
Երկինքեն ինկողը չի լար
Մի լար թե աղքատի տուն ինկար
գլխու վրա է տեղդ
Մի լար լույս մի լար
գետնահարկ չինկող լույսերը թող լան։


Հայ ժողովուրդը պետք է հպարտանա, որ ծնել է Զահրատի նման բանաստեղծ: Այս մասին Հայաստանի գրողների միությունում արևմտահայ ստեղծագործողի 90-ամյակին նվիրված երեկոյին ընթացքում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
«Մենք դեռ անցյալ տարի պետք է նշեինք բանաստեղծի 90-ամյակը: Զահրատի մասին սերունդը դեռ պետք է երկար խոսի: Այս բանաստեղծը սրամիտ էր, հաճախ ընդվզող, նորարար, շարունակում էր բերել լավագույն ավանդույթները գրականության մեջ: Այս բանաստեղծը մնաց իր երկրի սիրահարը: Պետք է հպարտանանք, որ ժողովուրդը ծնել է Զահրատ և ծնելու է Զահրատներ»


Նախագիծ «Ցտեսություն-ցնծություն»



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)